աղա­ցած տա­վա­րի մի­սը տո­մա­տի թանձ­րահ­յու­թով

0,5 կգ տա­վա­րի փա­փուկ մի­սը լվա­նա­լուց հե­տո աղալ, ավե­լաց­նել շատ մանր կտր­տած կամ տրո­րած 2 գլուխ սոխ, աղ, պղ­պեղ, 1 հատ հա­րած ձու, լավ խառ­նել և դրան­ցից պատ­րաս­տել գն­դիկ­ներ՝ յու­րա­քանչ­յու­րը 20-30 գրամ, բո­լոր կող­մե­րից թա­թա­խել ալ­յու­րի մեջ ու յու­ղով տա­պա­կել, որից հե­տո լց­նել ոչ շատ խոր կաթ­սա­յի մեջ, ավե­լաց­նել մսի ար­գա­նա­կով կամ ջրով նոս­րաց­րած 0,5 թե­յի բա­ժակ տո­մա­տի մա­ծուկ, 1-2 հատ դափ­նու տերև, 2-3 պճեղ աղով ծե­ծած սխ­տոր, կա­փա­րի­չով փա­կել և թույլ կրա­կով 10-20 րո­պե շո­գե­խաշ­ել: Եթե աղը քիչ լի­նի, ավե­լաց­նել: Մա­տու­ցե­լիս սկու­տե­ղի մեջ լց­նել և վրան շաղ տալ մանր կտր­տած կա­րոս կամ հա­մեմ: 

Որ­պես խա­վարտ՝ կա­րե­լի է մա­տու­ցել տա­պա­կած կար­տո­ֆիլ կամ փլավ: