Օրը կգա, բարին՝ հետը - Դանակ

ԴԱ­ՆԱԿ

Երա­զում դա­նակ տես­նե­լը վատ նշան է, որը գուշ­ա­կում է և՛ բա­ժա­նում, և՛ վեճ, և՛ կո­րուստ­ներ գոր­ծե­րում:
Ժան­գոտ դա­նակ տես­նե­լը նշա­նա­կում է ան­բա­վա­րար­վա­ծու­թյուն ըն­տա­նե­կան գոր­ծե­րում կամ ընդ­հա­րում սի­րե­կա­նի հետ:
Սուր և փայ­լեց­ված դա­նակ տես­նե­լը տագ­նապ­նե­րի նշան է:
Կոտր­ված դա­նա­կա­նե­րը գուշ­ա­կում են բո­լոր հույ­սե­րի խոր­տա­կում:
Երա­զում տես­նել, որ վի­րա­վոր­վել եք դա­նա­կից, ըն­տա­նե­կան անա­խոր­ժու­թյուն­նե­րի նշան է:
Չա­մուս­նա­ցած մար­դու հա­մար այդ երա­զը նշա­նա­կում է, որ կցու­ցա­բե­րեք ցածր բնա­վո­րու­թյուն. պետք է շատ ուժ ներդ­նեք՝ ձեր մեջ զար­գաց­նելու ար­դա­րու­թյան բարձր զգաց­մունք:

ԴԱՇՏ

Կա­նաչ կամ հա­ս­կա­վոր դաշ­տը նա­խան­շում է կյան­քի եր­ջա­նիկ շր­ջան: 
Հնձ­ված ար­տը հուշ­ում է ան­հա­ջո­ղու­թյուն­ներ:
Հա­սուն ցո­րեն տես­նե­լը նշա­նա­կում է ձեր ճա­կա­տա­գի­րը ապա­հով է, և սե­րը կլի­նի ձեր կյան­քի եր­ջա­նիկ ու­ղե­կի­ցը:

ԴԱՏ

Եթե երա­զում մաս­նակ­ցում եք դա­տա­վա­րու­թյան պրո­ցե­սին, նա­խազ­գուշ­աց­նում է, որ ան­բար­յացա­կամ մար­դիկ հա­սա­րա­կու­թյա­նը տրա­մադ­րում են ձեր դեմ:
Այս­պի­սի երա­զը հիմ­նա­կա­նում ան­բա­րեն­պաստ է դեռատի աղջ­կա հա­մար: Նրա մաս­նակ­ցու­թյու­նը դատքն­նու­թյա­նը երա­զում և արթմ­նի կա­րող է դժ­բախ­տու­թյամբ ավարտ­վել. թշ­նա­մի­նե­րը փոր­ձե­լու են վար­կա­բե­կել նրան, իսկ ըն­կեր­նե­րը հա­վա­տա­լու են այդ զր­պար­տու­թյա­նը:
Երա­զում ցուց­մունք­ներ տա­լը նշա­նա­կում է, որ ձեր վրա հս­կա­յա­կան ճն­շում է գոր­ծադր­վե­լու, նե­ղե­լու են անն­շան առիթ­նե­րով:
Եթե ու­րիշ­նե­րը ցուց­մունք տան քո դեմ, ստիպ­ված կլի­նես ինչ­-որ բա­նի հա­մար մեր­ժել ըն­կեր­նե­րիդ:
Եթե գտն­վում եք դա­տա­րա­նի շեն­քի առջև, այն ձեզ կդր­դի գոր­ծե­րում առա­վել ակ­տի­վու­թյան:

ԴԱՐՊԱՍ

Երազն այն մա­սին, որ անց­նում եք դար­պա­սի մի­ջով, հուշ­ում է թյու­րի­մա­ցու­թյուն և սխալ քայլ աշ­խա­տան­քա­յին ոլոր­տում:
Փակ դար­պա­սը նշա­նա­կում է, որ չեք կա­րող հաղ­թա­հա­րել գա­լիք դժ­վա­րու­թյուն­նե­րը:
Եթե փա­կում եք դար­պաս­նե­րը, այդ երա­զը նշա­նա­կում է հա­ջող ձեռ­նար­կում­ներ և լավ ըն­կեր­ներ:
Ձգ­տե­լով բա­ցել դար­պա­սը կամ անց­նել նրա մի­ջով, նշան է այն բա­նի, որ ձեր աշ­խա­տանք­նե­րը զուր են:

ԴՂ­ՅԱԿ

Երա­զում ձեզ դղ­յա­կում տես­նե­լը նշա­նա­կում է, որ նշա­նա­կա­լի հարս­տու­թյան տեր կլի­նեք: 
Այդ երա­զը հուշում է, որ կա­րող եք դա­ռա­նալ մեծ ճա­նա­պար­հորդ:
Եթե տե­սել եք հին, պա­տա­տու­կով դղ­յակ, նշա­նա­կում է, որ կյան­քում ամեն ինչ տես­նում եք ռո­ման­տիկ լույ­սի ներ­քո: 
Դրա հա­մար ամուս­նա­նա­լիս պետք է զգուշ­ու­թյուն ցու­ցա­բե­րեք, որ սխալ չգոր­ծեք:
Եթե հե­ռա­նում եք դղ­յա­կից՝ ձեզ սպաս­վում է մեծ դառ­նու­թյուն. հնա­րա­վոր է կո­ղո­պուտ կամ մ­տերիմներից մե­կի հի­վան­դու­թյուն:

ԴՈ­ԴՈՇ

Դո­դոշ­ը երա­զում ար­կած­նե­րի կան­խան­շանն է:
Եթե կինն է երա­զում դո­դոշ տես­նել՝ նրա բա­րի անու­նը կվար­կա­բեկ­վի:

ԴՈ­ՄԻ­ՆՈ
Եթե երա­զում դո­մի­նո եք խա­ղում ու պարտ­վում, նա­խազ­գուշ­աց­ում է, որ Ձեր ըն­կե­րը լուրջ վի­րա­վո­րանք կհասց­նի: Բա­ցի այդ, պետք է զգուշ­ա­նաք կա­նանց հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում՝ կա­տար­վա­ծի հա­մար հե­տա­գա­յում չափ­սո­սալու համար:

ԴՐԱԽՏ

Իրեն դրախ­տում տես­նե­լը նշա­նա­կում է նվիր­ված ըն­կեր­ներ ու­նեք, որոնք կօգ­նեն ձեզ դժ­վա­րին պա­հին: 
Այդ երա­զը կպա­հի ծո­վա­յին­նե­րին և նրանց լու­սա­վոր հույ­սե­րը, որոնք գտն­վում են եր­կա­րատև ու­ղևո­րու­թյան մեջ:
Մայ­րե­րին նման երա­զը խոս­տա­նում է հրաշ­ա­լի ու լսող երե­խա­ներ:
Եթե հի­վանդ եք և ան­հա­ջո­ղակ, այդ­պի­սի երա­զից հե­տո շու­տով կա­ռող­ջա­նաք և ձեզ հա­ջո­ղու­թյու­նը կժպ­տա:
Սի­րա­հար­նե­րին այդ երա­զը խոս­տա­նում է հարս­տու­թյուն և հա­վա­տար­մու­թյուն:
Երա­զում տես­նե­լով, որ գնում եք դրախտ և այն­տեղ զգում եք մո­լոր­ված ու կորց­րած, նշա­նա­կում է առա­ջին հա­յաց­քից շատ բան խոս­տա­ցող ձեր սկ­սած գոր­ծը կփոխ­վի հի­աս­թա­փու­թյան:

ԴՐԱ­ՄԱ­ՊԱ­ՆԱԿ

Դրա­մա­պա­նա­կը լեփ­լե­ցուն թղ­թադ­րա­մով՝ բա­ցա­ռիկ հա­ջո­ղու­թյուն:
Եթե դրա­մա­պա­նա­կը դա­տարկ է, կխառն­վեք ձեր ինչ­-որ մեծ հույ­սե­րում:
Դրա­մա­պա­նակ կորց­նե­լը կա­րող է վե­րած­վել ձեր լա­վա­գույն ըն­կե­րոջ հետ վե­ճի, որի հետևան­քով կզրկ­վեք նրա պաշտ­պա­նու­թյու­նից:
Հին ու կեղ­տոտ դրա­մա­պա­նա­կը ձեր ձեռ­քում կա­րող է նշա­նա­կել ինչ­-որ դժ­վա­րին աշ­խա­տան­քի անմ­խի­թա­րու­թյան արդ­յունք:
Եթե տես­նում եք, որ ձեր քսա­կը լի է թան­կար­ժեք զար­դե­րով և թղ­թադ­րամ­նե­րով, այդ­պի­սի երա­զը նա­խա­գուշ­ա­կում է, որ անս­պա­սե­լի­ո­րեն հայտն­վե­լու եք այն­պի­սի մարդ­կանց շր­ջա­նում, որոնք միշտ ու­րախ են լի­նե­լու ձեզ հա­մար, միշտ քա­ջա­լե­րե­լու խոս­քեր են գտ­նե­լու:

ԴՐՈՇ

Երա­զում ազ­գա­յին դրոշ տես­նե­լը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հաղ­թա­նա­կի, իսկ խա­ղաղ ժա­մա­նակ՝ ծաղկ­ման նշան է:
Եթե կի­նը երա­զում դրոշ է տես­նում, նշա­նա­կում է՝ նա կհե­տաքրքր­վի զին­վո­րա­կա­նով:
Եթե ինչ­-որ մե­կը ձեզ նշան է անում դրոշ­ով, նա նա­խազ­գուշ­աց­նում է, որ պետք է ուշ­ա­դիր լի­նեք առող­ջու­թյան նկատ­մամբ և պահ­պա­նեք ձեր համ­բա­վը, քա­նի որ այդ եր­կուսն էլ վտան­գի տակ են:

ԴՈՒՅԼ

Լի­քը դույ­լը խոս­տա­նում է ըն­տա­նե­կան եր­ջան­կու­թյուն:
Դա­տարկ դույ­լը նշա­նա­կում է սով կամ վատ բերք:

ԴՈՒ­Ռ

Երա­զում դռ­նից ներս մտ­նե­լը նշա­նա­կում է զր­պար­տիչ­նե­րի և ան­բար­յացա­կամ մարդ­կան­ցից ազատ­վե­լու զուր փոր­ձեր: 
Ձեր ման­կու­թյան տան դու­ռը տես­նե­լը նշա­նա­կում է ապա­գա­յում եր­ջան­կու­թյուն և որ շր­ջա­պատ­ված կլի­նեք ազ­գա­կան­նե­րով:
Ու­րիշ­նե­րին դռ­նով ներս մտ­նե­լիս կամ դուրս գա­լիս տես­նե­լը գուշ­ա­կում է հնա­րա­վոր դժ­վա­րու­թյուն­ներ, որոնց կհան­դի­պեք ձեր գոր­ծե­րը կար­գա­վո­րե­լու ճա­նա­պար­հին:
Եթե երա­զում անձրևոտ գիշ­ե­րով հայտն­վեք փակ դռան առաջ, գուշ­ա­կում է ան­նե­րե­լի արարք­ներ և թեթևամիտ հան­դի­պում­ներ:
Եթե դու­ռը փա­կե­լիս հան­կար­ծա­կի դուրս գա ծխ­նի­նե­րից և վի­րա­վո­րի ինչ­-որ մե­կին, այդ­պի­սի երա­զը գուշ­ա­կում է, որ ձեր ըն­կեր­նե­րին վտանգ է սպառ­նում:
Դուք հա­ճե­լի լուր կս­տա­նանք, եթե երա­զում լսեք դռան թա­կոց: 
Եթե արթ­նա­ցել եք ձեզ թվա­ցող դռան բա­խու­մից, նո­րու­թյուն կլ­սեք, որը շշ­մեց­նե­լու է ձեզ: