ՀԱ­ՎԸ ԲՐՆ­ՁՈՎ

1 հատ հավ, 500-700 գրամ կի­սա­խաշ­ած բրինձ, աղ, 200 գրամ կա­րագ կամ յուղ

Ոչ շատ խոր, բայց լայն կաթ­սա­յի մեջ յուղ լց­նել, լվա­ցած հա­վը կտ­րա­տել հա­մա­պա­տաս­խան բա­ժին­նե­րով և դա­սա­վո­րել կաթ­սա­յում, վրան լց­նել բրին­ձը, կող­քե­րին ու երե­սին կա­րագ դնել, կա­փա­րի­չով ծած­կել, դնել ջե­ռո­ցը: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՀԱ­ՎԸ ԿԱ­ՆԱՉ ԼՈ­ԲԻ­ՈՎ
1 հավ, 3 գլուխ սոխ, յուղ, 4 հատ լո­լիկ, 1 կգ կտր­տած կա­նաչ լո­բի, 3 հատ կա­նաչ պղ­պեղ, խա­ռը կա­նա­չի, աղ

Սո­խը կաթ­սա­յում տա­պա­կել, ավե­լաց­նել լո­լիկ, 5 րո­պե եռաց­նել, որից հե­տո կտր­տած կա­նաչ լո­բի, 5 րո­պե շո­գե­խաշ­ել, նա­խա­պես եփած հա­վի ար­գա­նա­կից լց­նել այն­քան, որ­պես­զի լո­բին ծածկ­վի ու եփել մինչև լո­բու փափ­կե­լը, այ­նու­հետև լց­նել հա­վի մի­սը, 3 հատ կա­նաչ պղ­պեղ, կա­նա­չի: 

10-15 րո­պե եփե­լուց հե­տո մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՀԱ­ՎԸ ՍԽ­ՏՈ­ՐՈՎ

1 հավ, 100 գրամ թթ­վա­սեր, սև պղ­պեղ, 3-4 պճեղ ճզ­մած սխ­տոր, աղ, յուղ կամ կա­րագ, 1 կգ տա­պա­կած կար­տո­ֆիլ, բու­սա­կան յուղ

Հա­վը մաք­րել, լվա­նալ,բա­ժա­նել մա­սե­րի, վրան աղ ցա­նել և թող­նել: Առան­ձին ամա­նի մեջ լց­նել թթ­վա­սե­րը, ավե­լաց­նել սխ­տոր, սև պղ­պեղ: Հա­վի կտոր­ներն առան­ձին­-ա­ռան­ձին թա­թա­խել թթ­վա­սե­րի մեջ այն­պես, որ բո­լոր կող­մե­րը հա­վա­սա­րա­պես պատ­վեն թթ­վա­սե­րով, շա­րել նա­խա­պես յուղ կամ կա­րագ քսած թի­թե­ղի վրա և դնել ջե­ռո­ցը: 

Երբ դառ­նա վար­դա­գույն, կա­րե­լի է մա­տու­ցել խոշ­որ կտոր­նե­րով տա­պա­կած կար­տո­ֆի­լի հետ տաք վի­ճա­կում:



ՀԱ­ՎԻ ՏԱ­ՊԱ­ԿԱ

Հա­վը կամ ճու­տը մաք­րել, լվա­նա­լուց հե­տո կրծ­քա­վան­դա­կի կող­մից ուղ­ղա­հա­յաց ճեղ­քել այն­պես, որ­պե­սի եր­կու թևերով փռ­ված տեսք ստա­նա, ապա մեջ­քի կող­մը թա­կի­չով թեթևակի հա­վա­սա­րեց­նել, թա­վա­յի հա­տա­կին յուղ դնել, հա­վը տե­ղա­վո­րել մե­ջը, թա­վա­յից քիչ փոքր կա­փա­րի­չով հա­վը ծած­կել, վրան ծան­րու­թյուն դնել: Չմո­ռա­նալ մինչ այդ հա­վի վրա աղ ցա­նել, ցան­կու­թյան դեպ­քում՝ նաև սև պղ­պեղ: Տա­պա­կել գա­զօ­ջա­խի կամ էլեկտ­րա­կան սա­լի­կի վրա: 30 րո­պե ­անց ստու­գել, եթե կարմ­րել է տա­կը, շուռ տալ մյուս կող­մը:

Երբ տա­պա­կան պատ­րաստ­վի, մա­տու­ցել տաք վի­ճա­կում ցան­կա­ցած խա­վար­տի (գար­նիր), փլա­վի կամ տա­պա­կած կար­տո­ֆի­լի հետ: