1 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը եր­կու ան­գամ աղալ, երկ­րորդ ան­գամ՝ 4 հատ մի­ջին մե­ծու­թյան սո­խի հետ, ավե­լաց­նել աղ, սև ու կար­միր պղ­պեղ, խա­ռը կա­նա­չի, 1 ձու, 1/4 թե­յի բա­ժակ ջուր, լավ խառ­նել, ապա պատ­րաս­տել ըն­կույ­զից մի քիչ մեծ գն­դիկ­ներ և յու­ղով տա­պա­կել: Պատ­րաս­տի մի­սը լց­նել ու­րիշ ամա­նի մեջ: 0,5 կգ սո­խը մաք­րել, կտ­րել օղա­կաձև, ավե­լաց­նել 3-4 հատ լո­լիկ կամ 1 լի­քը ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, 1-2 հատ կծու պղ­պեղ (եթե ամառ լի­նի), 10 րո­պե եռաց­նել, որից հե­տո մե­ջը լց­նել տա­պա­կած մի­սը, 5 րո­պե թող­նել կրա­կին:
Սկու­տե­ղի մեջ լց­նե­լուց հե­տո կող­քե­րին շա­րել մեծ կտոր­նե­րով տա­պա­կած կար­տո­ֆիլ:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում: