Գլխավոր էջ » Հոդվածներ » Ազատամարտ » Արցախյան

«Լճափ» ջո­կատ
«Լճափ» ջո­կատ


Լյովա Գևորգյան՝ «Լճափ» ջոկատի հրամանատար

«Մենք անձնական կյանքով չենք ապրում, այլ հայ­րե­նի­քի, հա­­մա­մարդ­կային բարօրության համար,- սրանք Գե­ղար­քու­նի­քի «Լճափ» ջո­կատի հրամանատար Լյո­վա Գևորգ­յա­նի հա­ճախ կրկնվող խոս­քերն են։- Հայրենիքի պաշտպան նշա­նա­կում է՝ պայքարող, մար­տն­չող, անձնազոհ մարդ»: 
Գեղարքունիքի «Լճափ» ջոկատը Արցախյան ազա­տա­մար­տի ա­ռա­ջա­­մարտիկներից մեկն է՝ 70-հոգիանոց կազմով: Հրա­մանատար Լյո­վա Գևորգյանի նախնիները սասունցիներ էին և ալաշկերտցիներ: Նա երեք բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել: 
Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած հայո­ր­դին հան­­դարտ ու հպար­տո­րեն պատմում էր թիկունք-ճակատ փոխ­­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին։ Փոխադարձ կա­պը համարում է գոր­ծո­ղու­թյունների ա­ռանց­քը, այն Հայենիքի պաշտ­պա­նու­թյան գործ է, հե­րո­սու­թյան օրի­նակ է, որը թելադրում է գտ­նե­լու ճշմարտության ուղին: Կառչիր նրանից, բաց մի թողնիր, ան­շահախնդիր նվի­­րվիր, պայքարիր տո­կու­նու­թյամբ, հասիր նպա­տակիդ, ամրագրիր Հաղ­թա­նակդ և դու կհասնես փառ­քիդ գնա­հատմանը:
Լյո­վա Գևորգ­յա­նը մար­տա­դաշտ է տարել իր 15-ամյա որ­դուն՝ Ար­մա­նին: «Ինձ թվացել էր պա­րա­հան­դես եմ եկել, բայց երբ արկերը պայթեցին զգաստացա, շփո­թվեցի, զգացի, որ գտն­վում եմ պատերազմի դաշտում»։ Փոքր տարիքում գնաց­քով գալիս էինք, հայրս արթնացրեց և ասաց՝ նայիր Մասիս սարին, դու պիտի ազատագրես այս սարը։
Լյո­վա Գևորգ­յա­նը միշտ հենվելով զինվորական կա­նո­նա­դրու­թյան վրա յուրաքանչյուր հրամանատարից պահանջել նույնը: Զինված ընդ­հարումների ժամանակ իրավունքի հիմքը Ցա­մաքային պա­տե­րազմ վարելու մասին» 1947թ. ընդունված Հաա­գայի Կոնվենցիան է: Հե­տագայում` 1949թ., պա­տե­րազ­մի մասին ընդունվեցին Ժնևի չորս Կոնվենցիաները: Մեր նախ­նիները 1915թ. չկարողացան պատժել թուր­քերին իրենց չա­փազանց մարդակեր զավթիչ ան­օ­րի­նա­կա­նու­թյուն­ների հա­մար: Կռվող կողմերի սրբազան պարտքն է հե­տևո­ղա­կան կա­տա­րել օրինագծի պահանջվող նորմաները:
Գոհունակությամբ պատմելով Գավառի ազգաբնակչության նվի­­րա­կան մասնակցությունը Արցախյան գոյամարտին, ա­զա­տա­մարտիկների մարտական կենսագրությունները, նշում է, որ սր­տա­ցա­վո­րեն հե­տևել է զինվորների բարոյա­հոգե­բա­նա­կան, ֆի­­զի­կա­կան և մտա­վոր կայունության ամրապնդմանը: Այն հա­մա­րել է ա­մենաթանկ բանը զինվորի կյանքում. երբ մարդ զին­վոր է դառ­նում, տարբերվում է սրճարաններում սուրճ խմող և ծխից մթագ­նած ուղեղներով ճոռո­մա­բա­նող­նե­րից կամ թա­մա­դա­­յա­կան բաժակաճառերով մեծախոսող, ինք­նա­գոհ, հո­րան­ջող գի­նեմոլներից:
Մարդու արժանիքները հարստությամբ չեն չափվում, այլ կա­­տա­րած բարեգործություններով: 


Աշոտ Գապարյան, Լյովա Գևորգյան, Ալիկ Պետրոսյան

Գավառի ԵԿՄ նախագահ Աշոտ Տաճատի Գասպարյանը՝ Պե­սոկ Աշոտն իր մտքերը հանդարտ շարադրելով ասում է.
- Չկա մարդ, ով չսիրի ազատությունը, բայց արդարասեր, հայ­ենասերը միշտ պատրաստ է փշրելու բռնակալության շղ­թա­ները՝ հանուն բոլորի: Մարդ միայն բարի խոսքով չի բուժի հայ­րե­նի­քի ցավոտ վերքերը, չի կարող ուրիշներին բավարար օ­գուտ տա և օգտակար գործ կատարի: Հայրենիքի և ժո­ղո­վր­դի հա­մար պիտի սրտով պայքարել, կատարել հայրենիքի նկատ­մամբ պարտականությունները, ինչը փոխադարձ եր­ջան­­կու­թյուն է:
Եթե հիշում եք, խոսակցություններ էին պտտվում, որ թուր­քե­րը վայ­նա­սուն են դրել «Լազր գյատի»՝ հայերի կողմից լա­զեր օգտագործելու մասին։ Այդ նրանք էին տարածում, որ իբր դրա դեմ քիմիական զենք օգտագործեն: Բայց 1992թ. Զի­նա­թափ­ման մասին համաժողովում ընդունվեց նաև քիմիական զեն­քի արտադրության, կուտակման և օգտագործման, ստեղծ­ման և ոչնչացման մասին Կոնվենցիան: Այն արգելվում է ոչ միայն քի­միա­կան զենքի կիրառումը, այլև դրա կիրառման նա­խա­պատ­րաս­տումը:
Աշոտ Գասպարյանի մարտական ուղին անցել է «Մեծն Տիգ­րան» աշխարհազորային գնդում, մարտական ճա­ն­պարհ­նե­րով Ար­մենակ Արմենակյանին հետ օգ­նություն են հասց­րել Շա­հում­յան, Գետաշեն, Երասխավան, Մար­տակերտ, Օմար:
Գավառի «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստներ Վարդուհի Գրիգորյանի, Լուսահոգի Անուշ Ղազարյանի, Վոլոդյա Կևյանի, Ա­շոտ Գրիգորյանի, Սամվել Զանգեզուրյանի շնորհիվ տեղի բնակ­չությունն իրազեկ էր լինում, թե ինչ է կատարվում Ա­զա­տու­թյան հրապարակում:
Լյովա Գևորգյանը, Աշոտ Գասպարյանը, Գագիկ Ասոյանը, Հարութ Հարությունյանը եղան այն սյուները, որոնց մասին խո­սում են իրենց կատարած գործերը: Նրանց անցած փա­ռա­վոր ուղու ոգեշնչումը ժողովրդից ստացած վստահությունն էր: Ար­­քիմեդն ասում էր՝ տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշ­խար­­հը: Հայրենիքի սերը, ժողովրդի վստահությունը նման մար­դկանց պատահական չի տրվում: 
Աշոտ Գասպարյանն իր ընկերներով զենք ու զինամթերք, սնունդ ու հանդերձանք, հարյուրավոր տոննաներով, հարյուր հա­զարավոր դրամով ժամանակին հասել, օգնել, սատար են կանգ­նել իրենց ժողովրդին: Համեստորեն խոսում էր կա­տա­րած գործերից. «Մեզ ընտրել են մարտիկներ, ովքեր երբեք չեն վախեցել տառապանքից ու ցավից, ոչ դառնությունից, ոչ կա­րի­քից: Նման մարդը դադարում էր վախենալ մահից: Թեև երի­տա­սարդ, ծաղկուն ժամանակ գիտակցորեն, թե են­թա­գի­տակ­ցո­րեն հասկանում էր, որ սիրելի է կյանքը: Բայց այսօր անցած ուղին հնարավորություն է տալիս բաց ճակատով երկրի վրա շարժվելու հոգու ու սրտի ջերմությամբ, և բաց աչ­քե­րով նայելու աշ­խարհին։ Օրհնում եմ ես հազար բերանով՝ զգու­շորեն քայլեք մեր հողի վրայով, այնտեղ մեր զոհված ազա­տամարտիկների արյունն է ննջում...»: Աշոտը հանդարտ, հատ առ հատ ար­տա­սա­նելով այս բառերը խորասուզվեց իր հի­շողությունների մեջ։


Հայկ Հովսեփյան՝ Հայոց բանակի առաջին զորակոչիկներից, մարտական դիրքերում, 1992թ.

Հայոց բանակի առաջին զորակոչիկներ-դասընկերները` Հայկ Հովսեփյանը, Աղվան Սարգսյանը առաջին մարտական մկր­­տությունն ստացել են Մեղրիի Նյուվադու պաշտպանական մար­­տերի ժամանակ: Այնտեղ լսեցին Մեղրիի, Կապանի սահ­մա­­նամերձ գոտիների ինքնապաշտպանական մարտերի մա­սին, 15-ամյա շվանաձորցի Գարիկ Միքայելյանի մասին, թե ինչ­պես էր Ագարակի ջոկատին սնունդ ու զինամթերք հաս­ց­նում, ինչպես էր «Դարբարա 44» պաշտպանական դիրքերի վի­րավորներին օգ­նության հասնում Կապանի Դավիթ Բեկ, Եղ­վարդ, Շիկահող, Ճակատեն գյու­ղերի պաշտպանության ժա­մանակ: 
Արամ Գևորգյանը Նյուվադու ազատագրումից հետո Մեղրիի ՆԳ սահմանապահ-պարետային ծառայության վաշտում ակ­տիվ գոր­ծունեությամբ աչքի ընկավ Աղրթ-Բարթազ սահ­մա­նա­գծի, Խո­լադաղ, Ծիրանաձոր բարձունքների համար մղվող մար­տե­րում։ Զինկոմիսարիատից գործուղվեց Քաշաթաղ, հետագա­յում՝ թիվ 50869 զորամասում որպես հրամանատար։ Մաս­նակ­ցեց ՀՀ հարավ-արևելյան ռազմաճակատի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուններին։ Այս ամենը ոգևորում էր նորակոչիկ զի­ն­վոր­նե­րին։
Թշնամու հեռահար հրետանին օր ու դադար չէր տալիս: Կա­պա­նում Հայ­կի ծննդյան օրվա առիթով ղազանի մեջ մի հավ էր եփվում, ունեին գյուղացիների տված մեկ շիշ օղի: Թշնամու ար­կը ցաքուցրիվ արեց ղազանը: Անփորձ Հայկը կատաղեց, հաշ­վարկ չգիտեր: Թնդանոթի փողը դես ու դեն շարժեց, սա­կայն ար­կերն անիմաստ հեռու էին ընկնում: Փողի անցքից նշա­նոցը, նշա­նահատիկով մի քանի անգամ ուղղեց թշնամու վրա, հայտ­նա­բերեց ու հաջորդ համազարկով լռեցրեց: Ձեռք­սեղ­­մում­նե­րով, գրկախառնություններով շնորհավորեցին նրա ծննդյան օրը: 
1,5 տարի հետո նոյեմբերին զորացրվում է, դեկտեմբերին ընդ­­­գրկ­վում հայրենի գյուղի «Լճափ» ջոկատի կազմում: 
1994թ. հուվարի 6-ին Տիգրանակերտից Մարտակերտ հա­տ­­վա­ծում, Գյուլիջա գյուղի ազատագրման ժամանակ «Լճափ» ջո­­կատի 15 ազատամարտիկներ Խեչան գետի հոսանքին զու­գա­­հեռ ճանապարհով առաջանում էին դեպի գյուղ՝ օգնու­թյան։
Դեռ գյուղ չմտած, դիմացից հայերեն լեզվով ձայնում են.
- Հա՞յ եք։
Պատասխանը լինում է.
- Հայ ենք, հայ։
- Եկեք, եկեք։ Մենք էստեղ ենք,- այս երկրորդ կանչը կաս­կա­ծելի էր։
Մինչ կպարզեին ինչն ինչոց է, ով ով է, դարանակալած թշ­նա­մին մի 50 մետր հեռավորությունից ավտոմատային կրա­կա­հերթ է բացում տղաների ուղղությամբ։ Ազա­տա­մար­տիկ­ներն ար­ձագանքեցին պատասխան կրակով՝ միևնույն ժա­մա­նակ մտան գետը՝ պաշտպանվելու հակառակորդի կրակից։ Մար­տը շա­րունակվեց գետի միջից և տևեց 7 երկարաձիգ ժա­մեր՝ մինչև ուշ գիշեր։ Ժամը 23։30-ին օգնական ուժերի հաս­նե­լուց հե­տո նոր կարողացան հակառակորդին դուրս շպրտել իրենց դիր­քերից։ 
Այս թեժ մարտում ջոկատն ունեցավ երկու զոհ և մեկ ծանր վի­­րավոր։ Մարտում քաջալերում և գոտեպնդում էր ջոկատի փոխ­­հրամանատար Հայկ Սիմոնյանը։
Ջոկատի մարտիկները զոհերին և ծանր վիրավորին դուրս բե­րեցին կրակադաշտից և դիրքավորվեցին մոտակա բլուրին, ա­պա գնահատելով ստեղծված իրավիճակը, շարժվում են ա­ռաջ՝ դեպի հիմնական դիրքեր։


Մարտական դիրքերում

Մարտում առանձնակի տոկունությամբ աչքի ընկած Հայկ Գրի­­շայի Հովսեփյանը՝ ուսապարկով և երկու ավտոմատներն ուսից կախ, արյունաքամ լինող վիրավոր ընկերոջը՝ Տիգ­րան Փայ­լակի Մխեյանին շալակն էր առել և առաջանում էր ջո­կա­տից ետ չմնալով։ Տիգրանը գոռում էր ցավերից, ու կորցրած արյունից ուշագնաց լինում։ Հայկը՝ արնաշաղախ, ցեխակոլոլ, ըն­կերոջը տանում էր մեկ գրկած, մեկ շալակած, մեկ քարշ տա­լով՝ մահու չափ հոգնած, տանջված, բայց կարողանում է հասց­­նել կանաչ մի տարածք։ Տիգրանին զգուշորեն պառ­կեց­նե­լով հարմար մի տեղ, շրջվում է մեջքի՝ փոքր ինչ շունչ առ­նե­լու համար։ Տիգրանը չէր դադարում ցավերց գոռալ և գլորվելով ընկնում է գետը։ Հեռվից ձայներ են լսվում։ Հայնն ընկերոջը ապահով մի տեղ է դնում և դիրքավորվում ճա­նա­պար­հին մոտ։ Զինամթերքի սղության պատճառով խուսափում է մարտի բռնվելուց։ Հետագայում պարզվում է, որ զոհերին տա­նող խումբն էր անցել, ովքեր նյունպես մար չէին բռնվել զի­­նա­մթեր­քի քչության պատճառով։
Այդ ժամանակ Գյուլիջա գյուղից երեք «Ուրալ» ավ­տո­մե­քե­նա­ներով վերադառնում էին օգնական ուժերը։ Հայկը կանգ­նեց­նում է «Ուրալներից» մեկը և վիրավոր ընկերոջը տե­ղա­վո­րե­լով մեքենայում, հասցնում են շտապ օգնությանը։ Առաջին բուժ­օգնությունը ցույց տալուց հետո Տիգրանին տեղափոխում են Ստեփանակերտի զինվորական հիվանդանոց՝ այդպիսով փրկ­վում է նրա կյանքը։
Ոչ միայն «Լճափ», այլև մյուս ջոկատների մասին ինչ էլ գրվի բավարար չի լինի։


Մարտական դիրքերում

«Լավագույն պետությունը հաղթող ժողվուրդն է»- ասել է Ա­րիս­տոտելը։ Հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Արցախյան հե­րոսամարտում, սակայն շուտով շատ խնդիրներ առա­ջա­ցան։ Նորաստեղծ պետությունը ներքաշվելով տնտեսական և քա­­ղա­քա­կան թոհուբոհում, մարտադաշտում վիրավորված, ցն­­ցա­հար­ված և այլ պատ­ճառ­նե­րով հաշմանդամ դարձած ազա­տա­մար­տիկներին չկարողացավ համարժեք ու­շա­դրության ար­ժա­նաց­նել։ Ամեն ինչ կարծես գլխիվայր շուռ ե­կավ։ Տնտեսական ճգնաժամին զուգահեռ արտագաղթի ալիք բարձրացավ։ 
Մեծ վիպասան Րաֆֆին իր ժամանակին նկա­րագ­րում է հայ ժողովրդի վի­ճա­կը, որը չի տարբերվում մեր ժամանակների վի­ճա­կից։ Իշխանությունները ժո­ղովրդին հասցրել էին «խո­նարհ­վիլ յուր ատելի ղեկավարի անգ­թու­թյուն­նե­րի առջև և բո­լո­րովին անձ­նա­տուր լինել նրա կամ­քին...
Այս վիճակին (ինք­նիշ­խան թալանչիներին. հեղ.) են­­թարկ­վում է ոչ միայն մի ամբողջ հա­սա­րա­կու­թյուն, այլև մասնավոր ան­ձինք, մա­նավանդ երբ փոքր ի շատե ունևոր են, մտնում են այս և այն ազդեցություն ունեցողի հովա­նա­վո­րու­թյան ներքո, որ­պեսզի ու­րիշ­­նե­րը նրանց չվնա­սեն: Բայց այս պաշտ­պա­նու­թյու­նը շատ թանկ է նստում. պաշտ­պան­յալը թե՛ յուր կայքով և թե՛ յուր պատվով դառ­նում է յուր ա­ղա­յի գերին: Դա մի կա­մա­վոր ստրկություն է, որով անզորը հպա­տակում է հզորին և դառ­նում է նրա կամքին բոլորովին կրա­վորական առարկա... Դա ճորտության սկիզբն է, որի տխուր օրինակները...» այսօր ե­րևում է ավազակապետության պարագլուխների արարք­նե­րից։ Ղեկավարն այնքան խոհեմ պետք է լինի, որ չա­ր­հարմարի ժո­ղովրդի ձայնը՝ ի նկատի ունենալով մարդկանց դժ­­գո­հու­թյուն­ներն ու հիաս­թա­փու­թյուն­նե­րը։ Հարգելով մարդ­կանց բո­ղո­քի ձայնը, հասնել ինք­նա­պահ­պանման և ունենալ բազ­մա­նա­լու ձգտում։
Ավելորդ ծանրությունը միշտ արգելում է պայքարել թշնամու դեմ, նա աշխատում է ազատել միայն իր գլուխը։ Եթե ոչ դու­դու­կի, կամ սրնգի խուլ և ձգական հնչյունների հետ անցյալը, թե ներ­կան շատ անգամ դառնում են տխուր և մելամաղձոտ, նրանք խիստ մեղմ կերպով ներդաշնակում են մեր պատ­մու­թյան դառը ճակատագրին։
Պատերազմի ժամանակ շահամոլ երկչոտները փախան արտ­երկրներ՝ փող ձեռք բերելու և վերադառնալով սե­փա­կա­նու­թյան տեր դարձան, ճնշելով ազատամարտիկներին պահ­պա­նեցին իրենց դիրքերը, չհասկանալով, որ յուրաքանչյուր քայ­լափոխում անգիտակցորեն հանդիպում են դիմադրության և կորց­նելու են գողացածը։
Գիտենք, որ տգետներն ակտիվ են փողոցում և հա­սա­րա­կու­­թյան մեջ։ Նրանք ձգտում են հաճոյանալ ամբոխին, ինչ­պես նաև արժանանալ փողոցի ուշադրությանը, մոռանալով, որ գա­ղա­փարները չի կարելի շփոթել գիտության հետ։
Ազատամարտիկների առողջ մտածելակերպն ընդունեց Չա­րեն­ցի կոչը՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հա­վա­քա­կան ուժի մեջ է և հաղթեց։
Րաֆֆին ծանոթ լինելով հայի բնավորության թույլ կող­մե­րին, հարյուր տարի առաջ կարողացել է հուշել մեր ժա­մա­նա­կ­­նե­րի բացթողումները։
Թուրքերը շողոքորթությամբ, խաբեություններով կաշառել է շա­համոլ, քծնող, օտար ուժերին ապավինող հայ ղե­կա­վար­նե­րին, գլխների տակ փափուկ բարձ դրել, ծպտյալ դիվա­նա­գե­տի փո­փոխական ժպիտով չեզոքացրել, դաժանորեն, վայրագ կեր­­պով ոչնչացրել հայերին՝ տիրելով նրանց հողին և ունեց­ված­քին։
Քաղաքակրթությունը հայ ժողովրդին պարտավորեցրել է ապ­րել իր ստեղծած մարդկային կյանքով, կառուցողական լայն, լեցուն խնդիրներ լուծելով՝ հետևելով համամարդկային հա­­­սարակական-քաղաքական քննարկումների կիրթ ձևերին։
Ներքին մելիքային անձնական գզվռտվոցից, արտաքին ու­ժե­րի շահարկումից շփոթված աշխատել են գտնել երրորդ ուժի հո­վանավորություն՝ թափառելով երկրե-երկիր, թակելով մե­­ծա­մեծ­երի՝ Պետրոս Առաջինի, Նիկոլայ Երկրորդի, ար­խա­դաշ Լե­նի­նի, Ստալինի դռները և աղերսելով, խոստանալով թա­գեր, թա­­գավորություններ, թուլացրել են Հայոց պե­տա­կա­նու­թյան հիմ­քերը՝ երեք ծովերից, չորս գետերից մնաց միայն Սևա­նա լիճը...
Թուրք-ադրբեջանական հարկադրված պատերազմում, «Ղա­­րա­բաղ» կոմիտեի ղեկավարությամբ, հայ ժողովուրդը հույ­սը չդրեց երրորդ ուժի վրա, հավատաց սեփական ուժերին և հաղ­թեց։ Քան տարի անց իշխանությունը զավթած ղե­կա­վար­ները ձեռք մեկնեցին Թուրքիային, լավ հասկանալով, որ թուր­քը մնում է՝ թուրք։ Եղիշե Չարենց հիշեցնում է՝ դեմքեր, ախ, բութ են այնպես, կարծես շինված են տապոռով... Իսկ Հո­վհաննես Թումանյանի ձևակերպումով՝ նրանք մարդակեր են, անբան, քանի՞ տարի է պետք, որ մարդ դառնան... Ինչին տարիներով սպասում էր թուրքը, մատուցվեց հանգիստ...
2009թ. Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղարի և այլ դիվանագիտական ներկայացուցիչների մաս­նակ­ցությամբ ստորագրվեց Հայ-թուրքական հա­մա­ձայ­նա­գի­րը դրա­նով Թուրքիային հնարավորություն տրվեց ասելու՝ աշ­խարհ, դու մի խառնվիր, ես հային հոշոտեմ և պատ­մա­բան­նե­րի հանձնաժողով տեղծելու պատրաստակամությունը ցեղա­սպա­նության հարցը դրեց կասկածի տակ։
փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանի «Ազատագրում» գրքից


Կատեգորիա: Արցախյան | Ավելացրեց: armenlur (07.02.2013)
Դիտումներ: 3611 | Տեգեր: արցախյան պատերազմ | - Վարկանիշ -: 3.7/3