ԶԱՆԳ
  • Եթե երա­զում դռան զանգ եք լսում` լուր կս­տա­նաք:
  • Եթե վա­խեց­ել եք անակն­կալ զան­գից՝ զգուշ­ա­ցեք. Ձեզ կդա­վա­ճա­նեն նրանք, ում Ձեր ըն­կերներ եք հա­մա­րել:

ԶԱՅ­ՐՈՒՅԹ
  • Երա­զում բար­կու­թյու­նը, սրտ­նե­ղու­թյու­նը արա­գո­րեն հա­ջորդ օրը վե­րած­վե­լու են մանր անա­խոր­ժու­թյուն­նե­րի:
  • Այդ­պի­սի երա­զից հե­տո պետք չէ շուտ արթ­նա­նալ, քա­նի որ հնա­րա­վոր է, որ դուք ուղ­ղա­կի հոգ­նած եք, և երա­զը օգ­նում է ձեզ դա հաս­կա­նալ:

ԶԱՐ­ԴԵ­ՂԵՆ
  • Եթե երա­զում զար­դե­ղեն եք կրում, նշա­նա­կում է իրա­կա­նում չա­փա­զանցաց­նե­լու եք ձեր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը:
  • Եթե զար­դե­ղեն եք նվեր ստա­նում, հա­ջո­ղակ կլի­նեք նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մեջ:
  • Զար­դե­ղեն նվի­րե­լը նշա­նա­կում է ան­խո­հեմ ավե­լոր­դու­թյուն:
  • Զար­դե­ղեն կորց­նե­լը նա­խազ­գուշ­աց­նում է, որ կորցն­ելու եք սի­րե­լիին կամ ձեռ­քից բաց եք թող­նե­լու գոր­ծե­րի բա­րե­հա­ջող իրա­վի­ճա­կը:
  • Մա­տա­նին մա­տին՝ նոր հա­ջո­ղակ գոր­ծե­րի նշան է:
  • Կոտր­ված մա­տա­նին նշա­նա­կում է վե­ճեր ու դժ­բախ­տու­թյուն­ներ ա­մուս­­նա­կան գոր­ծե­րում և հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզում սի­րա­հար­նե­րի հա­մար:
  • Եթե աղ­ջի­կը երա­զում մա­տա­նի է ստա­նում, նշա­նա­կում է նրա սի­րած անձ­նա­վո­րու­թյան հետ հուզ­մուն­քը ավարտ­վե­լու է բա­րե­հա­ջող:
  • Երա­զում ու­րիշ­նե­րի մատ­նե­րին մա­տա­նի տես­նե­լը նշա­նա­կում է ձեր բա­րե­կե­ցու­թյան աճ և նոր ծա­նո­թու­թյուն­ներ:
  • Ձեզ վրա գե­ղե­ցիկ ման­յակ տես­նե­լը նշա­նա­կում է բարձր հար­գանք:
  • Եթե կի­նը ման­յակ է նվեր ստա­նում, դա նշան է, որ նա ու­նի սի­րող ամու­սին և հրաշ­ա­լի տուն:
  • Ման­յակ կորց­նե­լը ծանր կո­րուստ է նշա­նա­կում:
  • Ական­ջօ­ղերը լավ լու­րե­րի և հե­տաքր­քիր աշ­խա­տան­քի նշան են: Դրանք կոտր­ված տես­նե­լը վատ բամ­բա­սանք­ներ են:
  • Ապա­րան­ջա­նը ձեռ­քին վաղ ու եր­ջա­նիկ ամուս­նու­թյան նշան է:
  • Եթե կի­նը կորց­նում է ապա­րան­ջա­նը, նրան սպաս­վում են տար­բեր անա­խոր­ժու­թյուն­ներ:
  • Ապա­րան­ջան գտ­նե­լը նշան է, որ տեր եք դառ­նա­լու նշա­նա­կա­լից սե­փա­կա­նու­թյան:

