«Տժվժիկ» 1961-ին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված կարճամետրաժ կինոնկար։ Ֆիլմի տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962-ի օգոստոսի 21-ին։ Ֆիլմի սցենարը գրվել է Ատրպետի համանուն պատմվածքի հիման վրա։
կադրեր ֆիլմից
Սցենարի հեղինակ - Երվանդ Մանարյան Բեմադրող ռեժիսոր - Արման Մանարյան Օպերատոր - Մարկ Հովսեփյան Նկարիչ - Ստեփան Անդրանիկյան Երաժշտությունը - Էդուարդ Բաղդասարյան Հնչյունային օպերատոր - Ս. Գրիգորյան Գրիմը - Վ. Ասատրյան Ռեժիսորի ասիստենտ - Մ. Տեր-Պողոսյան Նվագում է սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժոր` Ա. Քաթանյան Նկարի դիրեկտոր - Ռ. Սարոյան
Գլխավոր դերերում
Ներսես ախպար - Հրաչյա Ներսիսյան Նիկողոս աղա - Ցոլակ Ամերիկյան Պարոն Հովսեփ - Արման Կոթիկյան
Փաստեր
Ֆիլմում էպիզոդիկ դերակատարություն է ունեցել 12-ամյա Արտաշես Գեղամյանը: |