Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » ՀԱԿ

Կարեն Թովմասյան
պատմաբան-միջազգայնագետ



1992-2002թթ. սովորել է Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում, 2002-2007թթ Երևանի Գլաձոր համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետում:Մի շարք գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ եմ, պատրաստվում եմ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս «Անգլո-ամերիկյան դիվանագիտությունը և խորհրդային հավակնությունները Իրանում և Թուրքիայում 1945-1947թթ.» մասնակցել է մի շարք գիտական և քաղաքական միջազգային սեմինարների և կոնֆերանսների
Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ: 


wŸ Հոդվածներ  wŸՀարցազրույցներ  wŸԵլույթներ 

«Երեւանի դեմքն ամբողջապես փոխվել է, 
այն պատվել է անճաշակ ու անմարդաբնակ 
շենքերի սպիներով»

«ՉԻ»-ն շարունակում է ընթերցողներին ներկայացնել Երեւանի ավագանու ընտրություններին ներկայացված Հայ ազգային կոնգրեսի ցուցակում տեղ գտած քաղաքացիներին։

Կարեն Թովմասյանը 2002-2008թթ. սովորել է «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ այժմ սովորում է ասպիրանտուրայում, ուսումնասիրում է սառը պատերազմի հետեւանքները Իրանի եւ Թուրքիայի վրա։ Կյանքի կարգախոսն է` երբեք չհուսահատվել ու չհանձնվել, որքան էլ որ անելանելի ու անհուսալի թվա ստեղծված իրավիճակը։

Կարեն, Երեւանի ընտրազանգվածը համարվում է հանրապետության ամենաանկախ եւ ընդդիմադիր ընտրազանգվածը։ Ի՞նչ եք կարծում, այս անգամ էլ մայրաքաղաքի ընտրողների ձայնը կհասնի ընդդիմությանը, թե՞ այդ ձայները կգողացվեն։

- Կարծում եմ` չպետք է խտրականություն դնել Երեւանի ընտրողի եւ ոչ երեւանցի ընտրողների միջեւ, սկզբունքային, չծախվող ու անկաշառ ընտրողներ կան թե՛ Երեւանում եւ թե՛ մարզերում. հարցն այն է, որ Երեւանում իշխանություններին դեռ չի հաջողվել ընտրողին ահաբեկել եւ վախեցնել այնպես, ինչպես մարզերում։ Բացի այդ էլ, Երեւանում բնակվող քաղաքացիները քվեարկում են մի փոքր այլ սկզբունքներով, քան մարզերում։ Եթե մարզերում մեծ կարեւորություն է տրվում թեկնածուի ծանոթ, բարեկամ, խնամի լինելուն, ապա Երեւանում ավելի կարեւորվում է քաղաքական բաղադրիչը։ Հենց դա նկատի ունենալով էլ հույս ունեմ, որ երեւանցիները կկատարեն քաղաքական ընտրություն եւ ո՛չ կասեն իշխող Հանրապետական կուսակցությանը։ Իսկ ձայները պահելու հարցում կարեւորում եմ ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր անդամների համագործակցությունը։

 Փորձագետները այս ընտրություններին թեժ ընտրապայքար են կանխատեսում։ Համաձա՞յն եք այդ կանխատեսումների հետ։

- Կարծում եմ, որ այս ընտրությունները իրենց բնույթով կլինեն ավելի մրցակցային, քան նախագահական ընտրություններն էին, որովհետեւ ի տարբերություն նախագահական ընտրությունների, այս ընտրություններին մասնակցում են երկրի քաղաքական դաշտի առավել հայտնի ու ազդեցիկ ուժերը։

Ինչպիսի՞ն ես տեսում Երեւանի քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքները այս ընտրություններից հետո։

- Ավագանու աշխատանքի բովանդակության մասին, կարծում եմ, կարելի կլինի խոսել միայն ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե ավագանու տեղերը ինչ հարաբերակցությամբ որ ուժերի միջեւ են բաշխվել։

Երեւանում կան բազմաթիվ խնդիրներ` տրանսպորտի խնդիր, աղբահանության խնդիր եւ այսպես շարունակ։ Ըստ քեզ, առաջին հերթին ո՞ր խնդիրը կամ խնդիրները պետք է լուծվեն։

- Երեւանի խնդիրներից կուզեի հատկապես առանձնացնել ճարտարապետաշինարարական խնդիրները։ Կարելի է ասել, որ ես չորրորդ սերնդի երեւանցի եմ, ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիներիս՝  Սուրյանների, Գալստյանների եւ Թովմասյանների ընտանիքները եղել են Երեւանի Արաբկիր համայնքի հիմնադիրների եւ առաջին բնակիչների շարքում։ Իմ աչքի առաջ վերջին 14 տարում Հանրապետական կուսակցության նշանակած քաղաքապետները իրենց որոշումներով ուղղակի ավերել են այն համայնքը, այն թաղամասը, որտեղ ծնվել եմ ու մեծացել, մեր տնից քիչ հեռու գտնվող երբեմնի կանաչապատ այգում ու խաղահրապարակում այսօր այլեւս ծառեր չկան, դրանց փոխարինել են երկինք խոյացող անճաշակ ու անհոգի երկաթ-բետոնե շենքեր եւ սրճարաններ։ Մոնումենտի անտառն այլեւս չկա, դրա փոխարեն այսօր մեծահարուստների ու երկրի բյուջեն թալանող պաշտոնյաների առանձնատներն են։ Երեւանի դեմքն ամբողջապես փոխվել է, այն պատվել է անճաշակ ու անմարդաբնակ շենքերի սպիներով, իսկ քաղաքի սիմվոլն ու դեմքը հանդիսացող շենքերի մեծ մասը անվերադարձ քանդվել է ու կորել, դրանք մնացել են միայն նկարներում եւ մեր հիշողություններում։ Մենք ուղղակի իրավունք չունենք մնացյալ հազվադեպ շինություններն ու Երեւանի պատմամշակութային ժառանգությունը փոխարինել մի քանի քառակուսի մետր նոր, բայց անորակ ասֆալտի ու ծառ ու ծաղկի հետ։ Երեւանցիները պետք է հասկանան, որ քվեարկելով Հանրապետական կուսակցության եւ նրա թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին` նրանք քվեարկելու են առաջիկա չորս տարում Երեւանի այլանդակման ու ավերման օգտին։

Ինչպիսի՞ն է քո երազած Երեւանը։

- Իմ երազած Երեւանը գեղեցիկ ու Երեւանի ճարտարապետական տեսքին համահունչ գեղեցիկ շենքերով ու կանաչ պուրակներով քաղաք է։ Իմ երազած Երեւանում ոչ մի հին շենք ու ճարտարապետական հուշարձան չի քանդվելու, իսկ քանդվածներն էլ վերականգնվելու են։

Հարցազրույցը վարեց՝ Անի Գևորգյանը

«Չորրորդ իշխանություն», 4 ապրիլ 2013 թ


Կատեգորիա: ՀԱԿ | Ավելացրեց: armenlur (27.04.2013)
Դիտումներ: 1636 | Տեգեր: Անի Գևորգյան, Կարեն Թովմասյան, ՀԱԿ | - Վարկանիշ -: 0.0/0