Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Ղուկաս Բադրուպանյան
Ղուկաս Գրիգորի Բադրուպանյան 
հունգարահայ լեզվաբան, բանասեր

1861, հունվարի 23 - 1926, հունիսի 1

Ծնվել է Եղիսաբեթուպոլիսում, Տրանսիլվանիա: Փոքր հասակից տեղափոխվել է Բուխարեստ, որտեղ ստացել է նախնական կրթությունը: 

1884 - 
Ավարտել է Բուդապեշտի համալսարանը, ստացել պրոֆեսորի կոչում: 30 տարի ուսուցչություն է արել տեղի վարժարաններում, դասախոսել Բուդապեշտի համալսարանում: 

1897-ին հիմնադրել է «Շպրախվիսսենշաֆտլիխե Աբհանդլունգեն» («Schpachhwissenschaftliche Abhandlungen», «Լեզվաբանական հոդվածներ») գերմաներեն ամսագիրը: 

Գրել է ազգագրական, պատմագիտական, բանահյուսական և լեզվաբանական հոդվածներ: Զբաղվել է հայերենի ստուգաբանությամբ, սակայն նրա մեկնությունները գիտական արժեք չեն ներկայացնում: 

Հայագիտական նյութերով թղթակցել է «Հանդես ամսօրյա», «Բանասեր», ինչպես նաև Կեռլայում հրատարակվող «Արմենիա» հունգարերեն պարբերականներին:
Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (23.01.2013)
Դիտումներ: 944 | Տեգեր: ծագումով հայ, լեզվաբաններ | - Վարկանիշ -: 0.0/0