Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Հովհաննես Ադամյան
Հովհաննես Ադամյան
հայ ճարտարագետ և գյուտարար, 
գունավոր հեռուստացույցի ստեղծողը

 
Ադամյանը աշխատանքի պահին

1879, փետրվարի 5, Բաքու - 1932, սեպտեմբերի 12, Լենինգրադ

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ-ին Երևանի համալսարանի լաբորատորիայում նա պատրաստել և գործողության մեջ է դրել «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թ-ին: Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը: Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում` նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում: Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում: Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ: Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը): 1913 թ-ի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում: Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը: Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ-ին Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թ-ին: 1945–51 թթ-ին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53 թթ-ին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար: Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների: Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները: Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ: Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է: Ադամյանի աճյունը 1970 թ-ին Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից փոխադրվել է Երևանի քաղաքային պանթեոն: Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը: Տես նաև Հեռուստատեսություն:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (05.02.2013)
Դիտումներ: 1827 | Տեգեր: ճարտարագետներ, գյուտարարներ | - Վարկանիշ -: 0.0/0