ԱՇՏԱՐԱԿԻ 

1,5 կգ տա­վա­րի թարմ մի­սը ծե­ծել, ավե­լաց­նել աղ, սև և կար­միր պղ­պեղ, կտր­տած կա­րոս, 300 գր սոխ, 50 գր կոն­յակ: Նա­խա­պես եփած հա­վի մեջ դնել երեք հատ խաշ­ած ձու, լայն մա­տու­ցա­րա­նի վրա փռել մա­քուր ու խո­նավ մառլ­յա, վրան հա­վա­սար շեր­տով լց­նել ծե­ծած մի­սը, մեջ­տե­ղում տե­ղա­վո­րել հա­վը և մառլ­յա­յի օգ­նու­թյամբ զանգ­վա­ծը փա­թա­թել, ծայ­րե­րը մի­աց­նել, թե­լով կա­պել և պատ­րաս­տի կո­լո­լա­կը 30-40 րո­պե եփել հա­վի տաք ար­գա­նա­կում: Մինչև մա­տու­ցե­լը եփ­ված կո­լո­լա­կը թող­նել ար­գա­նա­կի մեջ: Մնա­ցած ար­գա­նա­կով պատ­րաս­տել բրն­ձով փլավ: Մա­տու­ցե­լուց առաջ կո­լո­լա­կը հա­նել մառլ­յա­յի մի­ջից, դնել սկու­տե­ղի մեջ, վրան լց­նել 200 գր հա­լած յուղ, զար­դա­րել կտր­տած խա­ռը կա­նա­չի­ով, իսկ շուր­ջը լց­նել փլա­վը: 

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում: Սկու­տե­ղի եզ­րե­րին կա­րե­լի է շա­րել գե­ղե­ցիկ կտր­տած լո­լիկ և կա­նաչ պղ­պեղ: