Տա­վա­րի կամ ոչ­խա­րի յու­ղոտ մի­սը լվա­նալ, կտ­րա­տել,լց­նել կաթ­սա­յի մեջ, վրան շա­րել նա­խա­պես լավ լվա­ցած, կեղևը չմաք­րած ամ­բող­ջա­կան բադ­րի­ջան, հե­տո լո­լիկ, չկտ­րտ­ած կար­տո­ֆիլ, կա­նաչ պղ­պեղ, ավե­լաց­նել խա­ռը կա­նա­չի, աղ, 3 գլուխ սոխ, 1 թե­յի բա­ժակ տաք ջուր, կա­փա­րի­չով փա­կել ու մեղմ կրա­կով եփել կամ դնել ջե­ռո­ցը: Եթե մի­սը յու­ղոտ չէ, կա­րե­լի է յուղ ավե­լաց­նել:
1 կգ միս, 5-6 հատ բադ­րի­ջան, նույն­քան լո­լիկ, պղ­պեղ, 700 գրամ կար­տո­ֆիլ, 0,5 կապ խա­ռը կա­նա­չի, աղ, կա­րագ:
Մա­տու­ցե­լիս սկու­տե­ղի կող­քին հա­վա­սա­րա­չափ շա­րել բան­ջա­րե­ղե­նը, իսկ մեջ­տե­ղում՝ մի­սը, վրան լց­նել կտ­րա­տած կա­նա­չի, իսկ կաթ­սա­յի մի­ջի հյու­թը մա­տու­ցել առան­ձին ամա­նով: 

Այս կե­րակ­րա­տե­սա­կը շատ հա­մեղ է, իսկ պատ­րաստ­ման ժա­մա­նա­կը՝ ան­հա­մե­մատ արագ: