ԿԱՐՏՈՖԻԼՈՎ

Վրա­յի շեր­տը հե­ռաց­րած, լավ լվա­ցած 1 կգ լե­զուն առանց կտ­րա­տե­լու եփել և յու­ղով տա­պա­կել, ավե­լաց­նել 0,5 թե­յի բա­ժակ գի­նի, մի թե­յի բա­ժակ ար­գա­նակ (որի մեջ եփ­վել էր լե­զուն) և թույլ կրա­կով շո­գե­խաշ­ել, ավե­լաց­նել 2-3 հատ դափ­նու տերև:
1 կգ կար­տո­ֆի­լը մաք­րել և հաստ շեր­տով օղա­կաձև կտ­րել, դա­սա­վո­րել խոր ամա­նի մեջ, վրան յուղ լց­նել, ավե­լաց­նել աղ և եփել ջե­ռո­ցում:
Եփ­վե­լուց հե­տո դա­սա­վո­րել սկու­տե­ղի մեջ՝ շերտ-­շերտ կտր­տած լեզ­վի հետ:

Մա­տու­ցել տաք վի­ճա­կում՝ թանձ­րահ­յու­թով կամ տո­մա­տի մա­ծու­կով: Լե­զուն շո­գե­խաշ­ե­լիս կա­րե­լի է վրան ավե­լաց­նել 0,5 թե­յի գդալ չա­ման: