Բոխ­չա է դա խմո­րով,
          Մսով, ջրով, սխ­տո­րով,
          Շատ շա­տե­րի սի­րե­լին,
          Ար­ժան նաև հյու­րե­րին:

          Պատ­րաս­տե­լիս միշտ հիշ­եք,
          Մի քիչ ալ­յուր, բայց թա­քուն, 
          Մի խն­կա­լու մեջ լց­րեք,
          Կա­տակ դու սա հա­մա­րեք,
          Հենց որ եփ­վի, մա­տուց­վի,
          Ինչ­-որ մե­կը երբ ու­տի, 
          Վրան ալ­յուր կթափ­վի:

2 կգ ալ­յուր, 700 գ փա­փուկ միս, 2 հատ սոխ, 3-4 պճեղ սխ­տոր, կա­նա­չի, սև և կար­միր պղ­պեղ, յուղ կամ կա­րագ, 1 ձու, աղ, ջուր

Խմո­րը: Ալ­յու­րը մա­ղել, լց­նել թա­սի մեջ, ավե­լաց­նել հա­րած ձու, աղ և այն­քան գոլ ջուր, որ ստաց­վի ձեռ­քե­րին չկպ­չող փա­փուկ խ­մոր: 10-15 րո­պե թող­նել հանգս­տա­նա, որից հե­տո բա­ժա­նել ըն­կույ­զից մի քիչ մեծ գն­դե­րի կամ հուն­ցե­լուց հե­տո խմո­րը բա­ժա­նել մի քա­նի մեծ գն­դե­րի, այ­նու­հետև ամեն մի գուն­դը գրտ­նա­կով բա­ցել, թե­յի պնա­կով կտ­րա­տել, յու­րա­քանչ­յու­րի մեջ­տե­ղում գդա­լով լցո­նից դնել և փա­թա­թել (խմո­րը կող­քե­րից հա­վա­քել բոխ­չա­յի պես)։ Պատ­րաս­տի խին­կա­լի­նե­րը գցել ե­ռա­ցող ջրի մեջ, եփել 20-25 րո­պե և տաք վի­ճա­կում մա­տու­ցել յու­ղով կամ կա­րա­գով:

Լցո­նը: Միս­ն ա­ղալ սո­խի հետ, ավե­լաց­նել սև և կար­միր պղ­պեղ, կա­նա­չի, ճզ­մած սխ­տոր, 1-1,5 թե­յի բա­ժակ ջուր և լավ խառ­նել: Ամեն ան­գամ գդա­լով վերց­նե­լիս լցո­նը լավ խառ­նել, որ­պե­սի ջու­րը հա­վա­սա­րա­պես մսի հետ սպառ­վի։

Պատ­րաս­տի խին­կա­լին մա­տու­ցել սև պղ­պե­ղով կամ սխ­տո­րով պատ­րաս­տած մա­ծու­նի հետ: