Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Կանոնադրություն


9.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

9.1. Հանրապետական խորհրդի կազմի մեջ մտնում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահը, վարչության անդամները, տարածքային կազմակերպությունների խորհուրդների ղեկավարները, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

9.2. Հանրապետական խորհուրդը`
  1. համաձայնեցնելով ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի հետ, իր գործառույթների և լիազորությունների շրջանակներում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկումներ է անցկացնուն և որոշումներ ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ`բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի, նախագահի և վարչության բացառիկ իրավասությանը,
  2. վարչությանը ներկայացնում է  առաջարկություններ Ազգային ժողովի ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակը կազմելու սկզբունքների և չափորոշիչների վերաբերյալ,
  3. եզրակացություն է տալիս վարչության որոշումներին` ՀՀ նախագահի թեկնածուին պաշտպանելու, Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրելու կամ պաշտպանելու, վարչապետի թեկնածու առաջարկելու կամ պաշտպանելու վերաբերյալ, 
  4. եզրակացություն է տալիս վարչության որոշմանը` քաղաքական դաշինքներին ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամակցության վերաբերյալ,
  5. լսում է վարչության տարեկան հաղորդումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրի և համագումարների որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ,
  6. վարչության ներկայացմամբ հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրովի մարմինների ընտրության կարգը,
  7. սահմանում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ անդամագրվելու և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների ու համակիրների հաշվառման կարգը,
  8. սահմանում է մուտքի վճարի և անդամավճարի չափը, դրանց մուծման և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինների միջև բաշխման կարգը,
  9. քննարկում և հաստատատում է վարչության գործադիր քարտուղարի տարեկան հաշվետվությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցների օգտագործման մասին,
  10. վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը: Նոր խորհրդի ընտրությունը կազմակերպվում է մեկ ամսվա ընթացքում,
  11. վարչության առաջարկով կարող է դադարեցնել տարածքային և սկզբնական կազմակերպությունների գործունեությունը: Այդ կազմակերպությունների նոր ընդհանուր ժողովը հրավիրվում է վարչության կողմից եռամսյա ժամկետում:
9.3. Հանրապետական խորհրդի նիստ հրավիրվում է առնվազն երկու ամիսը մեկ անգամ`ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից: Նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ:

9.4. Հանրապետական խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից` իր նախաձեռնությամբ կամ հանրապետական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով, կամ վարչության անդամների 1/3-ի պահանջով: Արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` եռօրյա ժամկետում:

10.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

10.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նյութական և ֆինանսական միջոցների օգտագործումն ուսումնասիրելու և համագումարին այդ մասին եզրակացություն ներկայացնելու համար համագումարի կողմից ընտրվում է վերահսկիչ հանձնաժողով: Վերահսկիչ հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

10.2. Վերահսկիչ հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վերահսկիչ հանձնաժողովի նախագահ:

10.3. Վերահսկիչ հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները:

10.4. Վերահսկիչ հանձնաժողովի նիստը հրավիրվում է 6 ամիսը մեկ անգամ` այդ հանձնաժողովի նախագահի կողմից: Վերահսկիչ հանձնաժողովի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

10.5. Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը իր նախաձեռնությամբ` վերահսկիչ հանձնաժողովի անդամների 1/3-ի կամ վարչության կամ հանրապետական խորհրդի որևէ անդամի պահանջով: Վերահսկիչ հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների ոչ ուշ, քան 24 ժամ առաջ:

10.6. Վերահսկիչ հանձնաժողովը կարող է պահանջել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Վարչությունը ՀՀ համայնքներում ձևավորում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպություններ և ներկայացնում է համագումարի հաստատմանը: 

11.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային ստորաբաժանում է, որը վարչության որոշմամբ իրեն կցված համայնքների տարածքում իրականացնում է ներկայացուցչական և վարչության կողմից հաստատված, կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

11.3. Տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է:

11.4. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովը`
  1. գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության խորհուրդ, մինչև մեկ տարի ժամկետով,
  2. ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի պատվիրակներ,
  3. հաստատում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը տարածքային կազմակերպության խորհրդի գործունեության և միջոցների օգտագործման մասին,
  4. իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության վերստուգիչ` մեկ տարի ժամկետով, որը կարող է պահանջել տարածքային կազմակերպության գործունեությանը առնչվող ցանկացած տեղեկատվություն:
11.5. Տարածքային կազմակերպության հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` տարածքային կազմակերպության խորհրդի կողմից: Ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է տարածքային կազմակերպությունում հաշվառված կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 20 օր առաջ:

11.6. Տարածքային կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով հրավիրում է տարածքային կազմակերպության խորհուրդը` իր կամ վարչության  նախաձեռնությամբ, կամ տարածքային կազմակերպության խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով: Արտահերթ ընդհանուր ժողովի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է կազմակերպության անդամներին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

11.7. Տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում տարածքային կազմակերպության ղեկավարումն իրականացնում է կազմակերպության խորհուրդը:

11.8. Տարածքային կազմակերպության խորհուրդը`
  1. իրականացնում է տարածքային կազմակերպության ընդհանուր ղեկավարումը,
  2. գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի թեկնածու և ներկայացնում վարչությանը` խորհրդի ղեկավար նշանակելու համար,
  3. քաղաքացիների դիմումների հիման վրա նրանց անդամագրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
  4. իր անունից անում է հայտարարություններ, քննարկում և ընդունում է որոշումներ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությանը վերաբերվող ցանկացած հարցի կապակցությամբ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են տարածքային կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը,
  5. ներկայացնում է առաջարկություններ Ազգային Ժողովի ընտրական ցուցակների կազմի մասին,
  6. վարչությանն է առաջարկում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրվող կամ պաշտպանվող թեկնածուների ցուցակը,
  7. կարող է բարձրացնել տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարի ազատման հարցը և ներկայացնել վարչության հաստատմանը:
11.9.  Տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը հրավիրվում են առնվազն երկու շաբաթը մեկ անգամ` խորհրդի ղեկավարի կողմից: Տարածքային կազմակերպության խորհրդի նիստի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է խորհրդի անդամներին ոչ ուշ, քան 3 օր առաջ:

11.10. Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է խորհրդի ղեկավարի կողմից` իր նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների 1/3-ի պահանջով:
Տարածքային կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվում է նախաձեռնողի օրակարգով` մեկօրյա ժամկետում:

11.11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավարը`
  1. ղեկավարում է տարածքային կազմակերպության խորհրդի գործունեությունը,
  2. հրավիրում և վարում է տարածքային կազմակերպության խորհրդի նիստերը, ստորագրում դրանց արձանագրությունները,
  3. ներկայացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային կազմակերպությունը,
  4. կազմակերպում է կուսակցական ժողովներ տարածքային կազմակերպությանը կցված համայնքներում,
  5. վարում է տարածքային կազմակերպությանը կցված տարածքում բնակվող ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների և համակիրների հաշվառումը,
  6. հանրապետական խորհրդի կողմից սահմանված կարգով կազմակերպում է անդամավճարների գանձումը և դրա որոշված մասի փոխանցումը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ դրամարկղ,
  7. երկու ամիսը մեկ գրավոր տեղեկություններ է հաղորդում վարչության գործադիր քարտուղարին` տարածաքային կազմակերպությունում հաշվառված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամների, անդամավճարների գանձման և գույքի օգտագործման վերաբերյալ:
12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Տարածքային կազմակերպությունների խորհուրդները ՀՀ համայնքներում ձևավորում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ սկզբնական կազմակերպություններ:

12.2. Սկզբնական կազմակերպության բարձրագույն մարմինը կազմակերպության ընդհանուր ժողովն է:

12.3. Սկզբնական կազմակերպությունը գործում է վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա, կարող է ունենալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից տրամադրված գույք:

12.4. Սկզբնական կազմակերպության ղեկավարին մեկ տարի ժամկետով նշանակում է տարածքային կազմակերպության խորհուրդը` կազմակերպության ժողովի ներկայացմամբ:

12.5. Սկզբնական կազմակերպության ղեկավարը կազմակերպում է սկզբնական կազմակերպության գործունեությունը:

12.6. Սկզբնական կազմակերպության ղեկավարին ազատում է տարածքային կազմակերպության խորհուրդը` իր կամ տարածքային կազմակերպության ժողովի կամ սկզբնական կազմակերպության ժողովի նախաձեռնությամբ:

12.7. Սկզբնական կազմակերպության ժողովը հրավիրվում է տարածքային կազմակերպության խորհրդի կողմից` առնվազն տարին մեկ անգամ:


13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ, ԱԿՈՒՄԲՆԵՐԸ 
ԵՎ ԱՅԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

13.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ կարող են ստեղծվել հանձնաժողովներ և ակումբներ (օրինակ` երիտասարդական, բնապահպանական, գիտական, մշակութային, վերլուծական և այլն), ինչպես նաև այլ  կառուցվածքային ստորաբաժանումներ:

13.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ հանձնաժողովները, ակումբները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները ստեղծվում են վարչության կողմից:

13.3. Կառուցվածքային ստորաբաժանումները կազմված են դրանց նախագահներից, քարտուղարներից, վերստուգիչներից, որոնք նշանակվում են վարչության կողմից մեկ տարի ժամկետով և անդամներից:

13.4. Կառուցվածքային ստորաբաժանումներում կարող են ընդգրկվել նաև ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համակիրները, ինչպես նաև մասնագետներ, որոնք չեն կարող լինել նախագահ, քարտուղար կամ վերստուգիչ:

13.5. Հանձաժողովները, ակումբները և այլ կառուցվածքային ստորաբաժանումները`
  1. մշակում և վարչության հաստատմանն են ներկայացնում իրենց գործունեության ծրագրերը,
  2. նախապատրաստում են զեկույցներ և տեղեկանքներ իրենց գործունեության վերաբերյալ,
  3. կազմակերպում են միջոցառումներ, հասարակական քննարկումներ, սեմինարներ կամ բանավեճեր առանձին խնդիրների վերաբերյալ,
  4. ունեն վարչության կամ հանրապետական խորհրդի օրակարգում սահմանված կարգով հարց առաջարկելու իրավունք:
13.6. Կառուցվածքային ստորաբաժանումների նախագահները կազմակերպում են այդ ստորաբաժանումների աշխատանքները և ներկայացնում են նրանց հանրապետական խորհրդում:

13.7. Կառուցվածքային ստորաբաժանումների քարտուղարները կազմակերպում են այդ ստորաբաժանումների գործավարությունը:

13.8. Կառուցվածքային ստորաբաժանումների վերստուգիչները կարող են պահանջել այդ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն:

14. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈԻԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14.1. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 
վարչությունը օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով  ստեղծում է ներկայացուցչություններ`  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրը, շահերը, պաշտոնական տեսակետները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով:

14.2. Օտարերկրյա պետություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ երկայացուցչությունների ղեկավարները, իսկ միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչները նշանակվում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից մեկ տարի ժամկետով և գործում են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա:

14.3. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչներ կամ ներկայացուցչությունների ղեկավարներ կարող են հանդիսանալ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները:

14.4. Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ներկայացուցիչները կամ ներկայացուցչությունների ղեկավարները`
  1. լիազորագրի հիման վրա հանդես են գալիս ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անունից,
  2. մշակում և վարչության հաստատմանն են ներկայացնում իրենց գործունեության ծրագրերը,
  3. նախապատրաստում և ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ախագահին և վարչությանը ներկայացնում են զեկույցներ և տեղեկանքներ իրենց գործունեության վերաբերյալ,
  4. կազմակերպում են միջոցառումներ, հասարակական քննարկումներ, սեմինարներ կամ բանավեճեր առանձին խնդիրների վերաբերյալ:

15. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՄ  ԽՄԲԵՐԸ

15.1. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ Երևանի ավագանու անդամ ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցություն կամ խումբ:

15.2. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր կամ Երևանի ավագանու անդամ ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները պարտավոր են ընդգրկվել Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  խմբակցության կամ խմբի մեջ:

15.3. Վարչության համաձայնությամբ կարող է ստեղծվել Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու համատեղ խումբ այլ կուսակցությունների հետ:

15.4.  ՀՀ Ազգային Ժողովի կամ Երևանի ավագանու ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  խմբակցությունը կամ խումբը`
  1. վարչության քննարկմանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը, 
  2. յուրաքանչյուր նստաշրջանից հետո վարչությանը հաղորդում է ներկայացնում կատարած աշխատանքների վերաբերյալ,
  3. վարչության հաստատմանն է ներկայացնում խմբակցության կամ խմբի ղեկավարի թեկնածությունը,
  4. ՀՀ Ազգային Ժողովի ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ  խմբակցությունը կամ խումբը վարչության և հանրապետական խորհրդի որոշումների հիման վրա առաջադրում է Ազգային ժողովի և վարչապետի թեկնածությունները, կամ հայտարարում է Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի թեկնածությունները պաշտպանելու մասին:

16.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

16.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

16.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք (ներառյալ` դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ), ինչպես նաև մտավոր սեփականություն:

16.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:

16.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ սեփականությունը գոյանում է`
  1. անդամավճարներից,
  2. օրենքով սահմանված կարգով իրականացված հրատարակչական գործունեությունից, օրենքով սահմանված կարգով ստացվող նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից,
  3. օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորումից,
  4. օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
16.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցներն օգտագործվում են միայն նրա գործունեության, նպատակների իրականացման համար` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նախագահի և վարչության որոշումների հիման վրա:

16.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գույքը կառավարում են վարչության կողմից սահմանված կարգով:


17. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

17.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է լուծարվել և վերակազմակերպվել (միաձուլվել, միացվել, բաժանվել, առանձնացվել), համագումարի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

17.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է լուծարվել (գործունեությունը դադարեցնել առանց նրա իրավունքներն ու պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու) օրենքով սահմանված կարգով և օրենքով սահմանված դեպքերում:

Սույն կանոնադրությունը կազմված է 13.04.2013թ. և բաղկացած է 19 (տասնինը) թերթից:  

Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (18.05.2013)
Դիտումներ: 1397 | Տեգեր: ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0