ՄԱ­ԶԵՐ
Եթե կի­նը երա­զում իր մա­զերն է սան­րում, նա­խան­շում է նրա թեթևամ­տու­թյունն իր արարք­նե­րում, որի հա­մար հե­տո նա կզղ­ջա:
Եթե տղա­մար­դը երա­զում տես­նի նոս­րա­ցած գան­գուր­ներ, իրա­կա­նում չար­դա­րաց­ված մե­ծա­հո­գու­թյու­նը կհան­գեց­նի ան­հա­ջո­ղու­թյան ու աղ­քա­տու­թյան:
Եթե տես­նում եք, որ ու­նեք սև գան­գուր մա­զեր, նշա­նա­կում է ընկ­նե­լու եք գայ­թակ­ղիչ սի­րա­յին թա­կար­դի մեջ:
Գե­ղե­ցիկ սանր­ված­քը գոր­ծե­րի հա­ջող շր­ջա­դար­ձի նշան է, եթե մա­զե­րը կտր­ված են չա­փից ավե­լի կարճ, նա­խազ­գուշ­աց­նում է. չի կա­րե­լի լի­նել վատ­նող՝ դժ­բախ­տու­թյու­նից խու­սա­փե­լու հա­մար: 
Փա­փուկ մա­զե­րի փար­թամ սանր­ված­քը նշա­նա­կում է ան­սահ­ման եր­ջան­կու­թյուն:
Եթե կի­նը տես­նում է իր մի­ա­ժա­մա­նակ և՛ մուգ, և բաց մա­զեր, առա­ջի­կա ընտ­րու­թյուն­ում զգույշ լի­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան կաս­կած է:
Խառն­ված, չհա­վաք­ված մա­զե­րը ան­հա­ջո­ղու­թյուն են:
Սե­փա­կան մա­զե­րի սպի­տա­կե­լը փոր­ձան­քի նշան է: 
Երա­զում ալեհեր մարդ­կանց տես­նե­լը նույն­պես տհաճ փո­փո­խու­թյուն­նե­րի նշան է, սի­րա­հար­նե­րի հա­մար դա հա­կա­ռա­կորդի  հայտն­վել է: Միաժա­մա­նակ, ձյունաճերմակ գան­գուր­նե­րը գուշ­ա­կում են դրանց տի­րո­ջը հանգս­տաց­նող լու­րեր, ուղևորու­թյուն­ներ ու հան­դի­պում­ներ:
Մա­զե­րի թափ­վե­լը հի­վան­դու­թյան ու աղ­քա­տու­թյան նշան է:
Երա­զում ինչ­-որ մե­կի մա­զե­րը հար­դա­րե­լը հա­ջող շր­ջա­դարձ է սի­րա­յին գոր­ծե­րում:
Ծա­ղիկ­նե­րը մա­զե­րի մեջ՝ նշա­նա­կում է մո­տե­ցող անա­խոր­ժու­թյուն­ներ, որոնք, սա­կայն ձեզ չեն կա­րող հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից հա­նել:

ՄԱՀ

Սե­փա­կան մա­հը երա­զում տես­նե­լը նշա­նա­կում է, որ Ձեզ սպաս­վում է եր­կար և եր­ջա­նիկ կյանք սի­րե­լի մար­դու կող­քին:
Եթե երա­զում տե­սել եք ինչ­ որ կարևոր մար­դու մա­հը, կան­խազ­գուշ­աց­ում է, որ շու­տով աշ­խար­հի զար­գա­ցած երկր­նե­րից մե­կում իշ­խա­նու­թյան կանց­նի մի իմաս­տուն ղե­կա­վար, որը պե­տու­թյուն­նե­րի միջև կկա­րո­ղա­նա խա­ղա­ղու­թյուն և հա­մա­ձայ­նու­թյուն հաս­տա­տել:
Շատ մարդ­կանց մա­հը սար­սա­փե­լի հա­մա­ճա­րա­կի նշան է, որի արդ­յուն­քում կմա­հա­նան մի­լի­ո­նա­վոր մար­դիկ:
Եթե տես­նում եք կլի­նի­կա­կան մահ­վան վի­ճա­կում գտն­վող մար­դու, նշա­նա­կում է, որ եր­կար ժա­մա­նակ ան­տեղ­յակ կլի­նեք Ձեր հին ծա­նոթ­նե­րի ծրագ­րե­րին: Նրանք այդ ծրագ­րե­րը կի­րա­կա­նաց­նեն, որի հետևան­քով Դուք շատ կտա­ռա­պեք:
Եթե մե­ռած հա­րա­զատ ես տես­նում, հա­րա­զատդ փոր­ձու­թյուն­նե­րի կեն­թարկ­վի:
Մահ­վան մա­սին երա­զը մեկ­նա­բան­վում է որ­պես նա­խազ­գուշ­ա­ցում:
Երա­զում մա­հա­ցած հոր հետ խո­սե­լը նշա­նա­կում է, որ անհ­րա­ժեշտ է լր­ջո­րեն խոր­հել սկս­վող գոր­ծե­րի մա­սին: 
Մա­հա­ցած մոր հետ զրույ­ցը, առող­ջու­թյան նկատ­մամբ ուշ­ա­դիր լի­նե­լու կոչ է:
Մեծ ուշ­ադ­րու­թյամբ պետք է վե­րա­բեր­վել, թե երա­զում ինչ են ասում մա­հա­ցած մեր­ձա­վոր­նե­րի ստ­վեր­նե­րը: Քնա­ծը կա­րող է նրան­ցից ստա­նալ ար­ժե­քա­վոր խոր­հուրդ:
Երա­զում դա­գաղ տես­նե­լը նշա­նա­կում է ծանր կո­րուստ­ներ և թան­կա­գին հա­րա­զատ­նե­րի կյան­քից վա­ղա­ժամ հե­ռա­ցում:
Ծա­ղիկ­նե­րով պատ­ված դա­գա­ղը եկե­ղե­ցում՝ ան­հա­ջող ամուս­նու­թյուն է:

ՄԱՀ­ՃԱ­ԿԱԼ
Երա­զում մահ­ճա­կալ տես­նե­լը դժ­բախ­տու­թյան, հի­վան­դու­թյան կամ դժ­բախտ պա­տա­հա­րի նա­խան­շան է:
Կող­քը դր­ված մահ­ճա­կա­լը նշա­նա­կում է, որ փոր­ձան­քի մեջ մի­այ­նակ չեք հայտն­վե­լու, ըն­կեր­նե­րը ջեր­մո­րեն ցա­վակ­ցե­լու են ձեզ:

ՄԱՅ­ՐՈՒ­ՂԻ
Երա­զում տե­նե­լով՝ որ նա­յում եք մայ­րու­ղուն կամ գնում եք այդ­տե­ղով, նշան է, որ ձեզ սպաս­վում է եր­կա­րատև ու հա­ճե­լի ճա­նա­պար­հոր­դու­թյուն, որից մեծ օգուտ կս­տա­նաք:
Երի­տա­սարդ մարդ­կանց  այդ երա­զը խոս­տա­նում է ու­ժեղ ու ազ­նիվ ցան­կու­թյուն­ներ:

ՄԱՐ­ԳԱ­ԳԵ­ՏԻՆ
Երա­զում մար­գա­գե­տին տես­նե­լը խոս­տա­նում է եր­ջա­նիկ վե­րա­մի­ա­վո­րում ձեր մեր­ձա­վոր­նե­րի հետ և ու­րա­խա­լի հե­ռան­կար ապա­գա ըն­տա­նե­կան կյան­քում:

ՄԱՐ­ԳԱ­ՐԻՏ
Երա­զում մար­գա­րիտ տես­նե­լը խոս­տա­նում է լավ բիզ­նես, հա­ջող առևտուր:
Եթե դեռատի կի­նը տես­նում է, որ սի­րեց­յալն իրեն մար­գա­րիտ է նվի­րում, ան­չափ եր­ջա­նիկ է լի­նե­լու. նրան սպաս­վում է թե՛ եր­ջան­կու­թյուն, թե՛ ու­րա­խու­թյուն, թե՛ սի­րող ու նվիր­ված փե­սա­ցու: 

ՄԵՂՐ
Երա­զում մեղր տես­նե­լը նշա­նա­կում է շու­տով տի­րե­լու եք նշա­նա­կա­լի կա­րո­ղու­թյան:
Մեղր ու­տե­լը հարս­տու­թյան և սի­րո նշան է:

ՄԵՋՔ
Երա­զում մերկ մեջք տես­նե­լը նշա­նա­կում է իշ­խա­նու­թյան կո­րուստ: Այն զ­գուշ­աց­նում է, որ տվ­յալ իրա­վի­ճա­կում խոր­հուրդ­ներ կամ գու­մար տա­լը վտան­գա­վոր է: Այն քրոնիկ հի­վան­դու­թյուն­նե­րի նշան է:
Եթե երա­զում ինչ­ որ մե­կը Ձեզ մեջ­քով է կանգ­նած, ապա նա­խանձն ու խան­դը, մի­ա­վոր­վե­լով, փոր­ձում են Ձեր դեմ գոր­ծել:
Սե­փա­կան մեջ­քը տես­նել ոչ մի լավ բան չի խոս­տա­նում:

ՄԵՐ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ
Երա­զում ինքդ քեզ մերկ տես­նե­լը կան­խա­տե­սում է սկան­դալ­ներ:
Ու­րիշ­ին մեր­կա­ցած տես­նե­լը նշա­նա­կում է, որ չա­րա­կամ մար­դիկ փոր­ձե­լու են ձեզ շե­ղել ճիշտ ու­ղուց:
Եթե երա­զում հան­կար­ծա­կի նկա­տեք ձեր մեր­կու­թյու­նը և փոր­ձեք ծած­կել այն, նշանակում է, որ ձեր ազն­վա­բա­րո զգաց­մունք­նե­րը հա­կա­սու­թյան մեջ կլի­նեն ան­թույ­լատ­րե­լի կր­քե­րի ծա­րա­վի հետ:
Եթե դեռահաս կինը երա­զում հի­ա­նում է իր մեր­կու­թյամբ, նա իր հմայ­քի շնոր­հիվ շատ հա­ջո­ղակ կլի­նի: Եթե տես­նի, որ վատ կա­ռուց­վածք ու­նի, հե­ղի­նա­կու­թյա­նը վտանգ է սպառ­նում:
Եթե նա տես­նում է մա­քուր ջրում լո­ղա­ցող մերկ տղա­մարդ­կանց, շատ երկր­պա­գու­ներ կու­նե­նա: Եթե ջու­րը կեղ­տոտ է՝ խան­դոտ երկր­պա­գուն նրա մա­սին չար բամ­բա­սան­ք կտարածի:

ՄԻՋԱՏՆԵՐ
Երա­զում վխ­տա­ցող մի­ջատ­ներ տես­նե­լը նշա­նա­կում է հի­վան­դու­թյուն և բա­զում տրտ­մու­թյուն­ներ:
Եթե նրան­ցից ազատ­վեք, ու­րեմն ձեր բախ­տը բե­րել է:
Թի­թե­ռը ծա­ղիկ­նե­րի և կա­նաչ խո­տի վրա նշա­նա­կում է ու­րա­խու­թյուն:
Ճախ­րող թի­թեռ­նե­րը լուր են բե­րե­լու բա­ցա­կա­յող ըն­կեր­նե­րից:
Սպի­տակ թի­թե­ռը հի­վան­դու­թյուն է:
Լվե­րը զայ­րույ­թի ու բոր­բոք­ման նշան են:
Լու բռնելը տհա­ճու­թյուն­նե­րի նշան է:
Եթե լվերը կծում են՝ փոր­ձանք է:
Փայ­տո­ջիլ­նե­րը կան­խա­գուշ­ա­կում են եր­կա­րատև հի­վան­դու­թյուն կամ ու­րիշ դժ­բախ­տու­թյուն: Եթե նրանց տես­նում եք մեծ քա­նակ­նե­րով, կա­րե­լի է սպա­սել ճա­կա­տագ­րա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րի:
Ով երա­զում մրջ­յուն է տես­նում, նրան ամ­բողջ օրը մանր անա­խոր­ժու­թյուն­ներ են հե­տապն­դե­լու:
Ճանճը նա­խազ­գուշ­աց­նում է չա­փից ավե­լի թշ­նա­մի­նե­րի մա­սին:

ՄԻՐԳ 
Պտուղ­նե­րը, որոնք հա­սու­նա­նում են տերևնե­րի միջև, ընդ­հան­րա­պես կան­խա­գուշ­ա­կում են եր­ջա­նիկ ապա­գա:
Կա­նաչ պտուղ­նե­րը նշա­նա­կում են ան­տե­ղի ջան­քեր և չմ­տած­ված արարք­ներ:
Եթե դեռահաս կինը երա­զում պտուղ է ու­տում, կան­խա­գուշ­ա­կում է նրա բա­րո­յա­կան ան­կու­մը և ժա­ռան­գու­թյան կո­րուստ: 
Ընդ­հան­րա­պես պտուղ ու­տե­լը տհաճ երազ է:
Պտուղ առ­նե­լը և վա­ճա­ռե­լը նշա­նա­կում է խոշ­որ, բայց քիչ օգ­տա­վետ գոր­ծարք:
Ծի­րան՝ տհաճ դեպ­քեր:
Ձմե­րուկ - տղա­մարդ­կանց խոս­տա­նում է տհա­ճու­թյուն­ներ, կա­նա­նաց՝ հղի­ու­թյուն, օրի­որդ­նե­րին՝ շտապ ամուս­նու­թյուն:
Անա­նաս - հա­ջո­ղու­թյուն ամե­նա­մոտ ապա­գա­յում:
Ծա­ռի վրա նա­րինջ տես­նե­լը առող­ջու­թյան նշան է: Բայց դրանք ու­տե­լը՝ ըն­կե­րոջ կամ բա­րե­կա­մի հի­վան­դու­թյուն:
Խա­ղող - շա­հույթ, հա­ջո­ղու­թյուն, ու­րա­խու­թյուն և առող­ջու­թյուն: 
Խա­ղո­ղի ող­կույզ­նե­րը՝ հա­սա­րա­կու­թյան մեջ առա­ջա­վոր դիրք: Խա­ղող ու­տե­լը՝ ար­ցունք­ներ:
Բալ տես­նե­լը տխ­րու­թյան նշան է:
Նուռ ու­տե­լը նշա­նա­կում է են­թարկ­վել ինչ­-որ բա­նի դյու­թան­քին:
Սե­խը նշա­նա­կում է հի­վան­դու­թյուն և հա­մար­ձակ գոր­ծարք­ներ:
Մո­րի - նվեր է, բայց ու­տե­լը՝ հի­վան­դու­թյուն:
Կիտ­րոն ու­տե­լը նշա­նա­կում է նվաս­տա­ցում և հի­աս­թա­փու­թյուն: 
Կա­նաչ կիտ­րո­նը նա­խա­տե­սում է հի­վան­դու­թյուն: 
Չո­րա­ցած կիտ­րո­նը՝ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզում կամ ապա­հար­զան:
Զեյ­թուն - ու­րա­խու­թյուն և անակն­կալ­ներ:
Սա­լոր - վա­ղան­ցիկ ու­րա­խու­թյուն­ներ:
Խն­ձոր - մեծ մա­սի հա­մար լավ երազ է, եթե պտուղ­նե­րը փչա­ցած չեն:

ՄԿ­ՐԱՏ
Մկ­րա­տը երա­զում լավ նշան չէ. կա­նայք խան­դոտ և խո­սա­ցող կլի­նեն, սի­րա­հար­ված­նե­րը կվի­ճեն, գործ­նա­կան հե­ռան­կար­նե­րը մշուշ­ոտ կլի­նեն:
Եթե տես­նեք սուր լավ սր­ված մկ­րատ­ներ, նշա­նա­կում է ստիպ­ված կզ­բաղ­վեք ձեզ հա­մար տհաճ գոր­ծե­րով:
Մկ­րա­տը կոտ­րե­լը վե­ճի նշան է:
Եթե տես­նեք ար­դեն կոտր­ված մկ­րատ, արթմ­նի կա­րող եք կորց­նել ձեր ըն­կեր­նե­րին և հա­սա­րա­կու­թյան մեջ ձեր գրաված դիր­քը՝ էքս­ցենտ­րիկ պահ­ված­քի պատ­ճա­ռով:
Մկ­րատ կորց­նե­լը նշա­նա­կում է՝ ու­զում եք ազատ­վել տհաճ պար­տա­կա­նու­թյուն­նե­րից:
Ընդ­հան­րա­պես, մկ­րատ տես­նե­լը վկա­յում է, որ ժլատ և ան­բար­յաց­կամ եք դառ­նում ըն­կեր­նե­րի նկատ­մամբ:

ՄՈ­ԳՈՒ­ԹՅՈՒՆ
Մո­գու­թյամբ ձեր զբաղ­վե­լու մա­սին երա­զը նշա­նա­կում է հա­ճե­լի անակնկալ:
Եթե մոգությունն ու­րիշ­ներն են անում, սպա­սեք շա­հույ­թի:
Երա­զում մո­գի հայտն­վե­լը գուշ­ա­կում է շատ հե­տաքրք­րիր ուղևորու­թյուն­ներ: 
Կարևոր է, որ երազ­նե­րը չշ­փոթ­վեն կա­խար­դու­թյան կամ ոգե­կո­չու­թյան հետ: Դրանք տար­բեր երազ­ներ են: Օրի­նակ՝ երա­զում իրեն կա­խարդ (գր­բաց) դարձ­նե­լը նշա­նա­կում է մեծ դժ­բախ­տու­թյուն:
Եթե ըն­թեր­ցո­ղը այդ­պի­սի տար­բե­րակ­ման վրա ուշ­ադ­րու­թյուն չի դարձ­նում, այդ դեպ­քում նա կա­րող է են­թադ­րել դրան մի­ան­գա­մայն հա­կա­ռակ բան, քա­նի որ իս­կա­կան մո­գու­թյու­նը բնու­թյան առեղծ­ված­նե­րի հե­տա­զո­տու­թյունն է, մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թյան հա­մար դեռևս թաքն­ված գաղտ­նիք­նե­րի ըմբռ­նում:

ՄՈՂԵՍ

Երա­զում մո­ղես տես­նե­լը նշա­նա­կում է պաշտ­պան­վեք բա­զում թշ­նա­մի­նե­րի հար­ձա­կու­մից:
Եթե սպա­նեք մո­ղե­սին, կա­րող եք վե­րա­դարձ­նել հա­ջո­ղու­թյու­նը, բայց ծանր գնով:
Եթե կի­նը երա­զում տես­նում է, որ մո­ղե­սը հա­նում է կաշ­ին կամ իրեն կծում, նշա­նա­կում է, որ դժ­բախ­տու­թյուն­ներ են սպաս­վում: 
Հնա­րա­վոր է, որ նա կա­րող է որոշ ժա­մա­նակ շատ ճնշ­վել և նրան պետք է կամ­քի ուժ հա­վա­քել, որ­պես­զի ընդ­դի­մա­նա այդ փոր­ձու­թյա­նը:

ՄՈ­Մ
Մո­մը հա­վատ­քի, ռո­ման­տիկ զգաց­մունք­նե­րի խորհր­դա­նիշն է:
Երա­զում այր­վող մոմ տես­նե­լը լավ նշան է: Այս­պի­սի երա­զը երկ­րի վրա եր­կար սպաս­ված հան­գիստ ու խա­ղա­ղու­թյուն է խորհր­դան­շում:
Եթե երա­զում, ջանում եք, բայց չեք կա­րո­ղա­նում մոմ վա­ռել, իրա­կան կյան­քում Ձեզ վի­ճակ­ված է մար­դու մահ­վան պատ­ճառ դառ­նալ: 
Երա­զում մոմ հանգց­նե­լը վատ լու­րե­րի կան­խան­շան է:
Եթե աչ­քի առաջ հանգ­չում է մո­մը, ապա շու­տով կհի­վան­դա­նաք: Մի­գու­ցե այն լուրջ հի­վան­դու­թյուն լի­նի, որը կա­րե­լի է հի­մա կան­խել:
Մո­մե­րով լու­սա­վոր­ված փո­ղո­ցով քայ­լե­լը նշա­նա­կում է, որ Ձեզ առջևում մեծ սեր է սպաս­վում:
Երա­զում մի քա­նի վառ­ված մոմ տես­նե­լը եր­ջան­կու­թյուն ու փո­խըմբռ­նում է խոս­տա­նում:
Վառ­վող մոմ տես­նե­լը նշա­նա­կում է վա­ղուց բա­ցա­կա­յած ըն­կեր­նե­րի հետ հան­դի­պում: 
Այդ երա­զը կա­րող է նա­խան­շել նաև նոր հան­դի­պում­ներ, որոնք նպաս­տե­լու են ձեր գոր­ծե­րին:
Պայ­ծառ, մա­քուր բո­ցով վառ­վող մի քա­նի մո­մե­րը գուշ­ա­կում են եր­ջան­կու­թյուն և փո­խըմբռ­նում:
Փչ­վող բո­ցով մոմ տես­նե­լը՝ տհաճ լու­րեր են ձեր ան­վան շուր­ջը:
Փչե­լով մոմ հանգց­նե­լը պա­տու­հաս­նե­րով իրա­դար­ձու­թյուն է:
Ամ­բող­ջա­կան մո­մով մո­մա­կալ տես­նե­լը նշա­նա­կում է փայ­լուն ապա­գա, գե­րա­զանց առող­ջու­թյուն և եր­ջան­կու­թյուն: Եթե մո­մա­կա­լը դա­տարկ է, բախ­տը որոշ ժա­մա­նա­կով երես է դարձ­նե­լու ձեզ­նից:
Երա­զում մեղ­րա­մոմ տես­նե­լը գուշ­ա­կում է վա­տը, իսկ հի­վան­դին՝ մահ:

ՄՈՐ­ԹԻ (ԿԱ­ՇԻ)
Ինչ որ կեն­դա­նու մոր­թու մա­սին երա­զը լի­ո­վին բա­րե­հա­ջող է: Դա գուշ­ա­կում է զբաղ­մունք սի­րած գոր­ծով, հան­գիստ և բա­րօ­րու­թյուն:

ՄՈ­ՐՈՒՔ
Երա­զում տե­սած մո­րու­քը նշա­նա­կում է, որ ձեզ կա­րող է ըն­դի­մա­նալ ինչ­-որ կին անձ­նա­վո­րու­թյուն, հնա­րա­վոր է դա­ժան պայ­քար մղ­վի իշ­խա­նու­թյան հա­մար:
Ալե­հեր մո­րու­քը գուշ­ա­կում է վեճ և գժ­տու­թյուն:
Եթե տես­նեք, որ ինչ­ որ մե­կը քաշ­ում է ձեր մո­րու­քից, նշանակում է, որ արթմ­նի վտան­գի կեն­թարկ­վեք, եթե չզի­ջեք սե­փա­կա­նու­թյու­նը:
Սե­փա­կան մո­րու­քը սան­րե­լը կամ ձեռ­քով սի­րա­լիր շո­յե­լը զգուշ­աց­նում է ան­սահ­ման փա­ռա­սի­րու­թյունից, ավե­լաց­նե­լով ձեր ու­նե­ցա­ծը, կա­րող եք կորց­նել ձեր ըն­կեր­նե­րին:
Երա­զում մո­րու­քով կին տես­նե­լը գուշ­ա­կում է տհաճ հան­դի­պում կամ հի­վան­դու­թյուն:
Եթե դեռահաս կինը երա­զում իրեն մո­րու­քով տես­նի, նրան սպաս­վող ամուս­նու­թյու­նը դժ­վար է եր­ջա­նիկ ան­վա­նել:

ՄՐ­ՑԱ­ԿԻՑ
Եթե երա­զում տե­սել եք, որ մր­ցա­կից ու­նեք, նշա­նա­կում է, որ անձ­նա­կան կյան­քում դան­դա­ղաշ­արժ կլի­նեք՝ պաշտ­պա­նե­լով սե­փա­կան իրա­վունք­նե­րը և արդ­յուն­քում կկորց­նեք ազ­դե­ցիկ մարդ­կանց բա­րե­հա­ճու­թյու­նը:
Աղջ­կան նման երա­զը նա­խազ­գուշ­աց­նում է, որ պետք է պահ­պա­նել սե­րը, քա­նի որ նա կա­րող է անուղ­ղե­լի սխալ թույլ տալ:
Եթե երա­զում ինք­ներդ հան­դես եք գա­լիս որ­պես հա­ջո­ղակ մր­ցա­կից, ու­րեմն Ձեզ իրա­կան կյան­քում մեծ հա­ջո­ղու­թյուն է սպաս­վում, իսկ գոր­ծըն­կե­րը շու­տով կդառ­նա Ձեր հա­մա­խո­հը:

ՄՈՒ­ՐԱ­ԲԱ
Երա­զում մու­րա­բա եփե­լը նշա­նա­կում է առա­ջա­դի­մու­թյուն սիր­ված զբաղ­մուն­քում:
Մու­րա­բա ու­տե­լը հա­ջո­ղու­թյուն է սի­րո խնդ­րում: