ա) 1 կգ ոչ­խա­րի կամ տա­վա­րի մի­սը կտ­րա­տել, լց­նել կաթ­սա­յի մեջ, ավե­լաց­նել 2 գլուխ կտ­րա­տած սոխ (ցան­կու­թյան դեպ­քում կա­րե­լի է սո­խի քա­նակն ավե­լաց­նել), 1 կգ կար­տո­ֆիլ, 3-4 հատ լո­լիկ, 0,5 - 1 կգ կա­նաչ լո­բի, 4-5 հատ բադ­րի­ջան, 200-300 գրամ բա­մի­ա, 4 հատ կա­նաչ պղ­պեղ, երե­սին շաղ տալ կտ­րա­տած կա­րոս, հա­մեմ, աղ, սև պղ­պեղ, 2 թե­յի բա­ժակ ջուր, կա­փա­րի­չով հեր­մե­տիկ փա­կել ու եփել թույլ կրա­կով կամ դնել ջե­ռո­ցը:

բ) 0,5 կգ տա­վա­րի աղա­ցած մի­սը լց­նել թա­վա­յի մեջ, ավե­լաց­նել 3 մեծ գլուխ սոխ, 3-4 հատ դափ­նու տերև, 0,5 թե­յի բա­ժակ ջուր, եփել մինչև ջու­րը քաշ­վի, ավե­լաց­նել յուղ կամ կա­րագ, աղ, կար­միր պղ­պեղ և տա­պա­կել: Երբ պատ­րաստ լի­նի, վրան ցա­նել ման­րաց­րած կա­րոս: Այ­նու­հետև 2 կգ կար­տո­ֆի­լը մաք­րել, մե­ջը փո­րել, յու­րա­քանչ­յու­րի մեջ լց­նել պատ­րաս­տի մի­սը ու դնել ջե­ռո­ցը: Առան­ձին ամա­նի մեջ 3 ճաշ­ի գդալ տո­մա­տի մա­ծու­կը 3 բա­ժակ տաք ջրով բա­ցել, ավե­լաց­նել աղ, կար­միր պղ­պեղ, եռաց­նել, լց­նել կար­տո­ֆի­լի վրա և մա­տու­ցել: