Ամալյա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 

ՊՐԱԿՏԻԿ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

վայելեք համի հաճույքը


Այս բաժնում ներ­կա­յաց­ված խո­հա­րա­րա­կան բո­լոր բա­ղադ­րա­տոմ­սերն ար­դեն ճաշ­ա­կել են շատ շա­տե­րը՝ նրանք, ով­քեր բախտ ու­նեն ծա­նոթ լի­նե­լու Ամալ­յա Բաղ­դա­սար­յա­նին, ովքեր դրդել են հե­ղի­նակն ի մի  բե­րել իր լա­վա­գույն ճաշ­ա­տե­սակ­նե­րը, աղ­ցան­նե­րը, խմո­րե­ղեն­նե­րը, պա­հա­ծո­նե­րը և այլն։ Համարձակորեն փորձեք, վայելեք համի հաճույքը...



ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Ամեն մի ժո­ղո­վուրդ բնու­թագր­վում է իր ազ­գա­յին նկա­րագ­րով ու առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով, որոն­ցից մեկն էլ նրա խո­հա­նոցն է, որով ար­տա­հայտ­վում են ժո­ղովր­դի նա­խա­սի­րու­թյուն­նե­րը այս կամ այն կե­րակ­րա­տե­սակ­նե­րի նկատ­մամբ, հնա­րամ­տու­թյուն­ներն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը, որոնք դար­ձել են ըն­տա­նե­կան օջա­խը հաս­տա­տուն պա­հե­լու առաջ­նա­հերթ երաշ­խիք­նե­րից մե­կը: Հա­մեղ և բազ­մա­տե­սակ կե­րա­կուր­ներ ու թխ­վածք­ներ պատ­րաս­տե­լու հմ­տու­թյու­նը յու­րա­քանչ­յուր տն­տե­սու­հու բազ­մա­թիվ շնոր­հա­լի հատ­կու­թյուն­նե­րից թերևս ամե­նա­կարևորն է, որը սույն գր­քի ստեղծ­ման դր­դա­պատ­ճառն է հան­դի­սա­ցել: Հե­ղի­նա­կի նպա­տակն է մաս­սա­յա­կա­նաց­նել այն­պի­սի կե­րակ­րա­տե­սակ­նե­րի և մաս­նա­վո­րա­պես թխ­վածք­նե­րի պատ­րաստ­ման եղա­նակ­նե­րը, որոնց գե­րակշ­ռող մա­սը ոչ մի­այն ամ­բող­ջու­թյամբ չեն ար­տա­ցոլ­վել հրա­պա­րակ­ված խո­հա­րա­րա­կան գր­քե­րում, այլև որոշ տն­տե­սու­հի­նե­րի «մեղ­քով» լայն տա­րա­ծում չեն գտել, որով­հետև ոմանք փոր­ձում են գաղտ­նի պա­հել դրանք` բարձր որակն ու պատ­րաստ­ման մե­նաշ­նորհն իրենց վե­րա­պա­հե­լու մի­տու­մով: Այդ­պի­սի մո­տե­ցու­մը մի­ան­գա­մայն սխալ է: Չպետք է մո­ռա­նալ, որ ազ­գա­յին հա­րուստ խո­հա­նո­ցի հա­մար այ­սօր մենք երախ­տա­պարտ ենք մեր նախ­նի­նե­րին, որոնք իրենց հմ­տու­թյուն­նե­րը, հա­մեղ կե­րա­կուր­ներ պատ­րաս­տե­լու գաղտ­նիք­նե­րը ժա­ռան­գե­լով իրենց ավագ սերն­դից ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հարս­տաց­րել են նոր որակ­նե­րով ու տե­սակ­նե­րով և փո­խան­ցել մեզ: Հետևապես մե­զա­նից յու­րա­քանչ­յուրն այ­սօր պար­տա­վոր է ար­ժա­նա­պատ­վո­րեն պահ­պա­նել այդ սուրբ ավան­դույ­թը, նույ­նու­թյամբ շա­րու­նա­կել և լա­վա­գույ­նը ժա­ռան­գել գա­լիք սե­րունդ­նե­րին: Չէ՞ որ դա պատ­մու­թյուն է, ժո­ղովր­դի կեն­ցա­ղը, նրա բնա­վո­րու­թյու­նը, որոն­ցով պայ­մա­նա­վոր­ված է սնն­դով ապա­հով­ված նրա ապ­րե­լա­կեր­պը:

Որ­քան թանկ ու ան­փո­խա­րի­նե­լի են մեր տոհ­միկ ժո­ղովր­դի լե­զուն ու հո­ղը, նրա մշա­կույ­թը, հոգևոր հարս­տու­թյուն­նե­րը, նույն­քան էլ նրա կեն­ցա­ղի հետ առնչ­վող շնորհքն ու տա­ղան­դը, որոն­ցով ընդգծ­վում է մեր ժո­ղովր­դի ազ­գա­յին նկա­րա­գի­րը: Սույն գիր­քը հաս­ցե­ագր­ված է առա­ջին հեր­թին նո­րաս­տեղծ ըն­տա­նիք­նե­րին և ապա` նրանց, ում հա­մար խո­հա­րա­րու­թյու­նը ամե­նա­հա­ճե­լի զբաղ­մունքն է: Ամենևին պար­տա­դիր չէ, որ տն­տե­սու­հին նույ­նու­թյամբ օգ­տա­գոր­ծի մի­մի­այն գր­քում առա­ջարկ­ված մթերք­ներն ու հա­մե­մունք­նե­րը` կաշ­կանդ­վե­լով տր­ված չա­փե­րի շր­ջա­նա­կում: Հմուտ տն­տե­սու­հին ոչ մի­այն պետք է ազա­տո­րեն օգտ­վի տվ­յալ պա­հին ձեռ­քի տակ եղած մթեր­քից` և տաք և սա­ռը կե­րա­կուր­ներ պատ­րաս­տե­լու հա­մար, այլև ցու­ցա­բե­րի իր նո­րա­մու­ծու­թյու­նը, ինչ­-որ բան փո­փո­խե­լով` կա­տա­րե­լա­գոր­ծել դրանք: Չէ՞ որ ամեն մի տն­տե­սու­հի նաև նո­րա­րար է: Կարևորն այն է, որ արդ­յուն­քում ստաց­վի հա­մեղ և սնն­դա­րար կե­րա­կուր կամ թխ­վածք: 

Բո­լոր տն­տե­սու­հի­նե­րը, ան­շուշտ, հա­ճույ­քով են նա­խա­պատ­րաստ­վում ըն­տա­նե­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին՝ ջանք ու եռանդ չխ­նա­յե­լով ոչ մի­այն տո­նա­կան սե­ղա­նը գե­ղե­ցիկ սպաս­քա­վո­րե­լու, ծա­ղիկ­նե­րով, ան­ձե­ռո­ցիկ­նե­րի յու­րա­տե­սակ ծալ­վածք­նե­րով զար­դա­րե­լու, այլև հա­մա­դամ ու­տեստ­նե­րի, մա­տուց­վող կե­րա­կուր­նե­րի՝ աչք շո­յող, ախոր­ժակ գրգ­ռող գե­ղար­վես­տա­կան ձևավոր­ման հա­մար, որոնք գե­ղա­գի­տա­կան հա­ճույք կպատ­ճա­ռեն հյու­րե­րին: Դա անհ­րա­ժեշտ է ոչ մի­այն հա­տուկ, այլև ամե­նօր­յա ճաշ­ի ժա­մա­նակ: Սի­րե­լի կա­նայք, եր­բեք մի՛ զլա­ցեք և մի՛ հրա­ժար­վեք նո­րը փնտ­րե­լու և յու­րաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից և Ձեր խո­հա­րա­րա­կան հմ­տու­թյուն­նե­րը շա­րու­նակ կա­տա­րե­լա­գոր­ծե­լուց, սե­փա­կանն ավե­լաց­նե­լուց, նաև գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար բա­րի գործ կա­տա­րե­լուց, լի­ար­ժեք սնն­դա­րա­րու­թյամբ հա­գե­ցած Ձեր ստեղ­ծած կե­րակ­րա­տե­սակ­նե­րի, թխ­վածք­նե­րի, զա­նա­զան քաղց­րա­վե­նիք­նե­րի տե­սակ­ներն ու պատ­րաստ­ման եղա­նակ­նե­րը ժա­ռան­գե­լու պար­տա­կա­նու­թյու­նից: Ըն­դու­նեք, որ դա չգր­ված օրեն­քով ավան­դա­բար հայ տն­տե­սու­հուն տր­ված և՛ իրա­վունքն է, և՛ պա­հան­ջը: Հետևաբար բո­լո­րիս պարտքն է մնալ ազ­գա­յին ավան­դույթ­նե­րին հա­վա­տա­րիմ և սի­րով կա­տա­րել նա­խորդ սերն­դից ժա­ռան­գած այդ սուրբ առա­քե­լու­թյու­նը:

Ժողովածուն կազ­մե­լիս հե­ղի­նա­կը հրա­ժար­վել է խո­հա­րա­րա­կան գրա­կա­նու­թյան մեջ ըն­դուն­ված ավան­դա­կան դա­սա­վո­րու­մից` նկա­տի ու­նե­նա­լով այն հան­գա­ման­քը, որ բո­լո­րի հա­մար ավե­լի դյու­րին կլի­նի այբ­բե­նա­կան ցան­կից օգտ­վե­լը, հետևաբար նպա­տա­կա­հար­մար ենք հա­մա­րել այբ­բե­նա­կան դա­սա­կար­գու­մը: Գիրքն ու­նի երեք բա­ժին.

     ա) կե­րակ­րա­տե­սակ­ներ, աղ­ցան­ներ, սա­ռը նա­խու­տեստ­ներ,
     բ) թխ­վածք­ներ, այլ կար­գի քաղց­րա­վե­նիք­ներ,
     գ) մուրաբաներ։

Հիմ­նա­կա­նում առա­ջարկ­վում են մեծ ըն­դու­նե­լու­թյուն գտած կե­րակ­րա­տե­սակ­նե­րի, թխ­վածք­նե­րի, աղ­ցան­նե­րի պատ­րաստ­ման «գաղտ­նի» պահ­ված և հե­ղի­նա­կի փորձած  կամ ստեղծած եղա­նակ­նե­րը:

Սի­րե­լի՛ կա­նայք, խո­հա­րա­րու­թյան վե­րա­բեր­յալ յու­րա­քանչ­յուր գիրք կամ բրոշ­յուր միշտ էլ իրենց մեջ նո­րու­թյուն­ներ են պա­րու­նա­կում: Կար­դա­ցեք և Ձեր գի­տե­լիք­նե­րին ավե­լաց­րեք նորն ու հա­մե­ղը: Խո­հա­րա­րու­թյու­նը հա­ճե­լի զբաղ­մունք է: Այն առա­վել բա­վա­կա­նու­թյուն կպատ­ճա­ռի, եթե մշ­տա­պես Ձեզ ու­ղեկ­ցեն կա­տակն ու հու­մո­րը, որոնք ինչ­-որ չա­փովկ­թեթևաց­նեն Ձեր առօր­յան: 

Այ հավաքածուում հե­ղի­նա­կը փոր­ձել է նաև առա­ջին ան­գամ Ձեր ուշ­ադ­րու­թյա­նը ներ­կա­յաց­նել մեր ամե­նօր­յա կե­րակ­րա­տե­սակ­նե­րի վե­րա­բեր­յալ իր մի քա­նի կա­տակ-ս­տեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Էլ ինչ տն­տե­սու­հի, որը չկա­րո­ղա­նա ար­տա­սո­վոր կե­րա­կուր­նե­րով, դրանց մա­սին կա­տա­կե­լով ու սրամ­տե­լով՝ ըն­տա­նե­կան մթ­նո­լոր­տը դարձ­նել ջերմ ու տրա­մադ­րող, որից, ան­շուշտ, Ձեր ամու­սին­նե­րը կցան­կա­նան ան­մասն չմ­նալ: Վա­յե­լեք սրամ­տե­լով, կա­տա­կե­լով ու ծի­ծա­ղե­լով, որոնք կյան­քի ան­փո­խա­րի­նե­լի «հա­մե­մունք­ներն» են: Հա­յաս­տան­յան արևի ջեր­մու­թյու­նից գեր­քաղց­րու­թյամբ հա­գե­ցած մր­գե­րը վա­յե­լեք ոչ մի­այն ամ­ռան շոգ ու տապ օրե­րին, այլև ցր­տաշ­ունչ ձմ­ռա­նը՝ յու­րա­քանչ­յուր պահ զգա­լով հա­յոց աշ­խար­հի քաղց­րա­համ մր­գե­րի համն ու բույ­րը, այդ նպա­տա­կով գր­քում տեղ են գտել նաև գրե­թե բո­լոր մր­գե­րից պատ­րաստ­վող մու­րա­բա­նե­րի բա­ղադ­րա­տոմ­սե­րը։

Վեր­ջում տր­վում են մի քա­նի օգ­տա­կար խոր­հուրդ­ներ:

          Հա­յին հացն է սո­վից փր­կել,
          Քան­զի գի­տե հեր­կել, ցա­նել,
          Հե­տո հն­ձել, ալ­յուր դարձ­նել, 
          Եվ ալ­յու­րից նա դա­րե­րով 
          Պատ­րաս­տել է հա­մեղ, տես­քով
          Կե­րա­կուր­ներ ու թխ­վածք­ներ,
          Իր ազ­գա­յին խո­հա­նո­ցով
          Օտար­նե­րին միշտ հի­աց­րել:

          Իսկ մեր կա­նանց՝ շնոր­հա­լի,
          Հնա­րա­միտ ու գե­ղա­նի,
          Եթե դուք տաք ոսպ, մա­կա­րոն,
          Բրինձ ու միս, հա­զար «կր­ճոն»,
          Տեսեք ին­չեր նա կա­րա­րի, 
          Իր ձեռ­քե­րով հան­պատ­րաս­տից,
          Մի­այն խա­ղաղ սր­տով ապ­րի,
          Հե­ռու մնա­ ցավ-­փոր­ձան­քից:



ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

          1. Թ/բ - թեյի բաժակ
          2. Թ/գ - թեյի գդալ
          3. Ճ/գ - ճաշի գդալ

ԲԱՌԱՐԱՆ

          Աղցան - տապակած կանաչի (սիբեխ, սպանախ և այլն)
          Սալաթ - զանազան մթերքներով պատրաստած բուսական յուղով և համեմունքներով սառը ուտեստ։
          Բարակաբլիթ - բլինչիկ։
          Խավարտ - գարնիր։
          Կարոս - մաղադանոս։
          Թանձրահյութ - սոուս (подливка)։ 
          Լցոն - խճողակ (фарш)։





loading...