Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Արցախյան

Արտակ Կարապետյան
Առաջամարտիկներ
Արտակ Կարապետյան

Հարություն Մուրադյան՝ Գդլյան, Արտակ Կարապետյան՝ Լեռնային Արծիվ, Գեղազնիկ Միքայելյան՝ Չաուշ

Բոլշևիկ­նե­րի կող­մից հա­լած­ված Սմ­բա­տ Զո­րա­վարը՝ Մախ­լու­տոն, Կոմիտասի այգում պահակ էր։ Այ­գում մի կա­պոց էր թաքց­ել, որը բյու­րա­կան­ցի Ար­տա­կ Կա­րա­պետ­յանի Պետ­րոս պա­պի հո­րեղ­բոր որ­դին՝ Թով­մա­սը, ով աշ­խա­տում էր այ­գու հրաձ­գա­րա­նում, ծա­ռա­տուն­կի ժա­մա­նակ գտ­նում է կա­պո­ցը և տա­նում Բյու­րա­կա­ն Պետրոս պապի հետ իրենց հին տան սա­լա­հա­տակ­նե­րի տակ հո­րում։ Այս ամե­նի մա­սին Պետ­րոս պա­պը պատ­մում է 15 տա­րե­կան Ար­տա­կին։
1988թ. Փետր­վա­րի 20-ին ժա­մը 22։30-ին ԼՂԻՄ մարզ­խորհր­դի ար­տա­հերթ նս­տաշր­ջանն ըն­դու­նում է պատ­մա­կան որոշ­ում. «Ըն­դա­ռա­ջե­լով ԼՂԻՄ­-ի աշ­խա­տա­վոր­նե­րի ցան­կու­թյուն­նե­րին` խնդ­րել Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ Գե­րա­գույն Խոր­հոր­դին և Հայ­կա­կան ԽՍՀ Գե­րա­գույն Խորհր­դին խորն ըմբռն­ման զգա­ցում դրսևորել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հայ բնակ­չու­թյան իղ­ձե­րին և լու­ծել ԼՂԻՄ­-ը Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ­-ի կազ­մից Հայ­կա­կան ԽՍՀ­-ի կազմ անց­նե­լու հար­ցի դրա­կան լուծ­մա­նը»:
Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը ընդգրկ­վում է ղա­րա­բաղ­յան շարժ­ման մեջ, մաս­նակ­ցում ցույ­ցե­րին, եր­թե­րին, գոր­ծա­դուլ­նե­րին, մի­տինգ­նե­րին, աչ­քի է ընկ­նում ակ­տի­վու­թյամբ, ձեռք է բե­րում վս­տա­հու­թյուն։ 
Փետր­վա­րի 26, 27, 28-ին թուրք բար­բա­րոս ելու­զակ­նե­րը սկ­սե­ցին իրենց կեն­ցա­ղին հա­րիր գա­զա­նա­յին ծրա­գ­րե­րի իրա­կա­նա­ցու­մը Սում­գա­յի­թում, Բաք­վում, Գան­ձա­կում (Կի­րո­վա­բա­դում) ողջ Ադր­բե­ջա­նում շուրջ 500.000 հա­յե­րի ջար­դը, հր­կի­զու­մը, բռ­նա­բա­րու­մը, թա­լա­նը։ 
Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը պայ­քա­րի առա­ջին փոր­ձու­թյունն ստա­նում է Ադր­բե­ջա­նից Նա­խիջևանով Հա­յաս­տան մտ­նող բեռ­նա­տար ավ­տոմե­քե­նա­նե­րի ստու­գում­նե­րի ժա­մա­նակ, երբ փորձ էր ար­վում Հա­յաս­տան տե­ղա­փո­խել թու­նա­վոր­ված մր­գեր և բան­ջա­րե­ղեն: 
Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը, Արա Խուդավերդյանը, Հա­րու­թյուն Մու­րադ­յա­նը, Ար­տակ Օհան­յա­նը, Մարտին Ղազարյանը, Կարեն Մելիքբեկյանը, Աշոտ Ավետյանը, Սար­գիս Նա­վա­սարդ­յա­նը, Աշոտ Թերզյանը, Սամ­վել Բա­դալ­յա­նը և այլ տղա­ներ կազ­մա­կեր­պում էին այդ ստու­գո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րը, հայտ­նա­բե­րում, բա­ցա­հայ­տում, հիմ­նա­վո­րե­լուց հե­տո կազ­մա­կեր­պում էին ոչն­չացման աշ­խա­տանք­նե­րը, վա­ռում, հր­կի­զում կամ թա­ղում հո­ղի մեջ:
Խորհրդային Միու­թյան փլու­զու­ման ըն­թաց­քում, ազա­տա­տենչ Ար­ցա­խին իր տի­րա­պե­տու­թյան, իր ճի­րան­նե­րում պա­հե­լու, խեղ­դե­լու հա­մար Ադր­բե­ջա­նը լկ­տի­ա­բար 913 կմ ճա­կա­տով լայ­նա­ծա­վալ հար­ձա­կում կազ­մա­կեր­պեց Հա­յաս­տա­նի վրա: Ռմ­բա­կո­ծում էին բնա­կա­վայ­րե­րը, շի­նու­թյուն­նե­րը, օբ­յեկտ­նե­րը, գո­ղա­նում էին անա­սուն­նե­րին, հո­վիվ­նե­րին, խա­ղաղ աշ­խա­տող մարդ­կանց և գա­զա­նա­բար սպա­նում, վա­ռում էին, հե­տո մոխ­րա­ցած դի­ակ­նե­րը կամ մարմ­նի մա­սե­րը ծա­խում, փո­խա­նա­կում, առևտուր անում զո­հե­րի հա­րա­զատ­նե­րի հետ, որոնք քրիս­տո­նե­ա­կան սր­բու­թյամբ ստիպ­ված էին գնալ նման գոր­ծարք­նե­րի:


Ազատություն «Ղարաբաղ» կոմիտեին, 1989 թ. Առջևից՝ Արտակ Կարապետյան

Ազատության հրապարակում հայ­տա­րվեց, որ Ադր­բե­ջա­նի զավ­թած հայ­կա­կան հո­ղե­րի վրա ապ­րող Ջի­ջիլ­մի գյու­ղե­րից, որոնք իրա­րից բա­ժան­վում են Ագ­սու­չայ գե­տա­կով, թուր­քե­րը հրա­զե­նա­յին կրակ են բա­ցել Կոռ­նի­ձոր գյու­ղի վրա, գո­ղա­ցել հո­վիվ­նե­րին, մոր­թել, խոշ­տան­գել նրանց մար­մի­նները և գողացել, տարել են անա­սուն­ներն ու ոչխարի հոտերը: Խան­գար­վել էր գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը, անհ­րա­ժեշտ էր ցու­ցա­բե­րել օգ­նու­թյուն:
Ար­տա­կը, լսե­լով այս բո­լո­րը, շտա­պում է հայ­րե­նի գյուղ` Բյու­րա­կան, իր ման­կա­կան ըն­կեր­նե­րի` Խա­չիկ Թո­րոս­յա­նի, Նվեր Փի­լի­պոս­յա­նի հետ, իրենց հին տան (պա­պի պատ­մա­ծով), սա­լա­հա­տակ­նե­րը շու­ռու­մուռ են տա­լիս, փորում հո­ղը, գտ­նում մո­մո­կա­լած կտա­վե կա­պո­ցը, որի մեջ կար 3 հատ զենք, զինա­­մ­թերք  և դժ­վա­րընթեռնելի մի գրու­թյուն, ո­րում գր­ված էր, որ մո­սինը Սմ­բատ Զո­րա­վա­րինն էր՝ Մախ­լու­տո­յինը, մո­սինի աբ­րե­զը (փո­ղը կար­ճեց­ված էր, որ ձի­ու վրա­յից հեշտ լի­ներ կրա­կե­լը)՝ Արա­բո­յինն էր։ Կար նաև բիր­դան­կա, որը չի­մաց­վեց ումն էր, քա­նի որ չկա­րո­ղա­ցան գրու­թյու­նը ամ­բող­ջու­թյամբ կար­դալ:
Զեն­քե­րը ժան­գո­տած էին, ցե­ցը կե­րած: Տղա­նե­րով մաք­րե­ցին, յու­ղե­ցին, եկան Ազա­տու­թյան հրա­պա­րակ, որ­տե­ղից յոթ ըն­կեր­նե­րով մեկ­նե­ցին Կոռ­նի­ձոր։ Նրանք էին. Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը, Հա­րու­թյուն Մու­րադ­յանը՝ Գդլ­յանը, Ար­տակ Օհան­յանը, Արա Խուդավերդյանը, Մարտին Ղազարյանը, Կարեն Մելիքբեկյանը, Աշ­ոտ Ավետյա­նը։
Տղաներին մի­ա­ցան նաև Ծե­րուկ Գա­գոն, Կոռ­նի­ձո­րի եր­կու Կա­մո­նե­րը, Սամսոն Աթոյանը, Վարդան Հովակիմյանը և կազ­մա­կեր­պե­ցին ինք­նա­պաշտ­պա­նա­կան հե­նա­կե­տեր։ Այս­պես ձևավոր­վեց Կոռ­նի­ձոր գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տը, որը հե­տա­գա­յում հա­մալ­րե­ցին զի­նա­գործ Ռու­բոն, լեռ­նագ­նաց­ներ Սամ­վե­լը Խա­չատր­յա­նը, Գե­ղամ Լա­լա­յա­նը, Գևորգ և Ար­տաշ­ես Ստե­փան­յան­նե­րը, Ար­թուր Փար­սա­դան­յա­նը ԵՊՀ­-ից (զոհ­վեց մար­տա­կան առա­ջադ­րանք կա­տա­րե­լիս), Հայ­կազ Սանթ­րոս­յա­նը, Գևորգ Հո­վա­կիմ­յա­նը, Մո­րիս Տո­տո­յա­նը, Աշ­ոտ Տեր-­Պո­ղոս­յա­նը։ Միացան նաև Ար­ջուկ Վար­դա­նը, Ար­մեն­չոն, Սամ­վե­լը, Սար­գի­սը, Ար­սե­նը, Արմե­նը, Ալի­կը, Կոր­յու­նը, Կա­ռան, Սո­սը, Ման­վե­լը, Ար­տակ Կա­րա­պետ­յա­նի եղ­բայր­ներ Գո­ռը և Ատո­մը, քե­ռոր­դի­ներ Գնե­լը, Գրիշ­ը, Արա­մը, Արա Խու­դա­վերդ­յա­նի եղ­բայր Անդ­րա­նի­կը և այլ հա­յոր­դի­ներ։
Իրենց ջո­կատ­նե­րով Կոռ­նի­ձորում էին նաև Գե­ղազ­նիկ Մի­քա­յել­յա­նը՝ Չա­ուշ­ը (որի մա­կա­նու­նը կն­քեց տո­ղե­րիս հե­ղի­նա­կը) և Հով­հան­նես Պո­ղոս­յա­նը՝ Շար­քա­յին Պո­ղոս­յա­նը, Վա­հան Զա­տիկ­յա­նը և Հա­կոբ Հա­կոբ­յա­նը, Նվե­րը, Նո­րի­կը, Տիգ­րա­նը («Մա­լա­թի­ա» ջո­կատ), Զա­վե­նը (Ար­տաշ­ա­տի ջո­կատ),  ով­քեր մի­աս­նա­կան ճա­կա­տով հե­րո­սա­բար մաս­նակ­ցե­ցին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյա­նը և Ար­ցա­խի յոթ շր­ջան­նե­րի ազա­տագր­մա­նը։
Կոռ­նի­ձոր գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կա­տի ա­ռա­­ջա­մար­տիկ­նե­րը գոր­ծում էին հս­տակ, վճ­ռա­կան, գրա­գետ։ Նրանք շատ ան­գամ հեն­վե­լով իրենց ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի վրա ինք­նու­րույն աշ­խա­տում էին զար­գաց­նել և լու­ծել գո­յու­թյուն ու­նե­ցող ընդ­հա­նուր խն­դիր­նե­րը` հա­վա­տա­րիմ մնա­լով իրենց սկզ­բունք­նե­րին, վս­տա­հե­լով միմ­յանց, որոնց հո­գում եռում էր հա­յոց պատ­մու­թյու­նը՝ մեր նախ­նի­նե­րի տառ­պան­քը, կո­տո­րա­ծը, փրկ­ված մարդ­կանց սր­տի խոս­քը, ար­ցուն­քի կա­թիլ­նե­րը, որ արթ­նա­ցու­մի են բե­րում յու­րա­քանչ­յուր հա­յի, լց­նում վրե­ժի ցա­սու­մով, դարձ­նում ամ­րա­կուռ, մար­դուն օժ­տում հա­վա­տի ու­ժով  կռ­վե­լու ըն­դու­նա­կու­թյամբ, թշ­նա­մուն դի­մադ­րե­լու կա­րո­ղու­թյամբ, բռ­նա­կա­լա­կան շղ­թա­նե­րը պա­տա­ռո­տե­լու պատ­րաս­տակա­մու­թյամբ, ազա­տու­թյու­ն նվա­ճելու ան­հրա­ժեշ­տու­թյամբ:
«Ղարաբաղ» կո­մի­տե­ի հանձ­նա­րա­րու­թյամբ Կոռ­նի­ձո­րում մի­տինգ կազ­մա­մա­կեր­պե­լուց հե­տո ինձ առաջ­նոր­դե­ցին բուժ­կետ, ուր տեղակայված էր ռազմական շտաբը։ Տղա­ներն ինձ տե­սան, ու­րա­խա­ցան ու ոգևոր­վե­ցին, եղան ճա­նա­չող­ներ: Չա­ուշն էր։ Մո­տե­ցավ ինձ և ասաց.
- Կոմանդիր, ինձ չե՞ս ճա­նա­չում...
Տեղ­յակ պա­հե­լով գյու­ղի մի­տին­գի, գյու­ղա­պե­տի հետ ու­նե­ցած իմ խո­սակ­ցու­թյան, իրա­վի­ճա­կի վերաբերյալ ժո­ղովր­դի դիր­քո­րոշ­­ան ­մասին, հա­մա­ձայ­նե­ցինք, որ յու­րա­քանչ­յու­րս պար­տա­վո­ր ենք համ­խմբ­ված մաս­նակ­ցել սահ­ման­նե­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան և Ար­ցա­­խի գո­յատևման, ինք­նո­րոշ­ման  գոր­ծին:
Զեն­քե­րը` Արա­բո­յի աբ­­­րեզը (մո­սին), Սմ­բատ Զո­րա­վարի՝ Մախ­լու­տոյի մո­սինը, բիր­դան­կան դրե­ցինք սե­ղա­նին, հա­­վաք­վե­ցինք շուրջ 25 հո­գի և երդ­­վե­ցի­նք:
Տեքս­տը մո­տա­վո­րա­պես հետևյալն էր.
«Անա­ռիկ պա­հել Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը: Հա­կա­հար­ված տալ ոտն­ձ­գու­թյուն­նե­րին, սա­տար կանգ­նել Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­մա­նը: Են­թարկ­վել հրա­մա­նա­տար­նե­րին, լի­նել հա­վա­տա­րիմ, պահ­պա­նել ռազ­մա­կան գաղտ­նի­քը:
Եթե դր­ժեմ եր­դու­մս, ընկերոջս ձեռքը թող չդողա և թող պատժ­վեմ օրեն­քի ողջ խս­տու­թյամբ»:
Ար­տակը մե­զա­նից ամե­նա հա­վա­տա­վորն էր: Նա խա­չակն­քեց և «Հայր մե­րը» ասե­լով կրկ­նեց ֆի­դա­յա­պետ Արա­բո­յի խոս­­քե­րը.
- Զեն­քը գրա­վել թշ­նա­մի­են և զայն ուղ­ղել ա­նոր կրծ­քին,- ապա ավե­լաց­րեց,- իմ բար­ձը քարն է լի­նե­լու, զեն­քը՝ իմ կինս: Աստ­­ված մեզ զո­րա­վիգ,- ու նա­յեց Չա­ուշ­ին:
Արա Խու­դա­վերդ­յա­նը ավե­լաց­րեց Նի­կոլ Դու­մա­նի խոս­քե­րը.
- Մի ազգ, եթե ու­զում է մնալ հարգ­ված, եթե չի ու­զում կոր­չել, միշտ պետք է լի­նի կազմ ու պատ­րաստ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան հա­մար, մա­նա­վանդ քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րի պա­հերին:
Այդ ժա­մա­նակ կա­պա­վո­րը ձայ­նեց Ար­տա­կին, բայց պա­տաս­խա­նեց Ար­տակ Օհան­յա­նը, սա­կայն կա­պա­վո­րը ծած­կա­նու­նով պա­հան­ջեց «Իվա­նո­վին»։ Դա Ար­տակ Կա­րա­պետ­յա­նի ծածկանունն էր։ Կա­պա­վո­րի զե­կույ­ցը ըն­դու­նե­լուց հե­տո խա­չաձև դաշույնը որպես խաչ մո­տեց­րեց Ար­տակ Օհան­յա­նին և ասաց. 
- Այ­սօր­վա­նից ըն­դու­նիր մար­տա­կան անունդ՝ Գու­սան, և համ­բու­րիր խա­չը՝ հա­նուն հոր և որդ­վո և հոգ­վույն սր­բոյ, ամեն...
Ին­չու՞ Գու­սան. նա եր­գում էր, ու­ներ քաղցր, մե­ղե­դա­յին ձայն և ունկն­դիր­նե­րին գե­րե­լու ու­նա­կու­թյուն:
Գու­սա­նը սի­րով ըն­դու­նեց անու­նը և եր­գեց Կոռ­նի­ձո­րի կտ­րիճ­նե­րի մա­սին իր հո­րի­նած եր­գը: Նա 1993 թ. հե­րո­սա­բար զոհ­վեց Ղու­բաթ­լի­ում՝ մար­տա­կան առա­ջադ­րանք կա­տա­րե­լիս՝ իր վեր­ջին գն­դակն ուղ­ղե­լով ինքն իր կրծ­քին: 
...Ահա այս­պեն են զոհ­վում դյու­ցա­զուն­նե­րը...
...Գե­ղազ­նիկ Մի­քա­յել­յա­նը` Չա­ուշ­ը, Արաբոյի մո­սինը սեղ­մեց կրծ­քին և ար­տա­սա­նեց սևքա­րե­ցի Սա­քո­յ­ի խոս­քե­րը.
- Երդ­վում եմ կյանքս ու հո­գիս զո­հել հայ­րե­նի­քիս ազա­տու­թյան սուրբ գոր­ծին:
Փար­թամ բե­ղե­րը ոլո­րեց, զեն­քը համ­բու­րեց ու քաշ­վեց մի կողմ՝ կի­սա­ձայն ասե­լով. «Թուր­քի գն­դա­կը ինձ չի դիպ­չի» և 1990թ. օգոս­տո­սի 20-ին Վիտ­յա Այ­վազ­յա­նի հետ մի­ա­ժա­մա­նակ զոհ­վեց Երևանում՝ դա­վա­դիր գն­դա­կից, Հան­րա­պա­տու­թյան հրա­պա­րա­կի մոտ, «Էրե­բու­նի» հյու­րա­նո­ցի դի­մաց սև տու­ֆա­կերտ շեն­քում տե­ղա­կայված ՀԱԲ­-ի շտա­բում՝ բա­նակ­ցու­թյուն­ների ժա­­մա­նակ:
Հա­րություն Մու­րադ­յանը (Գդլ­յա­ն) աշ­խու­ժո­րեն առաջ եկավ, ձեռ­քե­րի մեջ առավ զեն­քը և ասաց.
- Ես պի­տի պաշտ­պա­նեմ իմ հայ­րե­նի­քը։
Մար­տին Ղա­զար­յա­նը (Ապա­րան­ցի), Կա­րե­նը (Մո­լո­կան), Ա­շ­ոտը (Արա­բո), Սո­սը պա­հա­կա­կե­տի­ց գա­լով ներս մտան։ Մար­­տին Ղա­զար­յա­նը Մախ­լու­տո­յի զեն­քը ձեռ­քին ասաց.
- Ճշ­մա­րիտ խոս­քից վա­խե­ցո­ղը ստ­րուկ է։ Եղ­բայր­ներ, այս զեն­քով հաս­նե­լու ենք բաղ­ձա­լի հաղ­թա­նա­կի: ՄԱԿ­-ի կա­նո­նա­դ­րու­­թյու­նում էլ հս­տակ ամ­րագր­ված է, որ յու­րա­քանչ­յուր պե­տու­թյուն ու­նի ինք­նո­րոշ­վե­լու իրա­վունք։
Կա­րե­նը` Մո­լո­կանը, Շար­քա­յին Պո­ղոս­յա­նը, Գևորգ Պետ­րո­ս­յա­նը` Գո­գան, Կա­պա­նի Կա­րի­նեն՝ Կառան, Սամ­վել Սա­ֆար­յա­նը երդ­վե­ցին՝ ասե­լով. ար­դար է մեր գոր­ծը, թշ­նա­մին ծն­կի է գա­լու:
Կա­րե­նը` Մո­լո­կանը, զենքը ձեռքին ասաց.
- Հանուն հայրենիքի մնալ ողջ և առողջ, հաղթելու ենք։
Տո­ղե­րիս հե­ղի­նա­կը կար­դաց Գա­րե­գին Նժ­դե­հի խոս­քե­րը. «Քա­նի դեռ սուրն է կա­ռա­վա­րում աշ­խար­հը, ձի­թե­նու ճյու­ղով զին­ված լի­նե­լը ծի­ծա­ղե­լի է և անմ­տու­թյուն: Ուժն է ծնում իրա­վունք: Ու­ժե­ղինն է աշ­խար­հը, հայ­րե­նի­քը, ազա­տու­թյու­նը, ա­մեն ինչ...  Ու­զում ես փր­կել հայրենիքդ՝ եղիր ու­ժեղ, քան­զի թույ­լե­րը բա­րե­կամ չու­նեն աշ­խար­հում: Իսկ ու­ժիդ ազա­տու­թյուն տա­լու հա­մար ցույց տուր եր­կու բան՝ առա­ջի­նը, որ գի­տես մեռ­նել գի­տակց­ված իմաս­տա­լից մա­հով, երկ­րոր­դը, որ գի­տես մեռ­նել»: 
Եր­դու­մից հե­տո ազա­տա­մար­տիկ­նե­րը գո­տե­պն­դ­վե­ցին, ու­ժե­ղաց­րին ծա­ռա­յու­թյու­նը խրա­մատ­նե­րում, պա­հա­կա­յին դիր­քե­րում: 
Ես վե­րա­դար­ձա Չա­րեն­ցա­վան՝ ար­կեր նռ­նակ­ներ բե­րե­լու։
Տղեր­քը չընկճ­վե­ցին և չլ­քե­ցին դիր­քե­րը։ Հա­մախմբ­վե­ցին «Մա­լա­թի­ա» ջո­կատ՝ Վա­հան Զա­տիկ­յա­նը, Հա­կոբ Հա­կոբ­յա­նը, Չա­ուշ­ը, Շար­քա­յին Պո­ղոս­յա­նը, Վոժ­դը, Գդլ­յա­նը, Գու­սա­նը, Մո­լո­կա­նը, Ծե­րուկ Գա­գոն, Զի­նա­գործ Ռու­բոն, Արա Խու­դա­վերդ­յա­նը, Աշ­ո­տը (Արա­բո), Մար­տին Ղա­զար­յան, Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը մի­աց­յալ ու­ժե­րով ար­ժա­նա­պատ­վո­րեն վրեժխն­դիր եղան սի­րե­լի ըն­կե­րոջ՝ Նո­րի­կի հա­մար՝ ար­ժա­նի հա­կա­հար­ված տա­լով թշ­նա­մուն։ 
Հայ առաջամարտիկնե­րի հեղինակությունը օրեցօր մե­ծա­նում էր՝ պատասխանատվության հետ միասին: 
Նո­րի­կի հո­ւղար­կա­վո­րու­թյու­նից 9 օր հե­տո սկս­վեց Երաս­խա­վա­նի եռօր­յա մար­տե­րը: Թշ­նա­մին թրա­տում էր Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րը, ռմ­բա­կո­ծում էր Երասխավան, Արմաշ, Սու­րե­նա­վան բնա­կա­վայ­րե­րը:
1990 թվականի հունվարին ջոկա­տը հա­մալր­վեց 87 ազատամարտիկներով, բա­ժան­վեց 2 մա­սի: 20 ազա­տա­մար­տիկ­ներ՝ Հա­րու­թյուն Մու­րադ­յա­նի (Գդլ­յա­նի) հրա­մա­նա­տա­րու­թյամբ մնացին պաշտ­պա­նելու Կոռ­նի­ձո­րի սահ­մա­նա­գի­ծը, իսկ 67 ազա­տա­մար­տիկներ՝ Ար­տակ Կա­րա­պետ­յա­նի, Արա Խու­դա­վերդ­յա­նի, Ար­տակ Օհան­յա­նի, Մար­տին Ղա­զար­յա­նի հետ «Ղարաբաղ» կոմիտեի կանչով շտապ մեկնեցին Երաս­խա­վան՝ մաս­նակ­ցե­լու մար­տա­կան գոր­ծո­ղ­ու­թյուն­նե­րին։ Երաս­խա­վա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րի կազ­մա­կերպ­ման ռազ­մա­կան շտա­բը տե­ղա­կայ­ված էր Երաս­խա­վան­-Ա­րա­րատ խճու­ղու աջ մա­սում գտնվող  էլեկտ­րո­ցան­ցի շեն­քում: Այն­տեղ էին «Ղա­րա­բաղ» կո­մի­տե­ի տղա­նե­րը` Վա­նո Սի­րա­դեղ­յա­նը, Վազ­գեն Մա­նուկ­յա­նը, Իգոր Մու­րադ­յա­նը: Երասխավանի Պաշտ­պա­նա­կան մար­տե­րը ղա­կա­վա­րում էր «Արա­րատ» ջո­կա­տի հրա­մա­նա­տար Վազ­գեն Սարգս­յա­նը՝ սի­րե­լի Սպա­րա­պե­տը։
Մար­տից առաջ անհրաժեշտություն առաջացավ ան­վա­նա­կո­չել ջո­կա­տը։ Առա­ջարկ­վեց «Կոռ­նի­ձոր» ան­վա­նու­մը, քա­նի որ տղա­նե­րը Կոռ­նի­ձո­րի պաշտ­պան­ներն էին։ Հրա­մա­նա­տար ընտ­րե­ցին Ար­տակ Կա­րա­պետ­յա­նին։
Տեղեկություն էր ստացվել, որ Երևանից զրա­հա­մե­քե­նա­նե­րի շա­րաս­յու­ն է շարժվում դե­պի Երաս­խա­վան։ 
Վազգեն Սարգսյանի հանձ­նա­րա­րա­կա­նով Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը 67 հո­գով «Հե­տա­խու­զա­կան մարտ» օպե­րա­ցի­ա­յի շրջանակներում ըն­դա­ռաջ ելան դի­մա­կա­յե­լու Սու­ր­կո­վի ջար­դա­րար ու­ժե­րին։ Շա­րաս­յու­նը կանգ­նեց­րին, զրա­հա­մե­քե­նա­յից դուրս բերեցին մի գն­դա­պե­տի, որն ասաց.
- Հա­յաս­տա­նի ար­ծիվ­ներ, մենք ձեզ հետ ենք: 
Պարզվեց, որ Նա­խիջևան-­Թուր­քի­ա սահ­մա­նա­պահ խորհր­դա­յին զո­րա­գունդն էր, որոնց ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ու­ժե­րը Նա­խիջևանից դուրս էին արել։ Տղա­նե­րի ցու­ցու­մով գն­դա­պե­տը կապ­վեց Նա­խիջևանում մնա­ցած իրենց ու­ժե­րի հետ և ստա­նա­լով ճշգ­րիտ կո­որ­դի­նատ­նե­րը սկ­սե­ցին ռմ­բա­կո­ծել ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րին։ 
Այսպիսով «Հե­տա­խու­զա­կան մարտ» օպե­րա­ցի­ա­ն փայլուն կատարվեց։
Առավոտյան «Կոռնիձոր» ջոկատը ստացավ մարտական նոր առաջադրանք՝ գրավել Սադարակի ռազմական հե­նա­կե­տը, որը գտնվում էր սարի գագաթին և ուներ կարևորագույն ռազմական նշանակություն։ Վազ­գեն Սարգս­յա­նը ջոկատին կցեց Ար­մեն Սարգս­յա­նին` Կյա­ժին, որ­պես տե­ղան­քին լավ ծա­նոթ և մեկ կա­պավոր: 
Առ­յուծա­սիրտ, քա­ջա­կո­րով, օժտ­ված բնա­ծին տա­ղան­դով Վազ­գեն Սարգս­յա­նը այս­պես հա­մախմ­բում էր ազա­տա­մար­տիկ­նե­րին և ղե­կա­վա­րում ճա­կա­տա­մար­տը, որ­տեղ ի հայտ եկավ նրա ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան ըն­դու­նա­կու­թյուն­նե­րը: Հա­յաց­քը հա­ռած Մա­սիս սա­րին խաչակն­քեց, խո­հեմ ու նպա­տա­կաս­լաց կազ­մա­կեր­պում էր մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:
Հա­յե­րը զին­ված էին որ­սոր­դա­կան, տոզ, կա­րա­բին հրա­ցան­նե­րով, «Մա­կա­րով» ատր­ճա­նա­կով և քիչ քա­նա­կու­թյամբ «Կա­լաշ­նի­կով» ավ­տո­մատ­նե­րով և գնդացիրներով, իսկ չու­նե­ցող­նե­րը դա­շույններով ու նռնակներով: Հե­ռա­հար հար­ված­նե­րը` 100 մմ կարկ­տա­հար թն­դա­նոթ­նե­րից էր կազմ­ված, որոնք ձևափոխ­ել, դար­ձրել էինք մար­տա­կան:       
Շտաբում առաջարկեցին լուսադեմին ողջ ջո­կա­տով կայ­ծակ­նա­յին արա­գու­թյամբ հար­ձակ­վել և գրա­վել հե­նա­կե­տը։ Սա­կայն Ար­տակ Կա­րա­պետ­յան ասաց, որ առա­ջադ­րան­քը կկա­տա­րեն փորձ­առու յոթ տղա­նե­րով։
«Կոռ­նի­ձոր» ջո­կա­տի յոթ առաջամարտիկներին տրվեց սպի­տակ մաս­խա­լաթ­նե­ր, որոնց չափ­սե­րը այնքան փոքր էին, որ  հնարավոր չէր տաք հա­գուստ­նե­րի վրա­յից հագ­նել։ Տղա­ներն ստիպ­ված էին հրա­ժար­վել ձմե­ռա­յին տաք հա­գուստ­նե­րից: Ցուրտ էր և քա­մի, մր­սում էին: Բայց, ի՜նչ արած, պա­տե­րազմ էր: Ան­բա­րեն­պաստ եղա­նա­կին, ձյան վրա­յով, մի տակ մաս­խա­լաթ­նե­րով Երասխավա­նից դե­պի Սևակա­վան, թշ­նա­մու տե­սա­նե­լի­ու­թյան դաշ­տով, ուր նկատ­վե­լու դեպ­քում մահն ան­խու­սա­փե­լի էր, շուրջ 7-8 կի­լո­մետր սո­ղե­սող շր­ջան­ցե­լով սարերը, հետևելով հատախուզության կանոններին, արագ և խե­լամ­տո­րեն կա­րո­ղա­ցան անն­կատ մո­տե­նալ նպա­տա­կա­կե­տին։ Մոտ 60-80 մետր հե­ռա­վո­րու­թյու­նից տե­սա­նե­լի դար­ձավ թշ­նա­մու դիր­քե­րը, նրանց շարժն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Մար­տը վա­րում էր Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը:
Ժայ­ռոտ հատ­վա­ծի ժա­մա­պա­հը ավ­տո­մա­տը ու­սին, սպի­տակ մուշ­տակի մեջ փա­թա­թա­ված, ցր­տից չսա­ռե­լու հա­մար հետ ու առաջ էր քայ­լում: Ու­սում­նա­սի­րե­լով ժա­մա­պա­հերի զենքերն ու դիր­քա­վոր­վա­ծու­թյու­նը, Ար­տա­կը հաս­կա­ցավ, որ գործ ու­նեն ոչ թե ադր­բեջան­ցի հա­սա­րակ աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի, այլ լավ պատ­րաստ­ված, ար­հես­տա­վարժ հա­տուկ ստո­րա­բա­ժան­ման հետ: 
Փառք Աստ­ծո, թշ­նամին տղա­նե­րին չէր նկա­տել, և չէ­ին էլ պատ­կե­րացնի, որ հա­յե­րը կընտ­րեն այդքան վտանգավոր ու դժվարան­ցա­նե­լի ճա­նա­պար­հը և կհայտն­վեն իրենց գլ­խա­վերևում: 
Կա­պա­վո­րից պա­հան­ջեց կապ։ Կապ չկար, ռա­ցի­ան չէր գոր­ծում։ Գու­նա­յին լու­սար­ձա­կող հր­թիռ­նե­րի պա­յամ­նան­շան­նե­րը թե­լադ­րե­լով, Ար­տա­կը կա­պա­վո­րին ու­ղար­կեց հետ՝ շտաբ։
Արտակը դիրքավորելով տղաներին հրամայեց հան­կար­ծա­կի ներ­խու­ժել հա­կա­ռա­կոր­դի խրա­մատ, ոչն­չաց­նել կամ գե­րել բո­լո­րին: Սակայն Արան չհամբերելով ոգևորված ոտքի ելավ։ Արտակը զգալով վերահաս վտանգը Արային ոտքերից ցած քաշեց, բայց արդեն ուշ էր... Թշնամին նկատեց և հմտորեն վերադասավորվելով սկսեց առաջանալ դեպի տղաները։ Գուսանին խնդրեց հետ գնալ և ապահովել ջոկատի թիկունքը։
Հրամայեց թշնամուն վերց­նել նշա­նա­ռու­թյան տակ, ասե­լով՝ կրա­կել մի­այն լու­սահր­թիռ ար­ձա­կե­լուց հե­տո։ Թշ­նա­մին շա­րու­նա­կում էր առա­ջա­նալ և ար­դեն 30-40 մետ­րի վրա էր։ Տղա­ներն ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում էին լու­սահր­թի­ռի ար­ձակ­մա­նը։ Լու­սահրթիռը չուշացավ, որին հետևեց տղաների հզոր համազարկը։ Մարտն ընթացավ մոտ երկու ժամ։ 
Ար­տակ Օհան­յա­նի` Գու­սա­նի, Մար­տին Ղա­զար­յա­նի, Արա Խու­դա­վերդ­յա­նի, Ար­տակ Կա­րա­պետ­յա­նի, Ար­մեն Սարգս­յա­նի գրա­գետ մար­տա­վա­րու­թյան շնոր­հիվ առանց զո­հե­րի, մեկ թեթև վի­րա­վո­րով հաղ­թա­նա­կած բռ­նե­ցին վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հը։ Տղա­նե­րին իր մե­քե­նա­յով ըն­դա­ռաջ եկավ բյու­րա­կան­ցի Սամ­վել Խա­չա­տր­­յա­նը, որը Գե­ղամ Լա­լա­յա­նի հրամանատարությամբ գործող ԵՊՀ ալպինիստների խմբից էր։ Շտա­բում տղեր­քին դի­մա­վո­րեց ռազ­մա­ճա­կա­տի հրա­մա­նա­տա­րը՝ Վազ­գեն Սարգս­յա­նը։ Ար­տա­կին  տես­նե­լով ասաց. 
- Լեռ­նե­րի ար­ծիվն էկավ...,- մո­տե­ցավ և հեր­թով ող­ջա­գուր­վե­լով տղա­նե­րի հետ հրա­վի­րեց տա­քա­նա­լու և ճաշ­ե­լու։
Ար­տա­կի հետ առանձնանալով Վազգեն Սարգս­յա­նն իր գոհունակությունը հայտնեց՝ ասելով. 
- Ար­տակ ջան, եթե ձեր կար­գա­պա­հու­թյունն ու մար­տու­նա­կու­թյու­նը ու­նե­նան  բո­լո­րը ջո­կատ­նե­րը, կու­նե­նանք հզոր բա­նակ։ Ոչ թե կհաղ­թենք փոքր մար­տե­րը, այլ ողջ պա­տե­րազ­մը։
Արտակը պատասխանեց.
- Վազ­գեն ջան, Երաս­խի մար­տե­րը հաղ­թե­ցինք քո ճիշտ մար­տա­վա­րու­թյան ու հմուտ հրա­մա­նա­տա­րու­թյան շնոր­հիվ։ Դու կա­րե­ցար հա­մախմ­բել  մեզ բո­լո­րիս։ Բո­լոր ջո­կատ­ներն էլ սի­րում, հար­գում ու ըն­դու­նում են քեզ,- և ավե­լաց­րեց։- Դու ոչ թե ջո­կատ­ներ, այլ մի հզոր բա­նակ կղե­կա­վա­րես։ Աստ­ված է մեզ զո­րա­վիգ և կգա այդ օրը։ «Հայէ­լեկտ­րո» գոր­ծա­րա­նում Սեյ­րան Մաթևոս­յա­նը կազ­մա­կեր­պում է զեն­քի ար­տադ­րու­թյուն և առա­ջար­կել է մի­ա­վո­րել ջո­կատ­նե­րը և կազ­մա­վո­րել գունդ։ Տղեր­քով ար­դեն ձևավո­րել ենք «Մեծն Տիգ­րան» գուն­դը, Սոֆ­լու գյում էլ բա­զա­վոր­վել ենք։ Չա­ուշ­ի կան­չով մեկ­նում ենք Ոս­կե­պար։ Երաս­խի պաշտպանության համար թողնում եմ իմ ՀկԺ գնդացիրն ու կարաբինները։
Եվ այդ­պես գր­կա­խառն­վե­ցին, հրա­ժեշ­տի ձեռք սեղ­մե­ցին ու Ար­տա­կը իր խմ­բով շարժվեց Ոսկեպար: 
1990 թ. փետրվարին Արտակ Կա­րա­պետ­յա­նը Սի­սի­ան-­Նա­խիջևան սահ­մա­նագ­ծում վի­րա­վոր­վում է ձեռ­քից, գլ­խից, և կոն­տու­զի­ա­յով տե­ղա­փոխ­վում հի­վան­դա­նոց։ 
Նյուվադու մար­տե­րի ժա­մա­նակ զոհ­վում է «Կոռ­նի­ձոր» ջո­կա­տի ազա­տա­մար­տիկ Վար­դան Հո­վա­կիմ­յա­նը։ Տղա­նե­րով որոշ­ում են ջո­կա­տի մի մասն առանձ­նաց­նե­լով ստեղ­ծել «Վար­դան Հո­վա­կիմ­յան» ջո­կա­տը՝ Մար­տին Ղա­զար­յա­նի հրա­­մա­նա­տա­րու­թյամբ։
Ար­տա­կի վի­րա­վոր­վե­լուց հե­տո «Կոռ­նի­ձոր» ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը ստանձ­նում է Արա Խու­դա­վեր­դա­նը (Կոռ­նի­ձո­րի Արո)։ Արոն քաջ էր, խե­լա­ցի և կա­րո­ղա­ցավ շա­րու­նա­կել ջո­կա­տի փա­ռա­պանծ ու­ղին մինչև պա­տե­րազ­մի հաղ­թա­կան ավար­տը։
1992թ-ի հու­նի­սի 12-ին Մար­տա­կեր­տում թշ­նա­մու հետ օդա­յին մար­տում վառ­վում է հայ­կա­կան ու­ղա­թի­ռը, զոհ­վում են չորս քա­ջա­զուն ազա­տա­մար­տիկ­ներ: Ու­ղա­թիռ­ներն ու­ղեկ­ցում էին «Ար­ծիվ-1»-ում ընդգրկ­ված «Վար­դան Հո­վա­կիմ­յան» ջո­կա­տը՝ Մար­տին Ղա­զար­յա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ։ Օդա­նա­վա­կա­յա­նում Ալիկ Պետ­րոս­յա­նի առա­ջար­կու­թյամբ և Վազ­գեն Սարգս­յա­նի առա­ջադ­րան­քով՝ Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը նշա­նակ­վում է ուղ­ղա­թի­ռի-­ու­ղեկ­ցող գն­դաց­րորդ։ Օդա­չու­ներն էին Ստո­պան և Գե­ղա­մը:
Ար­տա­կը շատ էր հար­գում ու սիրում իր մար­տա­կան ըն­կեր­նե­րին, Կոռ­նի­ձո­րում երդ­ման ժա­մա­նակ տվեց ֆի­դա­յա­խոսք, որ բարձը քարն է լինելու, իսկ կինը՝ իր զենքը, չի ամուս­նա­նա­լու: Նա հա­վա­տա­րիմ է ֆի­դա­յա­կան երդ­մա­նը և պահ­պա­նեց առա­ջին ֆի­դա­յի անու­նը:
Չվա­խե­ցող չկա, կա վա­խը հաղ­թող: 
1993 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 15-ին ծանր վիրավորված Ար­տակ Կա­­րա­պետ­յա­նին Սեյ­րան Մաթևոս­յա­նի առա­ջար­կով տե­ղա­փո­խե­ցին Մոսկ­վա՝ բուժ­ման։ Թի­կուն­քն ամուր պա­հող և ռազմաճա­կա­տին օժան­դա­կող Կա­րա­պետ, Արամ և Մուշ­եղ Ալեք­սան­յան եղ­բայր­նե­ր և Արամ Հա­կոբ­յա­ն մեծ հայ­րե­նա­սեր­նե­րի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ և ցու­ցա­բե­րած օգ­նու­թյան շնոր­հիվ կարո­ղա­ցան թիվ մեկ ֆի­դա­յին­նե­րի շար­քին պատ­կա­նող առաջամարտիկին դուրս բե­րել մահ­վան ճի­րան­նե­րից։ Վար­դան Ավ­դալ­յա­նը ընդգրկ­վեց ջո­կա­տի կազ­մում և մինչ օրս Ար­տա­կի ան­բա­ժան ըն­կերն է։ Մինչ այդ ազ­գի ընտր­յալ­ներ Աշ­ոտ Նա­վա­սարդ­յա­նը, Ազատ Ար­շակ­յա­նը, Մով­սես Գոր­­գիս­յա­նը, որոնք ակա­նա­տես և մաս­նա­կից են եղել առաջամարտիկների սխրանքնե­րին, Ար­տա­կենց տա­նը սեղ­մե­ցին Գու­սա­նի, Հա­րու­թի, Մար­տի­նի ձեռ­քե­րը, իսկ ՀՀ Ազ­գա­յին հե­րոս Մով­սես Գոր­գիս­յա­նը համեստորեն ասաց.
- Ար­տակ, հայ ազ­գը գա­լիս է իմ հետևից, իսկ ես ձեր հե­տևից ուր ասեք կգամ։
Գե­ղազ­նիկ Մի­քա­յել­յա­նը՝ Չա­ուշ­ը, մի առի­թով ասել է՝ Ար­տա­կի անու­նը քաղցր է ինձ հա­մար։ 
Իսկ Վոդ­ժը Արտակին «մեր մա­քուր ախ­պեր» էր ա­սում։
Վա­հան Զա­տիկ­յա­նը խոր­հր­դակ­ցության ժամանակ ասաց.
- Ար­տակ, մեր կա­տա­րած գոր­ծե­րի փառ­քը կշա­րու­նակ­վի դա­րերով, սե­րունդ­նե­րը կվա­յե­լեն։
Հա­կոբ Հա­կոբ­յանն էլ ավելացրեց.
- Առա­ջա­տար մար­տիկ­նե­րից Ար­տա­կն ա մեր ախ­պերը։
Իսկ Ալիկ Պետ­րոս­յանը մի առիթով ասաց.
- Ար­տակն կատարած մեծ գոր­ծերը վայելում են ըն­կեր­նե­րը։
Ար­տա­կը վի­րավոր էր, հայ­րը` վար­պետ Բաբ­կե­նը, վա­ղա­ժամ մա­հա­նում է: Մար­տա­դաշ­տից Ար­տա­կի եղ­բայր­ներ Գոռն ու Ատո­մը վե­րա­դառ­նում են և մար­տա­կան ըն­կեր­նե­րով կազ­մա­կեր­պում հու­ղար­կա­վո­րու­թյու­նը։ Հե­տա­գա­յում եղ­բայր­ներն ընդգրկ­վում են «Մեծն Տիգ­րան» գն­դի կազ­մում։
Երբ Ար­տակ Կա­րա­պետ­յա­նը դի­մեց «պա­րոն նա­խա­րար», Վազ­գեն Սպա­րա­պետն ասաց.
- Ար­տակ, ինձ մի նե­ղաց­րու, մենք ախ­պեր­ներ ենք, ես նույն Վազ­գենն եմ։

փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» գրքից


Կատեգորիա: Արցախյան | Ավելացրեց: armenlur (03.02.2013)
Դիտումներ: 4779 | Տեգեր: Արտակ Կարապետյան, արցախյան պատերազմ, ազատամարտիկներ | - Վարկանիշ -: 5.0/8