Ման է գա­լիս խռխ­ռա­լով
          Նա առ­վի մեջ ու տան բա­կում,
          Կուլ է տա­լիսխփշ­տե­լով
          Մա­քուր, կեղ­տոտ ինչ պա­տա­հի,
          Չա­փա­նիշ է մար­դուն փն­թի,
          Բայց արի տես՝ միսն է հա­մեղ,
          Տա­րե­մու­տին ձեր տո­նա­կան
          Սե­ղան­նե­րի զարդն է շքեղ:

Խոճ­կո­րը կա­րե­լի է պատ­րաս­տել եր­կու եղա­նա­կով:

1. Խոճ­կո­րը լավ մաք­րել, վրան լց­նել եռա­ցած ջուր, որ­պես­զի մաշ­կի վրա­յի մա­զերն ամ­բող­ջա­պես դուրս գան, այ­նու­հետև լավ լվա­նալ, որո­վայ­նի մեջ լց­նել աղ, սև պղ­պեղ: 0,5 կգ բ­րին­ձը կի­սա­խաշ­ել, ավե­լաց­նել 200 գ կա­րագ, 100 գրամ չա­միչ, 2 հատ մանր կտ­րա­տած սոխ, մի քիչ կա­րոս: Այս բո­լո­րը լավ խառ­նել, լց­նել խոճ­կո­րի որո­վայ­նի մեջ և կա­րել: Խոճ­կո­րի ար­տա­քին շեր­տին յուղ քսել ու եփել ջե­ռո­ցում՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ամա­նի հա­տա­կին հա­վաք­ված հյու­թից գդա­լով լց­նել վրան: Թող­նել ջե­ռո­ցում այն­քան ժա­մա­նակ, մինչև կարմ­րե­լը: Հա­նե­լուց առաջ խոճ­կո­րի վրա քա­մել 1 հատ կիտ­րոն:

2. Պատ­րաս­տել նույն ձևով, մի­այն առանց լցո­նի: