Հա­վը լավ լվա­նալ, եփել սո­վո­րա­կա­նից մի քիչ շատ, որ­պես­զի ոս­կոր­նե­րը հեշ­տու­թյամբ առանձ­նա­նան մսից: 2 թե­յի բա­ժակ ըն­կույ­զը, 1-2 պճեղ սխ­տո­րը, 1 հատ մի­ջին չա­փի սո­խը եր­կու ան­գամ աղալ, միք­սե­րով մի քիչ հա­րել, մինչև զանգ­վա­ծի սպի­տա­կե­լը, ավե­լաց­նել ոս­կոր­նե­րից հե­ռաց­րած մի­սը, սև պղ­պեղ, աղ, հա­մե­մի ծե­ծած սերմ, սու­նե­լի, լավ խառ­նել, մաս-­մաս ավե­լաց­նել հա­վի ար­գա­նա­կից այն­քան, որ­պես­զի ստաց­վի պա­տա­ռա­քա­ղով ու­տե­լու թանձ­րու­թյուն, դնել կրա­կին, մինչև թույլ մի եռ գա­լը (հենց որ ձայ­նը լս­վի) կրա­կից վերց­նել: