Մոլորակների ազդեցությունը 2013 թվականին



Օձի տարին՝ 2013 թվականը,  բավականին հակասական է։ Սովորաբար Օձի տարվան հատուկ են նշանակալի փոփոխությունները։ Այս տարի կայունության սպասել չարժե, պետք է պատրատ լինել ճակատագրի անսպասելի շրջադարձերի, չէ՞ որ Օձը միշտ պատրաստ է նետվել դեպի մոտեցող վտանգը։ Օձը ճկուն է, խելացի, կարողանում է ամեն ծակ ու ծուկ սողոսկել, ժամանակին պատսպարվել վտանգներից, հարմարվում է ամենաանհավանական պայմաններին և վերարտադրվելու արտակարգ հատկություն ունի՝ պարբերաբար դեն է նետում հին կաշին։ Ի՞նչ անակնկալներ են նախապատրաստել մոլորակներն այս տարի։

2013 թվականը Լուսնի տարի է։ Լուսնի տարին գալիս է 7 տարին մեկ։ Եթե 2013-ին լրանում է ձեր 7, 14, 21, 28, 35, 42, 49, 56, 63 ևն ամյակը, ուրեմն ծնվել եք Լուսնի տարում և իրավունք ունեք այս տարվանից հատուկ հաջողություններ սպասել։ Լուսինը լայն հնարավորություններ ունի։ Առաջին հերթին Լուսինը ենթագիտակցական աշխարհի պատասխանատուն է։ Եթե դուք ձեր մտերիմներին բավականին ժամանակ տրամադրեք, ներթափանցեք նրանց ներաշխարհը՝ կստեղծվի առողջ մթնոլորտ, ինչից կյանքի համար բարենպաստ էներգիա կհորդի։ Լուսինը կապված է նաև սերմանման և ծնելիության հետ, որն այս տարի առնվազն չպետք է նվազի և 2013 թվականին պետք է բարգավաճի այն ամենը, ինչը կապված է այդ սուրբ գործի հետ։ 

Լուսինն անմիջականորեն կապված է նաև գյուղատնտեսության և սպասարկման ոլորտի հետ։ Այն էներգիա կուղղորդի բոլոր այն ուղղություններով, որոնք ինչ որ կերպ առնչվում են գյուղատնտեսությանը, տուրիստական, հյուրանոցային բիզնեսին։ Լուսինը լավ է հարմարվում նոր պայմաններին, Լուսնի տարում փոփոխություններն ընթանում են առանց հատուկ լարվածությունների։

Մոլորակը, որն էներգիա է ուղարկում յուրաքանչյուր կոնկրետ տարում՝ Յուպիտերն է, որին նաև անվանում են հաջողության և նոր հնարավորությունների մոլորակ։ Որտեղով անցնում է Յուպիտերը, աշխուժություն է առաջանում և որպես կանոն նորացվում են բոլոր ոլորտները։ Յուպիտերն այս պահին այնքան էլ բարեհաջող դիրքում չէ։ Մինչև հունիսի 26-ը այն գտնվում է Երկվորյակների համաստեղությունում, ինչը նշանակում է տեղեկատվական հոսքերի ակտիվացում։ 2013 թվականի հունիս 26-ից Յուպիտերը կանցնի Խեցգետնի համաստեղությունով, ինչն ամբողջական փոփոխությունների հնարավորություն կընձեռնի։ Եթե երազել եք սեփական բիզնես ունենալ՝ կունենաք։ Եթե երկար ժամանակ ձգտել եք ապրել ծնողներից առանձին՝ քայլեր ձեռնարկեք։ Բաց մի թողեք այդ հնարավորությունը։ Եթե խրվել եք վարկերի մեջ և չգիտեք ինչպես դուրս գալ տոկոսների տակից՝ կտրուկ քայլեր կատարելու ժամանակն է։ Լրջագույն, կարևոր, կենսական փոփոխությունները Յուպիտերի Խեցգետնով անցնելու տարում կհաջողվի լավագույնս և հեշտությամբ։ Եվ, ընդհանուր առմամբ, 2013 թվականը շռայլ կգտնվի և բարեհաջող կանդրադառնա հակառակ սեռերի փոխհարաբերությունների վրա, որոնք միայնակ մարդկանց հնարավոր է ամուսնություն բերեն։

2013 թվականին Սատուրնն անցնում է Կարիճի համաստեղությունով։ Այդ նշանն առանձնահատուկ էներգետիկա ունի։ Նրա կարգախոսը փոխակերպումն է։ Կարելի է վստահաբար ասել, որ գլոբալ փոփոխություններ կկրեն բանկային (հարկային դրույքներ կփոխվեն), դեղագործական, ապահովագրական ոլորտները։ Եվ, իհարկե, առաջին հերթին կփոխվի Կարիճների ապրելակերպը։ Դա ընդհանուր միտում է։ Երբ Սատուրնն անցնում է Կարիճի համաստեղությամբ, հետաքրքրություն է առաջանում կյանքի գաղտնի երևույթների նկատմամբ՝ ստիպելով հրաժարվել երկրային բարիքների կախվածությունից և պատրաստ լինել ամեն պահի կորցնելու ամեն ինչ՝ ամեն ինչ նորից վերսկսելու համար։ 

Մերկուրիի ազդեցությունը կնվազի փետրվարի 24-ից մարտի 17-ը, հունիսի 27-ից հուլիսի 20-ը, ինչպես նաև հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 10-ը։ Այդ ժամանակահատվածներում ավելի դժվար կլինի մարդկանց հետ լեզու գտնելը, քան սովորաբար։

Վեներան գրեթե ողջ տարի նուրբ զգացմունքներ կտածի։ Եվ միայն տարվա վերջում՝ դեկտեմբերի 22-ից 2014-ի հունվարի 31-ը, սիրո մոլորակը կմտնի իր նահանջի փուլը՝ ամուսնությունների համար անբարենպաստ ժամանակահատվածը։

Մարսը մարտի 12-ից կլինի Ձկներում և ակտիվություն կլինի ավելի շուտ հոգևոր ոլորտում։ Մինչև ապրիլի 20-ը Մարսն իր տարերքում կլինի՝ Խոյի համաստեղությունում, որը բարեհաջող ժամանակաշրջան է գործունյա և ուժեղ մարդկանց համար։ Այնուհետև անցնելով Ցուլի և Երկվորյակների համաստեղություններով կօժանդակի աշխատավորներին՝ փոխհաղորդացվելու ունակություններ փոխանցելով։ Իսկ տարվա վերջում, գտնվելով Կշեռքի ազդեցության տակ, կսրի զույգերի հակասությունները։

Նեպտունը, որ հոգևոր կյանքի և գերընդունակությունների մոլորակն է, երկար ժամանակով մտնում է իր տարերքի մեջ՝ գտնվելով Ձկների համաստեղությունում։ Այն կօգնի գտնելու կեցության իմաստը։ Սակայն փետրվարի 26-ից մարտի 26-ը, օգոստոսի 26-ից հոկտեմբերի 4-ը և դեկտեմբերի 23-ից մինչև տարվա վերջ ընկած ժամանակահատվածներում հոգևոր հատուկ հանդարտության անհրաժեշտություն կլինի։ 

Ուրանը, որ Խոյի համաստեղությունում է, փոփոխություններ է բերում։ Հաջողությունը սպասում է գործունյա մարդկանց։ Մարտից մինչև տարեվերջ Ուրանը Պլուտոնի հետ հեղափոխական միտումներ կդրսևորի սոցիալական ոլորտում։

Ամենահեռավոր, սակայն ամենաազդեցիկ մոլորակը՝ Պլուտոնը, այս տարի արտակարգ իրավիճակում է։ Մի քանի անգամ այն կհատի արքայական աստիճանը Այծեղջյուրի նշանի տակ (փետրվարի 10-24-ը, հունիսի 2-ից հուլիսի 13ը և նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 25-ը)։ Այս ժամանակահատվածները բարեհաջող են գործարարների համար։


Նյութը թարմացման ընթացքում է՝ ավելացվում են գուշակություններն ըստ ամիսների և ապա ըստ աստղային նշանների։ Հետևեք գուշակությունների զարգացմանը։