1 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը կամ սիր­տը կտր­տել ոչ այն­քան մեծ կտոր­նե­րով, լավ լվա­նալ, վրան աղ ու պղ­պեղ ցա­նել և տա­պա­կել 2-3 գլուխ սո­խի հետ, այ­նու­հետև մի­սը թա­թա­խել ալ­յու­րի մեջ և մի քա­նի րո­պե դարձ­յալ տա­պա­կել: Տա­պա­կած մի­սը լց­նել կաթ­սա­յի մեջ, ավե­լաց­նել այն­քան տաք ջուր, որ­պես­զի միսն ամ­բող­ջու­թյամբ ծածկ­վի, ավե­լաց­նել 2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, 1-2 դափ­նու տերև, կա­փա­րի­չով ծած­կել և 1-1,5 ժամ թույլ կրա­կով շո­գե­խաշ­ել: 

Մա­տու­ցել տա­պա­կած կար­տո­ֆի­լի հետ: