Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Էդգար Մանուչարյան
Էդգար Մանուչարյան
հայ ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբում որպես հարձակվող


1987 հունվարի 19

Ծնվել է Երևանում։ Հայրը «Փյունիկ 2» թիմի նախկին մարզիչն է, եղբայրը՝ Խորեն Մանուչարյանը, այժմ հանդես է գալիս «Փյունիկում»։

Արդեն 15 տարեկանում Էդգար Մանուչարյանը հանդես էր գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում, իսկ 2002-2004թթ ընթացքում Փյունիկի կազմում 3 անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։2004թ-ին 22 խաղում դառնալով 21 գոլի հեղինակ ՝ Էդգարը դառնում է Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու։ Երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել հոլանդական «Այաքսը»։

2004թ-ի դեկտեմբերին Մանուչարյանը մեկնում է «Այաքս»՝ փորձաշրջան անցնելու, սակայն վնասվածքի պատճառով տեղափոխությունը կայացավ միայն ամռանը։
Սեպտեմբերի 18-ին «Այաքսի» կազմում Էդգարը իր նորամուտն է նշում Հոլանդիայի առաջնությունում, որտեղ իր նոր թիմը 4-2 հաշվով պարտություն է կրում «ԱԶ Ալկմարի» հետ խաղում։ Նոյեմբերի 2-ին Էդգարը իր առաջին գոլն է խփում «Այաքսի» կազմում ՝ Ավստրիայի հետ Եվրոպայի գավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

2005/2006 մրցաշրջանում Էդգարը մասնակցում է առաջնության 4 խաղերի, ինչպես նաև դառնում է Հոլանդիայի գավաթակիր։

2006թ-ի ընթացքում Էդգար Մանուչարյանի նկատմամբ սկսում են հետաքրքրություն ցուցաբերել Լիոնի «Օլիմպիկը» և «Բենֆիկան», սակայն 2007թ-ի սկզբին «Այաքսը» Մանուչարյանի հետ պայմանագիրը երկարաձգում է մինչև 2011թ-ը։

2007/2008 մրցաշրջանի ընթացքում «Այաքսի» հիմնական կազմում Մանուչարյանը չմասնակցեց և ոչ մի հանդիպման։ Փոխարենը նա հանդես էր գալիս «Այաքսի» երկրորդ թիմում։

2009թ. օգոստոսի 6-ին Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Հարլեմ» ակումբ։ 6 ամիս անցկացնելով իր նոր թիմում ՝ Էդգարը 17 խաղում դարձավ 6 գոլի հեղինակ։ 2010թ. հունվարի 25-ին «Հարլեմը» սնանկանում է, իսկ Էդգարը վերադառնում է «Այաքս»։ Քիչ անց ՝ փետրվարի 3-ին, Էդգարը վարձավճարով տեղափոխվում է Հոլանդիայի առաջին խմբի առաջնությունում հանդես եկող մեկ այլ թիմ ՝ «Ապելդորն»։ Իր նոր թիմի կազմում Էդգարը նորամուտը նշում է գոլով, իսկ մեկ շաբաթ անց Էդգարը աչքի է ընկնում հետ-տրիկով։

2010թ. Էդգարը խզում է «Այաքսի» հետ մինչև 2011թ. նախատեսված պայմանագիրը և ազատ խաղացողի կարգավիճակով միանում է «Փյունիկին»։ 2011թ. ձմռանը ՝ տրանսֆերային պատուհանի ժամանակ Էդգար Մանուչարյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական «Կարպատներ» ակումբը, սակայն տեղափոխությունը չի կայանում,և խաղացողը 3 տարվա պայմանագիր է կնքում «Փյունիկի» հետ։ 2011թ. ամռանը տեղափոխվում է Ռուսաստանի առաջնության 1-ին խմբում հանդես եկող «Ուրալ» ակումբ:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (19.01.2013)
Դիտումներ: 822 | Տեգեր: ֆուտբոլ, «Փյունիկ», Մանուչարյան, «Այաքս» | - Վարկանիշ -: 0.0/0