Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր |
Էլմիրա Սկրիպչենկո
Էլմիրա Սկրիպչենկո միջազգային գրոսմայստեր, ֆրանսիական, նախկինում մոլդովական շախմատիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի (2001), Մոլդովայի և Ֆրանսիայի բազմակի չեմպիոն 17 փետրվար, 1976 Ծնվել է Քիշինյովում (Մոլդովա) շախմատիստների՝ դատավոր Ֆյոդոր Ֆյոդորովիչ Սկրիպչենկոյի և Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի, վատակավոր մարզիչ Նաիրա Աղաբաբյանի ընտանիքում։ Խաշմատ սկսել է խաղալ վաղ մանկությունից՝ մոր ղեկավարությամբ։ 1992 թ. Էլմիրան դարձավ աշխարհի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության հաղթող։ Այդ ժամանակվանից Մոլդովայի շախմատի հավաքականի անդամ է։ 1996 թ-ից բնակվում է Փարիզում։ 2000 թ. Էլմիրան հասավ մինչև աշխարհի շախմատի առաջնության մինչև քառորդ եզրափակիչ։ 2001 թ. նա կրկնեց այդ հաջողությունը՝ հաղթելով շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում և Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր՝ Մոլդովայի հավաքականի կազմում։ 2002 թ. Էլմիրան հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում։ 2004 թ. Բիլեի և Կրանոտուրինսկի մրցաշարերի հաղթողն էր։ Անձնական կյանքը 1997 թ. Էլմիրա Սկրիպչենկոն ամուսնացավ ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Ժոել Լոտյեի հետ, սակայն 2003-ին բաժանվեց նրանից։ 1997-2003 թթ նա կրում էր կրկնակի ազգանուն՝ Սկրիպչենկո-Լոտյե։ 2006 թ. ամուսնացավ մեկ այլ ֆրանսիացի շախմատիստ Լորանս Ֆրենսինեի հետ։ 2007-ին նրանք աղջիկ ունեցան։
Հարցազրույց Նաիրա Աղաբաբյանի հետ (ռուսերեն) հեղինակային թարգմանություն © | |
Դիտումներ: 1097 | | |