Օրը կգա, բարին՝ հետը - Կարմա 2



9. ԱՌԱ­ՏԱ­ՁԵՌՆ ՀԱ­ՐՈՒՍ­ՏԻ ԿԱՐ­ՄԱ

Այն մարդ­կանց հա­մար, ով­քեր ծն­վել են ստորև թվարկ­ված ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում, սպի­տակ կար­ման նշա­նա­կում է նյու­թա­կան և էներ­գե­տիկ հարս­տու­թյուն: Այդ ժա­մա­նա­կա­մի­ջոց­ներն են.

  • 1925 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1926 թ. հու­նի­սի 16-ը, 
  • 1932 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1933 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1939 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1940 թ. հու­նի­սի 16-ը, 
  • 1946 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1947 թ. հու­նի­սի 16-ը, 
  • 1953 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1954 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1960 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1961 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1967 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1968 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1974 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1975 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1981 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1982 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1988 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1989 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 1995 թ. նո­յեմ­բե­րի 15-ից  1996 թ. հու­նի­սի 15-ը, 
  • 2002 թ. հու­նի­սի 14-ից     2003 թ. հու­նի­սի 14-ը:
Նման կար­մա­յի բարձ­րա­գույն մա­կար­դա­կով դրսևորու­մը մար­դուն հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ու­րիշ­նե­րին վե­րա­դարձ­նել առող­ջու­թյունն ու նյու­թա­կան բա­րե­կե­ցու­թյու­նը: Այս հնա­րա­վո­րու­թյու­նը նա ըն­դու­նում է որ­պես հնա­րա­վոր պարգևնե­րից բարձ­րա­գույ­նը: Մո­տա­վո­րա­պես այս կերպ «սո­վո­րա­կան» մար­դը ոչ մի պարգևատ­րում չի ակն­կա­լում այն բա­նի դի­մաց, որ հա­մեղ ու­տե­լիք է կե­րել, քա­նի որ սի­րե­լի ու­տե­լիք ու­տե­լը  ինքին ցան­կա­լի պարգև է:

Դրսևոր­ված լի­նե­լով մի­ջին մա­կար­դա­կով՝ այս կար­ման մար­դուն օժ­տում է լավ առող­ջու­թյամբ և կա­յուն նյու­թա­կան բա­րե­կե­ցու­թյամբ: Սա ան­շա­հախնդ­րա­բար ցու­ցա­բե­րած առա­տա­ձեռ­նու­թյան դի­մաց պարգևն է: Ինչ­քան շատ է նման մար­դը շր­ջա­պա­տող­նե­րին ժա­մա­նակ, ուժ, գու­մար և ուշ­ադ­րու­թյուն հատ­կաց­նում, այն­քան շատ ուժ, գու­մար, ժա­մա­նակ ու հարս­տու­թյուն է ին­քը ստա­նում:

Ցածր մա­կար­դա­կով դրսևոր­ված կար­ման մար­դուն թույլ չի տա­լիս անազ­նիվ  ճա­նա­պար­հով գու­մար և այլ նյու­թա­կան մի­ջոց­ներ ձեռք բե­րել և նրան ապա­հո­վե­լով ապ­րուս­տի հա­մար անհ­րա­ժեշտ նվազագույնով՝ աղ­քա­տու­թյան չի մատ­նում:

Լույ­սի աշ­խար­հի հետ կա­պերն ամ­րաց­նե­լու հա­մար այդ մար­դը պետք է առա­տա­ձեռն ու ան­շա­հախն­դիր լի­նի, ամեն կերպ խու­սա­փի խո­րա­ման­կու­թյու­նից ու խան­դից: Սա ամե­նա­հու­սա­լի ճա­նա­պարհն է դե­պի առող­ջու­թյուն, հո­գու ու մարմ­նի լավ էներ­գե­տի­կա, ինչ­պես նաև կա­յուն նյու­թա­կան բա­րե­կե­ցու­թյուն:



10. ԽԱՆ­ԴՈՏ ՄԱՐ­ԴՈՒ ԿԱՐ­ՄԱ

Գո­յու­թյուն ու­նի մարդ­կանց մի մեծ խումբ, որոնց հա­մար խանդն ու ժլա­տու­թյու­նը իս­կա­կան մա­հա­ցու մեղ­քեր են: Դրանք այն մար­դիկ են, որոնք ծն­վել են թվարկ­ված ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում.
  • 1923 թ. մա­յի­սի 22-ից            1924 թ. մար­տի 23-ը, 
  • 1932 թ. մա­յի­սի 3-ից              1933 թ. հուն­վա­րի 26ը, 
  • 1941 թ. մար­տի 8-ից              1941 թ. դեկ­տեմ­բե­րի 2-ը, 
  • 1950 թ. հուն­վա­րի 11-ից         1950 թ. հոկ­տեմ­բե­րի 6-ը,  
  • 1958 թ. նո­յեմ­բե­րի 17-ից         1959 թ. օգոս­տո­սի 12-ը, 
  • 1967 թ. սեպ­տեմ­բե­րի 22-ից     1968 թ. հու­նի­սի 17-ը, 
  • 1976 թ. հու­լի­սի 28-ից            1977 թ. ապ­րի­լի 23-ը, 
  • 1985 թ. հու­նի­սի 2-ից             1986 թ. փետր­վա­րի 25-ը, 
  • 1994 թ. ապ­րի­լի 8-ից             1995 թ. հուն­վա­րի 2-ը, 
  • 2003 թ. փետր­վա­րի 12-ից       2003 թ. նո­յեմ­բե­րի 7-ը:
Այս մարդ­կանց հա­կա­ցուց­ված է սե­փա­կա­նա­տի­րա­կան զգա­ցու­մի որևէ դրսևորու­մը, ու­րիշ­ի հաշ­վին ապ­րե­լը: Նրանք պետք է բա­վա­րար­վեն քիչ քա­նա­կու­թյամբ իրե­րով և ոչինչ չպա­հեն «սև օր­վա» հա­մար: Ղե­կա­վար­վե­լով սե­փա­կան բնա­վո­րու­թյան բա­ցա­սա­կան հատ­կա­նիշ­նե­րով՝ այս մարդն արա­գո­րեն ծան­րաց­նում է իր սև կար­ման, այ­նու­մե­նայ­նիվ պատ­ժի առ­ժա­մա­նակ բա­ցա­կա­յու­թյու­նը կու­րաց­նում է նրան: Նա չի ցան­կա­նում փո­խել իր վե­րա­բեր­մուն­քը աշ­խար­հի նկատ­մամբ և շա­րու­նա­կում է ձրի­ա­կե­րու­թյամբ զբաղ­վել: Մտո­վի կամ իրա­կա­նում գոր­ծած սխալ­նե­րի հա­մար պա­տի­ժը լի­նում է մշ­տա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րի, նյու­թա­կան խն­դիր­նե­րի, պարտ­քե­րի, մար­սո­ղա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րի տես­քով: Ինչ­քան էլ վե­հանձն են այն նպա­տա­կա­նե­րը, հա­նուն որոնց այս մար­դը սկ­սում է պաշ­ա­րա­ներ կու­տա­կել, միևնույն է նա չի կա­րո­ղա­նա օգ­տա­գոր­ծել դրանք՝ մի­ա­ժա­մա­նակ չծան­րաց­նե­լով կար­ման:

Այն մար­դիկ, ում մոտ այս կար­ման դրսևոր­վում է բարձ­րա­գույն մա­կար­դա­կով, գի­տակ­ցում է հնա­գույն ասույ­թի ողջ իմաս­տու­թյու­նը. «Եր­ջան­կու­թյու­նը նրա­նում չէ, որ ու­նե­նաս այն, ինչ ցան­կա­նում ես, այլ ցան­կա­նաս այն, ինչ ու­նես»:



11. ԲԱ­ՆԻ­ՄԱՑ ՄԱՐ­ԴՈՒ ԿԱՐ­ՄԱ

Ստորև բեր­ված ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում ծն­ված մարդ­կանց սպի­տակ կար­ման հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս գի­տե­լիք­նե­րի առան­ձին պա­տա­ռիկ­նե­րից տե­ղե­կատ­վու­թյան մի ամ­բող­ջա­կան հա­մա­կարգ ստեղ­ծել և դառ­նալ իս­կա­կան գի­տե­լիք­նե­րի ու­ղե­ցու­ցորդ: Այդ ժա­մա­նա­կա­մի­ջոց­ներն են.
  • 1926 թ. հու­նի­սի 17-ից 1927 թ. հուն­վա­րի 17-ը, 
  • 1933 թ. հու­նի­սի 17-ից 1934 թ. հուն­վա­րի 17-ը, 
  • 1940 թ. հու­նի­սի 17-ից 1941 թ. հուն­վա­րի 17-ը, 
  • 1947 թ. հու­նի­սի 16-ից 1948 թ. հուն­վա­րի 17-ը, 
  • 1954 թ. հու­նի­սի 16-ից 1955 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1961 թ. հու­նի­սի 16-ից 1962 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1968 թ. հու­նի­սի 16-ից 1969 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1975 թ. հու­նի­սի 16-ից 1976 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1982 թ. հու­նի­սի 16-ից 1983 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1989 թ. հու­նի­սի 16-ից 1990 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1996 թ. հու­նի­սի 16-ից 1997 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 2003 թ. հու­նի­սի 15-ից 2004 թ. հուն­վա­րի 15-ը:
Դրսևոր­վե­լով մի­ջին մա­կար­դա­կով՝ նման կար­ման մար­դուն օժ­տում է տե­ղե­կատ­վու­թյան մա­քուր, անպղ­տոր աղբ­յու­րից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյամբ: Նախ­կի­նում կա­տա­րած բա­րի գոր­ծե­րի հա­մար ար­ժա­նի պարգև ստա­նա­լով՝ այս մար­դը հա­մար­յա ոչ մի խն­դիր չու­նի հա­րա­զատ­նե­րի ու հարևան­նե­րի հետ ու­նե­ցած իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:

Նրան, ում մոտ կար­ման դրսևոր­վում է ամե­նա­ցածր մա­կար­դա­կով, այն թույլ չի տա­լիս ատել ու խա­բե­ու­թյամբ զբաղ­վել, պահ­պա­նում է պա­տա­հա­կան ան­ցան­կա­լի ծա­նո­թու­թյուն­նե­րից ու թեթևամիտ կա­պե­րից: Հա­ճախ այն մար­դուն ազա­տում է ոչ պետ­քա­կան գի­տե­լիք­նե­րի մտա­պա­հու­մից:

Լույ­սի աշ­խար­հի հետ ամուր կա­պեր պահ­պա­նե­լու հա­մար այդ մար­դը պետք է շր­ջա­պա­տող­նե­րին ան­դա­դար մա­տա­կա­րա­րի հա­վաս­տի տե­ղե­կատ­վու­թյուն, օգ­նի սո­վո­րե­լու հար­ցում և ծա­ռա­յի որ­պես մա­քուր գի­տե­լիք­նե­րի ու­ղե­ցու­ցորդ: Բա­ցի այդ, պետք է խոս­քում ամեն կերպ խու­սա­փել մա­կե­րե­սա­յին, ան­հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քից, քա­նի որ վաղ թե ուշ բա­ռե­րը վե­րած­վում են գոր­ծե­րի: Պա­տա­հա­կան չէ, որ իր և իրա­կա­նու­թյուն, իրաց­նել և իրա­կա­նաց­նել բա­ռերն այդ­քան նման են:



12. ԻՄ ԼԵ­ԶՈՒՆ ԻՄ ԹՇ­ՆԱ­ՄԻՆ Է

Կան շատ մար­դիկ, որոնց ակամա ար­տա­բե­րած յու­րա­քանչ­յուր խոսք կա­րող է մեծ բեռ դառ­նալ: Դրանք այն մար­դիկ են, ով­քեր ծն­վել են հետևյալ ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում.
  • 1924 թ. մար­տի 23-ից            1924 թ. դեկ­տեմ­բե­րի 16-ը, 
  • 1933 թ. հուն­վա­րի 27-ից        1933 թ. հոկ­տեմ­բե­րի 22-ը, 
  • 1941 թ. դեկ­տեմ­բե­րի 3-ից      1942 թ. օգոս­տո­սի 27-ը, 
  • 1950 թ. հոկ­տեմ­բե­րի 7-ից      1951 թ. հու­լի­սի 3-ը, 
  • 1959 թ. օգոս­տո­սի 13-ից        1960 թ. մա­յի­սի 9-ը, 
  • 1968 թ. հու­նի­սի 17-ից           1969 թ. մար­տի 13-ը, 
  • 1977 թ. ապ­րի­լի 23-ից           1978 թ. հուն­վա­րի 16-ը, 
  • 1986 թ. փետր­վա­րի 26-ից      1986 թ. նո­յեմ­բե­րի 26-ը, 
  • 1995 թ. հուն­վա­րի 2-ից           1995 թ. սեպ­տեմ­բե­րի 28-ը, 
  • 2003 թ. նո­յեմ­բե­րի 8-ից           2004 թ. օգոս­տո­սի 2-ը:
Այս մարդ­կանց հա­կա­ցուց­ված է վի­ճա­բա­նել հա­րա­զատ­նե­րի և հարևան­նե­րի հետ, հա­կա­սու­թյուն­ներ ու­նե­նալ ու­ղե­կից­նե­րի հետ, հավա­քագրվել որևէ նեն­գու­թյան մեջ:

Ցածր մա­կար­դա­կով դրսևոր­ված կար­մա­յով մարդ­կանց ու­րա­խու­թյուն են պատ­ճա­ռում խա­բե­ու­թյուն­նե­րը, գո­ղու­թյուն­նե­րը, բամ­բա­սանք­նե­րը, թա­լա­նը, բա­ռե­րի, անուն­նե­րի, ազ­գա­նուն­նե­րի ամեն տե­սակ խե­ղա­թյու­րու­մը: Նրա սի­րե­լի զբաղ­մուն­քը կա­տա­կելն է: Ստի ու դա­տար­կա­բա­նու­թյան մեղ­քը նա քա­վում է եղ­բայր­նե­րի, քույ­րե­րի, հարևան­նե­րի, բա­րե­կամ­նե­րի հետ ու­նե­ցած մեծ հա­կա­սու­թյուն­նե­րով: Այն­պես, ինչ­պես նա էր գի­տակ­ցա­բար կամ ան­գի­տակ­ցա­բար խա­բում ու կո­ղոպ­տում նրանց, ճիշտ այդ­պես էլ ինքն է հեշ­տու­թյամբ դառ­նում բամ­բա­սանք­նե­րի ու զր­պար­տու­թյուն­նե­րի զոհ: Պետք է խու­սա­փել բամ­բա­սանք­նե­րին ու ասե­կո­սե­նե­րին մաս­նակ­ցե­լուց, ինչ­-որ մե­կի վար­քը քն­նար­կե­լուց, շր­ջա­պա­տող­նե­րին գո­ղու­թյան դր­դե­լուց և դրա­մա­պա­նա­կը ու­րիշ­նե­րի հա­մար մատ­չե­լի տե­ղում դնե­լուց:
Մար­դը կա­րո­ղա­նում է հաղ­թա­հա­րել իր հի­մար ման­կայ­նու­թյու­նը, բա­ռե­րի ու մտ­քե­րի աղ­ճատ­ման, բամ­բա­սանք­նե­րի ու զազ­րա­խո­սու­թյան, գո­ղու­թյան ու ան­տե­ղի կա­տակ­նե­րի  նկատ­մամբ ու­նե­ցած հակ­վա­ծու­թյան գի­տակց­ման ու ար­մա­տա­պես ոչն­չաց­ման ուղ­ղու­թյամբ տար­ված հս­կա հոգևոր աշ­խա­տան­քի արդ­յուն­քում: Նրա ան­վան հետ այլևս չեն կապ­վում հեր­յուր­վածք­ներն ու ասե­կո­սե­նե­րը:



13. ԱԶ­ԳԻ ՊԱՀ­ՊԱ­ՆԻ­ՉԻ ԿԱՐ­ՄԱ

Ստորև թվարկ­ված ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում ծն­ված մար­դուն սպի­տակ կար­ման հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մշ­տա­պես հա­ղոր­դակց­վել ձեռ­նադր­ված մարդ­կանց հետ և դառ­նալ մի­ակ Աստ­ծո սպա­սա­վո­րը: Ժա­մա­նա­կաշր­ջան­ներն են.
  • 1927 թ. հուն­վա­րի 18-ից 1927 թ. օգոս­տո­սի 16-ը, 
  • 1934 թ. հուն­վա­րի 18-ից 1934 թ. օգոս­տո­սի 16-ը, 
  • 1941 թ. հուն­վա­րի 18-ից 1941 թ. օգոս­տո­սի 16-ը, 
  • 1948 թ. հուն­վա­րի 18-ից 1948 թ. օգոս­տո­սի 16-ը, 
  • 1955 թ. հուն­վա­րի 17-ից 1955 թ. օգոս­տո­սի 15-ը, 
  • 1962 թ. հուն­վա­րի 17-ից   1962 թ. օգոս­տո­սի 16-ը, 
  • 1969 թ. հուն­վա­րի 17-ից 1969 թ. օգոս­տո­սի 15-ը, 
  • 1976 թ. հուն­վա­րի 17-ից 1976 թ. օգոս­տո­սի 15-ը, 
  • 1983 թ. հուն­վա­րի 17-ից 1983 թ. օգոս­տո­սի 15-ը, 
  • 1990 թ. հուն­վա­րի 17-ից 1990 թ. օգոս­տո­սի 15-ը, 
  • 1997 թ. հուն­վա­րի 17-ից 1997 թ. օգոս­տո­սի 15-ը, 
  • 2004 թ. հուն­վա­րի 16-ից 2004 թ. օգոս­տո­սի 14-ը:
Կար­մա­յի բարձ­րա­գույն դրսևորու­մը ամ­բող­ջո­վին մաքր­ված գե­նե­տիկ կոդ է: Այն մար­դը, ում մոտ այս կար­ման ար­տա­հայտ­վում է մի­ջին մա­կար­դա­կով, դրա դի­մաց ոչ մի պարգևատ­րում չի ակն­կա­լում: Նա եր­ջա­նիկ է այն բա­նով, որ մուտք ու­նի դե­պի Սուրբ Աղբ­յու­րը և կա­րող է մաք­րել պղ­տոր ակունք­նե­րը ճիշտ այն­պես, ինչ­պես պարգևատ­րում չի ակն­կա­լում այն մար­դը, որը ջուր է խմում աղբ­յու­րից և ոչ ճան­ճի նե­խած հե­ղան­յու­թը:
Մի­ջին մա­կար­դա­կով ար­տա­հայտ­ված կար­ման մար­դուն նվի­րում է ըն­տա­նե­կան օջա­խի մշ­տա­կան ջեր­մու­թյուն և ըն­տա­նի­քում լի­ա­կա­տար փո­խըմբռ­նում, նախ­նի­նե­րի հետ ջերմ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու Հայ­րե­նի­քում ճա­նաչ­ման ձեռք­բե­րում:
Ցածր մա­կար­դա­կով դրսևոր­ված կար­ման մար­դուն ման­կու­թյան տա­րի­քում տա­լիս է ըն­տա­նե­կան ան­դորր և փո­խըմբռ­նում նախ­նի­նե­րի հետ:
Լույ­սի աշ­խար­հի հետ կա­պերն ամ­րաց­նե­լու հա­մար նման կար­մա­յով մար­դը պետք է շատ բան անի լավ ավան­դույթ­նե­րի (ըն­տա­նե­կան, ազ­գա­յին, կրո­նա­կան ու պատ­մա­կան) պահ­պան­ման հա­մար:
Նա պետք է սո­վո­րի տա­նը լի­նել բա­րի հան­ճար, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի միջև խա­ղա­ղու­թյուն ու հա­մա­ձայ­նու­թյուն պահ­պա­նի, սր­բո­րեն հար­գի նախ­նի­նե­րի հիշ­ա­տա­կը: Ար­տա­գաղ­թե­լով՝ նման մար­դիկ կա­րող են կորց­նել ոչ մի­այն հայ­րե­նի­քը, այլև հան­գուց­յալ նախ­նի­նե­րի աներևույթ աջակ­ցու­թյու­նը:



14. ՕՏԱՐ՝ ՅՈՒՐԱՅԻՆՆԵ­ՐԻ ՄԵ­Ջ

Մարդ­կանց մի մեծ խումբ կա, որոնց տան պա­տե­րը ոչ մի­այն չեն օգ­նում, այլև եր­բեմն լր­ջո­րեն դժ­վա­րաց­նում են նրանց կյան­քը: Դրանք այն մար­դիկ են, ով­քեր ծն­վել են հետևյալ ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում.
  • 1924 թ. դեկ­տեմ­բե­րի 17-ից 1925 թ. սեպ­տեմ­բե­րի 12-ը, 
  • 1933 թ. հոկ­տեմ­բե­րի 23-ից 1934 թ. հու­լի­սի 18-ը, 
  • 1942 թ. օգոս­տո­սի 28-ից     1943 թ. մա­յի­սի 24-ը, 
  • 1951 թ. հու­լի­սի 3-ից           1952 թ. մար­տի 29-ը, 
  • 1960 թ. մա­յի­սի 9-ից           1961 թ. փետր­վա­րի 1-ը, 
  • 1969 թ. մար­տի 14-ից         1969 թ. դեկ­տեմ­բե­րի 8-ը, 
  • 1978 թ. հուն­վա­րի 17-ից      1978 թ. հոկ­տեմ­բե­րի 13-ը, 
  • 1986 թ. նո­յեմ­բե­րի 23-ից      1987 թ. օգոս­տո­սի 18-ը, 
  • 1995 թ. սեպ­տեմ­բե­րի 29-ից 1996 թ. հու­լի­սի 24-ը, 
  • 2004 թ. օգոս­տո­սի 3-ից         2005 թ. ապ­րի­լի 29-ը:
Այս մարդ­կանց  հա­կա­ցուց­ված է ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել նախ­նի­նե­րի նկատ­մամբ, պղ­ծել ըն­տա­նե­կան, ազ­գա­յին, կրո­նա­կան ավան­դույթ­նե­րը և փայ­փա­յել սե­փա­կան թաքն­ված արատ­նե­րը: Մեղ­քե­րի հա­մար նրանք պատժ­վում են ըն­տա­նե­կան անեծ­քով, մշ­տա­կան անա­խոր­ժու­թյուն­նե­րով, որոնք բե­րում են հո­գե­կան ան­հա­վա­սա­րակշռ­վա­ծու­թյան: Ինչ­-որ ան­տե­սա­նե­լի ուժ այս մար­դուն հե­ռաց­նում է իր սե­փա­կան տնից, փչաց­նում է ըն­տա­նի­քի հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կամ էլ դարձ­նում մտե­րիմ մար­դու դա­վա­ճա­նու­թյան զո­հը: Որ­պես կա­նոն, այն մար­դիկ, ում մոտ այս կար­ման դրսևոր­վում է մի­ջին մա­կար­դա­կով, հայ­րե­նի­քում չեն ըն­դուն­վում, նույ­նիսկ եթե դրան մեծ ծա­ռա­յու­թյուն­ներ են մա­տու­ցել: Այս հան­գա­ման­քը նրանց դր­դում է եր­ջան­կու­թյուն որո­նել հա­րա­զատ վայ­րե­րից հե­ռու:
Հոգևոր մեծ աշ­խա­տան­քի արդ­յուն­քում այս կար­մա­յով մար­դիկ մա­քուր ավան­դույթ­նե­րի ճաշ­ակ են ձեռք բե­րում, կտ­րա­կա­նա­պես հրա­ժար­վում են ըն­դու­նել կեղ­տոտ ուս­մունք­նե­րը, նրանց մոտ առա­ջա­նում է ակն­թար­թա­յին ռե­ակ­ցի­ա, որը թույլ չի տա­լիս այն­պի­սի գոր­ծըն­թաց­նե­րի զար­գա­ցում, որոնք տա­նում են կեն­դա­նի ակունք­նե­րի աղ­տոտ­ման: Լի­ո­վին վե­րա­նում է թու­նա­վոր­ման, անեծ­քի, ջրա­հեղձ լի­նե­լու վա­խը:



15. ՍՏԵՂ­ԾԱ­ՐԱՐ ՄԱՐ­ԴՈՒ ԿԱՐ­ՄԱ

Ստորև թվարկ­ված ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում ծն­ված մարդ­կանց սպի­տակ կար­ման հն­րա­վո­րու­թյուն է տա­լիս շր­ջա­պա­տող­նե­րին ոգեշն­չել սե­փա­կան օրի­նա­կով ու ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով: Այդ ժա­մա­նա­կա­մի­ջոց­ներն են.
  • 1920 թ. օգոս­տո­սի 17-ից 1921 թ. մար­տի 18-ը, 
  • 1927 թ. օգոս­տո­սի 17-ից 1928 թ. մար­տի 18-ը, 
  • 1934 թ. օգոս­տո­սի 16-ից 1935 թ. մար­տի 18-ը, 
  • 1941 թ. օգոս­տո­սի 16-ից 1942 թ. մար­տի 18-ը, 
  • 1948 թ. օգոս­տո­սի 18-ից 1949 թ. մար­տի 18-ը, 
  • 1955 թ. օգոս­տո­սի 15-ից 1956 թ. մար­տի 17-ը, 
  • 1962 թ. օգոս­տո­սի 15-ից 1963 թ. մար­տի 17-ը, 
  • 1969 թ. օգոս­տո­սի 15-ից 1970 թ. մար­տի 17-ը, 
  • 1976 թ. օգոս­տո­սի 15-ից 1977 թ. մար­տի 17-ը, 
  • 1983 թ. օգոս­տո­սի 15-ից 1984 թ. մար­տի 17-ը, 
  • 1990 թ. օգոս­տո­սի 15-ից 1991 թ. մար­տի 15-ը, 
  • 1997 թ. օգոս­տո­սի 15-ից 1998 թ. մար­տի 17-ը, 
  • 2004 թ. օգոս­տո­սի 14-ից 2005 թ. մար­տի 16-ը:
Այս կար­մա­յի բարձ­րա­գույն դրսևորում ու­նե­ցող մար­դիկ կա­րող են տի­րա­պե­տել բո­լոր ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ժե­րի առա­վե­լա­գույն հա­մադ­րու­թյա­նը:

Մի­ջին մա­կար­դա­կով ար­տա­հայտ­ված կար­ման մար­դուն տա­լիս է եր­ջան­կու­թյուն սի­րո մեջ, նպաս­տում է ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի ամ­բող­ջա­կան բա­ցա­հայտ­մա­նը: Այս­պի­սինն է պարգևատ­րում, սե­փա­կան օրի­նա­կով շր­ջա­պա­տող­նե­րին ոգեշն­չե­լու կա­րո­ղու­թյան, ստեղ­ծա­գոր­ծա­կան խոշ­որ նվա­ճում­նե­րի և սի­րո մեջ հա­վա­տա­րիմ լի­նե­լու հա­մար:

Ցածր մա­կար­դա­կով դրսևոր­ված կար­ման մար­դուն թույլ չի տա­լիս զբաղ­վել պոռն­կագ­րու­թյամբ ու ման­կա­կան պոռն­կու­թյամբ և ան­վերջ եր­ջա­նիկ սի­րո մեջ պարգևում է գո­նե մեկ լու­սա­վոր պահ:

Լույ­սի աշ­խար­հի հետ կա­պերն ամ­րաց­նե­լու հա­մար այս­պի­սի կար­մա­յով մար­դիկ պետք է զար­գաց­նեն իրենց տա­ղան­դը և ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րն ու իրենց օրի­նա­կով ոգեշն­չեն շր­ջա­պա­տող­նե­րին: Նրանք չպետք է իրենց քան­քա­րը հո­ղում թա­ղեն և պետք է շա­րու­նա­կեն երի­տա­սար­դու­թյան հետ տա­նել մա­կա­վար­ժա­-­դաս­տի­ա­րակ­չա­կան աշ­խա­տանք: Աշ­խա­տե­լով կր­թու­թյան ոլոր­տում՝ նրանք չպետք է մո­ռա­նան այն մա­սին, որ յու­րա­քանչ­յուր ու­սուց­ման հիմ­քում ըն­կած են ու­սուց­չի կող­մից ձևավոր­ված պատ­կեր­նե­րը: Դրանց որա­կից է կախ­ված աշ­ա­կեր­տի կր­թու­թյան մա­կար­դա­կը:



16. ՍՆԱ­ՊԱՐԾ ՄԱՐ­ԴՈՒ ԿԱՐ­ՄԱ 

Կան մարդ­իկ, որոնց կտ­րա­կա­նա­պես հա­կա­ցուց­ված է ուշ­ադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նե­լը: Նրանք ծն­վել են հետևյալ ժա­մա­նա­կա­մի­ջոց­նե­րից մե­կում.

  • 1925 թ. սեպ­տեմ­բե­րի 13-ից   1926 թ. հու­նի­սի 8-ը, 
  • 1934 թ. հու­լի­սի 18-ից           1935 թ. ապ­րի­լի 13-ը, 
  • 1943 թ. մա­յի­սի 25-ից           1944 թ. փետր­վա­րի 17-ը, 
  • 1952 թ. մար­տի 30-ից           1952 թ. դեկ­տեմ­բե­րի 23-ը, 
  • 1961 թ. փետր­վա­րի 1-ից       1961 թ. հոկ­տեմ­բե­րի 28-ը, 
  • 1969 թ. դեկ­տեմ­բե­րի 8-ից      1970 թ. սեպ­տեմ­բե­րի 2-ը, 
  • 1978 թ. հոկ­տեմ­բե­րի 14-ից    1979 թ. հու­լի­սի 9-ը,  
  • 1987 թ. օգոս­տո­սի 19-ից       1988 թ. մա­յի­սի 14-ը, 
  • 1996 թ. հու­լի­սի 25-ից           1997 թ. մար­տի 19-ը:
Այս մարդ­կանց հա­կա­ցուց­ված է ցու­ցա­բե­րել սնա­փա­ռու­թյուն, ձևամո­լու­թյուն, եսա­կենտ­րո­նու­թյուն, պոռն­կագ­րու­թյան նկատ­մամբ հե­տաքրք­րու­թյուն, նա­խանձ տա­ղան­դա­վոր մարդ­կանց հան­դեպ, կիրք մո­լե­խա­ղե­րի և վի­ճա­կա­խա­ղե­րի նկատ­մամբ:

Նման կար­մա­յի ցածր մա­կար­դա­կով դրսևորում ու­նե­ցող մար­դիկ տան­ջում են նրանց, ով­քեր սի­րում են իրենց և ում իրենք են սի­րում: Ճա­կա­տագ­րից և շր­ջա­պա­տող­նե­րից ոչ մի դի­մադ­րու­թյան չհան­դի­պե­լով, նրանք այն կար­ծի­քին են, որ իս­կա­պես գե­րա­զան­ցում են իրենց շր­ջա­պա­տին և այդ պատ­ճա­ռով էլ հա­տուկ մե­ծա­րան­քի են ար­ժա­նի: Որ­պես պա­տիժ նրանք դժ­բախտ են սի­րո մեջ, խն­դիր­ներ են ու­նե­նում երե­խա­նե­րի հետ (չեն կա­րող առողջ երե­խա ու­նե­նալ, խն­դիր­ներ երե­խա­նե­րի հետ փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, կամ էլ սի­րե­լի երե­խա­յի կյան­քում տե­ղի ու­նե­ցող դժ­բախ­տու­թյուն):

Այն մար­դիկ, ում մոտ այս կար­ման ար­տա­հայտ­վում է մի­ջին մա­կար­դա­կով, ստիպ­ված են տա­ռա­պանք­ներ կրել այս աշ­խար­հի ու­ժեղ­նե­րի և բազ­մա­թիվ նա­խան­ձող­նե­րի բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով: Կար­ման արա­գո­րեն քա­վե­լու հա­մար այս մար­դիկ չպետք է ձգ­տեն փառ­քի, ճա­նաչ­ման, իշ­խա­նու­թյան. պետք չէ վշ­տա­նալ դժ­բախտ սի­րո պատ­ճա­ռով, կտ­րա­կա­նա­պես ար­գել­վում են վի­ժում­նե­րը: Նրանք իրենց սա­նե­րին պետք է տան ամեն ինչ՝ փո­խա­րե­նը երախ­տա­գի­տու­թյուն չակն­կա­լե­լով:

Կար­մա­յի բարձ­րա­գույն դրսևոր­ման դեպ­քում մար­դը հաղ­թա­հա­րում է իր հպար­տու­թյու­նը, վե­րա­նում է ու­րիշ­նե­րին կամ­քը պար­տադ­րե­լու և մշ­տա­պես ուշ­ադ­րու­թյան կենտ­րո­նում լի­նե­լու ցան­կու­թյու­նը: Աս­տի­ճա­նա­բար բա­րե­լավ­վում են հա­րա­բե­րու­թյուն­նե­րը երե­խա­նե­րի և սի­րե­լի հետ: