Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Աշխարհբեկ Քալանթար
Աշխարհբեկ Քալանթար 
հայ մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ։

 
1884 թ, փետրվարի 11, Արդվին (Լոռու)
–1942), 

Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թվականի փետրվարի 11–ին, Լոռու Արդվին գյուղում։ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ 1914 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի վարիչ։ 1914 թվականին Մառն իր բացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների ղեկավարությունը և այդ աշխատանքների շնորհիվ են այսօր Հայաստանում պահպանվում Անիի հնագիտական նյութերը, որոնք գիտնականը փրկեց 1918 թվականին։ Մինչ այդ՝ 1917 թվականին՝ Ն. Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավանքներին։
Աշխարհաբեկ Քալանթարը Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, ուր նաև ստեղծեց հնագիտության ամբիոնը։ 1922 թվականին հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը, ինչպես և հիմնադիրներից մեկը եղավ Հայաստանում հնությունների պահպանության կոմիտեի։ Նա ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր ու պեղումներ, իբրև հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել է մասնագետների մի քանի սերունդներ։
Աշխարհբեկ Քալանթարի բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938 թվականին, մահացավ 1942 թվականին աքսորում։


Աշխատությունները

«Անիի պեղումները», Հորիզոն 1907
Պրոֆ, Ն. Մառի պեղումները Անիում, Հորիզոն 1909
«Ազգային թանգարանի հարցը», Հովիտ 1909
Պատմական հուշարձանների ոչնչացումը ռամական գործողությունների տարածքում թուրքական ռազմաճակատում, Հորիզոն 1916
«Վանստան» 1933
Վիշապների դարաշրջանի ջրաբաշխական համակարգը, 1935
«Նյութեր հայկական և Ուրարտական պատմությունից»
«Հայաստան. Քարե դարից միջնադար», Երևան, 2007

Քալանթարին նվիրված հուշատախտակի բացում

2006 թ.–ին Երևանի Տերյան փողոցի թիվ 62 տան առջև բացվել է Քալանթարին նվիրված հուշատախտակ։ Աշխարհբեկ Քալանթարը ապրել է այդ տանը 1935-38 թթ.-ին։
Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը։


Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (10.02.2013)
Դիտումներ: 3224 | Տեգեր: հնէաբաններ, գիտնականներ, հայագետներ | - Վարկանիշ -: 5.0/1