1. Տոլ­մա կա­ղամ­բով 

Կա­ղամ­բի կո­թը դա­նա­կով զգուշ­ու­թյամբ հա­նել այն­պես, որ­պես­զի թեր­թե­րը չվ­նաս­վեն: Վեր­ջին­ներս առանձ­նաց­նել իրա­րից և թեթևակի աղաջ­րում խաշ­ել (պետք է ուղ­ղա­կի մտց­նել եռա­ցող ջրի մեջ ու հա­նել, որ­պես­զի կա­ղամ­բը չփափ­կի): Խաշ­ե­լուց հե­տո լվա­նալ սա­ռը ջրով:

ԼՑՈՆ։ 1 կգ տա­վա­րի կամ ոչ­խա­րի ճար­պոտ մի­սը 4-5 գլուխ սո­խի հետ աղալ, ավե­լաց­նել 0,5 կապ խա­ռը կա­նա­չի (ձմ­ռա­նը՝ չո­րաց­րած), 0,5 թե­յի բա­ժակ բրինձ, աղա­ցած կար­միր պղ­պեղ, 0,5 թե­յի բա­ժակ գոլ ջուր, որ տոլ­ման հյու­թա­լի լի­նի: Եթե մի­սը ճար­պոտ չէ, պետք է յուղ կամ կա­րագ ավե­լաց­նել: Հե­տո կա­ղամ­բի տերևնե­րով փա­թա­թել, դա­սա­վո­րել կաթ­սա­յի մեջ, վրան ծած­կել ոչ խոր ափ­սե­ով, 2 լի­քը ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծու­կը ջրով բա­ցել, լց­նել տոլ­մա­յի վրա, ավե­լաց­նել այն­քան տաք ջուր, որ տոլ­ման ծածկ­վի (որ­պես­զի եփ­վե­լուց հե­տո հյութ լի­նի, այ­լա­պես տոլ­ման չոր կլի­նի), ծած­կել կա­փա­րի­չով ու եփել:

Հիշ­եք՝ որ­քան յու­ղոտ լի­նի տոլ­ման, այն­քան հա­մեղ կլի­նի:



2. Տոլ­մա խա­ղո­ղի տե­րևով 

Պատ­րաստ­վում է նույն ձևով, ինչ­պես կա­ղամ­բով տոլ­ման: Խա­ղո­ղի տերևնե­րը նույն­պես պետք է խաշ­ել, հե­տո օգ­տա­գոր­ծել: Եփե­լուց առաջ անհ­րա­ժեշտ է տոլ­մա­յի վրա այն­քան տաք ջուր լց­նել, որ ամ­բողջ զանգ­վա­ծը ծածկ­վի և հեշ­տու­թյամբ քա­փը քաշ­վի, այ­լա­պես այն կկպ­չի տոլ­մա­յին՝ տհաճ տեսք տա­լով նրան:
Խա­ղո­ղի տերևով տոլ­մա­յի մի­սը շատ ավե­լի ճար­պոտ պետք է լի­նի, որ­պես­զի հա­մեղ ստաց­վի: 

Փա­թա­թե­լու ժա­մա­նակ լցո­նը պետք է դնել տերևի հա­կա­ռակ կող­մի վրա:



3. Տոլմա չփաթաթած

Եթե ու­զում եք տոլ­մա պատ­րաս­տել, բայց կա­ղամբ կամ խա­ղո­ղի տերև չու­նեք, մի հու­սա­հատ­վեք: Դուք կա­րող եք ստա­նալ մի­ան­գա­մայն հա­մեղ ճաշ­ա­տե­սակ, դրա հա­մար պետք է եռա­ցող ջրի մեջ (1 լիտր) 1-2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ բա­ցել, տոլ­մա­յի լցո­նից գն­դիկ­ներ պատ­րաս­տել և այդ ջրով եփել: Մի­այն լցո­նի մեջ պետք չէ ջուր լց­նել, իսկ կաթ­սա­յի մեջ այն­քան, որ­պես­զի եփ­վե­լուց հե­տո հյութ մնա: Դա կախ­ված է ձեր ու­նե­ցած մսի քա­նա­կից:

Լցո­նի մեջ պետք չէ տո­մատ կամ լո­լիկ լց­նել, քա­նի որ խա­ղո­ղի տերևը թթ­վու­թյուն ու­նի: