ՀԱ­ԳՈՒՍՏ 

Երա­զում հա­գուստ տես­նե­լը երազ-­նա­խազ­գուշ­ա­ցում է: Ձեր գոր­ծե­րի հա­ջո­ղու­թյու­նը կախ­ված է նրա­նից, թե ինչ­ հա­գուստ եք հա­գել: 
Կեղ­տոտ ու պա­տա­ռոտ­ված հա­գուս­տը միշտ նշա­նա­կում է խա­բե­ու­թյուն և դա­վա­ճա­նու­թյուն: 
Զգուշ­ա­ցեք ան­ծա­նոթ­նե­րից: Բայց դրա փո­խա­րեն մա­քուր և ամ­բող­ջա­կան հա­գուս­տը բա­րե­հա­ջո­ղու­թյուն է:
Իսկ մա­քուր հա­գուս­տը նշա­նա­կում է բա­րե­կե­ցու­թյուն:
Վեր­նաշ­ա­պիկ հագ­նե­լն զգուշ­աց­նում է այն մա­սին, որ ձեր ան­հա­վա­տար­մու­թյու­նը կա­րող է սի­րած մար­դու սառ­նու­թյան պատ­ճառ դառ­նալ:
Վեր­նաշ­ա­պ­կի կո­րուս­տը նշա­նա­կում է անազն­վու­թյուն և աշ­խա­տան­քում, և սի­րո մեջ:
Պատռ­ված վեր­նաշ­ա­պի­կը կան­խա­տե­սում է դժ­բախ­տու­թյուն:
Եթե վեր­նաշ­ա­պի­կը ինչ­-որ բա­նից կեղ­տոտ­վել է, ձեզ սպաս­վում է վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն:
Գլ­խարկ տես­նե­լը խոս­տա­նում է եր­կար ճա­նա­պարհ:
Եթե երա­զում ձեռ­քում բռ­նել եք ֆետ­րե գլ­խարկ, սպա­սեք անի­մաստ ասե­կոս­նե­րի և բամ­բա­սան­քի: Եթե դեռահաս կինը փոր­ձում է նոր ֆետ­րե գլ­խարկ (բայց ոչ սևը), նրան սպաս­վում է առա­վել հե­տաքր­քիր հան­դի­պում­ներ: Սև ֆետ­րե գլ­խար­կը նա­խա­գուշ­ա­կում է, որ կհայտն­վի կեղծ ըն­կեր:
Եթե տղա­նար­դուն երա­զում երևում է նոր ֆետ­րե գլ­խարկ, նրան սպա­սում են բա­րեն­պաստ փո­փո­խու­թյուն­ներ:
Եթե երա­զում կորց­նում եք ֆետ­րե գլ­խար­կը կամ քա­մին է տա­նում, տհաճ երազ է. ձեր գոր­ծե­րում կա­ռա­ջա­նան դժ­վա­րու­թյուն­ներ:
Երա­զում շարֆ տես­նե­լը նշա­նա­կում է զրույց:
Մուշ­տակ տես­նե­լը նշա­նա­կում է մեծ վեճ:
Տա­բատ տես­նե­լը նշա­նա­կում է ձեզ շու­տով կդր­դեն անազ­նիվ արարք­նե­րի:
Եթե տա­բա­տը թարս եք հա­գել, շու­տով կգե­րվեք ինչ­-որ մե­կի հմայ­քին:
Տղա­մար­դու կոստ­յում տես­նե­լը նշա­նա­կում է դրա­մի կո­րուստ:
Դի­մա­կա­հան­դե­սա­յին կոստ­յում տես­նե­լը գուշ­ա­կում է գոր­ծե­րի ոչ սո­վո­րա­կան շր­ջա­դարձ, անհ­նա­րին լու­րեր:
Վե­րար­կու տես­նե­լը նշա­նա­կում է հա­մա­ռու­թյու­նից կտու­ժեք:
Եթե դեռահաս կինը երա­զում տես­նի լավ կար­ված բլուզ, նշա­նա­կում է իր հա­ճե­լի շար­ժուձևով և ար­վես­տով կա­ռա­ջաց­նի հա­մընդ­հա­նուր հիա­ց­մունք:
Անձրևանոց տես­նե­լը նշա­նա­կում է փառք, հա­ջո­ղու­թյուն, պաշ­տո­նի բարձ­րա­ցում:
Խա­լաթ տես­նե­լը եր­կա­րատև ներ­քին հի­վան­դու­թյան նշան է:
Կի­սաշր­ջազ­գեստ հագ­նե­լը գուշ­ա­կում է ժա­մադ­րու­թյուն սի­րած մար­դու հետ:
Կեղ­տոտ­ված կի­սաշր­ջազ­գես­տը նշա­նա­կում է ան­հա­վա­սար հա­րա­բե­րու­թյուն­ներ, իսկ նո­րը հիշ­եց­նում է ան­մո­ռա­նա­լի անց­յա­լը:
Երբ հա­գել եք շատ պայ­ծառ և գե­ղե­ցիկ հա­գուստ, երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է զգուշ­ա­վո­րու­թյան մա­սին, այ­լա­պես ձեր անզ­գույշ վե­րա­բեր­մուն­քը կա­րող է ձեզ հասց­նել աղ­քա­տու­թյան եզ­րին:
Բարձ­րո­րակ մո­դա­յիկ հա­գուս­տը խոս­տա­նում է հա­ջո­ղու­թյուն և կա­յու­նու­թյուն: Բայց եթե երա­զում չեք ցան­կա­նում հագ­նել ոչ մո­դա­յիկ զգեստ, շու­տով կհե­ռա­նաք ձեր շր­ջա­պա­տից, ձեզ սպա­սում են նոր գոր­ծեր, սի­րա­յին նոր կա­պեր, որը ամ­բող­ջո­վին կփո­խի ձեզ:
Եթե ձեզ դուր չի գա­լիս ձեր հա­գուս­տը, զգուշ­ա­ցեք հա­կա­ռա­կորդ­նե­րից: 
Եթե հի­ա­նում եք ու­րիշ­ի հա­գուս­տով, երա­զը հուշ­ում է ձեր ըն­կե­րոջ խան­դոտ կաս­կա­ծան­քի մա­սին:
Վատ նս­տող հա­գուս­տը նշա­նա­կում է ձեր սի­րո շու­տա­փույթ ավարտ:
Երա­զում տես­նել զար­դա­րան­քի ինչ­-որ մաս­նի­կի կո­րուստ, նշա­նա­կում է կո­մեր­ցի­ոն գոր­ծե­րի և սի­րո ար­գելք:
Տես­նել քեզ հա­գուս­տը հա­նած՝ մերկ, չար նշան է, ձեր մա­սին կսկ­սեն բամ­բա­սել: Եթե հագն­ված չեն ու­րիշ­նե­րը, այդ նա­խան­շում է ձեզ մոտ գաղտ­նի ու­րա­խու­թյուն:
Թեթև, հա­ճե­լի բամ­բակ­յա հա­գուս­տը բա­րի նշան է: 
Աղ­ջիկ­նե­րին այն խոս­տա­նում է հա­ջող ամուս­նու­թյուն, իսկ ամուս­նա­ցած կա­նանց՝ հար­մա­րա­վետ տուն և ըն­տա­նե­կան հա­մե­րաշ­խու­թյուն:
Տես­նել քեզ և ու­րիշ­նե­րին հագն­ված մի­այն սպի­տակ կամ մի­այն սև, նշա­նա­կում է փո­փո­խու­թյուն­ներ և հա­մար­յա միշտ ու­րա­խու­թյուն­ներ:
Խայ­տաբ­ղետ հագն­ված լի­նե­լը ճա­կա­տագ­րի փո­փո­խու­թյուն է, լա­վը և վա­տը հա­ճախ կհա­ջոր­դեն մե­կը մյու­սին:

ՀԱ­ԿԱ­ՌԱ­ԿՈՐԴ

Եթե երազում տես­նում եք հա­կա­ռա­կորդ ու­նեք, նշա­նա­կում է կլի­նեք դան­դա­ղաշ­արժ, պաշտ­պա­նե­լով սե­փա­կան իրա­վունք­նե­րը և դրա հետևան­քով կորց­նե­լու եք ազ­դե­ցիկ մարդ­կանց բա­րե­հա­ճու­թյու­նը:
Այդ­պի­սի երա­զը աղջ­կան նա­խազ­գուշ­աց­նում է անուղ­ղե­լի սխալ­նե­րից:
Եթե երա­զում տե­սել եք, որ ձեր հա­կա­ռա­կոր­դը խո­րա­ման­կել է ձեզ, նշա­նա­կում է չա­փից ավե­լի ան­փույթ ու անուշ­ա­դիր եք աշ­խա­տան­քի նկատ­մամբ և չա­րաշ­ա­հում եք ձեր ազա­տու­թյու­նը:
Եթե տես­նում եք, որ ինք­ներդ եք հա­ջո­ղակ հա­կա­ռա­կորդ, նշա­նա­կում է ձեզ սպաս­վում են հա­ջո­ղու­թյուն­ներ և ձեր գործ­նա­կան զու­գըն­կե­րը կդառ­նա ձեր գա­ղա­փա­րա­կի­ցը:

ՀԱ­ՂՈՐ­ԴԱԳ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երա­զում ինչ­-որ մե­կից հա­ղոր­դագ­րու­թյուն եք ստա­ցել, վկա­յում է գոր­ծե­րում կա­տար­վե­լիք փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին:
Եթե ինք­ներդ եք հա­ղոր­դագ­րու­թյուն ու­ղար­կում, նշա­նա­կում է, որ շու­տով կհայտն­վեք տհաճ իրա­վի­ճա­կում:

ՀԱ­ՄԱԶ­ԳԵՍՏ

Եթե երա­զում տես­նում եք հա­մազ­գեստ, ճա­կա­տա­գի­րը ձեզ կշր­ջա­պա­տի ազ­դե­ցիկ ըն­կեր­նե­րով, որոնք կօգ­նեն ձեզ կյան­քում իրա­կա­նաց­նե­լու ձեր երա­զանք­նե­րը:
Եթե դե­ռա­տի կի­նն իրեն տես­ն­ի հա­մազ­գես­տով, երա­զը գուշ­ա­կում է հան­դի­պում այն մար­դու հետ, որի հետ նա եր­ջա­նիկ է լի­նե­լու:
Եթե նա չի ցան­կա­նում հա­մազ­գեստ հագ­նել, իրա­կա­նում նրան սպառ­նում են տհա­ճու­թյուն­ներ ու բամ­բա­սանք­ներ:
Եթե երա­զում տես­նում եք հա­մազ­գես­տով ան­ծա­նոթ մարդ­կանց, նա­խազ­գուշ­աց­նում է պե­տա­կան մա­կար­դա­կով տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, բայց հնա­րա­վոր են տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ըն­կեր­նե­րի հետ:
Ձեզ մո­տ անձ­նա­վո­րու­թյա­նը հա­մազ­գես­տով տես­նե­լը բա­ժա­նու­թյուն է: 

ՀԱՄ­ԲՈՒՅՐ

Համ­բու­րող երե­խա­նե­րը նշա­նա­կում են հաշ­տու­թյուն ըն­տա­նի­քում և բա­վա­րար­վա­ծու­թյուն աշ­խա­տան­քում:
Երա­զը, որ­տեղ համ­բու­րում եք ձեր մո­րը, նշա­նա­կում է հա­ջո­ղու­թյուն ձեր ձեռ­նար­կում­նե­րում, ըն­կեր­նե­րի սերն ու հար­գան­քը:
Եղ­բո­րը կամ քրո­ջը համ­բու­րե­լը հա­ճույք­նե­րի ու բա­րի բա­րե­կա­մու­թյան նշան է:
Ան­ծա­նոթ կնո­ջը համ­բու­րե­լը ան­բա­րո­յա­կան արարք­նե­րի ն­շան է:
Տես­նել, որ ձեր հա­կա­ռա­կոր­դը համ­բու­րում է ձեր սի­րած անձ­նա­վո­րու­թյա­նը, նշան է, որ հանդգ­նում եք կորց­նել նրա հար­գան­քը:
Երա­զում երբ ամու­սին­նե­րը համ­բու­րում են միմ­յանց, նշա­նա­կում է լի­ար­ժեք փո­խա­դարձ ներ­դաշ­նա­կու­թյուն:
Եթե համ­բու­րում եք թշ­նա­մուն՝ հաշտ­վե­լու եք ըն­կե­րոջ հետ:

ՀԱ­ՅԵ­ԼԻ 

Երա­զում հա­յե­լի տես­նե­լը հնա­րա­վոր խա­բե­ու­թյան կամ դժ­վար հաղ­թա­հա­րե­լի ար­գելք­նե­րի նշան է: 
Կնոջ հա­մար այս երա­զը կա­րող է ըն­տա­նե­կան վե­ճե­րի և ապա­հար­զա­նի նա­խան­շան լի­նել:
Հայ­ել­ու մեջ նա­յե­լը նշա­նա­կում է ձեր տան­ջանք­նե­րի պատ­ճա­ռը ինչ­-որ մե­կի հի­վան­դու­թյունն է:
Կոտր­ված հա­յե­լին գուշ­ա­կում է ազ­գա­կա­նի հան­կար­ծա­կի մահ:
Եթե դեռահաս կինը կոտր­ված հա­յե­լի է տես­նում, գուշ­ա­կում է ան­հա­ջող ըն­կե­րու­թյուն և ոչ շատ եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն:
Ու­րիշ­նե­րին հա­յե­լու մեջ տես­նե­լը նրանց դր­դում է ձեր հան­դեպ անազ­նիվ արարք­նե­րի:
Հա­յե­լու մեջ կեն­դա­նի տես­նե­լը հի­աս­թա­փու­թյան և կո­րուստ­նե­րի նշան է:

ՀԱՆ­ԳԻՍՏ

Երա­զում տես­նե­լով, որ  հանգս­տա­նում եք, նշա­նա­կում է  շու­տով կմաս­նակ­ցեք հա­ճե­լի, բայց ան­ծա­նոթ մարդ­կանց հյու­րա­սի­րու­թյա­նը:

ՀԱՆԳՍ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Երա­զում հան­գիստ ծով տես­նե­լը կաս­կա­ծե­լի նա­խա­ձեռ­նու­թյան հա­ջող ավար­տի նշան է:
Երա­զում հան­գիստ ու եր­ջա­նիկ զգա­լը վկա­յում է եր­կար, բա­րե­կե­ցիկ կյան­քի և բա­րի, եռան­դուն ծե­րու­թյան մա­սին:

ՀԱՆ­ՑԱ­ԳՈՐԾ

Հան­ցա­գոր­ծի հետ նույն ըն­կե­րու­թյան մեջ լի­նե­լը նշա­նա­կում է, որ անազ­նիվ մար­դիկ ու­զում են ձեր ըն­կե­րու­թյունն օգ­տա­գոր­ծեն իրենց շա­հա­դի­տա­կան նպա­տակ­նե­րի հա­մար:
Տես­նել հան­ցա­գոր­ծին, որը փախ­չում է ար­դա­րա­դա­տու­թյու­նից, նշա­նա­կում է, որ կի­մա­նաք ու­րիշ­ի գաղտ­նիք­նե­րը, որի պատ­ճա­ռով վտան­գի մեջ կհայտն­վեք:

ՀԱ­ՇԻՎ

Եթե երա­զում տես­նում եք, որ Ձեզ հաշ­իվ­ներ են ներ­կա­յաց­րել վճա­րում­ներ կա­տա­րե­լու հա­մար՝ կհայտն­վեք վտան­գա­վոր իրա­վի­ճա­կում: 
Իրա­վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար դի­մեք օրեն­քի օգ­նու­թյա­նը:
Դեռատի կին-­հաշ­վա­պա­հը երբ երա­զում հաշ­իվ­ներն է ի մի բե­րում, ֆի­նան­սա­կան և սի­րո գոր­ծե­րում հնա­րա­վոր տհա­ճու­թյուն­նե­ր են: 
Սա­կայն ամե­նադժ­վար պա­հին նրան հա­ջո­ղու­թյու­նը կժպ­տա:

ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երազում բար­գա­վա­ճել եք ձեր ինչ­-որ սկ­սած գոր­ծում, դա խոս­տա­նում է ծա­ռա­յո­ղա­կան աշ­խա­տան­քում արագ տե­ղաշ­արժ և սի­րո եր­ջա­նիկ ընտ­րու­թյուն:

ՀԱ­ՌԱ­ՉԱՆՔ

Դա վատ երազ է: Եթե հա­ռա­չանք եք լսում, ար­թուն ժա­մա­նակ պետք է ի մի բե­րեք ձեր բո­լոր ու­ժե­րը, քա­նի որ ձեր շուր­ջը բարդ իրա­վի­ճակ­ներ են ստեղծ­վում:

ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

Երա­զում ամուս­նա­կան հա­վա­տար­մու­թյան խախ­տու­մը իրա­կա­նում կա­րող է շրջ­վել դա­տի՝ օրեն­քը խախ­տե­լու հա­մար:
Եթե կի­նը դա­վա­ճա­նում է ամուս­նուն վեր­ջի­նիս ըն­կե­րոջ հետ, իրա­կան կյան­քում նա կա­րող է մերժ­վել իր ամուս­նուց: 
Եթե կինը երա­զում գայ­թակ­ղում է պա­տա­նուն, դա նա­խազ­գուշ­ա­ցում է լք­ված լի­նե­լու կամ ինքն իր ըն­տա­նի­քը լքե­լու վտան­գի մա­սին՝ ակ­նա­ռու սի­րա­յին կա­պի պատ­ճա­ռով:
Երի­տա­սարդ կնոջ հա­մար երա­զում ամուս­նա­կան ան­հա­վա­տար­մու­թյու­նը նշա­նա­կում է նվաս­տա­ցում, ան­փո­փոխ կր­քեր, թեև ան­սո­վոր ար­կած­նե­րը նրան հա­ճույք կպատ­ճա­ռեն:
Միշտ լավ է երա­զում տես­նել, որ հա­ջո­ղու­թյամբ ընդ­դի­մա­նում եք գայ­թակ­ղու­թյա­նը:
Նա, ով երա­զում տես­նում է սի­րա­յին զվար­ճու­թյուն­ներ, պետք է բամ­բա­սանք­նե­րից զգուշ­ա­նա:

ՀԱ­ՐԱ­ԶԱՏ­ՆԵ­Ր

Եղ­բայր­նե­րին երա­զում առողջ և էներ­գի­ա­յով լի տես­նե­լը հա­ջո­ղու­թյուն է: Եթե նրանք աղ­քատ են, պա­տու­հա­սի մեջ և օգ­նու­թյուն են խնդ­րում, սպա­սեք շատ տհաճ իրա­դար­ձու­թյուն­նե­րի:
Երա­զում քրո­ջը տես­նե­լը նշա­նա­կում է պն­դե­րես խնա­մա­կա­լու­թյուն: Իսկ քրոջ շր­ջազ­գես­տը հագ­նե­լը, նրա­նից հե­տո ժա­ռան­գու­թյան ստա­նա­լու նշան է:
Եթե երա­զում նա­մա­կագ­րու­թյուն ու­նեք եղ­բոր (քրոջ) հետ, նշա­նա­կում է, որ ըն­տա­նիք­նե­րի միջև վերջ­նա­կա­նա­պես տե­ղի կու­նե­նա խզում:
Զար­մի­կին կամ զար­մու­հուն երա­զում տես­նե­լը տխ­րու­թյուն է գուշ­ա­կում:
Տա­տին կամ պա­պին երա­զում հան­դի­պե­լը և նրանց հետ զրու­ցե­լը գուշ­ա­կում է դժ­վա­րու­թյուն­ներ, որոնք  հեշտ չէ հաղ­թա­հա­րել, սա­կայն բա­րի խոր­հուր­դը կօգ­նի ձեզ հա­ջո­ղու­թյամբ հաղ­թա­հա­րել դժ­վա­րու­թյուն­նե­րը:
Երա­զում սկես­րայ­րը և սկե­սու­րը՝ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից հե­տո հաշ­տեց­ման նշան են:
Եթե որ­դի ու­նեք և նրան երա­զում տես­նում եք գե­ղե­ցիկ ու լսող, կա­րող եք պար­ծե­նալ:
Եթե երա­զում տես­նում եք տա­ռա­պող կամ հաշ­ման­դամ երե­խա, ու­րեմն պետք է զգուշ­ա­նաք ինչ­-որ փոր­ձան­քից:
Եթե մայ­րը երա­զում տես­նում է, որ իր որ­դին ջր­հո­րի հա­տակն է ըն­կել, և ինքն այն­տե­ղից լսում է ճի­չը, նրան բա­զում պա­տու­հաս­ներ են սպաս­վում: Իսկ եթե երա­զում նրան հա­ջող­վի փր­կել որ­դուն, նշա­նա­կում է սպառ­նա­ցող վտանգն ան­մի­ջա­պես կվե­րա­նա:
Որ­պես կա­նոն, դս­տե­րը տես­նե­լը իրա­կա­նում նշա­նա­կում է տհա­ճու­թյուն­ներ:
Դս­տե­րը երա­զում առողջ ու գե­ղե­ցիկ տես­նե­լը նշա­նա­կում է հա­ճե­լի հե­ռան­կար­ներ:
Եթե դուստ­րը գու­նատ ու նի­հար է, նշա­նա­կում է ձեր ըն­տան­ք­ում հի­վանդ է երևան գա­լու:

ՀԱ­ՐԵ­ՎԱՆ­ՆԵ­Ր

Եթե երա­զում ­տե­սել  եք Ձեր հարևան­նե­րին, ապա շատ ժա­մեր կվատ­նեք անի­մաստ վե­ճե­րի և բամ­բա­սանք­նե­րի վրա: 
Եթե հարևան­նե­րը տխուր կամ բար­կա­ցած տեսք ու­նեն՝ Ձեր շր­ջա­պա­տում ծա­գած լուրջ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի կան­խան­շան է:

ՀԱՐՍԱՆԻՔ, ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՍՆԱՑՈՒ

ՀԱՐՍ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե երա­զում տե­սել եք, որ հա­րուստ եք, նշա­նա­կում է ծա­ռա­յո­ղա­կան աս­տի­ճա­նով բարձ­րա­նա­լու եք՝ ձեր աշ­խա­տան­քի նկատ­մա­մբ մշ­տա­կան ջա­նա­սի­րու­թյան և ուշ­ադ­րու­թյան շնոր­հիվ: 
Բախ­տը ձեզ առիթ չի ներ­կա­յաց­նի նա­խա­տե­լու իրեն, եթե մի­այն ինք­ներդ չխոր­տա­կեք ձեր եր­ջան­կու­թյու­նը՝ խա­բե­լով ձեր կնո­ջը:
Հարս­տու­թյան մա­սին երա­զը գուշ­ա­կում է հա­ջո­ղու­թյուն­ներ, թեև հա­մար­ձակ նա­խա­ձեռ­նու­թյա­նը գործ­նա­կան կյան­քում:
Ըն­կեր­նե­րին հա­րուստ տես­նե­լը նշան է, որ դժ­վար րո­պե­ին ձեր կող­քին կլի­նեն շատ ըն­կեր­ներ:
Դեռատի կա­նանց հա­մար այդ երա­զը պետք է դառ­նա իրենց ծնող­նե­րի հան­դեպ առա­վել ուշ­ա­դիր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի թե­լադ­րանք:

ՀԱՑ

Եթե կի­նը հաց է ու­տում, նրան տրտ­մու­թյուն է սպաս­վում:
Եթե հաց եք ու­տում ու­րիշ­նե­րի հետ, խո­սում է ամ­բողջ կյան­քում ձեր ապա­հով­վա­ծու­թյան մա­սին:
Չո­րա­ցած հա­ցը գուշ­ա­կում է կա­րիքն ու տա­ռա­պանք­նե­րը: Փոր­ձան­քը թափ­վում է նրա գլ­խին, ով երազն է տե­սել: Սա­կայն եթե հա­ցը լավն է և  ու­զում եք վերց­նել այն՝  բա­րե­հա­ջող երազ է:
Սև հաց՝ ձեզ հաշտ ու աղու­հա­ցով տուն խոս­տա­ցող երազ է:
Եթե ձեռ­քում պա­հել եք հա­ցի կտոր, այդ­պի­սի երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է գա­լիք փոր­ձանք­նե­րին դի­մա­կա­յե­լու ան­կա­րո­ղու­թյան մա­սին, ձեր պատ­րաս­տա­կա­մու­թյուն­ն ար­հա­մա­րհե­լու պատ­ճա­ռով:
Երա­զում ինչ­-որ ճաշ­ա­տե­սակ եփե­լը նշա­նա­կում է, որ մո­տա­կա ժա­մա­նա­կում ձեզ սպաս­վում են թան­կա­գին հյու­րե­րի այ­ցե­լու­թյուն­ներ:
Երա­զում տե­սած կա­ղա­պա­րի հա­ցը նշա­նա­կում է խնա­յո­ղու­թյուն, որը ձեզ, հա­վա­նա­բար, պա­կա­սում է:
Եթե երա­զում նա­յում եք, ինչ­պես է թխ­վում այդ հա­ցը, երա­զը տես­նո­ղի հա­մար պատ­ճառ կդառ­նա ու­րա­խա­նալ իր հա­ջո­ղու­թյուն­նե­րով, սի­րով ու հարս­տու­թյամբ:
Կտոր­նե­րի բա­ժան­ված կա­ղա­պա­րի հա­ցը հուշ­ում է սի­րա­հար­ված­նե­րի միջև դժ­գո­հու­թյուն ու վի­ճա­բա­նու­թյուն:
Եթե տես­նում եք կա­ղա­պա­րի հա­ցեր, որոնք ձեր աչ­քի առաջ շա­րու­նակ ավե­լա­նում են և բու­րա­վետ հա­ցի լե­ռը ձեր առջև է, դա մեծ հա­ջո­ղու­թյան նշան է, իսկ սի­րա­հար­նե­րը այդ տես­նե­լիս եր­ջա­նիկ կլի­նեն:

ՀԵ­ՌԱ­ԳԻՐ

Եթե երա­զում հե­ռա­գիր եք ստա­ցել, ձեզ սպաս­վում են տհաճ լու­րեր: Հնա­րա­վոր է լու­րը, որին ան­համ­բեր սպա­սում էիք, ձեզ չի հաս­նի ան­բար­յացա­կամ մարդ­կանց պատ­ճա­ռով: Երա­զը կա­րող է նաև գուշ­ա­կել վտան­գա­վոր աշ­խա­տան­քի սկիզբ, որը հա­ջո­ղու­թյան դեպ­քում ձեզ պա­տիվ ու լի­ու­թյուն կբե­րի:
Եթե հե­ռա­գիր եք ու­ղար­կում, արթմ­նի հնա­րա­վոր է ձեզ ան­հանգս­տաց­նեն սկան­դա­լա­յին ասե­կոս­ենե­րը և այլ դա­տարկ բա­ներ, որոնց այն­քան էլ լուրջ չեք մո­տե­նա:
Եթե հե­ռագ­րա­տան շեն­քը տես­նեք կամ ներս մտ­նեք, նշա­նա­կում է ձեր սկ­սած գոր­ծը ան­հա­ջող ավարտ կու­նե­նա:

ՀԵ­ՌԱ­ԽՈՍ

Եթե երա­զում հե­ռա­խոս եք տե­սել, նշա­նա­կում է, կհան­դի­պեք մարդ­կանց, որոնք կաշ­խա­տեն շե­ղել ձեզ ճա­նա­պար­հից:
Եթե կի­նը տես­նում է, որ ին­քը խո­սում է հե­ռա­խո­սով, նշա­նա­կում է նա շատ նա­խան­ձող­ներ կու­նե­նա, սա­կայն կա­րող է պաշտ­պա­նվել:
Եթե հե­ռա­խո­սով խո­սե­լիս վատ է լսում խո­սակ­ցին, սի­րա­ծին կորց­նե­լու սպառ­նա­լիք է: Հնա­րա­վոր են նաև չար բամ­բա­սան­քներ:

ՀԵ­ՔԻ­Ա­ԹԱ­ՅԻՆ ԷԱԿ­ՆԵՐ

Չար ոգի - վատ ծա­նո­թու­թյուն, գայ­թակ­ղու­թյուն:
Չար ոգուց վա­խե­նա­լը - պա­տիժ ծա­ռա­յու­թյան հա­մար:
Չար ոգուն հաղ­թե­լը - փառք, բայց հի­վանդ­նե­րի հա­մար - մահ:
Դև, սա­տա­նա - եթե նրան գյու­ղա­ցին է տես­նում, ու­րեմն պետք է սպա­սել բեր­քի կամ անա­սուն­նե­րի ոչն­չաց­ման: Եթե դևը ներ­կա­յա­նա գե­ղե­ցիկ հագն­ված ջենթլ­մե­նի կեր­պա­րան­քով, որը ձեզ կան­չում է իր տուն, պետք է խու­սա­փել  որո­գայ­թից, եր­կե­րե­սա­նի մարդ­կան­ցից: 
Այդ­պի­սի երազ­նե­րին հատ­կա­պես լուրջ պետք է մո­տե­նան դեռատի աղջիկ­նե­րը: Ընդ­հան­րա­պես սա­տա­նա­նե­րի հետ երազ­նե­րը ավե­լորդ վս­տա­հու­թյան նա­խազ­գուշ­ա­ցում են:
Վամ­պիր - Սար­սա­փե­լի տագ­նապ: Եթե նրան հի­վանդն է տես­նում, հի­վան­դը կա­ռող­ջա­նա:
Վհուկ - երա­զում նշա­նա­կում է ար­կա­ծախնդ­րու­թյան զգա­ցում, աղմ­կոտ ու­րա­խու­թյուն, որը կա­րող է հան­գեց­նել նվաս­տաց­ման ու վի­րա­վո­րան­քի: Այդ երա­զը հուշ­ում է նաև հի­աս­թա­փու­թյուն տնա­յին գոր­ծե­րում:
Վիշ­ապ տես­նե­լը նա­խազ­գուշ­աց­նում է՝ հս­կեք ձեզ հա­կա­մար­տու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Այլ իրա­վի­ճա­կում՝ հա­րս­տու­­թյուն է:
Հա­ճե­լի ար­տա­քի­նով թզուկ կամ գա­ճաճ տես­նե­լը միշտ լավ է: 
Սա­կայն չա­րա­դեմ գա­ճաճ­նե­րը գու­ժում են դժ­բախ­տու­թյուն:
Ջրա­հար­սը ճա­կա­տագ­րի ավե­տա­բեր է, ցան­կու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցում է գուշ­ա­կում:
Փերի տես­նե­լը բա­րե­հա­ջող է բո­լո­րի հա­մար, այն իր հետ ու­րա­խու­թյուն է բե­րում:
Երա­զում կա­խար­դի կամ հմա­յո­ղի երևալը խոս­տա­նում է ձեր գոր­ծե­րի հա­ճե­լի շր­ջա­դարձ:
Երա­զում հրեշ­ը նշա­նա­կում է սար­սափ, վախ ու տխ­րու­թյուն: Իսկ եթե նրան սպա­նեք, հա­ջո­ղու­թյամբ ձեր թշ­նա­մի­նե­րի հար­ցե­րը կլու­ծեք:
Երա­զում ոչ մի հրեշ­ից մի վա­խե­ցեք, այլ հարց­րեք նրանց անու­նը և նվեր խնդ­րեք:

ՀԻՊ­ՆՈ­Ս

Երա­զում ինքդ քեզ հիպ­նո­սա­յին վի­ճա­կում կամ ինչ­-որ մե­կի իշ­խա­նու­թյան տակ տես­նե­լը նշա­նա­կում է, որ իրա­կան կյան­քում ձեզ անհ­րա­ժեշտ է զգուշ­ա­նալ ձեր կամ­քի և բա­նա­կա­նու­թյան հա­մար, որի վրա ձեր թշ­նա­մի­նե­րը հան­ցա­վոր կեր­պով կա­րող են ոտնձ­գու­թյուն­ներ անել:
Եթե ինք­ներդ ստր­կաց­նեք ինչ­-որ մե­կի կամ­քը, կյան­քում ձեր իշ­խա­նու­թյան օրոք էլ կա­ռա­վա­րե­լու են շր­ջա­պա­տող մար­դիկ: Դրա հա­մար աշ­խա­տեք ձեր ու­ժը չօգ­տա­գոր­ծել չա­րի հա­մար:
Եթե դեռահաս կինը երա­զում իրեն կզ­գա տա­րօ­րի­նակ հիպ­նո­սաց­ված իրա­վի­ճա­կում, նա պետք է զգաստ լի­նի, քա­նի որ իրա­կան վտան­գը մո­տեր­քում է:
Ընդ­հան­րա­պես, մեր երազ­նե­րում յու­րա­քանչ­յուր հիպ­նո­սա­յին սե­ան­սը կա­րող է իրա­կան կա­տակ­լիզմ­նե­րի և երկ­րում ան­կա­յու­նու­թյան արդ­յունք լի­նել:

ՀԻ­ՎԱՆ­ԴԱՆՈՑ

Եթե երա­զում հի­վան­դա­նոց եք պառ­կել, նշանակում է հի­վան­դու­թյան է մոտենում:
Հի­վան­դին այ­ցե­լե­լը՝ տհաճ լու­րեր:
Հի­վան­դա­նո­ցից դուրս գրվե­լը նշա­նա­կում է կա­րող եք ազատ­վել նենգ թշ­նա­մի­նե­րից:
Հո­գե­բու­ժարանը գուշ­ա­կում է դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լիս հո­գե­կան մեծ լար­վա­ծու­թյուն:

ՀԻ­ՎԱՆ­ԴՈՒ­ԹՅԱՆ ԶԳՈՒ­ՇԱՑՈՒՄ 

Եթե երա­զում ձեռ­քը ցա­վում է, պետք է են­թադ­րել իշ­ե­միկ նո­պա կամ կաթ­ված:
Սր­տի գոր­ծու­նե­ու­թյան խան­գար­ման մա­սին նա­խազ­գուշ­աց­նում է երա­զը, որ­տեղ ընկ­նում եք բար­ձուն­քից, ինչ­պես նաև եթե երա­զում տես­նում եք դե­ղին կամ կար­միր սարդ:
Երա­զում տե­սած սար­դոս­տայ­նը խորհր­դան­շում է բա­րե­հա­ջո­ղու­թյուն, եթե այն սպի­տակ գույ­նի է: Ցան­կա­ցած գույ­նի սար­դոս­տայ­նը նա­խազ­գուշ­աց­նում է առող­ջու­թյան վատ­թա­րաց­ման մա­սին:
Երա­զում ձեզ մի­ջատ է խայ­թել կամ կեն­դա­նի կծել: Ուշ­ադ­րու­թյուն դարձ­րեք կծած տե­ղին. հնա­րա­վոր է հենց այդ­տեղ է ձեզ նշան տա­լիս ռա­դի­կու­լի­տի (իշ­ի­ա­սի) կամ մի­ո­զի­տի մա­սին:
Կո­կոր­դի հետ կապ­ված սյու­ժե­նե­րը երևան են գա­լիս ան­գի­նա­յով հի­վան­դա­նա­լուց առաջ: Եթե երա­զում զգում եք շն­չա­հեղ­ձու­թյուն, առանց օդի, ճն­շող շեն­քից դուրս գա­լը, նշա­նա­կում է շն­չու­ղի­նե­րի հետ կապ­ված խն­դիր կու­նե­նաք:
Իսկ գրի­պից առաջ մար­դիկ հա­ճախ խո­րա­սուզ­վում են քնի մեջ կամ դժ­վա­րու­թյամբ են լեռ բարձ­րա­նում:
Ամ­փոփ տա­րա­ծու­թյան թե­մա­նե­րը կա­րող են հայտն­վել երազ­նե­րում գաստ­րի­տի հեր­թա­կան նո­պա­յից առաջ: Ում նյու­թա­փո­խա­նա­կու­թյու­նը խախտ­ված է, հա­ճախ կա­նաչ սար­դեր են տես­նում:
Եթե երա­զում ինչ­-որ մե­կը կամ ինչ­-որ բան ճն­շում է, դա կա­րող է հի­պեր­տո­նիկ հի­վան­դու­թյան առա­ջին նշա­նը լի­նել: Իսկ եթե ամ­բողջ մար­մի­նը զրկ­ված է ազատ շար­ժում­ներից, չի կա­րե­լի շարժ­վել ոչ ձեռ­քե­րով, ոչ էլ ոտ­քով. հնա­րա­վոր է կաթ­ված:
Եթե պար­բե­րա­բար մղ­ձա­վան­ջա­յին երազ­ներ եք տես­նում, կա­րե­լի է են­թադ­րել, որ ջղա­յին խան­գա­րում է սկս­վում, որը, եթե մատ­նեք անուշ­ադ­րու­թյան, կա­րող է հան­գեց­նել հո­գե­կան խան­գար­ման:
Բո­լոր դեպ­քե­րում, եթե ձեզ պար­բե­րա­բար հի­վան­դու­թյուն կան­խա­գուշ­ա­կող երազ­ներ են երևում, պետք է պրո­ֆի­լակ­տիկ դե­ղեր ըն­դու­նել կամ դի­մել մաս­նա­գե­տի:

ՀՂԻ­ՈՒ­ԹՅՈՒՆ

Եթե կի­նը երա­զում իրեն հղի է տես­նում, նշանակում է եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն:
Օրի­որ­դի հա­մար այդ­պի­սի երա­զը ան­պատ­վու­թյուն և կշ­տամ­բան­ք է:
Եթե քնած կի­նը պատ­րաստ­վում է մայր դառ­նալ, կան­խա­տե­սում է բա­րե­հա­ջող  ազա­տում և ու­ժե­րի շու­տա­փույթ վե­րա­կանգ­նում:

ՀՅՈՒՍՆ

Երա­զում հյուսն տես­նե­լը խոս­տա­նում է առա­ջին հա­յաց­քից հա­ճե­լի աշ­խա­տանք, որը կա­տա­րե­լիս կպա­հան­ջեն Ձեր ողջ ուշ­ադ­րու­թյու­նը:

ՀՈՂ ՏԵՍ­ՆԵԼԸ

Երա­զում բա­րե­բեր (բեր­քա­տու) հող տես­նե­լը լավ նշան է, իսկ եթե հո­ղը պտ­ղա­բեր է և քա­րոտ, ձեզ սպաս­վում են ան­հա­ջո­ղու­թյուն­ներ և կոր­ծա­նում:
Հրաշ­ա­լի երազ է, երբ ծո­վագ­նա­ցու­թյան ժա­մա­նակ հան­կարծ ցա­մաք եք տես­նում: Դա փայ­լուն հե­ռան­կա­րի նա­խան­շան է:
Եթե ձեր հա­գուս­տը հո­ղոտ­վել է, ստիպ­ված եք լքել ձեր տու­նը՝ փրկ­վե­լով հի­վան­դու­թյու­նից և օրեն­քի հե­տապն­դու­մից:

ՀՐԱ­ԺԵՇՏ

Երա­զում մարդ­կանց աշ­խույժ հրա­ժեշտ տա­լը նշա­նա­կում է, որ ձեզ սպաս­վում են հա­ճե­լի այ­ցե­լու­թյուն­ներ և աշ­խար­հիկ հա­ճույք­ներ, բայց եթե հրա­ժեշ­տը տխուր է, ձեզ սպաս­վում է կո­րուստ:
Եթե հրա­ժեշտ եք տա­լիս տա­նը՝ մեկ­նե­լով երկ­րից, ձեր ուղևորու­թյու­նը ան­հա­ջո­ղակ է:
Եր­բեմն երա­զում հրա­ժեշտ տա­լը չի գուշ­ա­կում տհաճ լու­րե­րի սրա­ցում:
Եթե դեռահաս կինը երա­զում հրա­ժեշտ է տա­լիս իր ըն­կե­րո­ջը, հնա­րա­վոր է նրանց հա­րա­բե­րու­թյու­նե­րում սառ­նու­թյուն ի հայտ գա: Բայց եթե նա  դրա հետ մեկ­տեղ ու­րախ լի­նի, շու­տով նրան մեկ ու­րիշ­ը կհանգս­տաց­նի:
Երա­զում օդա­յին համ­բույր­ներ ու­ղար­կե­լը ձեր սի­րած անձ­նա­վո­րու­թյա­նը, իմա­ցեք, որ շու­տով ճամ­փոր­դե­լու եք, որից հե­տո ձեզ մնա­լու են ամե­նա­գե­ղե­ցիկ հիշ­ո­ղու­թյուն­ներ:

ՀՐԱ­ՄԱՆ

Երա­զում տես­նել, որ ձեզ հրա­մա­յում են, նշա­նա­կում է, գոր­ծըն­կեր­նե­րը մե­ղադ­րե­լու են ձեր ցու­ցադ­րա­կան ար­հա­մար­հան­քը ղե­կա­վա­րու­թյան դեմ:
Եթե երա­զում զո­րահ­րա­ման եք տա­լիս, նշա­նա­կում է ստա­նա­լու եք ինչ­-որ պարգև: Բայց եթե հրա­մա­յում եք գո­ռո­զա­բար կամ բռ­նու­թյամբ, սպա­սեք հու­սա­խա­բու­թյան:

ՀՐԱ­ՎԱ­ՌՈՒ­ԹՅՈՒՆ

Հրա­վա­ռու­թյու­նը երա­զում երևում է ու­րախ տո­նի ժա­մա­նակ և գուշ­ա­կում է լավ առող­ջու­թյուն: 
Դեռատի կնոջ հա­մար այդ երա­զը խոս­տա­նում է զվար­ճու­թյուն և հա­ճե­լի ուղևորու­թյուն հե­ռա­վոր երկր­ներ:

ՀՐ­ԴԵՀ

Երա­զում մեծ հր­դեհ տես­նե­լը, որի ժա­մա­նակ զո­հեր չկան, նշա­նա­կում է ձեզ սպաս­վում է եր­ջա­նիկ ապա­գա և օգուտ:
Նա­վաս­տի­նե­րին սպաս­վում է հա­ջող և անվ­տանգ նա­վա­ր­կու­թյուն, գրա­կա­նա­գետ­նե­րին խոս­տա­նում է հա­ջո­ղու­թյուն և պա­տիվ, գոր­ծա­րար մարդ­կանց՝ բա­ցար­ձակ հա­ջո­ղու­թյուն իրենց գոր­ծե­րում;
Ձեր տու­նը հր­դեհ­ված տես­նե­լը նշա­նա­կում է ու­նե­նալ սի­րող ըն­կեր­ներ և լսող երե­խա­ներ:
Երա­զում նո­րից հր­դեհ տես­նե­լը նվեր ստա­նա­լու նշա­ն է, մի­այն պետք չէ երա­զը որևէ մե­կին պատ­մել:
Հր­շեջ տես­նե­լը նշա­նա­կում է, որ պետք է ցր­վեն ձեր բո­լոր կա­ս­կա­ծ­նե­րը ձեր ըն­կեր­նե­րի հա­վա­տար­մու­թյան վե­րա­բեր­յալ:
Եթե դեռատի աղջ­կան երևում է վի­րա­վոր հր­շեջ, նրա ըն­կե­րո­ջը իրա­կա­նում վտանգ է սպառ­նում:
Երա­զում կրա­կի հետ կռ­վե­լը և չթող­նելը, որ նա շի­կա­նա, ձեզ հա­մար ան­հան­գիստ աշ­խա­տան­քի նշան է:

ՀՐԵՇ­ՏԱԿ

Երա­զում տե­սած հրեշ­տակ­նե­րը կան­խա­տե­սում են այն­պի­սի տպա­վո­րու­թյուն­ներ, որոնք շփո­թեց­նում և ան­հանգս­տաց­նում են ձեր հո­գին: Այդ երա­զը խոս­տա­նում է վի­ճա­կի փո­փո­խու­թյուն:
Եթե երա­զը ան­սո­վոր հա­ճե­լի է, լուր կս­տա­նաք ըն­կեր­նե­րի բա­րե­կե­ցու­թյան կամ էլ ան­ծա­նոթ բա­րե­կամ­նե­րի կող­մից ստաց­վող ժա­ռան­գու­թյան մա­սին:
Բա­րի մարդ­կանց հա­մար հրեշ­տակ­նե­րի մա­սին երա­զը նշա­նա­կում է հանգս­տու­թյուն, իսկ չա­րե­րին դր­դում է զղջ­ման: