Խմո­րը։ 1,5 շիշ մա­ծու­նը լց­նել էմա­լա­պատ թա­սի մեջ, ավե­լաց­նել 2 բա­ժակ ջուր, լավ խառ­նել և հեր­թա­կա­նու­թյամբ ավե­լաց­նել աղ, 0,5 թե­յի գդալ սո­դա և այն­քան ալ­յուր, որ­պես­զի ստաց­վի ձեռ­քե­րին չկպ­չող փա­փուկ խմոր, թող­նել 3-4 ժամ:

Լցոն։ Լահ­մա­ջո­յի մի­սը պետք է շատ յու­ղոտ լի­նի, որ հա­մեղ ստաց­վի: 1 կգ ոչ­խա­րի կամ տա­վա­րի փա­փուկ, յու­ղոտ մի­սը աղալ, ավե­լաց­նել սև, կար­միր պղ­պեղ, մանր կտր­տած խա­ռը կա­նա­չի, աղա­ցած լո­լիկ (3-4 հատ), 4-5 գլուխ աղա­ցած սոխ, 1 գլուխ ծե­ծած սխ­տոր: Զանգ­վա­ծը լավ խառ­նել և ավե­լաց­նել 1-1,5 թե­յի բա­ժակ ջուր, որ հնա­րա­վոր լի­նի լցո­նը հա­վա­սար շեր­տով քսել խմո­րին: Գն­դե­րի բա­ժան­ված խմո­րը գրտ­նա­կով բա­ցել, կտ­րել թե­յի պնա­կով, շա­րել թի­թե­ղի վրա, վրան քսել լցո­նը և մի­ջին կրա­կով թխել ջե­ռո­ցում: Հա­նե­լուց հե­տո երե­սի կող­մով զույգ-­զույգ դար­սել իրար վրա: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ թա­նի հետ մի­ա­սին: