Արարատ Ղարիբյան - Հայեր - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Հայեր

Արարատ Ղարիբյան
Արարատ Սահակի Ղարիբյան 
հայ լեզվաբան, ՀԽՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1972), 
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954)։


1899, հունվարի 27, Դարղալու - 1977, մարտի 1, Երևան

Ծնվել է Արտաշատի շրջանի Դարղալու (այժմ` Այգեզարդ) գյուղում։ 
1927-ին ավարտել է ԵՊՀ-ն։ 1937-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, իսկ 1940-ին` դոկտորի գիտական աստիճան, 
1947-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1960-ին` իսկական անդամ։
Դասախոսել է ԵՊՀ-ում (1929–1948), Երևանի հեռակա (1934–1954) և ռուսական (1934–1956), Թբիլիսիի (1934–1937), Բաքվի (1935–1947) և Լենինականի (1936–1948) մանկավարժական ինստիտուտներում։ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի դասախոս (1934–1937), դոցենտ (1937–1940), պրոֆեսոր (1940–77), հայոց լեզվի ամբիոնի վարիչ (1934–1960)։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի (1943–1950, 1956–1962), հիմնարար գրադարանի (1962–1977) տնօրեն։
Զբաղվել է հիմնականում հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի մեթոդիկայի, բառարանագրության և այլ հարակից խնդիրներով. դպրոցական դասագրքերի և ձեռնարկների հեղինակ է։ Հայերենի բարբառների ձևաբանական դասագրքերի մեջ ավելացրել է 4-րդ` ս ճյուղը։ Փորձել է յուրովի զարգացնել այս դասակարգման սկզբունքները։ Կատարել է նաև բարբառների խմբավորում` հնչյունաբանական սկզբունքի կիրառումով։ Ունի բազմաթիվ հոդվածներ` նվիրված հայերենագիտության այլևայլ հարցերի։
Վախճանվել է Երևանում։

Ա. Ղարիբյանի երկերը

Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն, Երևան, 1937։
Համառոտություն հայ բարբառագիտության, Երևան, 1941։
Հայ բարբառագիտություն, Երևան, 1953։
Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1954։
Հայերենի նորահայտ բարբառների մի նոր խումբ, Երևան, 1958։
Հայոց լեզվի քերականություն, Երևան, 1934 և հետագա հրատարակություններ։
Հայերեն ուղղագրության նոր բառարան, Երևան, 1944-47։
Հայոց լեզվի քերականության, ուղղագրության և կետադրության ուղեցույց (հեղինակակից), Երևան, 1957։
Մանկավարժական լեզվաբանություն, Երևան, 1969։
Ռուս-հայերեն բառարան, Երևան, 1968-82։

Կատեգորիա: Հայեր | Ավելացրեց: armenlur (26.01.2013)
Դիտումներ: 1156 | Տեգեր: Արարատ Ղարիբյան, լեզվաբաններ | - Վարկանիշ -: 0.0/0