Շուշիկ տատիկի ուժս հեքիաթներից

Մաուգլի
Գամմա Արիյան

50 տա­րին կոտ­րեց դուռս, 
Սև մա­զերս թափ­վան բուռս... 

Միայն այս եր­գի կրկներգն էր մտ­քում ոռ­նում ե­րի­տա­սարդ Մաուգ­լին, երբ Վի­նի Թու­խը թրա­շում էր նրա գլու­խը: Ե­կել էր ժա­մա­նա­կը, երբ Մաուգ­լին պետք է ծա­ռա­յեր հայ­րե­նի­քին՝ իր սի­րե­լի Հնդկաս­տա­նին: Այս զո­րա­մա­սում ծա­ռա­յել էին այն­պի­սի դեմ­քեր, ինչ­պի­սիք էին Ջի­մին, Բո­բին, Ռեմ­բոլոն: Այս պռի­զի­վը նույն­պես խե­լառ պռի­զիվ էր: Նո­րեկ­նե­րի մեջ կա­րե­լի էր նկա­տել Բու­ռա­տի­նո­յի, Չի­պո­լի­նո­յի, Հեն­զե­լի, լո­ռե­ցի Սա­քո­յի, ո­րը աս­պի­րան­տու­րան նոր էր ա­վար­տել, Նու Պա­գա­դիի և Մու­կու­չի պսպղուն քյա­չալ­նե­րը: 

Գի­շեր էր, մութ գի­շեր: Կալ­կա­թա­յի եր­կա­թա­հալ ճա­ռա­գայթ­նե­րը հա­լեցնում էին կա­զար­մի պա­տե­րը: Լեյ­տե­նանտ Սվինք­սի աչ­քե­րը վըզ­վըզ­նյակ­ներ էին ստեղ­ծում ահ ու սար­սափ պա­տե­լով նոր զո­րա­կո­չիկ­նե­րի թո­քե­րը: Հան­կարծ բա­տա­լյո­նի դռ­նե­րի մոտ հայ­տն­վեց սեր­ժանտ Չի­բու­րաշ­կան, ո­րն ընդ­հա­նուր առ­մամբ լավ տղա էր, բայց ձախ ա­կան­ջը ծակ էր և ջի­գյա­րով չէր քոր­վում: Չի­բու­րաշ­կան ա­մաչ­կոտ էր, ո­րով­հետև տոչ­նի չգի­տեր աղ­ջիկ ա, թե՝ տղա, և ա­պա­ցույց­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով չէր օգտ­վում ան­գամ պալ­կա­վոյ զու­գա­րա­նից, այ­սինքն՝ նրա կե­րա­ծը կո­րած էր և հա­մաշ­խար­հա­յին հու­մու­սի պա­շար­նե­րը նրա շնոր­հիվ չէին ա­վե­լա­նում: Չի­բու­րաշ­կան ու­ներ մի շարք լոմ­կա­ներ, հատ­կա­պես լավ էր ար­տա­հայտ­ված դնե­վալ­նու լոմ­կեն: Նրան ձգում էր բա­տա­լյո­նի տմ­բուշ­կեն, բայց ե­կել էր ժա­մա­նա­կը, երբ այդ տմ­բուշ­կեն զիջ­վե­լու էր մի այլ մռու­թի: Չի­բու­րաշ­կան լավ էր հի­շում նո­րա­կո­չիկ Մաուգ­լիի քա­վո­րի զո­քանչ Ջո Բո­կե­րի վեր­ջին սինգ­լը՝ 

            Կա­զար­մի մեջ ես թքե­ցի, 
            Ոչ ոք ո­չինչ չջո­գեց, 
            Պառ­տյան­կե­քի գո­զա­հո­տը, 
            Պզուկ­նե­րին մեր դզեց: 

            Երբ գի­շե­րը ան­բա­րա­քյաթ, 
            Քաց­ով տշին զու­գա­րան, 
            Դնե­վա­լ­նին բարձր գո­ռաց, 
            Սաղս հե­լանք ճա­շա­րան: 

            Ճա­շա­րա­նում ռազ­դաչ­իկ­ներ 
            Ու կար­տոշ­կի նման բաներ, 
            Մինչև ռազ­վոդ բան չմ­նաց, 
            Վրա գլուխ ե­րկու ժամ... 



Չմո­ռա­նանք նշել, որ բա­տա­լյո­նը էդ ժա­մա­նակ «նա­յում էր» Ռո­բին Հու­դը, քա­նի որ լավ տե­սո­ղու­թյուն ու­ներ ու քիչ էր փռշտում: Էս տա­րօ­րի­նակ չաս­տի կա­ման­դի­րը Բա­զազ Ար­տեմն էր, ո­րը չգի­տես ին­չու շատ էր նման քյա­վառ­ցի Պե­պո­յին, ո­րը Խա­ղաղ օվ­կիա­նո­սի ա­փին կան­սեր­վի ցեխ էր դրել ու սաղ օ­րը տա­ռեխ էր ժա­րիտ ա­նում: Ե­րե­կո­յան Բա­զազն իր մոտ կան­չեց Մաուգ­լիին և ա­սաց. 

- Օ՜, ջունգ­լիա­ծին շար­քա­յին Մաուգ­լի, լինելով ի­մաս­տուն ԿԱյի մոր­քու­րի սա­նի­կը, դու գու­ցե հաս­կա­նում ես ձկ­նե­րի լե­զուն և կա­րող ես ան­վախ Չի­բու­րաշ­կա­յի և տա­սով­շիկ Կա­լա­բո­կի հետ գնալ Չի­նաս­տան և կան­սերվ­շիկ Պե­պո­յից գցես ոս­կե ձկ­նի­կին, ո­րին նա պա­հում է տու­շոն­կի կան­սեր­վի բան­կի մեջ: Ե­թե կա­տա­րես հրա­մա­նը, վա­յեն­նի բի­լե­տդ տուտ ժե կպե­չա­տեմ: 

Ե­րե­կո­յան արևա­ծա­գին վա­յեն­նի­նե­րից կազմ­ված տրիոն ձգ­վեց դե­պի Չի­նաս­տան: Ամ­բողջ ճա­նա­պար­հին Մաուգ­լին խոր­հում էր, թե ին­չո՞ւ են չի­նա­ցի­նե­րը էդ­քան կո­լոտ, կամ ին­չո՞ւ վրա­ցա­կան PLAYBOY-ի մեջ նկար­ներ չկան: Ի վեր­ջո հո­րի­զո­նում երևաց Պե­պո­յի ծխ­նե­լույ­զը, ա­վե­լի ճիշտ տան ծխ­նե­լույ­զը, ո­րից շմոլ գազ էր ցփնվում: Կա­լա­բո­կը սո­վո­րու­թյան հա­մա­ձայն ատ­բիտ ե­ղավ աս­ֆալ­տից և հայ­տն­վեց ֆտո­րաջ­րա­յին հա­մա­ձուլ­ված­քով շին­ված ստոլ­բի գա­գա­թին և մու­ղա­մով շա­խի նս­տեց: Սեր­ժանտ Չի­բու­րաշ­կեն սկ­սեց ա­կանջ­նե­րով սկ­վազ­նյակ ա­նել և ձե­ռի հետ զա­խոդ­վել բան­ջա­րա­նո­ցի­ չու­չե­լին: Մաուգ­լին տա­քա­նա­լով սկ­սեց ե­ռալ և բարձ­րա­նալ, հե­տո փա­կեց և կլխկոն­ծի տա­լով հետզ­հե­տե մո­տե­ցավ դյու­րագր­գիռ Պե­պո­յի շքա­մուտ­քին: Զա­վո­դի դու­ռը ճռ­ռա­լով բաց­վեց և սա­րան­դոս­տիկ­նե­րի մի­ջից երևաց թրաշ­ված Պե­պո­յի սալ­մանդր ծայ­րով քի­թը: Կա­լա­բո­կը վա­խից շա­խից ըն­կավ ու ծե­փան ե­ղավ աս­ֆալ­տա­խառն գետ­նին, Չի­բու­րաշ­կեն ինչ­պես միշտ, լոմկ­վեց և ս­կսեց թա­փով թարմ ա­կանջ փնտրել, բայց վա­խե­նա­լով, ի վեր­ջո հա­գավ չու­չե­լի բդե­րին: Պե­պոն հո­րան­ջեց, և Մաուգ­լին տե­սավ նրա կարմ­րա­խառն գլան­նե­րը: Ան­ցյալ տա­րի ցուր­տը նրանց տա­րել էր Կամ­չատ­կա և ե­րեք ա­միս այն­տեղ պա­հե­լով, հետ էր բե­րել: 

- Կա­մո,- զար­մա­ցած բա­ցա­կան­չեց Պե­պոն՝ իր ա­ռաջ կանգ­նած տես­նե­լով քյա­չալ տրյո­խց­վետ­կով Մաուգ­լիին

- Ես Կա­մոն չեմ, ես Մաուգ­լին եմ,- մանթ­րա­ժից մի կերպ դուրս գա­լու հա­մար գռմռաց սևա­մորթ զին­վո­րը: 

Հան­կարծ չգի­տես ին­չու սկսվեց Է­նիո Մա­րի­կո­նեի «Պրո­ֆե­սիո­նալ» ֆիլ­մի ե­րաժշ­տու­թյու­նը, և Պե­պոն զգաց, որ ինչ-որ մե­կի պիզդե­ցը ե­կել ա: Բա­նից պարզ­վեց, որ Կա­լա­բո­կը չո­րա­ցել ա ու բոր­բո­սա­կա­լել, իսկ Չե­բու­րա­շկան լռ­վել ա տա­կը ու գռի­ժա ստա­ցել: Շուրջ բո­լո­րը բար­դակ էր տի­րում: Մաուգ­լի Չակ­րա­բոր­տին մի 525 սե­րիա հա­մո­զում էր չի­նա­ցի Պե պո Յան­գին, որ ին­քը ա­մենևին էլ Կա­մոն չի, բայց Պե­պոն կր­կին ի­րենն էր պն­դում, ո­րով­հետև հնդկե­րեն չէր հաս­կա­նում: Դա­վա­դիտ ըլ­նե­լով՝ Մաուգ­լին նագ­լիա­բար խցկվեց զա­վոդ և պե­րեխ­վատ ա­րեց ոս­կե ձկ­նի­կի կան­սեր­վան, հե­տո ֆայ­մե­լով, որ ձկան քյա­րը ա­վե­լի շատ կլի­նի, քան վա­յեն­նի բի­լե­տի­նը, Մաուգ­լին հե­ռա­ցավ Ջո­մու­լունգ­մա­յի լեռ­նե­րը և սկ­սեց պար­տի­զա­նա­կան կյանք վա­րել՝ դառ­նա­լով բած­կա Մախ­նո

Տպագրվել է «ֆօնֆօն» երգիծաթերթում, մայիսի 5-ին, 1998 թ.