ԶԵՅԹՈՒՆ

ԶԲՈ­ՍԱՆՔ, ԶԲՈ­ՍԱՇՐ­ՋԻ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ
  • Գյու­ղա­կան վայ­րե­րում զբո­սան­քը նշա­նա­կում է, որ  տխ­րե­լու եք ըն­կեր­նե­րից բա­ժան­վե­լով: Նման երա­զը աղ­ջիկ­նե­րին հուշ­ում է բա­րե­կարգ տուն, դրա հետ մեկ­տեղ նաև ան­ժամ­կետ կո­րուստ:
  • Եթե տես­նում եք եր­կա­րատև հե­տաքր­քիր զբո­սանք, դա խոս­տա­նում է, որ  մաս­նա­կից կլի­նեք ար­տա­կարգ հե­ղի­նա­կա­վոր հե­տա­զո­տա­կան ձեռ­նար­կի:
  • Եթե դրա հետ մեկ­տեղ շր­ջա­պատ­ված եք մարդ­կան­ցով և ճա­նա­պար­հոր­դում եք բո­լոր տե­ղե­րով, նշանակում է, որ ձեզ հա­մար աշ­խա­տան­քում հայտն­վե­լու են ու­ժեղ հա­կա­ռա­կորդ­ներ:

ԶԻՆ­ՎՈՐ­ՆԵՐ
  • Եթե երա­զում տես­նում եք քայ­լող զին­վոր­ներ, նշա­նա­կում է ինչ­-որ դժ­բախ­տու­թյուն ու­ժեղ կեր­պով վնա­սե­լու է ձեր աշ­խա­տան­քը: Բայց մի հու­սա­հատ­վեք, ամեն ինչ վեր­ջի­վեր­ջո լավ կվեր­ջա­նա:
  • Եթե ձեզ տես­նում եք որ­պես խի­զախ զին­վոր, նշա­նա­կում է կյան­քում սպաս­վում են նվի­րա­կան ցան­կու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցում:
  • Եթե կի­նը երա­զում զին­վոր­ներ է տես­նում, հնա­րա­վոր է նրա վար­կը սպառ­նա­լի­քի տակ լի­նի:

ԶՈՀԱՍԵՂԱՆ


ԸՆ­ԴՈՒ­ՆԵ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ
  • Եթե երա­զում տես­նում եք, որ հայտն­վել եք ինչ­-որ ըն­դու­նե­լու­թյան մեջ, ձեզ սպաս­վում է հա­ճե­լի հան­դի­պում: 
  • Եթե այդ ըն­դու­նե­լու­թյան ժա­մա­նակ ձեզ հետ ինչ­-որ ան­հար­մար վի­ճակ է ստեղծ­վել, նշա­նա­կում է ձեզ սպաս­վում է ան­հանգս­տու­թյուն:

ԸՆ­ԹԵՐ­ՑԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ
  • Երա­զում կար­դա­լը քա­ջա­լե­րե­լու նշան է. դժ­վար գոր­ծում աչ­քի կընկ­նեք:
  • Եթե ու­րիշ­ին եք կար­դա­լիս տես­նում, կու­նե­նաք լավ ըն­կեր­ներ:
  • Եթե ու­զում եք ան­հաս­կա­նա­լի և ան­կա­յուն մի տեքս­տից  գլուխ հա­նել, դա հի­աս­թա­փու­թյան և ան­հանգս­տու­թյան նշան է:

ԸՆ­ՏԱ­ՆԻ ԹՌ­ՉՈՒՆՆԵՐ
  • Երա­զում ըն­տա­նի թռ­չուն տես­նե­լը նշա­նա­կում է, վատ­նո­ղա­կան սո­վո­րու­թյուն­նե­րը զգա­լի կկր­ճա­տեն ձեր բյու­ջեն: 
  • Եթե աղ­ջի­կը վա­զում է ըն­տա­նի թռ­չու­նի հետևից, նշա­նա­կում է ան­տե­ղի կանց­կաց­նի իր ժա­մա­նա­կը:
  • Սա­գեր և ջրի վրա լո­ղա­ցող­նե­րը հա­ջո­ղու­թյան նշան են: Իսկ սա­գե­րի աղ­մկե­լը դժ­բախ­տու­թյան նշան է:
  • Տնա­յին բա­դեր տես­նե­լը խոս­տա­նում է շատ հարս­տու­թյուն գոր­ծե­րում, տն­տե­սու­թյան մեջ և հա­ջո­ղու­թյուն:
  • Հնդ­կա­հա­վերը հուշ­ում են շա­հույթ գոր­ծե­րում:
  • Հավ տես­նե­լը նշա­նա­կում է ըն­տա­նե­կան շր­ջա­պա­տում հա­ճե­լի հան­դի­պում­ներ, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի թվի աճ:
  • Աք­աղաղ - նո­րու­թյուն է: Առա­վոտ­վա կան­չը լավ նշան է, գուշ­ա­կում է ամուս­նու­թյուն և լի­ու­թյուն: Եթե աք­աղաղը գիշ­երն է կան­չում, ստիպ­ված եք լա­ց լինել և ոչ մեկ ան­գամ:
  • Աք­լոր­նե­րի կռի­վը նա­խազ­գուշ­աց­նում է վե­ճեր և մր­ցակ­ցու­թյուն:


ԹԱԽՏ
  • Երա­զում ձեզ և ձեր հարս­նա­ցու­ին գե­ղե­ցիկ թախ­տին պառ­կած և սի­րո մա­սին զրու­ցե­լիս տես­նե­լը կան­խա­գուշ­ա­կում է, որ նա­խան­ձող­նե­րը ու­ղի­ներ են որո­նում ձեզ արա­տա­վո­րե­լու հա­մար: Երա­զը պետք է սթա­փե­ցնի ձեզ՝ արա­գաց­նե­լու հար­սա­նի­քը:

ԹԱ­ՂՈՒՄ­
  • Երա­զում դռ­նից կախ­ված սգո ժա­պա­վեն տես­նե­լը տե­ղե­կաց­նում է ազ­գա­կան­նե­րից կամ ըն­կեր­նե­րից ինչ­-որ մե­կի մահ­վան մա­սին: 
  • Սգո շո­րե­րով անձ­նա­վո­րու­թյան տես­նե­լը նշա­նա­կում է, որ ձեզ շու­տով կպա­տի թա­խի­ծը, սա­կայն չի նշա­նա­կում մահ: 
  • Դա վատ երազ է կո­մեր­ցի­ա­յի և առևտրի հա­մար:
  • Լավ արևային օրը ազ­գա­կա­նի թաղ­ումը, նշա­նա­կում է ձեր հա­րա­զատ­նե­րի քաջ առող­ջու­թյուն: Բայց եթե այդ ժա­մա­նակ անձրև է գա­լիս և վատ եղա­նակ է, սպաս­վում են վատ լու­րեր և հի­վան­դու­թյուն: 
  • Ձեր երե­խա­յի թա­ղու­մը նշա­նա­կում է առող­ջու­թյուն և խա­ղա­ղու­թյուն ձեր ըն­տա­նի­քում, բայց ըն­կեր­նե­րի հետ խն­դիր­ներ կու­նե­նաք: 
  • Սե­փա­կան թա­ղու­մը տես­նե­լը եր­կա­րա­կե­ցու­թյան նշան է:
  • Սգո ձայն լսե­լը նշա­նա­կում է անս­պա­սե­լի տխուր լու­րեր կամ բա­ցա­կա մար­դու հի­վան­դու­թյուն:
  • Դի­ա­կի­զում տես­նե­լը նշա­նա­կում է, որ հա­կա­ռա­կորդ­նե­րը կփոր­ձեն թու­լաց­նել ձեր ազ­դե­ցու­թյու­նը գոր­ծա­րար շր­ջան­նե­րում:
  • Եթե ձեզ են դի­ա­կի­զում, գուշ­ա­կում է ան­հա­ջո­ղու­թյուն ձեռ­նար­կում­նե­րում, եթե չվս­տա­հեք ձեր ին­տու­ի­ցի­ա­յին:
  • Հին և լք­ված գե­րեզ­մա­նա­տուն տես­նե­լը նշա­նա­կում է այն­պի­սի ժա­նա­նակ­ներ կապ­րեք, որ ձեր սիրելի մար­դիկ կլ­քեն ձեզ և կմ­նաք օտար մարդ­կանց խնամ­քի տակ:
  • Ձմ­ռա­նը գե­րեզ­մա­նա­տուն գնա­լը  նշա­նա­կում է հու­սա­հատ պայ­քար աղ­քա­տու­թյան հետ: 
  • Գե­ղե­ցիկ, խնամ­ված գե­րեզ­մա­նա­տա­նը ման գա­լը նշա­նա­կում է անս­պա­սե­լի նո­րու­թյուն այն մար­դու առող­ջաց­ման մա­սին, որին հա­մա­րում էիք մա­հա­ցած:
  • Մոր հա­մար գե­րեզ­մա­նին թարմ ծա­ղիկ­ներ դնե­լը ամ­բողջ ըն­տա­նի­քի առող­ջու­թյան նշան է:

