ԲԱ­Դ

Վայ­րի բա­դե­րը գուշ­ա­կում են եր­ջա­նիկ ճա­նա­պար­հոր­դու­թյուն և ծո­վա­յին ուղևորու­թյուն: 
Բա­դե­րի որ­սը նշա­նա­կում է ձեր պլան­նե­րի կտ­րուկ փո­փո­խու­թյուն­ներ:
Թռ­չող բա­դեր տես­նե­լը լավ նշան է. բախ­տը կժպ­տա ձեզ:

ԲԱ­ԶԵ

Երա­զում բա­զեն կան­խազ­գուշ­աց­նում է մր­ցա­կից­նե­րի զայ­րույ­թի մա­սին, որի պատ­ճա­ռը Ձեր ու­նեց­վածքն ու ար­ժա­նա­վոր կեն­սա­կեր­պն է:
Կնոջ երա­զում բա­զեն նշա­նա­կում է, որ նրա ան­վան շուրջ զր­պար­տու­թյուն­ներ կտա­րած­վեն:

ԲԱԽ­ՏԱ­ՎՈՐ ՄԱՐԴ

Երա­զում հա­ջո­ղակ լի­նե­լը լավ հե­ռան­կար է: Այն խոս­տա­նում է նվի­րա­կան երա­զանք­նե­րի և ցան­կու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցում:

ԲԱՂ­ՆԻՔ

Երա­զում տես­նե­լով ձեզ թուր­քա­կան բաղ­նի­քում լո­ղա­նա­լիս՝ գուշ­ա­կում է տա­նից հե­ռու և ըն­կեր­նե­րի անս­պա­սե­լի հի­վան­դու­թյուն:
Եթե տես­նում եք՝ ինչ­պես են լո­ղա­նում ու­րիշ­նե­րը, սպաս­վում է հե­տաքր­քիր հա­սա­րա­կու­թյուն:
Երա­զը, որ­տեղ շո­գե­բաղ­նի­քում եք (սա­ու­նա) կան­խա­գուշ­ա­կում է ձեզ ծայ­րաս­տի­ճան գրգռ­ված մարդ­կան­ցով շր­ջա­պա­տե­լը:
Եթե երա­զում դուրս եք գա­լիս բաղ­նի­քից, նշա­նա­կում է շու­տով կհաս­կա­նաք, որ ձեր բո­լոր տագ­նապ­նե­րն իզուր են:

ԲԱ­ՆԱ­ԼԻ 

Երա­զում բա­նա­լի տես­նե­լը նշա­նա­կում է չնա­խա­տես­ված փո­փո­խու­թյուն­ներ:
Բա­նա­լի կորց­նե­լը տհաճ դեպ­քե­րի նշան է:
Բա­նա­լի գտ­նե­լը՝ ըն­տա­նի­քում խա­ղա­ղու­թյուն և գոր­ծե­րում աշ­խու­ժու­թյուն:
Փչա­ցած բա­նա­լին բա­ժան­ման նշան է:
Եթե դեռահաս կի­նը երա­զում տես­նում է բա­նա­լի­ով չփակ­ված դուռ, նշանակում է, որ նա ձեռք կբե­րի նոր երկր­պա­գու, որը լի­ո­վին նրա իշ­խա­նու­թյան տակ կլի­նի: Եթե տես­նի, որ դու­ռը բա­նա­լի­ով փա­կում է, նրան ամուս­նու­թյուն է սպաս­վում: Բայց, եթե նա կորց­նում է բա­նա­լին, նրա համ­բա­վը վտան­գի տակ է, թեթևամ­տու­թյու­նը նրան կա­րող է դր­դել անմ­տած­ված արարք­նե­րի:
Եթե կի­նը կորց­նի ոս­կեր­չա­կան զար­դի փա­կա­նը, դա կան­խա­տե­սում է վեճ սի­րած մար­դու հետ և ան­հանգս­տու­թյուն դրա պատ­ճա­ռով:

ԲԱՆԿԱ

Դա­տարկ բանկա­նե­րը աղ­քա­տու­թյան և կա­րի­քի խորհր­դա­նիշ­երն են:
Ինչ­-որ բա­նով լի բանկա­նե­րը հա­ջո­ղու­թյուն են խոս­տա­նում:
Եթե երա­զում բանկա­ներ եք գնում, նշա­նա­կում է հա­ջո­ղու­թյու­նը խա­բու­սիկ է և հի­աս­թա­փու­թյու­նը շատ ծանր է լի­նե­լու:
Կոտր­ված բանկան ծանր հի­վան­դու­թյան կամ խո­րը հի­աս­թա­փու­թյան նշա­նա­կու­թյուն ու­նի:

ԲԱՆՏ
Եթե տես­նեք՝ բան­տում եք, սպաս­վում են ձեր գոր­ծե­րի վրա վատ ազ­դող դեպ­քեր: 
Բան­տար­կու­թյու­նից փախ­չե­լը նշա­նա­կում է, որ մի քա­նի շա­հու­թա­բեր գոր­ծե­րի մաս­նա­կից կլի­նեք:
Եթե դեռահաս կինը իր սի­րա­ծին տես­նի բան­տում, նա կկաս­կա­ծի նրա ազն­վու­թյանը:
Երա­զում կա­լա­նա­վո­րի ազա­տում տես­նե­լը ամե­նա­հա­ջող երազն է բան­տի մա­սին, նշանակում է կխու­սա­փեք դժ­բախ­տու­թյու­նից:

ԲԺԻՇԿ
Եթե դեռատի աղջի­կը երա­զում բժիշկ տես­նի, նշա­նա­կում է, ինչ­-որ դա­տարկ ժա­ման­ցի հա­մար նա կզո­հա­բե­րի իր գե­ղեց­կու­թյու­նը: Եթե նա իրա­կա­նում անա­ռողջ է, այդ երա­զը գուշ­ա­կում է հի­վան­դու­թյուն և ան­հանգս­տու­թյուն, որը շատ մոտ ժա­մա­նակ­նե­րում կհաղ­թա­հա­րի, եթե բժիշ­կը չերևա սաս­տիկ ան­հանգս­տա­ցած: Այդ դեպ­քում ամեն ինչ կա­վարտ­վի տհա­ճու­թյուն­նե­րով:
Եթե կի­նը պատ­րաստ­վում է ամուս­նա­նալ բժշ­կի հետ, դա ապա­գա­յում հնա­րա­վոր խա­բե­ու­թյան նշան է:
Խա­բե­բա բ­ժիշ­կը, որը ջա­նադ­րա­բար փոր­ձում է ձեզ բու­ժել, գուշ­ա­կում է տագ­նապ և հի­վան­դու­թյուն:
Վի­րա­բույժ տես­նե­լը զգուշ­աց­նում է ձեր գոր­ծըն­կեր­նե­րից սպառ­նա­ցող վտան­գի մասին:

ԲՅՈՒ­ՐԵ­ՂԱ­ՊԱ­ԿԻ
Երա­զում ցան­կա­ցած բյու­րեղ­յա սպասք տես­նե­լը՝ սո­ցի­ա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կամ աշ­խա­տան­քում վե­րա­հաս դեպ­րե­սի­ա­յի նշան է:
Եթե կի­նը երա­զում տես­նում է ճաշ­ի հա­րուստ սպասք, նա կաս­կա­ծե­լու է իր ընտր­յա­լի ար­ժա­նա­պատ­վու­թյան վրա:

ԲՈՒ
Երա­զում բու տես­նե­լը նշա­նա­կում է, որ հե­տա­գա­յում կհան­դի­պեք մե­կին, որը լի­ո­վին տի­րա­պե­տում է սև մա­գի­ա­յին:
Եթե բու եք սպա­նել, ու­րեմն կկա­րո­ղա­նաք ազատ­վել չար մար­դու ազ­դե­ցու­թյու­նից:
Երա­զում բու­ի ձայն լսե­լը վատ նշան է. սար­սա­փե­լի լուր կս­տա­նաք, որը Ձեզ մեծ վիշտ կպատ­ճա­ռի:
Սատ­կած բուն վկա­յում է այն մա­սին, որ կկա­րո­ղա­նաք խու­սա­փել ծանր հի­վան­դու­թյու­նից:

ԲՈՒ­ԽԱ­ՐԻ
Երա­զում բու­խա­րի տես­նե­լը նշա­նա­կում է, որ ձեր կյան­քում կա­րող է տհաճ բան պա­տա­հել, հնա­րա­վոր է հա­րա­զատ­նե­րից մե­կը հի­վան­դա­նա:
Բու­խա­րու մեջ թաքն­վե­լը կան­խա­գուշ­ա­կում է վիշտ, գոր­ծե­րի խա­փա­նում:
Դա­տարկ բու­խա­րու մեջ նա­յե­լը նշա­նա­կում է տար­բեր վշ­տե­րի կան­խա­գուշ­ա­կում:
Շատ լավ ժա­մա­նակ­ներ է խոս­տա­նում այն երա­զը, որ­տեղ բու­խա­րում կրակ է վառ­վում:
Եթե տես­նեք բու­խա­ր­ու կող­քը դր­ված փայ­տե­րի պատ­վան­դան, դա խոս­տա­նում է ըն­կեր­նե­րի հետ բա­րի հա­րա­բե­րու­թյուն­ներ:
Իսկ բու­խա­րին, որում աճել են շի­վեր, գուշ­ա­կում է եր­ջան­կու­թյուն, որն սպաս­վում է տխ­րու­թյու­նից և կո­րուստ­նե­րից հե­տո:

ԲՈՒՐ­ՄՈՒՆՔ
Երա­զում հա­ճե­լի բուրմունքը նվեր­նե­րի ու հրա­պու­րան­քի նշան է:
Գար­շա­հո­տու­թյու­նն ան­հու­սա­լի ծա­ռա­ներ է նշա­նա­կում:

ԲՈՒՔ
Երա­զում տես­նել, որ բու­քը մո­տե­նում է, նա­խա­գուշ­ա­կում է եր­կա­րատև հի­վան­դու­թյուն, ան­հա­ջո­ղու­թյուն և գժ­տու­թյուն ըն­կեր­նե­րի հետ: Այս բո­լո­րը իրար հետ կդառ­նան ձեր տա­ռա­պանք­նե­րի պատ­ճա­ռը:
Եթե բու­քը հան­դարտ­վի, ձեր վիշտն այդ­քան խո­րը չի լի­նի: