1 կգ փա­փուկ միս (տա­վա­րի կամ խո­զի), 250-300 գրամ սպի­տակ հաց, 3 հատ սոխ, 1 ձու, սև, կար­միր պղ­պեղ, կա­րոս կամ խա­ռը կա­նա­չի, 1/4 բա­ժակ ջուր, 3 ճաշ­ի գդալ ալ­յուր (ոչ շատ լի­քը)
Մի­սը թր­ջած հա­ցի հե­տ եր­կու ան­գամ աղալ, վեր­ջին ան­գամ՝ սո­խի հետ, ավե­լաց­նել աղ, սև և կար­միր պղ­պեղ, ձու, մանր կտ­րա­տած կա­նա­չի, ալ­յուր և լավ խառ­նել: Այ­նու­հետև քա­բա­բի տեսք տա­լով՝ յու­ղով տա­պա­կել թա­վա­յում, այս դեպ­քում­ կա­րող եք տա­պա­կե­լուց առաջ թա­թա­խել աղա­ցած պաք­սի­մա­տի մեջ: Կա­րե­լի է խո­րո­վել նաև շամ­փու­րով: Կրա­կի վրա դ­նե­լիս սկսզ­բում դան­դաղ շամ­փու­րը պտ­տեց­նել, որ­պես­զի մի­սը բո­լոր կող­մե­րից հա­վա­սա­րա­պես տա­քա­նա, կպ­չի շամ­փու­րին ու չթափ­վի:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում տա­պա­կած կար­տո­ֆի­լի, խո­րո­ված սմ­բու­կի, լո­լի­կի ու կա­նաչ պղ­պե­ղի հետ: Մա­տու­ցե­լիս քա­բա­բի երե­սին շաղ տալ օղա­կաձև կտր­տած սոխ, ման­րաց­րած կա­նա­չի և սու­մախ:



ՔՅԱԲԱԲ ԲԱԴՐԻՋԱՆՈՎ ԵՎ ՄՍՈՎ 

1-2 կգ փա­փուկ միս (տա­վա­րի, ոչ­խա­րի կամ խո­զի), 1 կգ սմ­բուկ, 2-3 գլուխ սոխ, 0,5 թե­յի բա­ժակ ալ­յուր, 1 ձու, 0,5 թե­յի գդալ, և նույն­քան էլ կար­միր պղ­պեղ, կես կապ կա­րոս, աղ
1 կգ տա­վա­րի (կա­րե­լի է նաև ոչ­խա­րի կամ խո­զի) փա­փուկ մի­սը եր­կու ան­գամ աղալ, երկ­րորդ ան­գամ՝ 2 գլուխ սո­խի հետ, ավե­լաց­նել կես թե­յի բա­ժակ ալ­յուր, 1 ձու, 0,5 թե­յի գդալ սև և կար­միր պղ­պեղ, կտր­տած կա­րոս, աղ և լավ խառ­նել: 1 կամ 1,5 կգ լա­վո­րակ բադ­րի­ջա­նը լվա­նալ, 4-5 սմ հաս­տու­թյամբ օղա­կաձև կտ­րա­տել, հա­ջոր­դա­բար (մե­ջընդ­մեջ) շամ­փու­րի վրա շա­րել բադ­րի­ջան և նույն մե­ծու­թյամբ պատ­րաս­տած կլոր քա­բաբ (ոչ եր­կար) և խո­րո­վել կրա­կի վրա՝ զգուշ­ու­թյամբ շամ­փուր­նե­րը պտ­տեց­նե­լով, մինչև մի­սը տա­քա­նա և կպ­չի շամ­փու­րին ու չթափ­վի: Ձմ­ռա­նը կա­րե­լի է նույն ձևով պատ­րաս­տել, մի­այն առանց բադ­րի­ջա­նի:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում, վրան ցա­նել կտ­րա­տած սոխ, խա­ռը կա­նա­չի, սու­մախ, մանր կտ­րա­տած կա­նաչ պղ­պեղ, իսկ կող­քե­րը զար­դա­րել լո­լի­կով: