Օրը կգա, բարին՝ հետը - ՊԱ­ՍՈՒՑ ՏՈԼ­ՄԱ
          Պա­սուց տոլ­մա, ա՜խ թանկ տոլ­մա,
          Լավ ու­տեստ է ամա­նոր­յա,
          Որ հա­տուկ է սոսկ հա­յե­րին,
          Ու կի­սով չափ և հույ­նե­րին:
          Խառ­նիր իրար հա­ճար, սի­սեռ,
          Ոսպ ու բլ­ղուր, նաև ձա­վար,
          Մի օր եփիր, տասն օր հա կեր:
          Շատ հա­մեղ է և օգ­տա­կար,
          Ու­րիշ ավել ինչ կա հար­մար:

Աղա­ցած ձա­վար, ոսպ, լո­բի, սի­սեռ, հա­ճար, աղ, կար­միր պղ­պեղ, չո­րաց­րած կա­նա­չի, ձեթ

Բո­լոր մթերք­նե­րը վերց­նել հա­վա­սար չա­փով, բա­ցի ձա­վա­րից: Վեր­ջինս մի քիչ շատ վերց­նել, որ­պես­զի տոլ­ման կպ­չուն լի­նի, իսկ եթե­ այդ­պի­սին չեք ցան­կա­նում, ու­րեմն վերց­րեք մյուս մ­թերք­նե­րին հա­վա­սար չա­փով:
Ձա­վա­րը, հա­ճա­րը լց­նել լայն թա­սի մեջ, ավե­լաց­նել կի­սա­եփ լո­բին,, կեղևից մաք­րած սի­սե­ռը, ոս­պը (որը նույն­պես կա­րե­լի է կի­սա­եփ վի­ճա­կում խառ­նել), աղ, կար­միր պղ­պեղ, չո­րաց­րած խա­ռը կա­նա­չի, բու­սա­կան յու­ղով տա­պա­կած սո­խա­ռած, որին պետք է խառ­նել տո­մա­տի մա­ծուկ: Այդ բո­լո­րը լավ խառ­նել:
Թթու դրած կա­ղամ­բի լայն թ­փե­րը մի քա­նի ժամ թող­նել գոլ ջրի մեջ, որից հե­տո լավ լվա­նալ և դրան­ցով փա­թա­թել տոլ­ման: Կաթ­սա­յի հա­տա­կին եր­կու շերտ կա­ղամ­բի թփեր դնել, հե­տո տոլ­ման դա­սա­վո­րել, վրան լց­նել տաք ջուր և մար­մանդ կրա­կով եփել մինչև պատ­րաստ լի­նե­լը:

Մա­տու­ցել սառ­չե­լուց հե­տո որ­պես սա­ռը ու­տեստ, այն կա­րե­լի է պա­հել սա­ռը տե­ղում և օգ­տա­գոր­ծել 7-10 օր։ 



Բրին­ձով և ոս­պով

Ոս­պը թեթևակի խաշ­ել, խառ­նել բրն­ձին, ավե­լաց­նել 3-4 գլուխ սո­խով ու բու­սա­կան յու­ղով պատ­րաս­տած սո­խա­ռած, չո­րա­ցած կամ թարմ խա­ռը կա­նա­չի, կար­միր պղ­պեղ, աղ, լավ խառ­նել և խա­ղո­ղի տերևով փա­թա­թել, վրան ափ­սե դնել, ավե­լաց­նել 1:2,5 հա­րա­բե­րու­թյամբ տաք ջուր և մեղմ կրա­կով եփել, մինչև ջրի քաշ­վե­լը: 

Մա­տու­ցել սա­ռը վի­ճա­կում:



Ձա­վա­րե­ղե­նով պա­սուց տոլ­մա

Պա­սուց տոլ­մա­յի հա­մար օգ­տա­գործ­վող բո­լոր մթերք­նե­րը պետք է վերց­նել հա­վա­սար չա­փով, բա­ցի ձա­վա­րից, որը պետք է շատ լի­նի, ասենք, 0,5 լիտ­րա­նոց բան­կա­յով կամ ու­րիշ ամա­նով չա­փել: Առա­ջարկ­վող չա­փը վե­րը նշ­ված ապակ­յա տա­րան է: Լո­բին, ոս­պը, ձա­վա­րը, հա­ճա­րը լվա­նալ, բա­ցի լո­բուց և սի­սե­ռից մնա­ցա­ծը լց­նել խոր ու մեծ էմա­լա­պատ թա­սի մեջ, հե­տո ավե­լաց­նել թեթևակի խաշ­ած լո­բի, կեղևից մաք­րած սի­սե­ռ (որի հա­մար այն պետք է թեթևակի խաշ­ել), աղ, կար­միր պղ­պեղ, չո­րաց­րած խա­ռը կա­նա­չի: 600-700 գրամ սո­խը 0,5-1 լ շիշ ձե­թով տա­պա­կել, ավե­լաց­նել 2-3 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, լց­նել ձա­վա­րե­ղե­նի վրա ու լավ խառ­նել:
Թթու դրած կա­ղամ­բի լայն թփե­րը նա­խա­պես մի քա­նի ժամ թող­նել գոլ ջրի մեջ, հե­տո լավ լվա­նալ ու դրան­ցով տոլ­ման փա­թա­թել: Կաթ­սա­յի հա­տա­կին պետք է մի քա­նի շերտ կա­ղամբ փռել, որ­պես­զի եփ­վե­լուց տոլ­ման չայր­վի: Փա­թա­թե­լիս պետք է հիշ­ել, որ ամեն ան­գամ լցո­նը կա­ղամ­բի մեջ դնե­լիս անհ­րա­ժեշտ է խառ­նել, որ­պես­զի ձե­թը չնս­տի թա­սի հա­տա­կին, հա­վա­սա­րա­պես ներծծ­վի տոլ­մա­յի մեջ, այ­լա­պես այն չոր կս­տաց­վի: Եթե ձե­թը քիչ լի­նի, անհ­րա­ժեշտ է մի քիչ էլ ավե­լաց­նել: Փա­թա­թե­լուց հե­տո ափ­սե­ով ծած­կել, վրան լց­նել տաք ջուր, մինչև ծածկ­վի ամ­բողջ պա­րու­նա­կու­թյու­նը և առանց կա­փա­րի­չը ծած­կե­լու դնել ու­ժեղ կրա­կի վրա: Երբ սկ­սի եռալ, կրա­կը թու­լաց­նել, կա­փա­րի­չով ծած­կել՝ մի փոքր ճեղք թող­նե­լով: Եփել մինչև պատ­րաստ լի­նե­լը: Ըն­թաց­քում եթե ջու­րը պա­կա­սի, ան­մի­ջա­պես ավե­լաց­նել տաք ջուր: Թույլ կրա­կով եփ­ված տոլ­մա­յի տա­կը եր­բեք չի այր­վում: 

Մա­տու­ցել սա­ռը վի­ճա­կում: 

Նման ձևով պատ­րաս­տած պա­սուց տոլ­ման կա­րե­լի է պա­հել 7-10 օր:



Մի­այն բրին­ձով պա­սուց տոլ­մա 

3 բա­ժակ բրին­ձը լվա­նալ, 1 բա­ժակ բու­սա­կան յու­ղով բո­վել, ավե­լաց­նել 3 բա­ժակ ջուր, աղ ու եփել մինչև ջուրն ամ­բող­ջո­վին ներծծ­վի: Բրին­ձը չպետք է լրիվ եփ­վի: Կի­սա­եփ բրին­ձը լց­նել էմա­լա­պատ թա­սի մեջ: 1 բա­ժակ բու­սա­կան յու­ղով 3-4 մեծ գլուխ սոխ տա­պա­կել, ավե­լաց­նել 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, լավ խառ­նել, լց­նել բրն­ձի վրա, ավե­լաց­նել սև ու կար­միր պղ­պեղ, խա­ռը կա­նա­չի (կա­րե­լի է և՛ թարմ, և՛ չո­րաց­րած), լավ խառ­նել և նա­խա­պես խաշ­ած խա­ղո­ղի տերևնե­րով փա­թա­թել, վրան ափ­սե դնել, լց­նել 3 բա­ժակ տաք ջուր, կա­փա­րի­չով փա­կել ու եփել մինչև ամ­բողջ ջու­րը ներծծ­վի: Կրա­կից վերց­նել, սր­բի­չով կաթ­սան ծած­կել ու թող­նել սառ­չի: 
Բրինձն ու ջու­րը պետք է 1:2 հա­րա­բե­րու­թյամբ վերց­նել (1 բա­ժակ բրինձ, 2 բա­ժակ ջուր):

Մա­տու­ցել որ­պես սա­ռը նա­խու­տեստ: