Ապարանցին Ոսկե ձկնիկ է բռնում: Ոսկե ձկնիկն ասում է. 

- Ո՛վ մարդ, երեք ցանկություն ասա, և ես դրանք կկատարեմ: 

Ապարանցին համաձայնվում է: 

- Դե առաջին ցանկությունդ ասա,- ասում է Ոսկե ձկնիկը: 

- Ուզում եմ մի հատ 12 հարկանի կիսակառույց տուն: 

- Երկրորդ ցանկությունդ ասա: 

- Ուզում եմ 16 հարկանի կիսակառույց տուն: 

- Իսկ երրորդ ցանկությունդ ո՞րն է: 

- Դե, եթե կարաս դրանց տերերին ասա, որ մեջի գաջը ես ու ախպերս անենք։

***

Ապարանցի տղեն մորն ասումա.

- Մամ կարամ տելեվիզր նայեմ։

Մերն ասումա.

- Հա, բայց չմիացնես։

 ***

Ապարանցին մեռնելուց զավակներին ասում է.

- Վերջին ցանկությունս կատարեք. ինձ գրանցեք հանրապետական կուսակցության շարքերում:

Որդիները նայում են իրար ու ասում.

- Հա պապ, կգրանցենք, բայց գոնե պատճառն ասա:

Հայրը.

- Գրանցեք, ես մեռնեմ` դրանցից մեկը պակասի, ես դրանց ...

 ***

Ապարանցին գնում ա գործի ընդունվելու, հարցնում են, թե որտեղից ա, ասում ա՝ ապարանցի եմ, բայց ուշք ու միտքս Ղարաբաղն ա:

 ***

Ապարանցին  կոկորդիլոսին հանում է ման տալու, ոստիկանը բռնում, ասում է.

- Արա, էս ի՞նչ ես անում, տար գազանանոց սրան։

 Հաջորդ օրը էլի կոկորդիլոսին հանում է ման տալու, էլի ոստիկանը բռնում է.

- Արա, քեզ չասե՞ցի սրան տար գազանանոց։

Ասում է.

- Էրեկ տարել եմ, էսօր էլ կինո եմ տանում։

***

Ապարանցուն ասում են.

- Կնիկդ ման ա գալիս։

Ասում ա.

- Ինչի քոնը հլը չոչ ա անու՞մ։

 ***

 Գաիշնիկն Ապարանի մարշրուտկեն կանգնացնում ա, սա չի կանգնում։ Գաիշնիկն լարում, բռնում ա, ասում ա.

- Որ կանգնացնում եմ, ինչի՞ չես կանգնում։

Ասում ա.

- Չե՞ս տեսնում, մեջը տեղ չկա... մարդիկ ոտի վրա են...

 ***

Ապարանցում ասում են՝ մի հատ խելքին մոտ բան ասա, ասում ա՝ ականջ

***

Էշով գնացող Ապարանցին դևը բռնում ա, ասում ա՝ երկուսիդ էլ պիտի ուտեմ ու սկսում ա էշին ուտել, հերթը հասնում ա ապարանցուն,ապարանցին հարցնում ա՝ բայց ինչի՞ էշին սկզբից կերար: Դևն ասում ա՝ մինչև քեզ ուտեի էշը կփախներ...