Աղաբեկ Խաչատրյան - Արցախյան - Ազատամարտ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Արցախյան

Աղաբեկ Խաչատրյան
Առաջամարտիկներ

Աղաբեկ Խաչատրյան՝ Բեկ


ՄԵՆՔ հար­կադր­ված ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ ԳՆԱ­ՑԻՆՔ ՀԱՂ­ԹԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ. Ար­ցա­խա­մար­տը մեզ պար­տադր­ված փոր­ձու­թյուն էր, որը պի­տի պատ­վով անց­նե­ինք։ Եվս մեկ ան­գամ ապա­ցու­ցե­ինք, որ մի բուռ հա­յու­թյու­նը բռունցք­վել գի­տի, երբ վտանգ­ված է ամե­նաթան­կը՝ հող հայ­րե­նին... 
Հե­րո­սա­կան այս պայ­քա­րում հաղ­թեց մի­աս­նու­թյու­նը, կո­րո­վը, ոգին։ Մեր կռիվն ար­դար էր։
Հո­ղի տեր էինք ու դրա զո­րու­թյունն էր մեր երակ­նե­րում։ Ադր­բե­ջան­ցի ելու­զա­կը քոչ­վոր պա­պե­րից մի­այն ոչն­չաց­նե­լու, պղ­ծե­լու կա­րո­ղու­թյուն էր ժա­ռան­գել։ Գայ­լի ախոր­ժա­կով չէր ու­զում հրա­ժար­վել նվեր ստա­ցած պա­պե­նա­կան մեր հո­ղե­րից։ Բե­կում էր պետք։ Եվ քա­ջա­րի հա­յոր­դիք ան­վա­րան նետ­վե­ցին պայ­քա­րի` պաշտ­պա­նե­լու օտար սմ­բակ­նե­րի տակ երոր­վող մեր սուրբ հո­ղը։ Եվ հաղ­թե­ցինք` մեզ նվի­րե­լով ամե­նա­թան­կը` հաղ­թո­ղի հպար­տու­թյու­նը։ 

Պայ­քա­րի նվիր­յալ մար­տիկ­նե­րից էր Աղա­բեկ Խաչատրյանը՝­ Բեկը, ով շարժ­ման առա­ջին իսկ օր­վա­նից գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կի­զա­կե­տում էր։ Հայ­րե­նա­սի­րու­թյան առա­ջին դա­սը պապն էր տվել, «թուրք» բառն առա­ջին ան­գամ նրանից էր լսել։ Ճա­կա­տագ­րի ծանր հար­ված­նե­րով հո­ղից կտր­ված, Էրզ­րու­մից գաղ­թած հա­յե­րից էր պա­պը, ում հո­գում միշտ ար­թուն էր կորց­րած հայ­րե­նի­քի կա­րո­տը, ցա­վը, վրե­ժը։ Հա­ճախ էր թոռ­անն ա­սում, որ իրենց պա­պե­նա­կան հո­ղու­մ՝ ըն­կու­զե­նու տակ, 10 մո­սին կա։ Այն օրը, երբ թոռը կհա­նի դրանք և յու­րա­քանչ­յու­րով 10 թուր­ք կս­պա­նի՝ ին­քը հան­գիստ խղ­ճով կհե­ռա­նա աշ­խար­հից։ Երբ Բե­կը հայտ­նեց պա­պուն, որ սկս­վել է ար­ցախ­յան գո­յա­պայ­քա­րը, զեն­քը հանձ­նե­լով թո­ռա­նը, նա պատ­գա­մեց՝ եթե թուր­քի նկար էլ տես­նես, կրա­կիր, չխ­նա­յես։ Հա­յի դա­րա­վոր ցավն էր խո­սում պա­պու շուր­թե­րով։ Սե­փա­կան աչ­քե­րով էր տե­սել, թե ինչ­պես են թուրք գա­զան­նե­րը հոշ­ո­տում հա­յե­րին։

Ըմբ­շա­մար­տի մար­զիչ էր Աղա­բեկ Խաչատրյանը։ Մի օր էլ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տով մի քա­նի մար­դ, որոն­ցից մե­կը Ռազ­միկ Վա­սիլ­յանն էր, բարձ­րա­խո­սով հայ­տա­րա­րե­ցին, որ Սում­գա­յի­թում ջար­դեր են սկս­վել։ Զեն­քին տի­րա­պե­տող տղա­մարդ­կանց հրա­վի­րե­ցին հա­վա­քի։ Բեկն առա­ջին կա­մա­վո­րա­կան­նե­րից էր, ով զին­վո­րագր­վեց պայ­քա­րին։ Մաս­նակ­ցեց Երաս­խա­վա­նի մար­տե­րին։ Հիշ­ենք, որ այս­տեղ զոհ­վեց Մով­սես Գոր­գիս­յա­նը։ Նա­խիջևանի Սա­դա­րակ գյու­ղի տա­րած­քից ադր­բե­ջան­ցի­նե­րը մեծ տրա­մա­չա­փի թն­դա­նոթ­նե­րից ռմ­բա­կո­ծում էին Երաս­խը, Սու­րե­նա­վա­նը և հա­րա­կից՝ Արա­րա­տի նավ­թա­բա­զա­յի ուղ­ղու­թյամբ՝ փոր­ձե­լով պայ­թեց­նել այն և զր­կել մեզ վա­ռե­լի­քի պաշ­ար­նե­րից։ Ար­կե­րը մե­կը մյու­սի հետևից պայ­թում էին մոտ տա­րա­ծու­թյան վրա, բայց չէ­ին հաս­նում բա­զա­յին։ Եր­կու արկ պայ­թեց Սու­րե­նա­վա­նի կենտ­րո­նում, ավեր­վա­ծու­թյուն չե­ղավ։ Ջրա­հան կա­յա­նում տե­ղա­կայ­ված էր ԽՍՀՄ Ներ­քին զոր­քե­րի լավ զին­ված մի ստո­րա­բա­ժա­նում, որը չէր մի­ջամ­տում իրա­դար­ձությն­նե­րին։ Երբ ար­կը պայ­թեց պարս­պից մի քա­նի մետր հե­ռա­վո­րու­թյան վրա, Աղա­բեկ Խա­չատր­յա­նը՝ Բե­կը, իր «Ծռե­րից» տաս­ներ­կու­սի հետ, իսկ մնա­ցա­ծին թող­նե­լով Իշ­խա­նա­սա­րի դիր­քե­րում, հա­սավ զրա­հա­պատ փո­խադ­րի­չին (ԶՓ)։ Հինգով մի կերպ տե­ղա­վոր­վե­ցին խցի­կում, մյուս­նե­րը բարձ­րա­ցան թափք և շա­րու­նա­կե­ցին շարժ­վել դե­պի Երասխ։ Տեղ հա­սան, ԶՓ-ը կանգ առավ Երաս­խի գի­նու կոմ­բի­նա­տի մոտ։ Աղա­բեկ Խա­չատր­յա­նը, Անդ­րա­նի­կը, Կա­րե­նը, Վար­դա­նը մո­տե­ցան Վազ­գեն Սարգս­յա­նին։ Նա ձեռ­քով ցույց տվեց  Սա­դա­րա­կի թի­կունքն անց­նե­լու ճա­նա­պար­հը և ասաց. 
- Վերևում տղա­ներն են, եր­կու հետևակա­յին մար­տա­կան մե­քե­նա (ՀՄՄ) և ԶՓ կա, գն­դա­պետ Սա­ֆար­յա­նը թող հա­մո­զի ԽՍՍՀ­-ի ներ­քին գոր­ծե­րի ստո­րա­բա­ժան­ման պե­տի տե­ղա­կալ Կոլ­յա­յին, զրա­հա­մե­քե­նա­ներն ու զի­նամ­թերքն թող­նեն ազա­տա­մար­տիկ­նե­րին և տան­կիստ­նե­րի հետ վե­րա­դառ­նան, եթե ոչ` դի­մել ու­ժի։ 

Բեկի ջոկատը մեկնում է մարտի

ԶՓ ոլո­րապ­տույտ հար­մար ճա­նա­պարհ ընտ­րե­լով բարձ­րա­ցավ սա­րալանջ։ Բե­կը բարևեց գն­դա­պե­տին և հա­ղոր­դեց հանձ­նա­րա­րու­թյու­նը։ Կոլ­յան չէր հա­մա­ձայն­վում։ Գն­դա­պե­տը եր­կու տան­կիստ­նե­րի և Կոլ­յա­յի հետ ՈՒ­ԱԶ-469 մե­քե­նա­յով ետ վե­րա­դար­ձավ։ Բե­կի խում­բը արագ մի­ա­ցավ տղա­նե­րին, ովքեր փոր­ձում էին լռեց­նել թշ­նա­մու կրա­կա­կե­տե­րը։ Մի­ակ կարկ­տա­բեր ամ­պեր ցրող հրա­նո­թը Երաս­խի գի­նու կոմ­բի­նա­տի հա­րա­կից տա­րած­քից ար­կեր էին ար­ձա­կում Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ։ Հետ­հար­վա­ծի ու­ժից հե­նակ­նե­րը խր­վում էին աղո­տա­հո­ղում, փո­խում փո­ղի նշա­նա­ռու­թյու­նը։ Բռունցք Մար­տի­նը զայ­րա­ցած ձեռ­քե­րը թա­փա­հա­րում էր հո­ղի փափ­կու­թյան վրա, կրկ­նե­լով` ոչինչ­-ո­չինչ հի­մա ծռե­րը տեղ կհաս­նեն, ձեզ դաս կտան։ Մեկ-­մեկ մո­տե­նում է հրա­նո­թին, հեն­վում վրան, ձեռ­քով խփում կի­սա­սարք ճայ­թի­չին։ Չար լու­րը հա­սավ տղա­նե­րին, որ Բե­կը թշ­նա­մու գն­դա­կից վի­րա­վո­րել է ձախ ոտ­քից։ 
Առանց ապա­քին­վե­լու Իշ­խա­նի, Խա­չի­կի հետ շտա­պում էր հաս­նել Գո­րի­ս՝ մաս­նակ­ցե­լու Տեղ գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին։ 25 հո­գա­նոց ջո­կա­տի հրա­մա­նա­տար էր, թեև իրեն զին­վոր էր հա­մա­րում։ Ապա մեկ­նեց Ստե­փա­նա­կերտ, հե­տո Հադ­րու­թի ան­տա­ռի մեջ՝Մեծ Թաղ­լար գյուղ։ 
Մի օր լու­սա­դե­մին, հեր­թա­կան ռմ­բա­կո­ծու­թյու­նից հե­տո, հռ­թի­ռի օղակն ըն­կել էր դպ­րո­ցի բա­կում։ Գյու­ղը խու­ճա­պի մեջ էր։ Տագ­նա­պա­հար այս ու այն կողմ էին վա­զում ոտա­բո­բիկ մա­նուկ­ներ, կա­նայք։ Ավե­լի ու ավե­լի էր ամ­րապնդ­վում այն հա­մոզ­մուն­քը, որ պետք է ապ­րել, կռ­վել հա­նուն այս մա­նուկ­նե­րի...

Թանկ են հուշ­ե­րը։ Ազա­տա­մար­տիկն անս­փոփ ցա­վով անուն առ անուն հիշ­ում է զոհ­ված ըն­կեր­նե­րին։ Ափ­սո­սան­քով է պատ­մում այն 7 խի­զախ­նե­րի մա­սին, ով­քեր հա­կա­ռա­կոր­դի ստո­րու­թյան զո­հը դար­ձան։ Կոբ­րա-2 դիր­քում էին տղա­նե­րը, երբ ան­տա­ռից կնոջ աղա­ղակ­ներ լսե­ցին։ Օգ­նու­թյուն էր խնդ­րում։ Հայ ազա­տա­մար­տի­կը չէր կա­րող ան­տար­բեր մնալ։ Սա­կայն դա ծու­ղակ էր։ Ելու­զակ­նե­րը հա­յե­րե­նին տի­րա­պե­տող կին էին գտել և ստի­պել օգ­նու­թյուն խնդ­րել։ Երբ մեր մար­տիկ­նե­րը օգ­նու­թյան էին շտա­պում, դեմ առ դեմ հան­դի­պե­ցին հա­կա­ռա­կոր­դի զին­վոր­նե­րին, ով­քեր հա­յե­րեն էին խո­սում։ Սա­կայն Բաք­վից եկած Սաշ­ան ան­մի­ջա­պես կռա­հեց, որ հայ չեն։ Կրակ բա­ցե­ցին։ Փրկ­վեց մի­այն մե­կը...

Աղա­բեկ Խա­չատր­յա­նը մաս­նակ­ցել է նաև Շուշ­ի­ի ազա­տագր­մա­նը։ Իր ձեռ­քով ցի­րու­ցան եղած թո­ւր­քա­լե­զու «ШУША» տա­ռե­րը հա­վա­քեց և հանձ­նեց թան­գա­րա­նին...

Իսկ, երբ Վազ­գեն Սարգս­յա­նի կո­չով կազ­մա­վոր­վում էր «Ար­ծիվ մա­հա­պարտ­ներ» գու­մար­տա­կը, նա այն խի­զախ­նե­րից էր, ով աչ­քի առաջ ու­նե­նա­լով մա­հը, ան­վա­րան մի­ա­ցավ մա­հա­պարտ­նե­րին։ Ոսոխն ընդ­հուպ մո­տե­ցել էր Գան­ձա­սա­րին։ Սա­կայն մա­հա­պարտ­նե­րը վճ­ռա­կան հար­վա­ծով փո­­խե­ցին պա­տե­րազ­մի ել­քը։

Նրա հետ զրույ­ցը հայ­րե­նա­սի­րու­թյան և ազ­գա­սի­րու­թյան մի յու­րա­հա­տուկ դաս է։ Ազա­տա­մար­տի­կը Պատ­մում է  պա­տե­րազ­մի դր­վագ­նե­րից, խո­սում հայ­րե­նա­սի­րու­թյան մա­սին։ Պատ­մում է հե­րո­սը, ու կար­ծես մեր խի­զախ նախ­նի­նե­րի ոգին է խո­սում.
- Հայ­րե­նա­սեր ծն­վում են։ Մեր մայ­րե­րի, քույ­րե­րի, ապա­գա մայ­րե­րի երակ­նե­րով հո­սող հայ­րե­նա­սի­րու­թյունն է փո­խանց­վում հայ­րեն­յաց պաշտ­պա­նին։ Նրանք են ծն­վում հե­րոս­ներ, նրանք են մեզ ուժ տա­լիս։
Հայ­րեն­յաց ապա­գա պաշտ­պա­նը դա­սեր է առ­նում օրո­րո­ցից։ Եթե երե­խան պա­տաս­խա­նա­տու լի­նի իր մայ­րի­կի հա­մար, նա պա­տաս­խա­նա­տու կլի­նի նաև հայ­րե­նի­քի հա­մար։ Տղա երե­խան պետ­ք է ու­նե­նա 3 սր­բու­թյուն՝ Մայր, Հայ­րե­նիք և Աստ­ված։

Բե­կի ամե­նան­վի­րա­կան ցան­կու­թյու­նը զոհ­ված ըն­կեր­նե­րի հիշ­ա­տա­կը հա­վեր­ժաց­նող կո­թող­ներ կանգ­նեց­նելն է, որ­պես­զի սե­րունդ­նե­րը ճա­նա­չեն, խո­նարհ­վեն նրանց հիշ­ա­տա­կի առջև։ Իր իսկ ջան­քե­րով կանգ­նեց­վել են զոհ­ված 2 ըն­կեր­նե­րի հուշ­ար­ձան­նե­րը, սա­կայն գործն անա­վարտ է հա­մա­րում. անե­լիք­ներ դեռ կան։
Երբ խո­սում է մեր մի­աս­նու­թյան, պայ­քա­րի ու հաղ­թա­նա­կի մա­սին, հպար­տու­թյան կայ­ծեր են բոցկլ­տում նրա արծ­վե­նի հա­յաց­քում.
- Մենք ազ­գո­վի կռ­վել, ազ­գո­վի հաղ­թել ենք։ Ոչ ոք չի կա­րող ան­հա­տա­կա­նաց­նել այս պա­տե­րազ­մը։ Մենք պա­տե­րազմ չենք ու­զում, կռ­վե­ցինք խա­ղա­ղու­թյան հա­մար։ Այ­սօր պի­տի պահ­պա­նենք այդ թանկ հաղ­թա­նա­կը, փո­խան­ցենք սե­րունդ­նե­րին, որ նրանք էլ ար­ժա­նա­պատ­վո­րեն ապ­րեն...­ Մի­աս­նա­կան էինք, մեկս մյու­սին նվիր­ված։ Եր­բեք չենք մտա­ծել, որ փամ­փուշ­տը քիչ է։ Կռ­վել ենք այն գի­տակ­ցու­մով, որ թուր­քին հող չզի­ջենք, որ մեր պա­պե­րի ոխը պի­տի հա­նենք, որ տա­լու բան ու­նենք սե­րունդ­նե­րին։
Որ­դի­նե­րին ևս դաս­տի­ա­րա­կել է նույն ոգով. նրանք եր­կուսն էլ այ­սօր հա­յոց բա­նա­կի օրի­նա­կե­լի զին­վոր­ներ են.
- Հ­պարտ եմ, որ զա­վակ­ներս ծա­ռա­յում են։ Նրանց ասել եմ, որ զո­րա­մա­սը մեծ տուն է, իսկ հրա­մա­նա­տար­նե­րը` ծնող­ներ։ Աստ­ված մի արաս­ցե, եթե անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի, մեր զին­վոր­նե­րը մե­զա­նից լավ են կռ­վե­լու, նրանք ավե­լի ու­ժեղ են, քա­նի որ մեր ար­յունն է նրանց երակ­նե­րում։ Նրանք դեռ մոր ար­գան­դում պա­տե­րազ­մի մեջ էին։ Դա իմ հա­մոզ­մունքն է։ Ոչ ոք իրա­վունք չու­նի նրանց փնո­վե­լու։ Իսկ բա­նա­կից խու­սա­փող երի­տա­սարդ­նե­րին ու նրանց ծնող­նե­րին դա­վա­ճան եմ հա­մա­րում։ 
Կա­տա­րած սխ­րանք­նե­րի հա­մար բազ­մա­թիվ մե­դալ­նե­րի ար­ժա­նա­ցած ազա­տա­մար­տիկն ավե­լորդ է հա­մա­րում խո­սել դրանց մա­սին և հի­մա էլ իրեն զին­վոր է հա­մա­րում. Հայ­րե­նի­քի զին­վոր։

Ահա այս­պես ապ­րում է հպարտ` իր կռի­վը տված, հաղ­թած մար­տի­կը։ Հե­րոս­նե­րն ապ­րում են մեզ հետ ու մեր կող­քին... Անգ­նա­հա­տե­լի է նրանց սխ­րան­քը... Ն­րանք են իրենց ներ­կա­յու­թյամբ մեր ոգին ամ­րաց­նում, պայ­քա­րե­լու ուժ տա­լիս։ Դեր-­Զո­րից մա­զա­պուրծ եղած տա­րա­գիր հայրս կա­րո­տա­բաղ­ձու­թյամբ հյու­րըն­կա­լել էր հու­նաս­տա­նաբ­նակ ազ­գակ­ցու­հուն՝ տի­կին Սոֆ­յա­յին։ Հան­դիպ­ման ան­պատ­մե­լի բերկ­րու­թյուն էր մեր հար­կի տակ։ Թն­դում էր հա­յոց եր­գը. 

- Դե եկեք եղ­բայր­ներ մի­ա­նանք, 
Մեր ազ­գին, մեր հո­ղին տեր դառ­նանք,
 
Տի­կին Սոֆ­յան քնք­շա­գին փա­թաթ­վել էր հայ­րի­կիս և իրար գտած` այս ան­գամ ար­տաս­վում էին եր­ջան­կու­թյու­նից։ Նրանց ու­ղեկ­ցել էր գաղ­թի մղ­ձա­վան­ջը։ Իրենց առաս­պե­լա­կան զրույց­նե­րից, ինձ հա­մար ար­դեն ըմբռ­նե­լի, հայ­րի­կիս քա­րա­ցած տրտ­մու­թյու­նից շա­րու­նակ անձրևում էր հո­գիս։
Տի­կին Սոֆ­յան ուխ­տի ճամ­փա ու­ներ դե­պի հա­յոց հի­նա­վուրց պատ­մա­կան Շուշ­ի։
Ես 9-րդ դա­սա­րա­նի սան էի։ Ուխ­տագ­նա­ցու­թյան մաս­նա­կից դարձ­րե­ցին նաև ինձ։ Երբ հա­սանք Գո­րիս-­Լա­չին-­Շուշ­ի մայ­րու­ղուն, հատ­վե­ցինք։ Ազե­րի­նե­րը սա­րի բարձ­րու­թյամբ բր­գաձև շա­րել էին հս­կա սա­լա­քա­րեր և փա­կել ճա­նա­պար­հը։ Փոր­ձե­ցինք բարձ­րա­նալ ողորկ, անձրևաթաց քա­րե­րի վրա­յով, սա­կայն սա­հում, վայր էինք ընկ­նում։ Այդ­պես էլ չհա­ջող­վեց մեզ տես­նել հա­յոց բեր­դա­քա­ղա­քը, որին ապօ­րի­նա­բար տի­րա­ցել էին ադրբեջանցի­նե­րը։ Դար­պա­սին ամ­րաց­րած «ШУША» թր­քա­խոս տա­ռե­րը զայ­րույ­թով լց­րին մեր սր­տե­րը, որ հա­յե­րը կհա­մախմբ­վեն` փր­կե­լու հա­մար մեր հո­ղը, մեր ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը։ Տի­կին Սո­ֆի­ան ինք­նա­բե­րե­բար ծն­կի իջավ, համ­բու­րեց անձրևաթաց հո­ղը և քա­րե­րի շուրջ վա­ռեց իր հա­վա­տի մո­մը.
- Իմ հա­յոց քա­րե­րով անօ­րե­նը փա­կեց ուխ­տիս ճամ­փան,- փոք­րիկ երե­խա­յի պես ան­զոր նա դա­ռը հե­կե­կաց, ապա խա­չակն­քե­լով` հա­յաց­քը ուղ­ղեց դե­պի վեր,- կու­զեմ հա­ջորդ այ­ցիս ժա­մա­նակ ազա­տագռ­ված տես­նել հա­յոց Շուշ­ին և երկր­պա­գո­րեն համ­բու­րել այն ձեռ­քը, որը մեր դար­պաս­նե­րից վայր կնե­տի թր­քա­խոս տա­ռե­րը։ 
Բե­կը հաղ­թա­նա­կից հե­տո, որ­պես ռազ­մա­կան ավար, իր սե­փա­կան ձեռ­քե­րով այդ տա­ռե­րը հանձ­նեց Ստե­փա­նա­կեր­տի թան­գա­րան։ 

Բե­կը, ազա­տա­մար­տիկ­նե­րին հայ­րե­նա­սի­րու­թյամբ ոգեշն­չե­լու հա­մար, կա­տա­րում էր մեջ­բե­րում­ներ, լավ իմա­նա­լով, որ ան­պատ­րաստ բա­նա­կը ստիպ­ված է մարտավարություն սո­վո­րել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում` այն զո­հե­րի գնով, որոն­ցից կա­րե­լի էր խու­սա­փել։ Եվ մի կա­թիլ քր­տին­քով կա­րե­լի է մի բա­լոն ար­յուն խնա­յել։ Պարապմունքնե­րի ժա­մա­նակ հիշ­եց­նում էր, որ «1945-ին ֆրան­սի­ա­ցի­նե­րը Գեր­մա­նի­ա­յից դուրս բե­րե­ցին 50.000 տոն­նա ար­խիվ, Գեր­մա­նի­ա­յի ռազ­մա­կան գոր­ծա­րան­նե­րի ամե­նա­գաղտ­նի և գեր­ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­ներ, իսկ ու­ղեղ­նե­րի որ­սի ժա­մա­նակ Ֆրան­սի­ա­յում հայտն­վեց մո­տա­վո­րա­պես 1.000 գեր­մա­նա­ցի մաս­նա­գետ։ Ամե­րի­կա­ցի­նե­րին բա­ժին հա­սավ գրե­թե 3.000, իսկ Խորհր­դա­յին Մի­ու­թյուն ճա­նա­պարհ­վե­ցին 5.000 գիտ­նա­կան և կոնստ­րուկ­տոր»։
Խա­չակ­րած ար­շա­վանք­նե­րի ժա­մա­նակ հս­տա­կո­րեն ար­տա­ցոլ­վել են աս­պե­տա­կան նույն հատ­կա­նիշ­նե­րը, ինչ­-որ տես­նում ենք դեռևս 5-րդ դա­րի հայ զին­վո­րա­կա­նու­թյան վար­քա­կա­նոն­նե­րում։ Ճա­պո­նա­կան սա­մու­րայ­նե­րի վար­քա­կա­նո­նը, որը կոչ­վում է հա­գա­կու­րե, դա­վա­նում է նույն սկզ­բունք­նե­րը, ինչ որ հա­յոց և միջ­նա­դար­յան Եվ­րո­պա­յի պատ­վի վար­քա­կա­նոն­նե­րը։ Պա­տի­վն ու անու­նը կյան­քից ավե­լի բարձր դա­սե­լու այդ հատ­կա­նիշ­ը բնո­րոշ է եղել Եվ­րո­պա­յի աս­պետ­նե­րին։ Հ. Սե­նկևիչի «Խա­չակ­իրները» գր­քում հան­դի­պում ենք պատ­վախնդ­րու­թյան, անձ­նա­զո­հու­թյան, նվիր­վա­ծու­թյան բա­զում դր­վագ­նե­րի։ 

ԱՑ­ՏԵԿ­ՆԵՐ։ Մար­տի դաշ­տում խի­զախ էին ու ան­գութ, բայց այլ ընտ­րու­թյուն նրանք չու­նե­ին։ Պարտ­վո­ղը կամ զոհ­վում էր, կամ որ­պես զոհ՝ մա­տուց­վում հաղ­թող կող­մին։Աց­տեկ­նե­րի զեն­քը պար­զու­նակ էր, բայց դրա կի­րա­ռու­թյու­նը մեծ վար­պե­տու­թյուն էր պա­հան­ջում։ Մար­տից առաջ երդ­վում էին մեռ­նել, բայց ոչ մի քայլ չնա­հան­ջել։ Նրանց կայս­րու­թյու­նը ջախ­ջախ­վեց իս­պա­նա­ցի կոն­կիս­տա­դոր­նե­րի (Իս­պա­նի­ա­յի և Պոր­տու­գա­լի­ա­յի նվա­ճող­ներ Կենտ­րո­նա­կան ու Հա­րա­վա­յին Ամե­րի­կա­յում) կող­մից։

ՄԻՋ­ՆԱ­ԴԱՐ­ՅԱՆ ՄՈՆ­ՂՈԼ­ՆԵՐ։ Նրանք մշ­տա­պես բար­բա­րոս­նե­րի համ­բավ են վա­յե­լել։ Բայց դա չխան­գա­րեց կա­ռու­ցել աշ­խար­հում երբևէ գո­յու­թյուն ու­նե­ցած ամե­նա­մեծ կայս­րու­թյու­նը։ Եվ­րո­պա­յի և Ասի­ա­յի մեծ մա­սը նվաճ­վել է մոն­ղո­լա­կան թեթև հե­ծե­լա­զո­րի կող­մից, որը ղե­կա­վա­րում էր աշ­խար­հի ամե­նա­հա­ջո­ղակ, միևնույն ժա­մա­նակ՝ ամե­նա­ար­յու­նար­բու հրա­մա­նա­տար Չին­գիզ խա­նը։ Մոն­ղոլ­ներն աչ­քի էին ընկ­նում կար­գա­պա­հու­թյամբ, գե­րա­զանց տի­րա­պե­տում էին նետ ու աղե­ղին։
Զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րը հա­ճախ էին ըն­դօ­րի­նա­կում նվաճ­ված ժո­ղո­վուրդ­նե­րի ռազ­մա­կան փոր­ձը։Այդ պատ­ճա­ռով սխալ է կար­ծել, որ նրանց հաղ­թա­նակ­նե­րը պայ­մա­նա­վոր­ված էին մի­այն քա­նա­կով, կամ վե­րագ­րել պա­տա­հա­կա­նու­թյա­նը։ 

ՄԱՄ­ԼՈՒՔ­ՆԵՐ։ Մահ­մե­դա­կա­նաց­ված այս մար­տիկ-ստ­րուկ­նե­րը կազ­մում էին սուլ­թան­նե­րի և խա­լիֆ­նե­րի էլի­տար բա­նա­կը։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում նրանք դար­ձան ինք­նու­րույն ռազ­մա­կան ուժ և հայ­ճախ էին ջախ­ջա­խում խա­չա­կիր­նե­րին։ Ման­կու­թյու­նից նրանց սո­վո­րեց­նում էին տի­րա­պե­տել ռազ­մա­կան ար­վես­տին և բժշ­կու­թյա­նը։ Ու­նե­ին սե­փա­կան պատ­վո-վար­քա­կա­նո­նը, որի կարևորա­գույն դրույթ­նե­րից մե­կը մե­ծա­հո­գու­թյունն էր պարտ­վող­նե­րի նկատ­մամբ։ 

ՍԱ­ՄՈՒ­ՐԱՅ­ՆԵՐ։ Միջ­նա­դար­յան Ճա­պո­նի­ա­յում պրո­ֆե­սի­ո­նալ ռազ­միկ­ներ էին թրի գոր­ծած­ման մեծ վար­պետ­ներ։ Սա­մու­րա­յա­կան թու­րը եղել է երբևէ գո­յու­թյուն ու­նե­ցած ամե­նա­սուր զի­նա­տե­սա­կը։ Ու­նե­ին սե­փա­կան պատ­վո-վար­քա­կա­նոն, որը պա­հան­ջում էր են­թարկ­վել տի­րո­ջը և հարկ եղած դեպ­քում կյան­քը զո­հա­բե­րել հա­նուն նրա։ Ապա­գա սա­մու­րա­յը կոպ­վում ու պատ­րաստ­վում էր վաղ ման­կու­թյու­նից՝ ամ­բողջ կյան­քի ըն­դաց­քում։ Ին­չի արդ­յուն­քում նրանք դար­ձան մարդ­կու­թյա­նը հայտ­նի ամե­նա­լավ պատ­րաստ­ված մար­դաս­պան­նե­րը։ 

ՎԻ­ԿԻՆԳ­ՆԵՐ։ Նրանց ժա­մա­նակ­նե­րից մեզ բա­ժա­նում է մի ամ­բողջ հա­զա­րամ­յակ, բայց մինչ օրս կա­թո­լիկ քա­հա­նա­ներն Աստ­ծուց օգ­նու­թյուն են հայ­ցում՝ նրան­ցից պաշտ­պան­վե­լու հա­մար։ Նոր­վե­գա­ցի ծո­վա­յին ռազ­միկ­նե­րից եվ­րո­պա­ցի­նե­րի սար­սա­փը այն­քան մեծ էր,որ ար­տա­ցոլ­վել է ան­գամ աղոթք­նե­րում։ Շուրջ 300 տա­րի վի­կինգ­նե­րի նա­վե­րը Նոր­վե­գի­ա­յից լո­ղում էին դե­պի Եվ­րո­պա՝ փառ­քի և ավա­րի հետևից։ Ծն­վե­լով Հյու­սի­սա­յին Եվ­րո­պա­յի բնակ­լի­մա­յա­կան խիստ պայ­ման­նե­րում և ամ­բողջ կյան­քում մսա­յին կե­րա­կուր­նե­րով սն­վե­լով՝ վի­կինգ­նե­րը դառ­նում էին հզոր ու ան­խիղճ ռազ­միկ­ներ։ Նրանց հա­ջող­վել է կո­ղոպ­տել ան­գամ Փա­րի­զը։

ՍՊԱՐ­ՏԱ­ՑԻ­ՆԵՐ։ «Վա­հան­նե­րով, կամ վա­հա­նի վրա»։ Այս­պի­սին էր Սպար­տա քա­ղա­քի բնակ­չու­թյան կար­գա­խո­սը։ Այս­տեղ ար­գել­ված էին բո­լոր տե­սա­կի զվար­ճանք­նե­րը և ճո­խու­թյուն­նե­րը։ Երբ տղան մե­ծա­նում էր այն­քան, որ կա­րո­ղա­նար ձեռ­քե­րի մեջ խա­ղա­լիք թուր պա­հել, հե­ռաց­նում էին մո­րից և տա­նում՝ ռազ­մա­կան կր­թու­թյուն ստա­նա­լու։

ԱԶԱ­ՏԱ­ՄԱՐ­ՏԻ­ԿԸ։ Ազ­գա­յին զար­թոն­քի ջա­հա­կիրն է հա­մա­մարդ­կա­յին եր­ջան­կու­թյան զգա­ցու­մով սուրբ գործ կա­տա­րող, դա­րեր ի վեր երա­զած ան­կա­խու­թյան ան­ցու­մա­յին կա­մուրջ։ Հար­կադր­ված պա­տե­րազ­մի փո­թո­րիկ­նե­րի ու ալե­կո­ծում­նե­րի հաղ­թա­հա­րող։ Բար­դու­թյուն­նե­րի ու փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով անց­նող ուժ­գին հար­ված­նե­րին դի­մա­ցող իմաս­տա­վոր ազա­տա­մար­դիկ։ Ներդ­նե­լով իրենց նյու­թա­կան, գի­տա­կան, հոգևոր կա­րո­ղու­թյուն­նե­րը, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում նաև կյան­քը, որոնց հարս­տու­թյան հիմ­քը հան­դի­սա­նում է սր­բա­զան սիո ապ­րու­մը։ Նրանց խոս­քը դառ­նում է գործ, քան­զի նրանց է բախտ վի­ճա­կել առա­ջի­նը մար­տըն­չել։ Պայ­քա­րում զոհ­վե­լով առա­ջաց­նում են հի­աց­մունք, այդ նվա­ճում­նե­րով մար­դու վեր­ջին ճի­գը ար­տա­հայ­տե­լով հա­մար­վում են օգ­տա­վետ խա­ղաղ ապ­րե­լու ար­գա­սիք։ Գնա­հա­տե­լով նրանց արի­ու­թյու­նը և այն համ­րե­լով բա­րուն, մտա­վոր ու հոգևոր բա­նա­կա­նու­թյու­նը կենտ­րո­նաց­նե­լով հասց­նում են հա­մա­մարդ­կա­յին օրի­նա­վոր ար­ժա­նա­պա­տիվ պա­հանջ­նե­րին։ Ահա ով­քեր են ազա­տա­մար­տիկ­նե­րը, որոնք այս չա­փա­նիշ­նե­րով է բնո­րոշ­վում և իրենց ծնուն­դով դառ­նում էն հե­րո­սա­կան։

Ղա­րա­բաղ­յան պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կից հե­տո Բե­կն իր մտա­հուշ­ե­րը հանձ­նեց թղ­թին։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան քա­ջա­րի հե­րո­սի մա­սին գր­քույ­կում կար­դում ենք. «Ինչ­պի­սի ող­բեր­գու­թյուն կա այս եր­կու տո­ղե­րի մեջ «հն­ձած ար­տե­րի սև ու դե­ղին խմոր­ման մեջ ցո­րե­նի հա­տի­կը դար­ձել է աղանձ, կարծր հա­յաց­քով հա­տի­կը հեծկլ­տում է ափե­րիս ճա­քած ակոս­նե­րի մեջ»։ Ազա­տա­մար­տիկ­ը ափի մեջ դնում է հայ­րե­նի­քի ճա­կա­տա­գի­րը։ Եվ կրկ­նում «Իմ զա­վա­կը չէ նա, ով ինձ հա­մար մեռ­նե­լու հրա­ման չի աղեր­սում ին­ձա­նից, վտան­գի ժա­մին ար­ծի­վի պես չի խո­յա­նում, իր բնին, իր ձա­գե­րին եր­կա­րող թշ­նա­մու ձեռ­քե­րի մեջ ժա­նիք­նե­րը, մա­գիլ­նե­րը չի խրում արի­ա­բար»։

«Կած­քար սա­րի քա­րան­ձա­վի մուտ­քին մո­տիկ, ձո­րի եզ­րին իր նոր տունն է հիմ­նել»։ Բե­կի նա­խա­ձեռ­նու­թյամբ Բա­գա­րա­նից երեք կտոր լեռ­նա­տե­սակ Գրա­նի­տե քար է բե­րել՝ Սո­նա­յի, Սա­րո­յի, Կա­րի­նե­ի ար­ձան­նե­րը քան­դա­կե­լու, ոս­կե շղար­շով պա­տե­լու,որ նրանք կես­գիշ­ե­րին պատ­վան­դա­նից իջ­նեն, հաս­նեն Արաքս. Կող­բա­սար, շր­ջեն ժեռ քեր­ծե­րում, օրո­րեն օրո­րոց­նե­րը հայ սուրբ կա­նանց, Աստ­ծո օրհ­նան­քով վե­րա­դառ­նան։ Բե­կի ցան­կու­թյունն է հա­յոց պատ­մա­կան մեծ հայ­րե­նի­քում՝ Արևմտ­յան Հա­յաս­տա­նում դա­տարկ մնա­ցած բո­լոր օրո­րոց­նե­րը դարձ­յալ լց­նել հա­յոց մա­նուկ­նե­րով։ 
Հաղ­թած հրա­մա­նա­տա­րը առանց տա­տան­վե­լու եկել էր Ազա­տու­թյան հրա­պա­րակ` լսե­լու Հա­յաս­տա­նի և ԼՂ­-ի ապա­գա­յին վե­րա­բե­րող կարևոր հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րը։ «1998թ-ից մինչև այ­սօր հայ­րե­նի­քը լքել են 1 մլն մարդ՝ 3.5 մլն­-ից։ Հի­մա այս թի­վը հա­մե­մա­տենք Արևմտ­յան Հա­յաս­տա­նում Օս­ման­յան Թուր­քի­ա­յի կող­մից տե­ղի ու­նե­ցած ցե­ղաս­պա­նու­թյան հետ։ Այ­սինքն, մար­դիկ, ովքեր հե­րոս ձևանա­լով աշ­խար­հից պա­հան­ջում են ճա­նա­չել հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իրենք Հա­յաս­տան երկ­րի ներ­սում նույն մասշ­տա­բի ցե­ղաս­պա­նու­թյուն են իրա­կա­նաց­րել»- հաղորդեց առա­ջին նա­խա­գա­հն իր ելույ­թում՝ ավե­լացնելով, որ դա ին­քը չի ասել, այլ ասել է Սերժ Սարգս­յա­նի նշա­նա­կած ՀՀ ար­տա­կարգ լի­ա­զոր դես­պան Շառլ Ազ­նա­վու­րը։
Բե­կն այս թվե­րը լսե­լուց հե­տո մռն­չաց, առ­յու­ծա­բաշ դեմ­քը Օպե­րա­յի ճա­կա­տից շե­ղե­լով շուռ եկավ դե­պի Արա­րատ սա­րի կող­մը, գլու­խը առավ ափե­րի մեջ, կքանս­տեց։ Վեր ­կա­ցավ, նա­յեց գե­նե­րալ Ս. Սա­ֆար­յա­նի աչ­քե­րին և ասաց.
- Ես այս­տե­ղից գնա­ցի պաշտ­պա­նե­լու հայ­րե­նիքս, վե­րա­դար­ձա հաղ­թա­նա­կած։ Հի­մա ին­չե՞ր են կա­տար­վում Հա­յաս­տա­նում։ 
Դեռ խոս­քը բե­րա­նում կի­սատ, իրա­վա­բան Հայկ Մար­գար­յա­նը ընդ­հա­տեց, Նո­րիկ Եղի­ա­զար­յա­նի ուշ­ադ­րու­թյու­նը բևեռեց հար­թա­կից հն­չող բա­ռե­րին, Բե­կին խնդ­րեց մի­ա­սին լսել։ Այդ ժա­մա­նակ հն­չե­ցին 1998թ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ՄԱԿ­-ում ամ­բի­ո­նից հն­չեց­րած էժա­նա­գին խոս­քե­րը` աշ­խար­հից պա­հան­ջե­լով ճա­նա­չել հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։ Հեգ­նե­լով` առա­ջին նա­խա­գա­հը, հա­վե­լեց, որ Քո­չար­յա­նը ան­միտ քայլ է կա­տա­րել, որի արդ­յունքն անպ­տուղ է։ Բա­ցատ­րեց, որ եթե Հա­յաս­տա­նն ու­զում էր ՄԱԿ­-ում բարձ­րաց­նել ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման հար­ցը, դա պետք է կա­տար­վեր ըստ ՄԱԿ­-ի արա­րո­ղա­կար­գի, կազ­մեր մի դոս­յե, պաշ­տո­նա­կան արա­րո­ղա­կար­գով դի­մեր ՄԱԿ­-ին, և ՄԱԿ­-ը չէր կա­րող այդ հար­ցը չքն­նել։ Բայց Քո­չար­յա­նը պա­հան­ջեց, որ ՄԱԿ­-ը քն­նի այդ հար­ցը և դա­տա­պար­տի։ Մի թատ­րոն, ֆարս ու խեղ­կա­տա­կու­թյուն արեց, որը հայ ժո­ղովր­դի գլ­խին դար­ձավ աղետ։ Թուր­քի­ան ան­մի­ջա­պես գործածեց իր խո­րա­մանկ դի­վա­նա­գի­տու­թյու­նը, պա­հան­ջեց պատ­մա­բան­նե­րի հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծել, ին­չին Հա­յաս­տա­նը հա­մա­ձայ­նեց։ Թմբ­կա­հա­րե­ցին, որ այս վե­րո­հիշ­յա­լը բխում է հայ ժո­ղովր­դի ու Ղա­րա­բա­ղի շա­հե­րից։ Ասենք, որ ավա­զա­կա­պե­տու­թյան հայ­րե­նի­քն իր գր­պանն է։ Հայ­րե­նի­քը մար­դու տունն է, ոչ թե ավա­զա­կա­պե­տի։ Խարխլ­րե­լով Ղա­րա­բա­ղի հար­ցը` Շվե­ցա­րի­ա­յի Ցյու­րի­խում քա­ղա­քում ստո­րագր­ված հայ-­թուր­քա­կան ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րում մտավ մի կետ «պատ­մա­բան­նե­րի հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու մա­սին, որը պետք է քն­նի ցե­ղաս­պա­նու­թյան լի­նել-չ­լի­նե­լու հար­ցը»։ Թուր­քե­րը հասան իրենց ուզածին։

փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» գրքից



Կատեգորիա: Արցախյան | Ավելացրեց: armenlur (03.02.2013)
Դիտումներ: 3771 | Տեգեր: Մարտին Բաղդասարյան, Ազատամարտ, Աղաբեկ Խաչատրյան, Լևոն Տեր-Պետրոսյան | - Վարկանիշ -: 4.8/4