Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Աղասի Խանջյան
Աղասի Խանջյան 
Սովետական կուսակցական և պետական գործիչ



1901, հունվարի 30 - 1936, հուլիսի 9

Ծնվել է Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժանարում (որտեղ սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին)։ 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Խանջյանը հատուկ ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:
Խանջյանը սպանվել է 1936թ. Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (Պաշտոնապես հայտարարվել է ինքնասպանություն)։ Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը` ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։ 
Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (30.01.2013)
Դիտումներ: 1690 | Տեգեր: պետական գործիչներ, Աղասի Խանջյան | - Վարկանիշ -: 5.0/1