Գլխավոր էջ » Հոդվածներ » Պրակտիկ խոհանոց » Քաղցրավենիք

Բայադերա
5 ձուն 2 թ/բ շաքարավազով դարձնել գոգլի, ավելացնել 250 գր կարագ, քառորդ թ/բ մածունի և թ/գ սոդայի խառնուրդ, 3 բաժակ ալյուր, լավ խառնել և լցնել նախապես հատակին և կողքերին յուղ քսած ոչ շատ խոր ամանի մեջ և միջին կրակով թխել ջեռոցում: Պատրաստի թխվածքը սառչելուց հետո թեյի բաժակի օգնությամբ կտրատել մասերի, հետո ամեն մեկը մեջտեղից հորիզոնական ուղղությամբ բաժանել երկու մասի, շերտերից մեկին կրեմ քսել, միացնել երկրորդ շերտով, երեսին և կողքերին կրեմ քսել և բոլոր կողմերից պատել թխվածքի փշրանքներով: 

Ստացվում է գեղեցիկ և համեղ թխվածք: 

Ցանկության դեպքում կարելի է երեսին ցանել նաև շաքարի փոշի կամ մեջտեղում թարմ ելակ, բալ դնել, իսկ ձմռանը՝ մուրաբայի հատիկներ:


Կատեգորիա: Քաղցրավենիք | Ավելացրեց: armenlur (06.03.2013)
Դիտումներ: 1499 | Տեգեր: Պրակտիկ խոհանոց | - Վարկանիշ -: 1.5/2