5 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը կտ­րել բաս­տուր­մա­յի հա­մար (5 սմ հաս­տու­թյամբ) առատ աղ ցա­նել վրան և թող­նել այդ­պես մնա: Հա­ջորդ օրը ար­յու­նոտ ջու­րը թա­փել, 4-5 օր հե­տո մի­սը լավ լվա­նալ, 5-6 ժամ թող­նել սեն­յա­կի ջեր­մաս­տի­ճան ու­նե­ցող ջրում՝ ժա­մը մեկ ջու­րը փո­խե­լով: 
Այ­նու­հետև կա­խել, որ­պես­զի ջու­րը քամ­վի։ 12 ժամ դնել ծան­րու­թյան տակ, որից հե­տո կա­խել սա­ռը տե­ղում՝ չո­րա­նա­լու:
Չա­ման։ Չա­մա­նը թեթևակի բո­վել, աղալ, գոլ ջրով բա­ցել (ջու­րը պետք է ծած­կի մա­կե­րե­սը 3-4 սմ բարձ­րու­թյամբ), թող­նել 6-8 ժամ: Չա­մա­նի պա­րու­նա­կու­թյունն ավե­լա­նում է 3-4 ան­գամ: Ստաց­ված շի­լա­յան­ման զանգ­վա­ծին խառ­նել 300 գրամ աղա­ցած սխ­տոր, 0.5 թե­յի բա­ժակ սև և քաղցր կար­միր պղ­պեղ, քի­մի­ոն, 2 ճաշ­ի գդալ թեթևակի բո­ված ալ­յուր, լավ խառ­նել և չո­րա­ցած մի­սը դնել մե­ջը այն­պես, որ այն ամ­բող­ջո­վին ծածկ­վի չա­մա­նով: 5-7 օր հե­տո մի­սը հա­նել, կող­քե­րին հա­վա­սա­րա­պես չա­ման քսել և չո­րաց­նել: