ՄՍՈՎ ՌՈՒԼԵՏ

          Միսն է միշտ համ տա­լիս ճաշ­ին,
          Նաև հար­գանք լավ հյու­րե­րին:
          Ի՞նչ կս­տաց­վի Ձեր կոտ­լե­տից,
          Եթե չե­փեք դուք այն մսից,
          Կամ խո­րո­ված՝ առանց մսի՝
          Լոկ սմ­բու­կով, կար­տո­ֆի­լով,
          Նաև տոլ­մա՝ ինչ­-որ բա­նով:
          Բայց մենք գի­տենք՝ հա­յի ձեռ­քով
          Ին­չե՜ր ասես, չի պատ­րաստ­վում 
          Ին­չո՜վ ասես չի պար­ծե­նում,
          Ամեն մի հայ իր շնորհ­քով:
          Քեզ չի՞ թվում՝ պս­տիկ գո­ճին
          Երբ «բազ­մում է» քո սե­ղա­նին,
          Իր աչ­քերն է վրադ հա­ռում,
          Համ ու տես­քով հպար­տա­նում,
          Ամեն ան­գամ «ջի­ջիլ» գցում.
          Իսկ երբ հավն է «սե­ղան նս­տում»
          Քիմքդ շո­յող անուշ տես­քով,
          Քեզ թվում է ոչ թե եփած,
          Այլ կեն­դա­նի հավ է թա­ռած:

1 կգ մի­սը 2 գլուխ սո­խի հետ աղալ, ավե­լաց­նել սև պղ­պեղ, աղ, խա­ռը կա­նա­չի, 1 սմ հաս­տու­թյամբ ուղ­ղանկ­յու­նաձև բա­ցել թր­ջած մա­քուր սր­բի­չի կամ մառլ­յա­յի վրա: 500 գրամ մա­կա­րո­նով պատ­րաս­տել փլավ (յու­ղով կամ կա­րա­գով), սա­ռեց­նել, բա­րակ ու հա­վա­սա­րա­չափ լց­նել մսի վրա, զգուշ­ու­թյամբ փա­թա­թել ռու­լե­տի պես և դնել նա­խա­պես յուղ քսած թի­թե­ղի վրա, սր­բի­չը զգուշ­ու­թյամբ հա­նել, մի քա­նի տե­ղից ռու­լե­տը ծակծ­կել, վրան յուղ լց­նել, վեր­ջում՝ լավ հա­րած 2-3 ձու, երե­սին աղա­ցած պաք­սի­մատ ցա­նել, եփել ջե­ռո­ցում՝ մեղմ կրա­կով: 

Սառ­չե­լուց հե­տո կտ­րա­տել եր­շի­կի պես և մա­տու­ցել տա­պա­կած կար­տո­ֆի­լի կամ այլ տե­սա­կի խա­վար­տի հետ:



ՄԻՍ ԸՆԿՈՒՅԶՈՎ 

1 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը կտ­րա­տել, ամեն մի կտո­րը թա­կի­չով ծե­ծել, վրան աղ ցա­նել և եր­կու կող­մից բա­րակ շեր­տով մա­նա­նեխ քսել (ցան­կու­թյան դեպ­քում կա­րե­լի է չք­սել): 250 գրամ ըն­կույ­զը և 3-4 հա­տիկ սխ­տո­րը ծե­ծել, խառ­նել իրար և եր­կու կող­մից քսել մսի կտոր­նե­րին, ռու­լե­տի նման փա­թա­թել, թե­լով կա­պել և թեթևակի տա­պա­կել, որից հե­տո թե­լե­րը հա­նել, շա­րել կաթ­սա­յի մեջ, վրան լց­նել 1 թե­յի բա­ժակ գի­նի և մեղմ կրա­կով եփել մինչև հյու­թը գո­լոր­շի­ա­նա (գի­նու փո­խա­րեն կա­րե­լի է ավե­լաց­նել մի քիչ տաք ջուր):

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ տա­պա­կած կար­տո­ֆի­լի կամ ու­րիշ խա­վար­տով (գար­նիր):



ՄԻ­ՍԸ ԿԱ­ՆԱՉ ՈԼՈ­ՌՈՎ (սոլյանկա)

1 կգ տա­վա­րի մի­սը խաշ­ել, մանր կտ­րա­տել, առան­ձին կաթ­սա­յի մեջ թեթևակի կարմ­րաց­նել, ավե­լաց­նել 3-4 գլուխ սոխ, 5 րո­պե մսի հետ տա­պա­կել, վրան կտ­րա­տել 3-4 հատ լո­լիկ, 2 հատ կա­նաչ պղ­պեղ (կծու), կես թե­յի գդալ սև պղ­պեղ, աղ, 1 բան­կա կա­նաչ ոլոռ և մսի ար­գա­նա­կից այն­քան, որ­պես­զի հա­զիվ ծած­կի մսի պա­րու­նա­կու­թյու­նը: Մա­տու­ցե­լիս ավե­լաց­նել մանր կտ­րա­տած կա­րոս կամ խա­ռը կա­նա­չի: 

Նույ­նը կա­րե­լի է պատ­րաս­տել ձմ­ռա­նը՝ տո­մա­տի մա­ծու­կով կամ լե­չո­յով և չո­րա­ցած կա­նա­չի­ով:



ՄՍԻ ՁՈ­ՂԻԿ­ՆԵ­ՐԸ ՏԱ­ՊԱ­ԿԱԾ

0,5 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը կտր­տել ոչ մեծ կտոր­նե­րով, լավ լվա­նալ, թող­նել ջու­րը քամ­վի և թա­կի­չով ծե­ծել, որից հե­տո կտ­րել ձո­ղիկ­նե­րի տես­քով: Մաք­րած 2-3 գլուխ սո­խը մանր կտր­տել, յու­ղով տա­պա­կել: Երբ սո­խը դառ­նա բաց վար­դա­գույն, մսի ձո­ղիկ­նե­րը լց­նել վրան, ավե­լաց­նել աղ ու պղ­պեղ և 5-6 րո­պե տա­պա­կել, պա­տա­ռա­քա­ղով շուտ-­շուտ խառ­նե­լով: Այ­նու­հետև մսի վրա ալ­յուր ցա­նել, խառ­նել և կր­կին 2-3 րո­պե տա­պա­կել, որից հե­տո ավե­լաց­նել 3/4 բա­ժակ թթ­վա­սեր, լավ խառ­նել, 2-3 րո­պե եփել, այ­նու­հետև ավե­լաց­նել թանձ­րահ­յութ կամ ար­գա­նա­կով պատ­րաս­տած սո­ուս (վեր­ջինս՝ ըստ ցան­կու­թյան): 

Որ­պես խա­վարտ՝ հե­տը մա­տու­ցել տա­պա­կած կար­տո­ֆիլ, իսկ մսի վրա լց­նել մանր կտր­տած կա­րոս, հա­մեմ, կամ սա­միթ:



ՄՍՈՎ ԿԱՐ­ԿԱՆ­ԴԱԿ՝ ՇԵՐ­ՏԱ­ՎՈՐ ԽՄՈ­ՐՈՎ

2 հատ մի­ջին մե­ծու­թյան սո­խը մանր կտ­րա­տել և յու­ղով կամ կա­րա­գով թեթևակի տա­պա­կել, ավե­լաց­նել 500 գրամ աղա­ցած միս և շա­րու­նակ խառ­նե­լով՝ շո­գե­խաշ­ել սո­խի հետ, ավե­լաց­նել աղ, սև պղ­պեղ, 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, որը պետք է ջրով մի քիչ նոս­րաց­նել, կրա­կը թու­լաց­նել և ամ­բողջ զանգ­վա­ծը 25-30 րո­պե տա­պա­կել մինչև ջրա­յին մա­սի ներծծ­վե­լը, որից հե­տո ավե­լաց­նել 1 հատ հա­րած ձու, 1 թե­յի բա­ժակ քե­րած «Լո­ռի» պա­նիր, 2 ճաշ­ի գդալ աղա­ցած պաք­սի­մատ, մանր կտր­տած կա­րոս, լավ խառ­նե­լուց հե­տո վերց­նել կրա­կից:
Շեր­տա­վոր խմո­րը բա­րակ բա­ցել 5 մմ հաս­տու­թյամբ, եր­կա­րու­թյամբ բա­ժա­նել 10-12 սմ լայ­նու­թյուն ու­նե­ցող մա­սե­րի, հե­տո կտր­տել ուղ­ղանկ­յու­նաձև, յու­րա­քանչ­յուր կտո­րի մեջ­տե­ղում դնել մսով պատ­րաս­տած լցո­նից և գլա­նաձև փա­թա­թել, երե­սին ձու քսել, շա­րել յուղ քսած թի­թե­ղի վրա և 20-25 րո­պե մին­ջին կրա­կով թխել ջե­ռո­ցում:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՄՍՈՎ «ԹԽ­ՎԱԾ» ԿԱՐ­ՏՈ­ՖԻ­ԼԸ 

Վերց­նել 1 կգ կար­տո­ֆիլ, լվա­նալ, դա­սա­վո­րել կաթ­սա­յում, ավե­լաց­նել այն­քան ջուր, որ­պես­զի կար­տո­ֆիլ­նե­րը ծածկ­վեն, ջրին խառ­նել 1 ճաշ­ի գդալ աղ և խաշ­ել, որից հե­տո ջու­րը քա­մել, կեղևը մաք­րե­լուց հե­տո ավե­լաց­նել աղ, պղ­պեղ, 100-150 գրամ կա­րագ և տրո­րե­լով դարձ­նել պյու­րե: Ցան­կա­ցած տե­սա­կի 500 գրամ մի­սը խաշ­ել, աղալ, ավե­լաց­նել աղ ու պղ­պեղ, տա­պա­կած սոխ: Կաթ­սա­յի հա­տա­կին յուղ դնել՝ և սպա­սել, որ ամ­բողջ հա­տա­կը հա­վա­սա­րա­պես յու­ղով պատ­վի, ողջ հա­տա­կով մեկ շաղ տալ աղա­ցած պաք­սի­մատ և կար­տո­ֆի­լի կե­սը հա­վա­սար մա­կե­րե­սով փռել, վրան լց­նել մի­սը, այ­նու­հետև մնա­ցած պյու­րեն, երե­սը հար­թեց­նել, լավ հա­րած ձու քսել և 20-30 րո­պե եփել ջե­ռո­ցում: Իսկ մսի ար­գա­նա­կից կա­րե­լի է պատ­րաս­տել սո­ուս:
Սո­ու­սը պատ­րաս­տել հետևյալ կերպ. 1 ճաշ­ի գդալ յու­ղով 1 ճաշ­ի գդալ ալ­յու­րը բո­վել, մինչև դառ­նա բաց շա­գա­նա­կա­գույն, այ­նու­հետև խառ­նել 1-2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, լավ խառ­նել, մինչև մի­ա­սեռ դառ­նա­լը, ապա ավե­լաց­նել 2 թե­յի բա­ժակ մսի ար­գա­նակ, թեթևակի տա­պա­կած սոխ և թույլ կրա­կով 20-30 րո­պե եփել: Վեր­ջում ավե­լաց­նել աղ, 1-2 ճաշ­ի գդալ կար­միր գի­նի, խառ­նել և ամ­բողջ զանգ­վա­ծը մա­ղով քա­մել: 

«Թխ­ված» կար­տո­ֆի­լը տե­ղա­վո­րել սկու­տե­ղի մեջ, երե­սը պա­տել պատ­րաս­տած սո­ու­սով: 

Ցան­կու­թյան դեպ­քում կա­րող եք կծու սո­ուս պատ­րաս­տել, որը բա­ցա­ռիկ համ կա­րող է տալ թե տա­պա­կած և թե շո­գե­խաշ­ած մսե­ղե­նին:



ՄՍՈՎ ԿԱՐ­ՏՈ­ՖԻ­ԼԻ ՌՈՒ­ԼԵՏ 

Վե­րը նշ­ված ձևով պատ­րաս­տել կար­տո­ֆի­լի պյու­րե, որի հա­մար օգ­տա­գոր­ծել 1 կգ կար­տո­ֆիլ: 0,5 կգ միսն աղալ, ավե­լաց­նել աղ, պղ­պեղ և յու­ղով տա­պա­կել: Նույ­նը կա­րե­լի է խաշ­ած մսով պատ­րաս­տել (մի­այն աղալ, ավե­լաց­նել հա­մե­մունք­նե­րը, ապա տա­պա­կել): Կար­տո­ֆի­լը մոտ 2 սմ հաս­տու­թյամբ հա­վա­սար շեր­տով փռել խո­նավ ան­ձե­ռո­ցի­կի վրա, մեջ­տե­ղում լց­նել մի­սը, ան­ձե­ռո­ցի­կի օգ­նու­թյամբ կար­տո­ֆի­լի ծայ­րե­րը մի­աց­նել ողջ եր­կա­րու­թյամբ՝ հնա­րա­վո­րին չափ ձիգ՝ տա­լով ռու­լե­տի տեսք և մի­աց­ման տե­ղը ներքև պա­հած՝ տե­ղադ­րել նա­խա­պես յուղ քսած թի­թե­ղի վրա, երե­սը պա­տել հա­րած ձվով կամ թթ­վա­սե­րով, վրան ցա­նել աղա­ցած պաք­սի­մատ, ապա յուղ լց­նել և 20-30 րո­պե դնել ու­ժեղ տա­քաց­րած ջե­ռո­ցը, մինչև ռու­լե­տի երե­սը դառ­նա բաց վար­դա­գույն: 

Մա­տու­ցել որևէ սո­ու­սով՝ տաք վի­ճա­կում:



ՄՍՈՎ ՊԵ­ՐՈԳ 

500-600 գրամ մի­սը լվա­նալ, վե­րա­ծել մանր կտոր­նե­րի և մանր կտր­տած սո­խի ու սխ­տո­րի հետ (նույն­պես կտր­տած) յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել սև պղ­պեղ, աղ, մի քիչ դար­չին, 2 րո­պե լավ խառ­նել, 0,5 բա­ժակ սպի­տակ գի­նի­ով սա­ռեց­նել, ավե­լաց­նել մի քիչ ջուր, 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ և թույլ կրա­կով շո­գե­խաշ­ել կես ժամ, այ­նու­հետև ավե­լաց­նել 100 գրամ բրինձ, մանր կտր­տած կա­րոս, 2 հատ լավ հա­րած ձու և 150 գրամ տրո­րած լո­ռի պա­նիր: Թի­թե­ղին յուղ քսել, վրան դնել շեր­տա­վոր խմո­րի մի շեր­տը այն­պես, որ­պես­զի կող­քե­րից դուրս մնա, խճու­ղա­կը հա­վա­սա­րա­չափ լց­նել վրան, ծած­կել խմո­րի երկ­րորդ շեր­տով և տա­կի շեր­տի դուրս մնա­ցած խմո­րով կող­քե­րը լավ փա­կել, որ­պես­զի մի­ջու­կը չթափ­վի: Պե­րո­գի երե­սին հա­լած յուղ քսել կամ ձու, պա­տա­ռա­քա­ղով մի քա­նի տե­ղից ծակծ­կել և մոտ 1 ժամ մեղմ կրա­կով թխել ջե­ռո­ցում:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՇՈ­ԳԵ­ԽԱ­ՇԱԾ ՏԱ­ՎԱ­ՐԻ ՍԻՐՏ

Սիր­տը լվա­նալ, սր­բի­չով չո­րաց­նել, կտր­տել ոչ շատ մեծ կտոր­նե­րով և յու­ղով 10 րո­պե տա­պա­կել, որից հե­տո մսի կտոր­նե­րը ալ­յու­րո­տել և 10-15 րո­պե տա­պա­կել, հե­տո լց­նել ոչ շատ խո­րը կաթ­սա­յի մեջ, իսկ թա­վա­յի մեջ ջուր կամ ար­գա­նակ լց­նել, եռաց­նել, լց­նել մսի վրա, ավե­լաց­նել 1,5 բա­ժակ ար­գա­նակ և 1-2 ժամ մեղմ կրա­կով եփել: Թա­վա­յում առան­ձին 2 հատ սոխ տա­պա­կել, ավե­լաց­նել տո­մա­տի մա­ծուկ, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ, 2 հատ դափ­նու տերև, եռաց­նել և մի­սը կրա­կից վերց­նե­լուց 20 րո­պե առաջ թա­վա­յի պա­րու­նա­կու­թյու­նը լց­նել վրան, ավե­լաց­նել աղ:

Մա­տու­ցել որևէ խա­վար­տի՝ խաշ­ած կար­տո­ֆի­լի ու ցան­կա­ցած փլա­վի հետ: 



ՄԻ­ՍԸ ՋԵ­ՌՈ­ՑՈՒՄ

0,5 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը աղալ, յու­ղով թեթևակի տա­պա­կել, ավե­լաց­նել 1 գլուխ սոխ, կես ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, աղ, սև պղ­պեղ, 1 թե­յի բա­ժակ մսի ար­գա­նակ կամ տաք ջուր, կա­փա­րի­չով փա­կել և մեղմ կրա­կով շո­գե­խաշ­ել: Այ­նու­հետև 500 գրամ կար­տո­ֆի­լը մաք­րել, կտ­րա­տել բա­րակ շեր­տե­րով ու տա­պա­կել, ապա լց­նել մսի կաթ­սա­յի մեջ, իսկ վրան մսի զանգ­վա­ծը, երե­սին լց­նել 2 հա­րած ձու, դնել ջե­ռո­ցը՝ կարմ­րե­լու: 
Պատ­րաստ լի­նե­լուց հե­տո լց­նել սկու­տե­ղի մեջ, վրան ցա­նել մանր կտ­րա­տած խա­ռը կա­նա­չի և մա­տու­ցել տաք վի­ճա­կում:

Ամ­ռա­նը կող­քե­րին կա­րե­լի է շա­րել լո­լիկ և կա­նաչ պղ­պեղ:



ՄԻ­ՍԸ ՍՈ­ԽՈՎ ԵՎ ԳԱ­ԶԱ­ՐՈՎ

500 գր սո­խը մանր կտր­տել, յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել 2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, նա­խա­պես մաք­րած և քե­րի­չով անց­կաց­րած 1 կգ գա­զար, լավ խառ­նել, վրան լց­նել 1 թե­յի գդալ կար­միր պղ­պեղ,աղ և այն­քան ջուր, որ­պես­զի բան­ջա­րե­ղե­նը ծածկ­վի և 15 րո­պե եփել թույլ կրա­կով:
500 գրամ աղա­ցած տա­վա­րի մի­սը յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել աղ, սև պղ­պեղ, մանր կտ­րա­տած հա­մեմ և լց­նել գա­զա­րի վրա: 
Մա­տու­ցե­լիս վրան կտ­րա­տել կա­նաչ սոխ: 

Օգ­տա­գոր­ծել որ­պես տաք ճաշ­ա­տե­սակ:



ՄՍՈՎ ԴԴ­ՄԻԿ

2 կգ դդ­մի­կը մաք­րել, լվա­նալ, մանր կտր­տել և յու­ղով տա­պա­կել, հե­տո ավե­լաց­նել 0,5 թե­յի բա­ժակ մսի ար­գա­նակ, աղ, կաթ­սան կա­փա­րի­չով փա­կել ու եփել՝ ստեպ-ս­տեպ խառ­նե­լով: Առան­ձին ամա­նի մեջ 2 գլուխ սո­խը տա­պա­կել, ավե­լաց­նել քե­րի­չով անց­կաց­րած 2 հատ խաշ­ած գա­զար, խառ­նել և լց­նել դդ­մի­կի վրա: 700 գրամ մանր կտ­րա­տած խաշ­ած մի­սը թեթևակի կարմ­րաց­նել, ավե­լաց­նել 2 հատ լո­լիկ, աղ, 2 րո­պե թող­նել կրա­կին, ապա լց­նել դդ­մի­կի վրա, լավ խառ­նել, ավե­լաց­նել մանր կտ­րա­տած հա­մեմ, խառ­նել, լց­նել սկու­տե­ղի մեջ: Թա­վա­յի մեջ յուղ դնել, մե­ջը մի քա­նի ձու կոտ­րել (3-4 հատ) և առանց խառ­նե­լու եփել ու շա­րել դդ­մի­կի կող­քե­րին՝ վրան ցա­նե­լով սև պղ­պեղ: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՄՍՈՎ ԿԱ­ՂԱՄԲ

1 կգ կա­ղամ­բը մանր կտր­տել, խաշ­ել, հե­տո յու­ղով տա­պա­կել: 1 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը աղալ, ավե­լաց­նել սև, կար­միր պղ­պեղ, 2 գլուխ սոխ, կա­նա­չի, աղ և յու­ղով տա­պա­կել: Այ­նու­հետև կա­ղամբն ու մի­սը խառ­նել իրար, ավե­լաց­նել թանձ­րահ­յութ: Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ սկու­տե­ղով՝ կող­քե­րին շա­րե­լով սև սա­լո­րա­չիր:
Թանձ­րահ­յութ։ Վերց­նել 4 հատ լո­լիկ, մաք­րել, կտ­րա­տել, ավե­լաց­նել 3 հատ կա­նաչ պղ­պեղ, կա­նա­չի, աղ ու եփել: Եթե ջրա­յին մա­սը քիչ լի­նի, կա­րե­լի է ավե­լաց­նել ևս 2 հատ լո­լիկ և մի քիչ տաք ջուր: 



ՄՍՈՎ ԿԱՐ­ԿԱՆ­ԴԱԿ (պերոգ)

Խմո­րի հա­մար վերց­նել 300 գրամ կա­րագ, լավ տրո­րել, ավե­լաց­նել 6 ձու, 200 գրամ թթ­վա­սեր, 0,5 թե­յի գդալ աղ, 1 ճաշ­ի գդալ շա­քա­րա­վազ, 2 ճաշ­ի գդալ քա­ցախ, 1 թե­յի գդալ սո­դա և այն­քան ալ­յուր, որ­պես­զի ստաց­վի ձեռ­քե­րին չկպ­չող փա­փուկ խմոր: Բա­ժա­նել եր­կու մա­սի և թող­նել մնա:
Լցոն։ 500 գրամ տա­վա­րի փա­փուկ մի­սը խաշ­ել, աղալ, 3 գլուխ սո­խը տա­պա­կել, 2 գդալ ար­գա­նակ ավե­լաց­նել, 5-10 րո­պե եփել, վրան լց­նել աղա­ցած մի­սը և տա­պա­կել՝ ավե­լաց­նե­լով աղ, սև և կար­միր պղ­պեղ, հա­մեմ: Խմո­րի մի գուն­դը բա­ցել 5 մմ հաս­տու­թյամբ, դնել յուղ քսած թի­թե­ղի վրա, հա­վա­սա­րա­չափ լցո­նը լց­նել խմո­րի վրա, 2- րդ գուն­դը բա­ցել և դրա­նով ծած­կել ամ­բողջ զանգ­վա­ծը, կող­քերն ամ­րաց­նել, երե­սին քսել եր­կու հա­րած ձու, պա­տա­ռա­քա­ղով մի քա­նի տե­ղից ծակծ­կել ու մի­ջին կրա­կով թխել ջե­ռո­ցում: 

Հա­նե­լուց հե­տո կտ­րա­տել փոքր քա­ռա­կու­սի­նե­րով կամ փախ­լա­վաձև և մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՄՍՈՎ, ՀԱ­ՄԵ­ՄՈՎ ԱՊՈՒՐ

1 կգ տա­վա­րի մի­սը խաշ­ել: Առան­ձին կաթ­սա­յի մեջ 2-3 գլուխ սո­խը տա­պա­կել, ավե­լաց­նել 3-4 հատ լո­լիկ, 2-3 հատ կա­նաչ պղ­պեղ, 5 րո­պե եռաց­նել, մե­ջը լց­նել մի­սը, 5 րո­պե հե­տո՝ ար­գա­նա­կը: Երբ սկ­սի եռալ, ավե­լաց­նել 1 կապ կտ­րա­տած հա­մեմ, 2 հատ լավ հա­րած ձու, 10 րո­պե թող­նել կրա­կին, որից հե­տո մա­տու­ցել տաք վի­ճա­կում:



ՄՍՈՎ ՌՈՒ­ԼԵՏ

500 գրամ տա­վա­րի փա­փուկ մի­սը 100 գրամ թր­ջած հա­ցի հետ 2 ան­գամ աղալ, ավե­լաց­նել 1 գլուխ կտ­րա­տած կամ աղա­ցած սոխ, 1 ձու, աղ, սև պղ­պեղ, լավ խառ­նել և 5 մմ հաս­տու­թյամբ փռել թր­ջած սր­բի­չի կամ ան­ձե­ռո­ցի­կի վրա, իրար կող­քի շա­րել 3-5 հատ պինդ խաշ­ած ձու և ռու­լե­տի պես փա­թա­թել, երե­սին հա­րած ձու քսել, վրան ցա­նել աղա­ցած պաք­սի­մատ, յուղ կամ կա­րագ դնել, պա­տա­ռա­քա­ղով մի քա­նի տե­ղից ծակծ­կել ու դնել ջե­ռո­ցը: 

Մա­տու­ցե­լիս կտ­րել օղա­կաձև, բա­րակ շեր­տե­րով, շա­րել սկու­տե­ղի մեջ, կող­քե­րը զար­դա­րել կա­նա­չի­ով, թթու վա­րուն­գով և տա­պա­կած կար­տո­ֆի­լով կամ փլա­վով:



ՄՍՈՎ ՓԼԱՎ

Եթե ձեր ու­նե­ցած մի­սը քիչ է, այն կա­րե­լի է աղալ, ավե­լաց­նել սև պղ­պեղ, աղ, 1 գլուխ սոխ, յու­ղով տա­պա­կել, ամ­բողջ զանգ­վա­ծին խառ­նել 3-4 հատ լո­լիկ կամ 1 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, 3-5 րո­պե թող­նել կրա­կին և խառ­նել մա­կա­րո­նով, վեր­միշ­ե­լով, բրն­ձով կամ հա­ճա­րով պատ­րաս­տած փլա­վին: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ տա­պա­կած կար­տո­ֆի­լի հետ մի­ա­սին:



ՆԱ­ԽՈՒ­ՏԵՍՏ ՀՈՐ­ԹԻ ՄՍՈՎ 

Հոր­թի փա­փուկ մի­սը (0,5-1 կգ) կտր­տել ձեռ­քի ափի մե­ծու­թյամբ, մսի թա­կի­չով ծե­ծել (ինչ­պես լան­գետ պատ­րաս­տե­լիս): 

1. Լցո­նը կա­րե­լի է պատ­րաս­տել կա­թի մեջ թր­ջած, լավ քա­մած (խո­նա­վու­թյու­նը դուրս տա­լու հա­մար) ոչ շատ թարմ սպի­տակ հա­ցը տա­պա­կած սո­խին խառ­նե­լով, ավե­լաց­նե­լով աղ և պղ­պեղ: 

2. Պատ­րաս­տել նաև հետևյալ կերպ. սո­խը մանր կտր­տել, յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել 1 թե­յի բա­ժակ խաշ­ած բրինձ կամ ոսպ, աղ, պղ­պեղ: Մսի յու­րա­քանչ­յուր կտո­րի վրա լց­նել մի ճաշ­ի գդալ լցոն և ռու­լե­տի պես փա­թա­թել, թե­լով կա­պել, վրան աղ ցա­նել ու յու­ղով տա­պա­կել բո­լոր կող­մե­րից: Դրա­նից հե­տո կրա­կը թու­լաց­նել, ավե­լաց­նել 2 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծուկ, 1 բա­ժակ մսի ար­գա­նակ կամ տաք ջուր և 40-50 րո­պե շո­գե­խաշ­ել: 

Մա­տու­ցե­լուց առաջ թե­լե­րը հա­նել և հյու­րա­սի­րել տո­մա­տի կծու թանձ­րահ­յու­թի հետ:



ՆԱ­ԽՈՒ­ՏԵՍՏ ՄՍՈՎ 

300-500 գրամ տա­վա­րի փա­փուկ միս, 1 կգ կեղևը հե­ռաց­րած կար­տո­ֆիլ, 1 հատ մի­ջին չա­փի ճակն­դեղ, 4 հատ գա­զար, 4 ձու: 
Միսն առանց կտ­րա­տե­լու առան­ձին­-ա­ռան­ձին խաշ­ել։ Եփե­լուց հե­տո մի­սը մանր կտ­րա­տել, իսկ բան­ջա­րե­ղե­նը՝ օղա­կաձև, լց­նել լայն ափ­սե­ի մեջ, ավե­լաց­նել աղ, սև պղ­պեղ, մանր կտր­տած կա­րոս կամ հա­մեմ և մա­յո­նեզ: Կող­քե­րը զար­դա­րել ձվի դեղ­նու­ցով կամ օղա­կաձև կտր­տած ձվի շեր­տե­րով: