ԱԶ­ԴԱ­ԳԻՐ
  • Տես­նել՝ լու­րեր կս­տա­նաք
  • Փակց­նել՝ բամ­բա­սան­քի առար­կա կդառ­նաք:
  • Պո­կել՝ կբախ­վեք իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ:

ԱԾՈՒԽ
  • Շի­կա­ցած պայ­ծառ ածուխ­նե­րը հա­ճույք­ներ և բազ­մա­թիվ հա­ճե­լի փո­փո­խու­թյուն­ներ են խոս­տա­նում:
  • Եթե խառ­նում եք վառ­վող ածուխ­նե­րը, սպաս­վում է հս­կա­յա­կան ու­րա­խու­թյուն:
  • Հան­գած ածուխ­նե­րը ան­հանգս­տու­թյան և հի­աս­թա­փու­թյան նշան են:

ԱԿՈՐ­ԴԵ­ՈՆ
  • Եթե երա­զում ակոր­դե­ո­նի երաժշ­տու­թյուն եք ունկնդ­րել, նշա­նա­կում է, որ կմաս­նակ­ցեք զվար­ճան­քի և կա­զատ­վեք անց­յա­լի տհաճ խո­հե­րից:
  • Եթե դեռատի կի­նը երա­զում ակոր­դե­ոն է նվա­գում, շատ տխուր իրա­դար­ձու­թյուն­նե­րի կան­խան­շան է, որի արդ­յուն­քում նա, այ­նու­ա­մե­նայ­նիվ, կհան­դի­պի սի­րե­լի տղա­մար­դուն: Նրանց մի­ու­թյու­նը եր­կար և եր­ջա­նիկ կլի­նի:

ԱԿ­ՎԱ­ՐԻ­ՈՒՄ
  • Եթե երի­տա­սարդ կի­նը երա­զում տես­նում է գե­ղե­ցիկ ձկ­նե­րով ակ­վա­րի­ում, նշա­նա­կում է ամուս­նու­թյուն հա­րուստ մար­դու հետ: Սա­կայն այդ ամուս­նու­թյու­նը եր­ջա­նիկ հա­մա­րել չի կա­րե­լի, քա­նի որ ամու­սին­նե­րի միջև փո­խըմբռ­նում չի լի­նի:
  • Եթե փո­խում եք ակ­վա­րի­ու­մի ջու­րը՝ իրա­կան կյան­քում կանգ­նած եք փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խաշ­ե­մին:

ԱՂ
  • Աղը խորթ մի­ջա­վայ­րի խորհր­դա­նիշն է: 
Հա­վա­նա­բար նկա­տել եք, որ երա­զում աղ տես­նելիս ոչինչ չի ստաց­վում, իսկ ըն­տա­նի­քում անընդ­հատ վե­ճեր են ծա­գում:
  • Երա­զում մսի վրա աղ ցա­նե­լը նշա­նա­կում է պարտ­քե­րը Ձեզ հան­գիստ չեն տա:
  • Եթե աղ­ջի­կը երա­զում տե­սել է, որ աղ է ու­տում, ու­րեմն նրա սի­րեց­յա­լը իրեն կթող­նի հա­նուն ավե­լի գայ­թակ­ղիչ մր­ցակ­ցու­հու, ինչն էլ շատ խո­րը կխո­ցի աղջ­կան:

ԱՂ­ՅՈՒՍ
  • Երա­զում աղ­յուս տես­նե­լը չդա­սա­վոր­ված առևտրա­կան գոր­ծե­րի և սի­րա­յին գոր­ծե­րում ան­հա­մա­ձայ­նու­թյան նշան է:
  • Աղ­յուս պատ­րաս­տե­լը նշան է այն բա­նի, որ ձեր ջան­քե­րի շնոր­հիվ մեծ հարս­տու­թյուն կու­տա­կել չեք հասց­նի:

ԱՂ­ՋԱ­ՄՈՒՂՋ
  • Աղ­ջա­մուղ­ջը տխ­րու­թյան նշան է: Այն վկա­յում է չի­րա­կա­նաց­ված երա­զանք­նե­րի մա­սին: 
Հնա­րա­վոր են ան­հա­ջո­ղու­թյուն­ներ գոր­ծե­րում, որոնք կկա­րո­ղա­նաք հաղ­թա­հա­րել՝ հա­վա­քե­լով Ձեր բո­լոր ու­ժե­րը:

ԱՂ­ՔԱՏ
  • Տես­նե­լով ձեզ կամ ձեր ըն­կեր­նե­րից որևէ մե­կին աղ­քատ՝ վատ է: Դա հոգ­սե­րի ու զրկ­վա­ծու­թյան նշան է:Երի­տա­սարդ կնո­ջը այդ երա­զը հուշ­ում է ինչ­-որ մե­կի չմ­տած­ված մի­ջամ­տու­թյու­նը նրա կեն­սա­կան պլան­նե­րի մեջ:
  • Եթե աղ­քա­տը ձեր երազ­նե­րում ծեր ու զա­ռամ­յալ է, գործ­նա­կան մարդ­կանց հա­մար նա­խազ­գուշ­ա­ցում է, որ աշ­խա­տան­քն անհ­րա­ժեշտ է լավ կազ­մա­կեր­պել՝ մեծ վնաս­ներ չկ­րելու համար:
  • Աղ­քա­տին ողոր­մու­թյուն տա­լը նշան է, որ կյան­քում անհ­րա­ժեշտ են փո­փո­խու­թյուն­ներ, այ­լա­պես իրավիճակը հուսահետեցնող է:
Երա­զը բա­րե­հա­ջող չէ, երբ հրա­ժար­վում եք ողոր­մու­թյուն տա­լուց:

ԱՄԱ­Ն
  • Մա­քուր ամա­նը բա­րե­հաճ ժա­մա­նա­կաշր­ջա­նի սկս­վել է նշա­նա­կում: 
  • Կեղ­տո­տ ամանը նա­խան­շում է անմ­խի­թար ապա­գա: 
  • Եթե հի­ա­նում եք պա­հա­րա­նում դր­ված փայ­լուն աման­նե­րով, տա­նը լի­ու­թյուն է լի­նե­լու:
  • Եթե դեռահաս կինը մտ­նում է գե­ղե­ցիկ ամա­նե­ղե­նի խա­նութ, նրան եր­ջա­նիկ ամուս­նու­թյուն է սպաս­վում:
Դա­տարկ դա­րա­կաշ­եր­տով խառ­նի­խուռն խա­նու­թը գուշ­ա­կում է խառ­նաշ­փո­թու­թյուն աշ­խա­տան­քում և հո­գևոր ան­կում:

ԱՄ­ԲՈԽ
  • Երա­զում խն­ջույ­քում մեծ քանակի լավ հագն­ված մարդ­կանց տես­նե­լը նշա­նա­կում է հան­դի­պում եր­կար սպաս­ված ըն­կեր­նե­րի հետ:
  • Լավ հագն­ված ամ­բո­խը եկե­ղե­ցում գուշ­ա­կում է բազ­մա­թիվ մանր տհա­ճու­թյուն­ներ կամ լուրջ դժ­բախ­տու­թյուն:
  • Ամ­բո­խը փո­ղոց­նե­րում նշա­նա­կում է գոր­ծե­րում ան­հա­ջո­ղու­թյուն:
  • Ան­հա­ջող երազ է, երբ ամ­բո­խը մռայլ գույ­նի հա­գուս­տով է:
  • Եթե երա­զում տես­նում եք, որ հիպ­նո­սը, իր կամ­քին են­թար­կե­լով ամ­բո­խին, չի կա­րող ձեզ վրա ազ­դել, նշա­նա­կում է ձեզ հետ գաղտ­նի դժ­բախ­տու­թյուն է լի­նե­լու, և աշ­խար­հում ոչ ոք ձե­զա­նից բա­ցի չի կա­րող կան­խել:

ԱՄ­Պ
  • Սև-սև ամ­պե­րը նա­խա­գուշ­ա­կում են ան­հա­ջո­ղու­թյուն­ներ և աշ­խա­տե­լու ան­կա­րո­ղու­թյուն:
  • Փայ­լող և սպի­տակ, արևի թա­փան­ցիկ ճա­ռա­գայթ­նե­րով ամ­պեր տես­նե­լը նշա­նա­կում է, որ տագ­նապ­նե­րից և հուզ­մունք­նե­րից հե­տո կհաս­նեք հա­ջո­ղու­թյան:
  • Թա­փան­ցիկ ամ­պե­րը, որոնց մի­ջից երևում են առ­կա­յ­ծող աստ­ղե­րը, նշա­նա­կում են կար­ճատև ու­րա­խու­թյուն­ներ և անն­շան հա­ջո­ղու­թյուն­ներ գոր­ծե­րում:

ԱՄ­ՍԱԹ­ՎԵ­Ր
  • Երա­զում ամ­սա­թիվ տես­նե­լը ձեր գոր­ծե­րի անո­րոշ դրու­թյան նշան է, որը ան­հանգս­տու­թյան և ան­բա­վա­րար­վա­ծու­թյան պատ­ճառ է դառ­նա­լու:

ԱՄՈՒՍ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ, ՀԱՐ­ՍԱ­ՆԻՔ

  • Երա­զում ամուս­նա­կան արա­րո­ղու­թյուն տես­նե­լը նշա­նա­կում է ու­րա­խու­թյուն ու բա­վա­րար­վա­ծու­թյուն, եթե երա­զում հյու­րե­րը մի­այն սպի­տակ հա­գուս­տով լի­նեն և ու­րախ: Սև հա­գուս­տով հյուր գնա­լը տխ­րու­թյան նշան է:
  • Երա­զում երբ ձեզ տես­նում եք ինչ­-որ մե­կի հար­սա­նի­քում՝ նշա­նա­կում է, որ  դժ­վա­րին կա­ցու­թյու­նից դուրս գա­լու արագ ելք եք գտ­նե­լու:
  • Հար­սա­նի­քի ժա­մա­նակ դժ­բախտ դեպ­քը տա­ռա­պան­քի նշան է:
  • Եթե դեռահաս կինը երա­զում տես­նի, որ ինքն ամուս­նա­նում է ծեր մար­դու հետ, նշա­նա­կում է ամեն տե­սակ ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րին ավե­լա­նա­լու է նաև հի­վան­դու­թյուն: Եթե նա երա­զում տես­նում է, որ ծնող­նե­րը հա­վա­նու­թյուն չեն տա­լիս այդ ամուս­նու­թյա­նը, իրա­կա­նում նշա­նա­կում է նրա նշա­նադ­րու­թյու­նը հա­րա­զատ­նե­րի հա­վա­նու­թյանը չի ար­ժա­նա­նա:
  • Եթե դեռահաս կինը ամուսնության առա­ջար­կու­թյուն է ըն­դու­նել, կյան­քում նրա սպա­սե­լիք­նե­րն իրա­կա­նա­նա­լու են:
  • Երա­զում հար­սա­նե­կան շր­ջազ­գեստ տես­նե­լը նշա­նա­կում է, որ  շու­տով կհան­դի­պեք նոր ըն­կեր­նե­րի:
  • Շր­ջազ­գես­տը կեղ­տոտ­ված կամ ան­կարգ տես­նե­լը նշա­նա­կում է, փչաց­նել հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ամե­նա­թանկ մար­դու հետ:
  • Եթե դեռահաս կինն իրեն հարս­նա­ցու է տես­նում, նշա­նա­կում է նա ժա­ռան­գու­թյուն է ստա­նա­լու, բայց մի­այն այն դեպ­քում, եթե հա­ճույ­քով է հագ­նում հար­սա­նե­կան հա­գուս­տը: Եթե դրա հետ մեկ­տեղ նրա մոտ տհաճ զգա­ցում կա, կհի­աս­թափ­վի իր մտե­րիմ­նե­րից:
  • Հարս­նա­ցու­ին համ­բու­րե­լը՝ ըն­կեր­նե­րի եր­ջա­նիկ հաշ­տու­թյուն է: 
  • Եթե հարս­նա­ցուն համ­բու­րում է ու­րիշ­նե­րին, ձեզ սպաս­վում են շատ հա­ճույք­ներ ու ըն­կե­րա­կան հան­դի­պում­ներ: 
  • Եթե հարս­նա­ցուն համ­բու­րում է ձեզ, երա­զը կան­խա­գուշ­ա­կում է հրաշ­ա­լի առող­ջու­թյուն: Հնա­րա­վոր է ձեր սի­րած անձ­նա­վո­րու­թյու­նը անս­պա­սե­լի ժա­ռան­գու­թյուն ստա­նա:
  • Եթե իրա­կան հարս­նա­ցուն երա­զում տես­նում է, որ ինքն իր ամուս­նու նկատ­մամբ ան­տար­բեր է, նշա­նա­կում է բա­զում տհաճ իրա­վի­ճակ­ներ, որոնք մի քա­նի օր փչաց­նե­լու են նրա նոր կյան­քը:
  • Եթե երա­զում տես­նում եք, որ ձեր ամու­սի­նը հե­ռա­նում է, նշա­նա­կում է կարճ ժա­մա­նա­կով օտա­րա­ցում, որը նո­րից փո­խա­րին­վե­լու է հա­շտու­թյամբ:
  • Շատ լավ երազ է վե­ճը սե­փա­կան ամուս­նու հետ, նշանակում է իրա­կան կյան­քում վս­տա­հու­թյուն և հար­գանք:
  • Ամուս­նուն մա­հա­ցած տես­նե­լը մեծ պա­տու­հա­սի նշան է: Դրա փո­խա­րեն եթե ձեր ամու­սի­նը սի­րա­հար­ված է ու­րիշ­ին, ձեր տա­նը լի­ու­թյուն կլի­նի:
  • Եթե երա­զում տես­նում եք, որ ձեր ամու­սի­նը սի­րա­հար­ված է ու­րիշ­ին, մտա­ծեք՝ արդ­յո±ք ձեր կյան­քը մի­ա­պա­ղաղ չէ:
  • Երա­զում կնո­ջը տես­նե­լը գուշ­ա­կում է անա­վարտ գոր­ծեր ու երկր­պա­գու­թյուն­ներ տա­նը:
  • Երա­զում հար­սա­նի­քին մաս­նակ­ցե­լը հին ըն­կեր­նե­րի հետ ու­րախ երե­կույթ անց­կաց­նել է խորհր­դան­շում: Գու­ցե այդ երե­կույ­թի ժա­մա­նակ ծա­նո­թա­նաք մե­կի հետ, որը հե­տա­գա­յում դառ­նա Ձեր կյան­քի իմաս­տը:
  • Երա­զում հար­սա­նի­քին մաս­նակ­ցե­լը հուշ­ում է, որ շու­տով դժ­վար որոշ­ում պետք է կա­յաց­նեք: Հա­վա­նա­բար այդ որոշ­ու­մից կախ­ված կլի­նի հե­տա­գա ողջ կյան­քը:
  • Եթե հար­սա­նի­քին ներ­կա եք «պատ­վա­վոր հյու­րի» կար­գա­վի­ճա­կով, ապա իրա­կան կյան­քում մտե­րիմ­նե­րից մե­կը Ձեր օգ­նու­թյան կա­րի­քը կու­նե­նա: Մի մեր­ժեք նրան, քա­նի որ շու­տով Դուք էլ նրա կա­րի­քը կու­նե­նաք:

ԱՅ­ԳԻ
  • Եթե երա­զում Ձեր սի­րե­լի­ի հետ քայ­լում եք ծաղ­կած այ­գով, նշա­նա­կում է եր­կար սի­րա­հե­տու­մը հրաշ­ա­լի ա­վարտ կու­նե­նա:
  • Եթե այ­գին լի է հա­սած մր­գե­րով՝ կվար­ձատր­վեք հա­վա­տա­րիմ ծա­ռա­յու­թյան հա­մար: Նման երազ տե­սած կի­նը կա­րող է եր­ջա­նիկ տուն, հա­վա­տա­րիմ ամու­սին և խե­լոք երե­խա­ներ ակն­կա­լել:
  • Մր­գեր հա­վա­քե­լը բա­րե­կե­ցու­թյան նշան է:
  • Եթե այ­գին առանց մր­գե­րի է, ապա կյան­քի աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նա­լու հա­մար հնա­րա­վո­րու­թյուն կըն­ձեռ­նվի:

ԱՆ­ԴՈՒՆԴ
  • Երա­զում տես­նե­լով, որ նա­յում եք ան­դուն­դին, նշա­նա­կում է սե­փա­կա­նու­թյան կո­րուս­տի սպա­ռնալիք կա: Հնա­րա­վոր են վե­ճեր:
  • Կա­նանց հա­մար ան­դուն­դին նա­յե­լը նշա­նա­կում է իր վրա վերց­նել ան­ցան­կա­լի հոգ­սեր:
  • Ով ան­դունդն է ըն­կում, նրան սպաս­վում է խոր հու­սա­հա­տու­թյուն: Եթե հա­ջող­վում է խու­սա­փել ընկ­նե­լուց, կհա­ջող­վի շտկել դրու­թյու­նը:
  • Պղ­տոր գե­տի մի ափից մյուսն արագ անց­նե­լու հա­մար նա­վա­կին սպա­սե­լը նա­խան­շում է բո­լոր պլան­նե­րի ձախողում: Իսկ մա­քուր և հան­դարտ ջրի մի­ջով անց­նե­լը հա­ջո­ղու­թյան նշան է:

ԱՆ­ՁԵ­ՌՈ­ՑԻԿ
  • Երա­զում ան­ձե­ռո­ցիկ տես­նե­լը նշա­նա­կում է զվար­ճու­թյուն­ներ, որոն­ցում կենտ­րո­նա­կան դեր կխա­ղաք:
  • Եթե կի­նը երա­զում կեղ­տոտ ան­ձե­ռո­ցիկ է տես­նում՝ իրա­կան կյան­քում նրան ստո­րա­ցու­ցիչ գոր­ծեր կպար­տադր­վեն:

ԱՆՁ­ՐԵ­Վ
  • Եթե անձրև է տե­ղում, սպաս­վում են տհա­ճու­թյուն­ներ և հի­վան­դու­թյուն­ներ:

ԱՆՁ­ՐԵ­ՎԱ­ՆՈՑ
  • Եթե երա­զում քայ­լում եք անձրևանո­ցի տակ, ու­րեմն իրա­կան կյան­քում կբախ­վեք տհա­ճու­թյուն­նե­րի հետ:
  • Եթե ու­րիշ­ներն են անձրևանո­ցով քայ­լում՝ Ձեզնից օգ­նու­թյուն կխնդ­րեն:
  • Եթե ինչ­-որ մե­կից անձրևանոց վերց­նեք, նշա­նա­կում է շր­ջա­պա­տող­նե­րի հետ փո­խըմբռն­ման չեք հաս­նի:
  • Անձրևանոց կորց­նե­լը խորհր­դան­շում է մտե­րի­մի տհա­ճու­թյուն­ներ:

ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ
  • Երա­զում սե­փա­կան ծանր աշ­խա­տան­քը տես­նե­լը նշա­նա­կում է, որ  կհաս­նեք վաս­տա­կած հա­ջո­ղու­թյան:
  • Ու­րիշ­ի աշ­խա­տան­քը դի­տե­լով երա­զը, լա­վի հույս է ներշն­չում:
  • Աշ­խա­տանք փնտ­րե­լն ինչ­-որ չնա­խա­տես­ված գոր­ծե­րին օգ­տա­կար է:
  • Առանց աշ­խա­տան­քի մնա­լը նշա­նա­կում է, որ ձեզ հա­մար սար­սա­փե­լի չէ ոչ մի դժ­վա­րու­թյուն,  միշտ հա­վա­տա­լու եք ձեր ու­ժե­րին:
  • Եթե ձեր աշ­խա­տան­քը հանձ­նա­րա­րում եք ու­րիշ­ին, ծա­ռա­յու­թյան մեջ ան­հա­ջո­ղու­թյուն­ներ են սպաս­վում:

ԱՇ­ՏԱ­ՐԱԿ
  • Աշ­տա­րակ տես­նե­լը նշա­նա­կում է, որ ու­զում եք կյան­քում շատ բա­նի հաս­նել:
  • Աշ­տա­րա­կ բարձ­րա­նա­լը, հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու նշան է: 
  • Եթե իջ­նե­լուց հե­տո աշ­տա­րա­կը փլ­վի, ձեզ սպաս­վում է հի­աս­թա­փու­թյուն:

ԱՊԱ­ԿԻ 
  • Երա­զում ապա­կու մի­ջով նա­յե­լը դժ­բախ­տու­թյան կան­խան­շան է: 
  • Ապա­կի կոտ­րե­լը գուշ­ա­կում է գոր­ծե­րի ան­հա­ջող ավարտ, որի հա­մար  շատ ջանք եք գոր­ծադ­րել:
  • Եթե հի­ա­նում եք պա­տու­հա­նի մա­քուր լվա­ցված ապա­կի­նե­րով, հնա­րա­վոր է հե­ղի­նա­կա­վոր տեղ ստա­նաք:
  • Պղ­տոր ապա­կին ան­հա­ջո­ղու­թյան նշան է:

ԱՊՈՒՐ
  • Եթե ապուր եք տե­սել երա­զում, լավ լու­րեր ակն­կա­լեք:
  • Եթե տե­սել եք, ինչ­պես են մար­դիկ ապուր ու­տում, ամուս­նա­նա­լու հրաշ­ա­լի հնա­րա­վո­րու­թյուն­ներ կու­նե­նաք:
  • Եթե աղ­ջի­կն ապուր է եփում, նշա­նա­կում է, որ ստիպ­ված չի լի­նի տնա­րա­րու­թյամբ զբաղ­վե­լ, քա­նի որ կա­մուս­նա­նա ունևոր մար­դու հետ:
  • Երա­զում ապուրն, ընդ­հան­րա­պես, խո­սում է ըն­կեր­նե­րի ան­կեղ­ծու­թյան մա­սին, որոնք անհ­րա­ժեշտ պա­հին կա­ջակ­ցեն ձեզ:

ԱՍԵՂ
  • Ասեղ գտ­նե­լը նշա­նա­կում է կու­նե­նաք հա­վա­տա­րիմ ըն­կեր­ներ:
  • Կոտր­ված ասե­ղը մե­նա­կու­թյան և աղ­քա­տու­թյան նշան է:

ԱՍ­ՏԻ­ՃԱՆ­ՆԵՐ
  • Աս­տի­ճան­նե­րով բարձ­րա­նալ նշա­նա­կում է դառ­նալ ինչ­-որ մե­կի նա­խան­ձի, ատե­լու­թյան առարկա:
  • Աս­տի­ճան­նե­րով ցած իջ­նե­լը նշա­նա­կում է ան­հա­ջո­ղու­թյուն ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծե­րում և ան­պա­տաս­խան սեր:
  • Գե­ղե­ցիկ, լայն սան­դուղք՝ սպաս­վում է հարս­տու­թյուն և պա­տիվ:
  • Սան­դուղ­քի աս­տի­ճան­նե­րին նս­տե­լը աս­տի­ճա­նա­բար հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու նշան է:

ԱՍՏ­ՎԱԾ
  • Եթե երա­զում Աստ­ված եք տես­նում, այդ երա­զը ոչ մի լավ բան չի խոս­տա­նում: Ձեզ կա­րող է իշ­խել բռ­նա­կալ կին:
  • Եթե Աստ­վա­ծը խո­սում է ձեզ հետ, զգույշ եղեք, ձեզ կա­րող են դա­տել: Գոր­ծե­րը նույն­պես հա­ջող չեն լի­նի: 
  • Այդ­պի­սի երա­զը կան­խա­տե­սում է առող­ջու­թյան քայ­քա­յում և նույ­նիսկ կա­րող է նշա­նա­կել վա­ղա­ժամ մահ: 
  • Եթե տես­նեք, որ Աստ­ված բարյ­ացա­կամ է ձեր նկատ­մա­մբ, ու­րեմն սպաս­վում է հայտ­նի անձ­նա­վո­րու­թյան հովա­նա­վո­րու­թյուն, որը հա­ջո­ղու­թյուն կբե­րի:
  • Եթե տես­նում եք աղո­թող Աստ­ծուն, ձեզ սպաս­վում է զղ­ջում և խո­րը ափ­սո­սանք կա­տար­վա­ծի առի­թով:
  • Աստ­վա­ծա­մայր տես­նե­լիս սպա­սեք եր­ջա­նիկ իրա­դար­ձու­թյուն­նե­րի:
  • Զո­հա­սե­ղա­նը հայտն­վում է երա­զում, որ­ ձեզ պաշտ­պա­նի սխալ­ներ գոր­ծե­լուց: Այդ երա­զը կա­րող է նշա­նա­կել շու­տա­փույթ զղ­ջում:

ԱՎ­ՏՈ­ԲՈՒՍ
  • Ավ­տո­բու­սով երթևեկե­լը նշա­նա­կում է, որ սպա­սե­լիք հա­ջո­ղու­թյունն անի­րա­կա­նանա­լի է:
  • Եթե ավ­տո­բու­սը լիքն է և ստիպ­ված կանգ­նած եք, պատ­րաստ­վեք մր­ցակ­ցու­թյան՝ բիզ­նե­սում սահ­մա­նա­փա­կում­ներ չու­նե­նա­լու հա­մար:
  • Եթե տես­նում եք, որ սխալ­մամբ այլ ավ­տո­բուս եք նս­տել, ու­րեմն կյան­քում սխալ ու­ղի եք ընտ­րել: Կանգ առեք և մտա­ծեք. արդ­յո±ք ամեն ինչ ճիշտ է Ձեր կյան­քում:

ԱՏԱՄ­ՆԵՐ
  • Եթե երա­զում տես­նում եք, որ զրկ­վել եք ատամ­նե­րից, սպա­սեք դժ­բախ­տու­թյան: 
  • Եթե ատա­մը բժիշկն է հե­ռաց­րել, ձեզ սպաս­վում է ծան­րա­գույն հի­վան­դու­թյուն:
  • Եթե մաք­րում կամ ողո­ղում եք ատամ­նե­րը, նշա­նա­կում է, որ ձե­զա­նից պա­հանջ­վում է հս­կա­յա­կան պայ­քար, ձեր սե­րը պահ­պա­նելու համար:
  • Բե­րա­նում ար­հես­տա­կան ատամ­ներ տես­նե­լը՝ դա­ժան փոր­ձու­թյուն է, որը ջարդ­վե­լու է ձեր վրա:
  • Եթե կոտ­րել են ձեր ատամ­նե­րը, նշա­նա­կում է պետք է ուշ­ա­դիր վե­րա­բեր­վեք գոր­ծե­րին, քա­նի որ թշ­նա­մի­նե­րը չեն նիր­հում:
  • Երբ ատամ­նե­րը խախտ­վում են կամ կոտր­ված են, ձեր աշ­խա­տան­քը կամ առող­ջու­թյու­նը կա­րող են տու­ժել չա­փից ավե­լի ծան­րա­բեռն­վա­ծու­թյու­նից:
  • Եթե ատամ­նե­րը թքում եք, դա նշան է ձեր կամ ձեր հա­րա­զատ­նե­րի հի­վան­դու­թյան:
  • Սխալ հան­ված ատամ­նե­րը ամե­նա­սար­սա­փե­լի երազն է: Դա սպառ­նում է բազ­մա­թիվ դժ­բախ­տու­թյուն­ներ. դա և աղ­քա­տու­թյուն է, և հույ­սե­րի խոր­տա­կում, նույ­նիսկ՝ առողջ մարդ­կանց հի­վան­դու­թյուն:
  • Եթե մեկ ատամ է ընկ­նում, նշա­նա­կում է տխուր լուր, եթե եր­կու­սը՝ ձա­խոր­դու­թյուն, եթե երեքը՝ հետևում են շատ լուրջ տհա­ճու­թյուն­ներ: Եթե բո­լոր ատամ­նե­րն են ըն­կել՝ մեծ դժ­բախ­տու­թյուն­ներ:
  • Եթե ատամ­նե­րը փչա­ցել են և քաշ­ել-­հա­նել եք դրանք, նշա­նա­կում է, որ ձեզ սպա­սում են սովն ու մա­հը:
  • Եթե տես­նում եք, որ ձեր ատամ­նե­րը դառ­նում են առողջ ու սպի­տակ, նշա­նա­կում է ձեր տխ­րու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր է:
  • Ձեր ատամ­նե­րի սպի­տա­կու­թյամբ հի­ա­նա­լը ցան­կու­թյուն­նե­րի կա­տար­ման նշան է և ձեր սր­տի սի­րե­լի ըն­կե­րոջ սպա­սում:

ԱՏՐ­ՃԱ­ՆԱԿ
  • Ատր­ճա­նա­կը երա­զում դժ­բախ­տու­թյան նշան է: 
  • Եթե երա­զում լսում եք ատր­ճա­նա­կի մա­սին խո­սակ­ցու­թյուն, նշա­նա­կում է, որ ձեզ կհա­ջող­վի տա­պա­լել ձեր դեմ ուղղ­ված պլան­նե­րը:

ԱՐԵՎ
  • Ծա­գող արևը ու­րա­խու­թյան և հա­ջո­ղու­թյուն­նե­րի նշան է: 
  • Մայր մտ­նող արևը նշա­նա­կում է, որ Ձեր փա­ռա­սի­րու­թյու­նը բա­վ­ա­րար­ված է, իսկ հնա­րա­վո­րու­թյուն­ներն՝ ան­սահ­ման:
  • Ամ­պե­րի հետևից շո­ղա­ցող արև տես­նե­լը խո­սում է այն մասին, որ հոգ­սերն ու դժ­վա­րու­թյուն­նե­րը մնա­ցել են հետևում և Ձեզ մեծ հա­ջո­ղու­թյուն է սպաս­վում:

ԱՐ­ԾԱԹ
  • Ար­ծա­թը նա­խազ­գուշ­աց­ման նշան է. չպետք է չա­փից ավե­լի տր­վել փո­ղին՝ ձգ­տե­լով իս­կա­կան եր­ջան­կու­թյան և բա­վա­րար­վա­ծու­թյան:
  • Ար­ծա­թե դրամ գտ­նե­լը վկա­յում է փո­ղի պա­կա­սու­թյան մա­սին:
  • Ար­ծա­թե սպաս­քը նշա­նա­կում է ան­հանգս­տու­թյուն և ցան­կու­թյուն­նե­րի անբա­վա­րար­վա­ծու­թյուն:

ԱՐ­ՁԱ­ԳԱՆՔ
  • Երա­զում ար­ձա­գանք լսե­լը նշա­նա­կում է ձեզ հա­մար սկ­սել են տխուր ժա­մա­նակ­ներ: Լուրջ հի­վան­դու­թյու­նը ձեզ կս­տի­պի թող­նել աշ­խա­տան­քը, իսկ ըն­կեր­նե­րը դժ­վա­րին պա­հին կլ­քեն ձեզ:

ԱՐ­ՅՈՒՆ
  • Նա, ով ար­յու­նոտ հա­գուստ է տես­նում, պետք է զգուշ­ա­նա ըն­կե­րա­կան խորհր­դա­վոր կա­պե­րից:
  • Վեր­քից հո­սող ար­յունը՝ ֆի­զի­կա­կան անա­ռողջ վի­ճա­կի նշան է: Այդ­պի­սի երա­զը նաև կա­րող է գուշ­ա­կել ան­հա­ջող գոր­ծարք­ներ ար­տա­սահ­ման­յան ֆիր­մա­նե­րի հետ:
  • Սե­փա­կան ձեռ­քե­րում ար­յուն տես­նե­լը ճա­կա­տագ­րա­կան ձա­խոր­դու­թյուն է, եթե ան­հա­պաղ ոչինչ չձեռնարկեք:

ԱՐ­ՑՈՒՆՔ­ՆԵՐ
  • Եթե երա­զում լաց եք լի­նում, նշա­նա­կում է, որ շու­տով ձեզ փոր­ձանք է սպաս­վում: 
  • Եթե տես­նում եք լա­ցող մարդ­կանց, նշա­նա­կում է, Ձեր տա­ռա­պանքն ու ցա­վը կհու­զեն շր­ջա­պա­տող­նե­րին: