Կար­տո­ֆի­լը ամե­նաշ­ատ օգ­տա­գործ­վող բան­ջա­րե­ղենն է, կի­րառ­վում է որ­պես­ պա­րեն և տեխ­նի­կա­կան նպա­տակ­նե­րով, քա­նի որ պա­րու­նա­կում է օս­լա, շա­քար­ներ, սպի­տա­կուց­ներ, հան­քա­յին աղեր և վի­տա­մին­ներ՝ Ը, Թ1, Թ2, B6, հ, PP, K:

          Ձոն կարտոֆիլ սիրողներին

          Ճեր­մակ, փխ­րուն իմ կար­տո­ֆիլ,
          Միշտ սի­րե­լի ու հա­ճե­լի
          Եվ ար­ժա­նի խոր հար­գան­քի:
          Կան­չում ես դու զօր ու գիշ­եր,
          Դառ­նում սիր­ված հա­մեղ մի կեր:
          Մերթ խաշ­վում ես, մերթ տա­պակ­վում,
          մերթ էլ դառ­նում սա­լաթ սի­րուն:
          Շող­շո­ղում ես ամա­նի մեջ
          Ու մեզ գե­րում տես­քով ան­վերջ:
          Դու չգի­տես, չես իմա­նում, 
          Որ իմ սիր­տը ամեն ին­չից՝
          Սև ու կար­միր խա­վի­ար­նե­րից
          Տե­սակ-­տե­սակ խոր­տիկ­նե­րից
          Մի­այն քեզ է գե­րա­դա­սում:
          Էլ ի՜նչ հար­գանք, ի՜նչ վա­յե­լում,
          Երբ ամեն օր քեզ չեն ու­տում
          Առա­վոտ­յան ու կե­սօ­րին,
          Նաև ճաշ­ին, կես­գիշ­ե­րին:
          Թող­նում եմ ես մի սուրբ պատ­գամ,
          Որ­պես սի­րող քեզ ար­ժա­նի,
          Երբ որ մեռ­նեմ, թող ինձ թա­ղեն
          Թփի տա­կին կար­տո­ֆի­լի:



Կար­տո­ֆի­լով կոտ­լետ

1 կգ կար­տո­ֆիլ, 2 ձու, 2 ճաշ­ի գդալ ալ­յուր, բու­սա­կան յուղ, աղա­ցած պաք­սի­մատ, աղ, կար­միր և սև պղ­պեղ, հա­մեմ, կա­րոս, կա­նաչ ոլոռ, 0,5 կգ միս
Կար­տո­ֆի­լը խաշ­ել, կեղևը հե­ռաց­նել, լավ տրո­րել, ավե­լաց­նել ձու, մանր կտ­րա­տած կա­նա­չի, աղ, սև և կար­միր պղ­պեղ, ալ­յուր: Ամ­բողջ զանգ­վա­ծը լավ տրո­րել, որից հե­տո պատ­րաս­տել կոտ­լետ­ներ և թա­թա­խե­լով պաք­սի­մա­տի մեջ՝ բու­սա­կան յու­ղով տա­պա­կել:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում: 

Սկու­տե­ղի մեջ լց­նե­լուց հե­տո մեջ­տե­ղում ավե­լաց­նել կա­նաչ ոլոռ (տա­պա­կած կամ առանց տա­պա­կե­լու), տա­պա­կած միս կամ լան­գետ, կող­քե­րը զար­դա­րել կա­նաչ պղ­պե­ղով ու լո­լի­կով:



Լե­զուն կար­տո­ֆի­լով

1 կգ տա­վա­րի փա­փուկ միս, 2-3 ճաշ­ի գդալ յուղ, 0,5 թե­յի բա­ժակ գի­նի, 1 կգ կար­տո­ֆիլ, 2-3 հատ դափ­նու տերև, 1 թե­յի բա­ժակ ար­գա­նակ, 2 ճաշ­ի գդալ յուղ, աղ

          Կա չար լե­զու այս աշ­խար­հում,
          Նաև դա­ռը ու սուր լե­զու,
          Կա և բա­րի, քաղցր լե­զու,
          Որ օձին է բնից հա­նում:
          Կա և հա­մեղ, անուշ լե­զու,
          Որ ու­տե­լուց չես կշ­տա­նում,
          Թե մա­տու­ցեն կար­տո­ֆի­լով,
          Իրոք, կու­տեք մատ լի­զե­լով:

Լեզ­վի վրա­յի շեր­տը հե­ռաց­նել, լավ լվա­նալ, առանց կտ­րա­տե­լու խաշ­ել, ըն­թաց­քում ավե­լաց­նել աղ, այ­նու­հետև յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել գի­նի, տաք ար­գա­նակ (որի մեջ եփ­վել էր լե­զուն) և թույլ կրա­կով շո­գե­խաշ­ել, ավե­լաց­նել դափ­նու տերև:
Կար­տո­ֆի­լը մաք­րել, լվա­նալ, հաստ շեր­տով օղա­կաձև կտ­րել, դա­սա­վո­րել կաթ­սա­յում, վրան յուղ լց­նել, ավե­լաց­նել աղ, մի­ջին կրա­կով եփել ջե­ռո­ցում, որից հե­տո դա­սա­վո­րել սկու­տե­ղում շերտ-­շերտ կտ­րա­տած լեզ­վի հետ, կող­քե­րը զար­դա­րել կա­նաչ պղ­պե­ղով և նույն կերպ կտ­րա­տած լո­լի­կով (օղա­կաձև), իսկ ձմ­ռա­նը մա­տու­ցել տնա­յին պայ­ման­նե­րում պատ­րաս­տած լե­չո­յով:



Կարտոֆիլով կոլոլակ

1 կգ կար­տո­ֆի­լը մաք­րել, խաշ­ել,հե­տո լավ տրո­րել, ավե­լաց­նել մի քիչ աղ: 0,5-1 կգ. խաշ­ած մի­սը աղալ, 2 գլուխ սո­խի հետ թեթևակի տա­պա­կել և խառ­նել կար­տո­ֆի­լին: Հե­տո պատ­րաս­տել ըն­կույ­զից քիչ մեծ կո­լո­լակ­ներ և տա­պա­կել թա­վա­յի մեջ: Այ­նու­հետև վերց­նել 4 ձու, 1 թ/գ ալ­յու­րի հետ լավ հա­րել, ճաշ­ի գդա­լով լց­նել ամեն մի կո­լո­լա­կի վրա և թող­նել եփ­վի: Լվա­ցած խն­ձո­րի մի­ջու­կը հա­նել (1 կգ խն­ձոր), մե­ջը լց­նել շա­քա­րա­վազ ու ջե­ռո­ցում եփել: 

Կո­լո­լակ­նե­րի հետ խն­ձո­րը շա­րել սկու­տե­ղի մեջ և մա­տու­ցել տաք վիճակում:



Կար­տո­ֆի­լով, մսով կո­լո­լակ

1 կգ կար­տո­ֆիլ, 0,5-1 կգ տա­վա­րի փա­փուկ միս, 2 հատ խոշ­որ սոխ, յուղ, 4 ձու,1 թե­յի գդալ ալ­յուր, աղ, սև պղ­պեղ 
Կար­տո­ֆի­լը խաշ­ել, կեղևը հե­ռաց­նել, լավ տրո­րել: Աղա­ցած մի­սը սո­խի հետ թեթևակի տա­պա­կել, խառ­նել կար­տո­ֆի­լին, որից հե­տո պատ­րաս­տել ըն­կույ­զից քիչ մեծ գն­դիկ­ներ (կո­լո­լակ­ներ) և թա­վա­յի մեջ յու­ղով տա­պա­կել: Ձուն ալ­յու­րի հետ խառ­նել, լավ հա­րել և ճաշ­ի գդա­լով լց­նել յու­րա­քանչ­յուր կո­լո­լա­կի վրա, ծած­կել կա­փա­րի­չով, թող­նել եփ­վի: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում, սկու­տե­ղի մեջ լց­նե­լուց հե­տո ձևավո­րել կա­նաչ պղ­պե­ղով և լո­լի­կով, իսկ ձմ­ռա­նը ջե­ռո­ցում եփ­ված 1 կգ խն­ձո­րի հետ, որի մի­ջու­կը պետք է հա­նել, մե­ջը լց­նել շա­քա­րա­վազ:



Կար­տո­ֆի­լով նա­խու­տեստ

2-3 գլուխ սոխ, 4 հատ լո­լիկ, 2 թե­յի բա­ժակ ջուր, 1-1,5 կգ մի­ջին չա­փի կար­տո­ֆիլ, 3 հատ կա­նաչ պղ­պեղ, 0,5 կապ հա­մեմ, յուղ
Սո­խը ­յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել կեղևը մաք­րած ու կտր­տած լո­լիկ, 5 րո­պե եռաց­նել, վրան լց­նել տաք ջուր և մաք­րած, չկտր­տած կար­տո­ֆի­լ, աղ, կա­նաչ պղ­պեղ, կա­նա­չի, կա­փա­րի­չով ծած­կել և մի­ջին կրա­կով եփել: Պատ­րաս­տի կար­տո­ֆի­լը մա­տու­ցել տաք վի­ճա­կում (կա­րե­լի է նաև հե­տը խաշ­ած միս կամ ձուկ մա­տու­ցել): 

Կաթ­սա­յում մ­նա­ցած հյու­թը մա­տու­ցել առան­ձին ամա­նով:

2. Խոր կաթ­սա­յի մեջ 2-3 գլուխ սո­խը յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել չորս հատ մաք­րած լո­լիկ, 2 թե­յի բա­ժակ տաք ջուր, 1 կգ մաք­րած, բայց չկտ­րա­տած կար­տո­ֆիլ, 2-3 հատ կա­նաչ պղ­պեղ, կա­փա­րի­չով ծած­կել և մեղմ կրա­կով եփել, որից հե­տո վերց­նել կրա­կից: Պատ­րաս­տի կար­տո­ֆի­լը դա­սա­վո­րել սկու­տե­ղի մեջ, վրան կտ­րա­տել խա­ռը կա­նա­չի, իսկ կաթ­սա­յի մեջ մնա­ցած թանձ­րահ­յու­թը մա­տու­ցել առան­ձին ամա­նով:

Կար­տո­ֆի­լի հետ կա­րե­լի է մա­տու­ցել շո­գե­խաշ­ած միս, փլավ, կոտ­լետ ու քա­բաբ:



Կար­տո­ֆի­լով, մսով նա­խու­տեստ

0,5 կգ կար­տո­ֆիլ, 300-500 գ տա­վա­րի փա­փուկ միս, 3 հատ սոխ, 8-10 հատ ըն­կույ­զի ման­րաց­րած մի­ջուկ, 1 ճաշ­ի գդալ ալ­յուր, կա­րագ կամ յուղ, կա­րոս, աղ, սև պղ­պեղ
Կար­տո­ֆի­լը խաշ­ել, կեղևը հե­ռաց­նել, ավե­լաց­նել աղ, կա­րագ,2 հատ սոխ լավ տրո­րել:
Մի­սը աղալ, ավե­լաց­նել աղ, սև պղ­պեղ, 1 հատ սոխ և տա­պա­կել, որից հե­տո վրան լց­նել ըն­կույզ, ալ­յուր, լավ խառ­նել:
Թա­վա­յի կամ ոչ շատ խոր կաթ­սա­յի հա­տա­կին յուղ կամ կա­րագ դնել, բա­րակ շեր­տով­ կար­տո­ֆի­լը փռել, այ­նու­հետև մսի շերտն ամ­բող­ջու­թյամբ փռել, երե­սին մանր կտր­տած կա­րոս ավե­լաց­նել և կար­տո­ֆի­լի մնա­ցած մա­սը: Ամ­բողջ զանգ­վա­ծի երե­սին կա­րագ կամ յուղ դնել և 15-20 րո­պե դնել տաք ջե­ռո­ցում՝ մինչև վար­դա­գույն դառ­նա­լը:

Մա­տու­ցե­լիս կտ­րա­տել քա­ռա­կու­սի կամ փախ­լա­վաձև:



Կար­տո­ֆի­լով՝ մսով «թխ­ված»

1 կգ կար­տո­ֆիլ, 0,5 կգ փա­փուկ միս, կա­րագ, աղա­ցած պաք­սի­մատ, աղ, սև և կար­միր պղ­պեղ, 4 հատ սոխ, 2 ձու
Կար­տո­ֆի­լը խաշ­ել, կեղևը հե­ռաց­նել, ավե­լաց­նել աղ, պղ­պեղ, կա­րագ և լավ տրո­րել (դարձ­նել պյու­րե):
Մի­սը խաշ­ել, աղալ, ավե­լաց­նել վե­րը նշ­ված հա­մե­մունք­նե­րը, աղ, տա­պա­կած սոխ: Կաթ­սա­յի հա­տա­կին յուղ լց­նել, սպա­սել, մինչև ամ­բողջ հա­տա­կով այն տա­րած­վի, այ­նու­հետև աղա­ցած պաք­սի­մատ շաղ տալ, վրան հա­վա­սա­րա­չափ լց­նել կար­տոֆի­լի կե­սը, հե­տո մի­սը, որից հե­տո մնա­ցած պյու­րեն, երե­սը հար­թեց­նել, վրան լց­նել լավ հա­րած ձուն այն­պես, որ­պես­զի ողջ մա­կե­րե­սը պատ­վի ձվով և20-30 րո­պե եփել ջե­ռո­ցում:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում թանձ­րահ­յու­թի կամ սոու­սի հետ: «Թխ­ված» կար­տո­ֆի­լը լց­նել սկու­տե­ղի մեջ երե­սը պա­տել սո­ու­սով: Ցան­կու­թյան դեպ­քում սո­ու­սը կա­րող եք կծու պատ­րաս­տել, որը բա­ցա­ռիկ համ կա­րող է տալ թե տա­պա­կած և թե շո­գե­խաշ­ած մսե­ղե­նին:



Կար­տո­ֆի­լի ռու­լետ մսով 

1 կգ կար­տո­ֆիլ, 0,5 կգ փա­փուկ միս, 2 հատ սոխ, 2 ձու (կամ թթ­վա­սեր), աղա­ցած պաք­սի­մատ, յուղ կամ կա­րագ, աղ, սև պղ­պեղ

Խաշ­ած կար­տո­ֆի­լով պատ­րաս­տել պյու­րե՝ խառ­նե­լով աղ, պղ­պեղ, կա­րագ:
Մի­սը աղալ (կա­րե­լի է նաև նա­խա­պես խաշ­ել), ավե­լաց­նել աղ, պղ­պեղ, յու­ղով տա­պա­կել:
Կար­տո­ֆի­լը 2 սմ հաս­տու­թյամբ հա­վա­սար շեր­տով փռել խո­նավ սր­բի­չի վրա (կամ մեծ ան­ձե­ռո­ցի­կի), մեջ­տե­ղում լց­նել մի­սը, ան­ձե­ռո­ցի­կի (սր­բի­չի) օգ­նու­թյամբ նեղ կող­մով զգուշ­ու­թյամբ եզ­րե­րը մի­աց­նել հնա­րա­վո­րին չափ ձիգ՝ զանգ­վա­ծին տա­լով ռու­լե­տի ձև և մի­աց­ման տե­ղը ներքև պա­հած տե­ղա­վո­րել նա­խա­պես յուղ քսած թի­թե­ղի վրա (ջե­ռո­ցի թա­վա), զգուշ­ու­թյամբ սր­բի­չը հա­նել, երե­սը պա­տել հա­րած ձվով կամ թթ­վա­սե­րով, վրան պաք­սի­մատ շաղ տալ, վեր­ջում հա­վա­սա­րա­պես վրան յուղ լց­նել, 20-30 րո­պե դնել լավ տա­քաց­րած ջե­ռո­ցում մինչև բաց վար­դա­գույն դառ­նա­լը: Մա­տու­ցել տաք վի­ճա­կում կա­նաչ ոլո­ռով, որևէ խա­վար­տով կամ սո­ու­սով:



Կար­տո­ֆի­լով տոլ­մա

1,5 կգ կար­տո­ֆիլ, 0,5 կգ տա­վա­րի փա­փուկ միս, 2 հատ սոխ, խա­ռը կա­նա­չի, սև և կար­միր պղ­պեղ
Մի­սը աղալ, ավե­լաց­նել կտր­տած խա­ռը կա­նա­չի, աղ, պղ­պեղ, լավ խառ­նել ու յու­ղով տա­պա­կել, ըն­թաց­քում ավե­լաց­նել մանր կտր­տած սոխ:
Մի­ջին մե­ծու­թյան կար­տո­ֆի­լը մաք­րել, լվա­նա­լուց հե­տո մե­ջը փո­րել, բայց պա­տե­րը շատ չբա­րա­կաց­նել, մի­ջու­կը լց­նել առան­ձին ամա­նի մեջ, իսկ կար­տո­ֆի­լի մեջ լց­նել մսով լցո­նը և բո­լոր կող­մե­րից տա­պա­կել: Նույն յու­ղի մեջ տա­պա­կել նաև կար­տո­ֆի­լի մի­ջու­կը:

Սկու­տե­ղի մեջ դա­սա­վո­րե­լուց հե­տո կող­քե­րը զար­դա­րել կար­տո­ֆի­լի տա­պա­կած մի­ջու­կով, թարմ լո­լի­կով, տա­պա­կած ոլո­ռով:

Կա­րե­լի է նաև առան­ձին ամա­նի մեջ տա­պա­կել 2 հատ սոխ, ավե­լաց­նել 2-3 լո­լիկ կամ 2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, մանր կտ­րա­տած կա­նաչ պղ­պեղ, խա­ռը կա­նա­չի 1/4 թե­յի բա­ժակ ջուր, 10 րո­պե եռաց­նել և ամ­բողջ զանգ­վա­ծը լց­նել սկու­տե­ղի մեջ դա­սա­վո­րած կար­տո­ֆի­լի վրա, կող­քե­րը դարձ­յալ զար­դա­րել կա­նաչ ոլո­ռով և մա­տու­ցել տաք վի­ճա­կում: