ՄՈՄԱԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԵ­ՂԱ­ՆԻՆ ՎԱՌ­ՎՈՒՄ ԷՐ ՄՈ­ՄԸ...



Մեր նախ­նի­նե­րից մեզ հա­սած գուշ­ա­կու­թյուն­նե­րի շար­քում իր ու­րույն տեղն ու­նի մո­մով գուշ­ա­կու­թյու­նը: Հա­մար­վում է, որ մո­մով գուշ­ա­կու­թյուն­ներն ամեն­ճիշտն ու... ամե­նա­անվ­տանգն են:



ԵՐԲ ՑԱՆ­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆ ԻՐԱ­ԿԱ­ՆԱ­ՆԱ

Մի քա­նի երա­զանք (5-ից ոչ ավե­լի) մտա­պա­հեք և դրան­ցից յու­րա­քանչ­յու­րը գրեք առան­ձին թղ­թի վրա: Այ­նու­հետև վերց­րեք նույ­նան­ման մո­մեր (երա­զանք­նե­րի քա­նա­կին հա­մա­պա­տաս­խան), յու­րա­քանչ­յու­րը դրեք երա­զան­քով թղ­թի վրա և վա­ռեք: Նա­խընտ­րե­լի են բա­րակ և կարճ մո­մե­րը:
Գուշ­ա­կու­թյան եղա­նա­կը. Աշ­խա­տեք բաց չթող­նել այն պա­հը, երբ մո­մը մինչև վերջ վառ­վի: Չէ՞ որ հենց այդ երա­զան­քը շու­տով կի­րա­կա­նա­նա:



 

ՍԻ­ՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻ­ՐՈՒՄ

Վերց­րեք եր­կու մի­ան­ման մոմ: Մե­կի վրա սև թել կա­պեք՝ դա կլի­նի ձեր ընտր­յա­լը: Սպի­տակ մո­մը կլի­նի ձեր խորհր­դա­նիշ­ը: Մո­մե­րը մի­ա­ժա­մա­նակ վա­ռեք և դրեք կողք կող­քի (կա­րե­լի է պա­հել նաև ձեռ­քե­րում. աջում՝ քո­նը, ձա­խում՝ նրա­նը):

Գուշ­ա­կու­թյան եղա­նա­կը. 
  • Մո­մի այր­ման ըն­թաց­քում ար­դեն կա­րե­լի է ինչ­-որ բան իմա­նալ ձեր զգաց­մուն­քի մա­սին: Նա­յեք կրա­կին, որ մո­մի բոցն ավե­լի բարձր լի­նի, նրա սերն էլ ավե­լի ու­ժեղ է:
  • Եթե մոմն ան­հա­վա­սար է վառ­վում, ճայ­թում է կամ մուխ ար­ձա­կում, նշա­նա­կում է, որ այդ զգաց­մուն­քը մար­դուն բե­րում է ցավ, խան­դի տա­ռա­պանք­ներ, տան­ջանք:
  • Իսկ եթե մո­մը հանգ­չի նախ­քան պատ­րույ­գի վառ­վե­լը, ապա բա­ժա­նու­մից խու­սա­փելն անհ­նար է: Նա­խա­ձեռ­նո­ղը կլի­նի նա, ում խորհր­դա­նիշն է հան­դի­սա­նում հան­գած մո­մը:
  • Նման գուշ­ա­կու­թյան մեջ ամե­նա­կարևորն այն է, թե ում մոմն առա­ջի­նը կայր­վի. այդ մար­դու զգաց­մունք­նե­րը ան­ցո­ղիկ կլի­նեն: Սա ճիշտ կլի­նի մի­այն այն պա­րա­գա­յում, եթե եր­կու մո­մե­րի հանգ­չե­լու միջև եղած ժա­մա­նա­կա­յին տար­բե­րու­թյու­նը կազ­մի եր­կու րո­պե­ից ավե­լի:
  • Եթե եր­կուսն էլ հանգ­չել են հա­մար­յա մի­ա­ժա­մա­նակ, ապա սերն իս­կա­պես փո­խա­դարձ է, և ձեզ սպաս­վում է եր­կար ու եր­ջա­նիկ հա­մա­տեղ կյանք:




Ի՞ՆՉ Է ԻՆՁ ԱՍՈՒՄ ԳԱ­ԼԻՔ ՕՐԸ

Վառ­վող մո­մե­րով կա­րե­լի է գուշ­ա­կու­թյուն անել թե­կուզ ամեն օր: Կարևորը ցան­կու­թյու­նը հս­տակ ձևակեր­պելն է, խնդ­րի էու­թյու­նը նշե­լը... մո­մի ընտ­րե­լը:
Գուշ­ա­կու­թյան հա­ջորդ տե­սա­կի հա­մար գոր­ծա­ծեք պատ­կե­րա­վոր մո­մեր՝ քա­ռա­կու­սի­ներ, ուղ­ղանկ­յուն­ներ, գն­դեր կամ լայ­նա­փոր գա­վաթ­ներ:

Գուշ­ա­կու­թյան եղա­նա­կը
  • Վառ­վե­լիս մո­մի կող­քե­րը չեն վնաս­վում՝ կրա­կը դե­պի խորքն է իջ­նում, ուս­տի պետք է ուշ­ա­դիր զն­նել, թե փո­սի­կում ինչ պատ­կեր է ձևավոր­վել:
  • Եվ այս­պես, եթե պատ­կե­րը կլոր, հա­վա­սար փո­սիկ է, ապա ձեզ հա­ջո­ղու­թյուն է սպաս­վում:
  • Եթե փո­սը թեթևակի­ո­րեն ծռ­ված է դե­պի ձախ, ապա դժ­վա­րու­թյուն­նե­րից հնա­րա­վոր չէ խու­սա­փել, բայց դրանք հաղ­թա­հա­րե­լի են:
  • Եթե ծռ­վա­ծու­թյու­նը աջ ուղ­ղու­թյամբ է, ապա հա­րա­զատ­նե­րը խո­չըն­դոտ­ներ կս­տեղ­ծեն:
  • Եթե մո­մը հանգ­չել է նախ­քան վառ­վե­լը, ապա դուք կզ­բաղ­վեք ոչ ձեր գոր­ծով:


ՄՈ­ՄԻ ԱՅ­ԲՈՒ­ԲԵՆ

  • Գուշ­ա­կու­թյան հա­մար չի կա­րե­լի օգ­տա­գոր­ծել օրհն­ված կամ (առա­վել ևս) պսա­կադ­րու­թյան մո­մեր:
  • Գուշ­ա­կու­թյու­նը պետք է կա­տար­վի կի­սա­խա­վա­րում:
  • Մո­մե­րը հեշ­տու­թյամբ ներծ­ծում են մար­դու բա­ցա­սա­կան լից­քե­րը, այն­պես որ ավե­լի լավ է գուշ­ա­կու­թյուն չա­նել վատ տրա­մադ­րու­թյամբ:
  • Գուշ­ա­կու­թյան հա­մար կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել կամ սե­փա­կան ձեռ­քե­րով պատ­րաստ­ված կամ էլ հենց ձեր կող­մից գնած մո­մե­րով: Նույ­նիսկ մտե­րիմ մար­դու նվիր­ված­նե­րը հար­մար չեն լի­նի:
  • Մո­մը գուշ­ա­կու­թյան հա­մար մի­այն մեկ ան­գամ է օգ­տա­գործ­վում: Եթե մինչև վերջ չի վառ­վել, ավե­լի լավ է այն հան­գիստ թող­նել և հա­ճույ­քի հա­մար չվա­ռել: Եթե գուշ­ա­կու­թյու­նից հե­տո սե­ղա­նին մո­մի կա­թիլ­ներ են մնա­ցել, պետք է դրանք ջրով մաք­րել: 



Իսկ դուք գի­տե՞ք, որ...

  • Սպի­տակ մո­մերն ավե­լի լավ է վա­ռել եր­կուշ­աբ­թի օրը: Դրանք ձգում են լուս­նի էներ­գի­ան և օգ­նում Խեց­գետ­նի հա­մաս­տե­ղու­թյան ներ­քո ծն­ված մարդ­կանց:
  • Կար­միր մո­մե­րը բա­րեն­պաստ ազ­դե­ցու­թյուն են թող­նում առող­ջու­թյան վրա, ամ­րաց­նում են սի­րա­յին կիր­քը և մար­դուն օժ­տում իշ­խա­նա­կա­նու­թյամբ: Ավե­լի լավ է դրանք կի­րա­ռեն Խոյն ու Կա­րի­ճը երեք­շաբ­թի օրը:
  • Նարն­ջա­գույն մո­մե­րը նպաս­տում են ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծըն­թաց­նե­րին, պար­զեց­նում են միտ­քը և օգ­նում ներ­դաշ­նա­կու­թյան և հո­գե­կան հա­վա­սա­րակշռ­վա­ծու­թյան հաս­նե­լուն:  
  • Մա­նուշ­ա­կա­գույն մո­մե­րը ու­ժե­ղաց­նում են ին­տու­ի­ցի­ան և մե­ծաց­նում ինք­նու­րույ­նու­թյու­նը: Խոր­հուրդ է տր­վում դրանք վա­ռել չո­րեք­շաբ­թի օրը Կույ­սե­րի և Ցու­լե­րի կող­մից:
  • Երկ­նա­գույն մո­մե­րը նպաս­տում են ըն­տա­նե­կան ներ­դաշ­նա­կու­թյան ու խա­ղա­ղու­թյան, փո­խըմբռն­ման և համ­բե­րու­թյան հաս­նե­լուն: Լավ է դրանք կի­րա­ռել հինգ­շաբ­թի և շա­բաթ օրե­րին, հատ­կա­պես Աղեղ­նա­վո­րի, Ձկ­նե­րի, Այ­ծեղջ­յու­րի և Ջր­հո­սի հա­մաս­տե­ղու­թյուն­նե­րի ներ­քո ծն­ված­նե­րի կող­մից:
  • Սև մո­մե­րը, չնա­յած իրենց գույ­նին, օգ­նում են հե­ռաց­նել բա­ցա­սա­կան լից­քե­րը, ուս­տի լավ է դրանք կի­րա­ռել մե­դի­տա­ցի­ա­յի ժա­մա­նակ: Խոր­հուրդ է տր­վում կի­րա­ռել դրանք շա­բաթ օրը Այ­ծեղջ­յուր­նե­րի և Ջր­հոս­նե­րի կող­մից:
  • Վար­դա­գույն մո­մե­րը խորհր­դան­շում են ռո­ման­տիկ զգաց­մունք­ներ, կա­նա­ցի­ու­թյուն, սեր, ըն­կե­րու­թյուն, քնք­շու­թյուն: Դրանք կա­րող են վա­ռել բո­լո­րը ան­կախ հա­մաս­տե­ղու­թյու­նից ցան­կա­ցած օր:
  • Կա­նաչ մո­մը նպաս­տում է նոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լուն, զգա­յա­կա­նու­թյան ու­ժե­ղաց­մա­նը և կի­րառ­վում է մո­գա­կան ծի­սա­կար­գե­րի ժա­մա­նակ ներ­դաշ­նա­կու­թյան և հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար, դրանք վա­նում են խանդն ու նա­խան­ձը: Լավ է դրանք վա­ռեն ուր­բաթ օրը Ջր­հոս­ներն ու Ձկ­նե­րը:
  • Դե­ղին մո­մե­րը օգ­նում են առևտրում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լուն, շր­ջա­պա­տող­նե­րի մոտ վս­տա­հու­թյուն ձեռք բե­րե­լուն: Դրանք պետք է վա­ռեն Առ­յուծ­նե­րը կի­րա­կի օրը: