Գալուստ Խանենց (Խանյան) իրանահայ գրող
հունվարի 25 1910 - հունիսի 4 1998
Ծնվել է Թեհրանում։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։ Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ Սրտով», «Հրաշալի Զորություն», «Բարև Քեզ Մարդ», «Հայ Ժողովրդի Վերածնունդը», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի Զորություն» և «Բարև Քեզ Մարդ» հատորները։
Գալուստ Խանենցը եղել է «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնանդամներից, այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր Էջ» անունով, որպես «ժողովածու Իրանահայ երիտասարդ գրողների»։
Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ Բանաստեղծը» գրքի մեջ։
Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում։ |