ԹԱՆ­ԿԱՐ­ԺԵՔ ԶԱՐԴԵ­Ր
  • Թան­կար­ժեք զար­դե­րը նշա­նա­կում են հա­ճույք և հարս­տու­թյուն:
  • Թան­կար­ժեք զար­դե­րով պճն­ված հա­գուստ­նե­րը նա­խան­շում են հազ­վագ­յուտ հա­ջո­ղու­թյուն:
  • Եթե երա­զում ժա­ռան­գել եք թան­կար­ժեք զար­դեր, ձեր բա­րե­կե­ցու­թյու­նը կա­վե­լա­նա: Բայց եթե դրանք ձեզ նվի­րել են, նշա­նա­կում է ձեր ներ­կա դրու­թյու­նը վտան­գի տակ է:
  • Դեռատի կա­նանց հա­մար թան­կար­ժեք զար­դեր ստա­նա­լը հա­ճույք­ներ և ցան­կա­լի ամուս­նու­թյուն է: Եթե նա թան­կար­ժեք զար­դեր է կորց­րել ինչ­-որ մե­կը ցան­կա­նում է նրան խա­բել:
  • Թան­կար­ժեք զար­դեր գտ­նե­լը կամ գնե­լը նշա­նա­կում է գոր­ծե­րում շտապ և փայ­լուն հա­ջո­ղու­թյուն:

ԹԱՆ­ԿԱՐ­ԺԵՔ ՔԱ­ՐԵՐ
  • Մե­ղե­սի­կը լավ կա­տա­րած գոր­ծից բա­վա­կա­նու­թյուն ստա­նալն է:
  • Ադա­մանդներին տի­րե­լը շատ բա­րե­հա­ջող երազ է, գուշ­ա­կում է վաս­տա­կի հա­մար պա­տիվ ու ճա­նա­չում:
  • Եթե դեռահաս կինը տես­նում է, որ իր սի­րե­լին իրեն ադա­մանդ­ներ է նվի­րում, նրա հար­սա­նի­քը լի­նե­լու է շատ գե­ղե­ցիկ:
  • Ադա­մանդ կորց­նե­լը գուշ­ա­կում է խայ­տա­ռա­կու­թյուն ու կա­րիք:
  • Ալ­մաս­տի վե­րա­բեր­յալ երա­զը նշա­նա­կում է, որ անա­խոր­ժու­թյուն­ներ կու­նե­նաք և չեք իրա­կա­նաց­նի ձեր նվի­րա­կան ցան­կու­թյուն­նե­րը:
  • Երա­զում զմ­րուխտ տես­նե­լը նշա­նա­կում է սե­փա­կա­նու­թյուն եք ժա­ռան­գե­լու: Այն գնե­լը նշա­նա­կում է ան­հա­ջող գոր­ծարք­ներ:
  • Եթե սի­րա­հար­վա­ծը հարս­նա­ցու­ի վրա զմ­րուխտ է տես­նում, նշա­նա­կում է նա պատ­րաստ­վում է իրե­նից հե­ռա­նալ:
  • Լեռ­նա­յին բյու­րե­ղը նշա­նա­կում է կար­ճա­ժամ­կետ ու­րա­խու­թյուն:
  • Մար­գա­րի­տը երա­զում նշա­նա­կում է գոր­ծե­րում հա­ջո­ղու­թյուն և հա­ջող առևտուր:
  • Եթե դեռահաս կինը երա­զում տես­նում է, որ իր սի­րե­լին իրեն մար­գա­րիտ է նվի­րում, նա լի­նե­լու է ան­սո­վոր եր­ջա­նիկ:
  • Մեկ այլ վար­կա­ծով մար­գա­րի­տը նշա­նա­կում է ար­ցունք:
  • Մար­ջա­նը բա­րե­կա­մու­թյան նշան է, որը դի­մա­նա­լու է բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րին:
  • Սապ­ֆիր տես­նե­լը եր­ջա­նիկ շա­հու­մի նշան է:
  • Ռու­բի­նը գուշ­ա­կում է ամեն ին­չում հա­ջո­ղու­թյուն:
  • Եթե երա­զում գանձ եք գտ­նում, նշա­նա­կում է սպա­սեք անս­պա­սե­լի կողմ­նա­կի առա­տա­ձեռ­նու­թյան:
  • Գանձ կորց­նե­լը գուշ­ա­կում է ան­հա­ջո­ղու­թյուն գոր­ծե­րում և ըն­կեր­նե­րի ան­հա­վա­տար­մու­թյուն:
  • Տո­պա­զը բա­րի նշան է, նշա­նա­կում է, որ ճա­կա­տա­գի­րը ձեզ հու­սա­լի ըն­կեր կտա:
  • Հաս­պի­սը ու­րա­խու­թյան նշան է և խոս­տա­նում է եր­ջա­նիկ սեր:

ԹԱՏ­ՐՈՆ
  • Եթե ձեզ թատ­րո­նում տես­նեք, նշա­նա­կում է շու­տով ձեռք կբե­րեք նոր ըն­կեր­ներ, ձեր գոր­ծե­րը լավ կըն­թա­նան:
  • Եթե թատրոնի դե­րա­սան­նե­րից եք, առա­ջի­կա ու­րա­խու­թյու­նը եր­կար չի տևելու:
  • Ձեզ վա­րի­ե­տեում տես­նե­լը նշա­նա­կում է հի­մա­րու­թյան պատ­ճա­ռով կա­րող եք ձեր հարս­տու­թյու­նը կորց­նել:
  • Եթե օպե­րա­յում եք, կկա­տար­վեն ձեր բո­լոր ցան­կու­թյուն­ներն ու երա­զանք­նե­րը:
  • Ձեզ տես­նե­լով թատ­րո­նում ծի­ծա­ղե­լիս կամ ծա­փա­հա­րե­լիս՝ նշա­նա­կում է, որ շու­տով հա­նուն դա­տարկ քմա­հա­ճու­թյան հար­գան­քով կըն­դուն­վեք:
  • Եթե հրդեհ­վող թատ­րո­նից փախ­չե­լով փրկ­վում եք, նշա­նա­կում է ձեզ հա­մո­զե­լու եք մաս­նա­կից դառ­նա­լու ռիս­կով գոր­ծում:

ԹԱՔՑ­ՆԵԼ
  • Եթե երա­զում ստիպ­ված եք ինչ­-որ բան թաքց­նել, ապա Ձեզ դժ­վա­րին իրա­վի­ճակ է սպաս­վում:
  • Թաքց­րած իրեր գտ­նե­լը զվար­ճան­քի և ու­րա­խու­թյան նշան է:
  • Երի­տա­սարդ կնոջ հա­մար երա­զում իրեր թաքց­նե­լը նշա­նա­կում է, որ նրա մա­սին շատ ասե­կոս­եներ կտա­րած­վեն, ինչն այ­նու­ա­մե­նայ­նիվ, չի վար­կա­բե­կի նրա հե­ղի­նա­կու­թյու­նը: 

ԹԵՅ
  • Թեյ խմե­լը ու­րա­խու­թյուն է և ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյուն:
  • Թե­յի նստ­ված­քը դժ­բախտ սի­րո և գոր­ծե­րի ան­հա­ջո­ղու­թյուն է:
  • Երա­զում թափ­ված թե­յը ըն­տա­նե­կան վշ­տե­րի նշան է:
  • Եթե երա­զում շատ եք թեյ ցան­կա­նում, սպա­սեք անս­պա­սե­լի հյու­րե­րի:
  • Երա­զում ինք­նա­եռը խա­ղա­ղու­թյուն և հո­գե­կան հանգս­տու­թյուն է:
  • Եթե թե­յի գա­վաթ­ներ եք տես­նում, սպա­սեք հյու­րե­րի:
  • Եթե կի­նը երա­զում թե­յի գա­վա­թը կոտ­րում է, դա նշան է, որ նրա եր­ջան­կու­թյու­նը փշր­վե­լու է անս­պա­սե­լի փոր­ձան­քից:
  • Եթե երազ­նում թեյ­աման եք տե­սել, սպա­սեք տհաճ նո­րու­թյան:
  • Եթե կի­նը երա­զում թեյ­ամանից լց­նում է սա­ռը ջուր, նշա­նա­կում է շու­տով ինչ­-որ մե­կը նրա վրա ուշ­ադ­րու­թյուն է դարձ­նե­լու:
  • Ընդ­հան­րա­պես երա­զում թեյ­աման տես­նե­լը մեծ մա­սամբ նա­խան­շում է դժ­վար աշ­խա­տան­քի սկիզբ:
  • Եթե թեյ­ամանի մեջ ջու­րը եռում է, հնա­րա­վոր են կյան­քում վճ­ռո­րոշ փո­փո­խու­թյուն­ներ:
  • Փշր­ված թեյ­ամանը ան­հա­ջո­ղու­թյան նշան է:

ԹԵ­ՎԵՐ
  • Եթե երա­զում ձեզ թևեր են աճել, նշա­նա­կում է, մա­հա­ցու վախ կապ­րեք ձե­զա­նից վա­ղուց հե­ռա­ցած մար­դու  անվ­տան­գու­թյան հա­մար:
  • Թռ­չու­նի թևեր տես­նե­լը նշա­նա­կում է՝ կհաղ­թա­հա­րեք բո­լոր փոր­ձանք­նե­րը, հար­ձա­կում­նե­րը և կհաս­նեք փառ­քի ու հա­ջո­ղու­թյան:

ԹԵՐ­ԹԵՐ
  • Երա­զում թեր­թեր տես­նե­լը նշա­նա­կում է, որ ձեր գոր­ծե­րում կեղ­ծիք կհայտ­նա­բե­րեք և կվար­կա­բեկ­վի ձեր անու­նը:
  • Թերթ տպե­լը նշան է այն բա­նի, որ հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռն­վի մեկ­նել ար­տա­սահ­ման և այն­տեղ նոր ըն­կեր­ներ ձեռք բե­րել:

ԹԽՎԱԾՔ
  • Եթե երա­զում տես­նում եք, որ թխ­վածք եք ու­տում՝ հետևեք ձեր ան­բար­յա­ցակամ­նե­րին, այ­լա­պես նրանք պատ­րաստ­վում են ձեզ վնա­սել:
  • Եթե աղ­ջի­կը երա­զում թխ­վածք է պատ­րաս­տում, նշա­նա­կում է նա, հա­նուն տղա­մարդ­կանց հետ կոտ­րատ­վե­լու, կվե­րած­վի կա­տա­կի:
  • Այս երա­զը նա­խազ­գուշ­աց­նե­լու հա­մար է:

ԹՌ­ՉԵ­ԼԸ 
  • Երկ­նա­յին ան­սահ­ման տա­րա­ծու­թյան մեջ թռ­չե­լը նշա­նա­կում է ապեր­ջա­նիկ ամուս­նու­թյուն: Եթե թռ­չում եք երկ­րին շատ մոտ` հի­վան­դու­թյուն է գուշ­ա­կում:
  • Պղ­տոր ջրի վրա­յով թռ­չե­լը ան­բար­յացա­կամ­նե­րի խար­դա­վանք է. ե­ղեք շր­ջա­հա­յա­ց անձ­նա­կան գոր­ծե­րը կազ­մա­կեր­պե­լիս:
  • Ավե­րակ­նե­րի վրա­յով թռ­չե­լը դճժ­բախ­տու­թյուն է, բայց դրա հետ մեկ­տեղ եթե  տես­նում եք ինչ­-որ տեղ կա­նաչ խոտ, նշա­նա­կում է տհա­ճու­թյուն­նե­րը եր­կար չեն շա­րու­նակ­վե­լու:
  • Թռիչ­քի ժա­մա­նակ ընկ­նե­լը մեծ դժ­բախ­տու­թյուն է, եթե մի­այն  չեք արթ­նա­նում ընկ­նե­լու պա­հին:
  • Ձեզ սև թևերի հետևում տես­նե­լը՝ դա­ռը հի­աս­թա­փու­թյան նշան է:
  • Բա­րե­հա­ջող է երբ երա­զում տես­նում եք ձեզ սպի­տակ թևերի հետևում. այն խոս­տա­նում է հա­ջո­ղու­թյուն գոր­ծե­րում և եր­ջա­նիկ սեր:

ԹՌ­ՉՈՒՆ­ՆԵՐ
  • Թռ­չուն­ներ երա­զում տես­նե­լը բա­րի է: Կնո­ջը սպաս­վում է եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն:
  • Սպի­տակ թռ­չուն - ժա­մադ­րու­թյուն ըն­կե­րոջ հետ:
  • Վի­րա­վոր թռ­չուն - խոր թա­խիծ:
  • Թռ­չող թռ­չուն - բար­գա­վա­ճում:
  • Բռ­նել թռ­չու­նին - շա­հու­մի նշան է: Իսկ հրա­ցա­նով թռ­չու­նին սպա­նե­լը՝ բնա­կան աղետ է:
  • Արա­գիլ - նվե­րի նշան է:
  • Կռունկ - ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ավե­լա­ցում:
  • Ագ­ռավ - ճա­կա­տագ­րի շր­ջա­դարձ, էգ ագ­ռա­վը թախ­ծոտ դեպ­քե­րի նշան է:
  • Աղավ­նի - խա­ղա­ղու­թյուն և ու­րա­խու­թյուն, հնա­րա­վոր է երե­խա­յի ծնունդ:
  • Ար­ծիվ - բո­լոր հնա­րա­վոր բա­րիք­նե­րի ձեռք բե­րում:
  • Կկու - տես­նել կամ լսե­լը՝ դժ­բախ­տու­թյուն է:

Թ­ՎԵՐ
  • Երա­զա­տե­սու­թյան Մաս­նա­գետ­նե­րը գտ­նում են, որ չի կա­րե­լի ուշ­ադ­րու­թյու­նը շե­ղել այն երազ­նե­րից, որոնց մեջ թվեր են նշ­մար­վում: Բո­լոր այդ թվե­րը ինչ­-որ բան են նշա­նա­կում: Ի՞նչ:
  • Մե­կը նշա­նա­կում է ինչ­-որ կարևոր կամ ան­սո­վոր բան:
  • Եր­կու­սը, ինչ­պես նաև ցան­կա­ցած զույգ, երա­զում բա­րի չէ:
  • Լավ է, երբ երա­զում երևում է երե­ք, հա­ջո­ղու­թյան թիվ է և թեթև հա­ջո­ղու­թյուն:
  • Չորսի բա­ցատ­րու­թյու­նը դժ­վար է ու ոչ մի­ան­շա­նակ, բայց ընդ­հան­րա­պես կա­րե­լի է ան­հա­ջո­ղու­թյուն ու դժ­վա­րու­թյուն սպա­սել:
  • Հին­գը երա­զում տես­նե­լը ապ­րում­ներ են ու գրգռ­վա­ծու­թյուն:
  • Վե­ցը, ընդ­հա­կա­ռա­կը, գուշ­ա­կում է հա­ջո­ղու­թյուն սի­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
  • Եր­ջան­կու­թյուն կբե­րի նաև երա­զում յոթ տես­նե­լը:
  • Ու­թը կախ­ված է երա­զի մնա­ցած մա­սից և կա­րող է նշա­նա­կել կամ շա­հում կամ տա­նուլ տալ:
  • Միշտ ինչ­-որ շա­հում է ինը թի­վը:
  • Եվ ամենևին սար­սա­փե­լի չէ երա­զում 13 թի­վը, ընդ­հա­կա­ռա­կը, փոր­ձեք խի­զա­խել կյան­քում և կա­րող է ձեզ հա­ջո­ղու­թյու­նը ժպ­տա:

ԹՈՒ­ԼՈՒ­ԹՅՈՒՆ
  • Երա­զում թու­լու­թյուն զգա­լը նշա­նա­կում է հո­գե­կան տագ­նապ: Նման երա­զից հե­տո անհ­րա­ժեշտ է վե­րա­նա­յել սո­վո­րու­թյուն­նե­րը և փո­խել կեն­սա­կեր­պը:

ԹՈՒՂԹ
  • Ձեռ­քին թուղթ բռ­նե­լը (կամ յու­ղա­թուղթ) նշան է, որ ձեզ սպառ­նում է կո­րուստ:
  • Երի­տա­սարդ կնոջ հա­մար դա գուշ­ա­կում է սի­րե­լիի հետ վեճ:
  • Եթե ամուս­նա­ցած եք, այդ­պի­սի երա­զը կա­րող է նշա­նա­կել ձեր ան­վան շուրջ ասե­կոս­եներ: