Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Անդրե Սիտրոեն
Անդրե Գյուստավ Սիտրոեն
ֆրանսերեն André Citroen, 
ֆրանսիացի արդյունաբերող, «Citroen» կոնցեռնի և նույնանուն մեքենան հիմնադիրը



5 փետրվարի, 1878 - հուլիսի 3, 1935 

Անդրե Գուստավ Սիտրոենը ծնվել է Փարիզում։ Նա հրեական ծագմամբ հոլանդական գործարար Լևի Սիտրունայի (նիդեր, Levie Citroen)՝ ադամանդների և այլ թանկարժեք քարեր առևտրականի ընտանիքի հինգերորդ երեխան էր։ Սիտրոենը դեռ 6 տարեկան չկար, որ նրա հայրը ինքնասպան  եղավ և ընտանիքին մեծ կարողություն թողեց։ Լևի Սիտրունայի միայն մեկ մասնաբաժինը  արտերկրում ձեռնարկությունում մեկ միլիոն ֆրանկ էր՝ հսկայական մի դրամագլուխ։ Չնայած  ալմաստի դիլերների ֆինանսական շրջանակներում լայն կապերի, Անդրե Սիտրոենը գերադասում է չգնալ հոր ճանապարհով: Անդրեն որոշում է ընդունվել Պոլիտեխնիկական դպրոց՝  ինժեներ դառնալու նպատակով: Ավարտելուց հետո Սիտրոենն ուղարկում զինվորական ծառայության։
Եղել է մասոնական Փարիզի «Lodge La Philosophie Positive» մասոնական օթյակի անդամ: 

Անդրե Սիտրոենը ստեղծել է նաև՝
  • Ետվաճառքային Առաջին անվճար ծառայությունը
  • Մեքենայի առաջին ապահովագրությունը
  • Դիլերային առաջին ցանցը
  • Մեքենայի առաջին վարկավորումը
  • Ավտոպահեստամասերի առաջին տեղական պահեստները
  • Արաջին ֆիրմային կատալոգը
 
«Սիտրոենը» երեկ և այսօր

Ի՞նչ արեց Սիտրոենը՝ երեխաներին դեպի իր Citroen մեքենաները գրավելու համար՝ 

Անդրե Սիտրոեն – Երեխաների առաջին բառերը պետք է լինեն պապա, մամա և Սիտրոեն: 
Անդրե Սիտրոենը միշտ ասում էր որ երեխաները կմեծանան ու կգնեն ավտոմեքենա, իսկ ի՞նչ ավտոմեքենա: Հարկավոր էր, որպեսզի նրանք փոքրիկ ժամանակվանից սիրեն Սիտրոենը: Սիտրոենը սկսեց թողարկել փոքրիկ մեքենաներ, որը նախատեսված էր երեխաների համար, իսկ մեքենայի վրա նա տեղադրել էր իր լոգոն: Այո, այսօրվա մեքենա խաղալիքներն առաջինը թողարկել է Սիտրոենը: 1922 թվականի նոր տարուն Citroёn В2 և Citroёn 5CV փոքրիկ մեքենաները ամենաշատ նվերներն էին եղել, որոնց պահանջարկը մի քանի անգամ ավելի էր գերազանցել առաջարկը: Երեխաները այնքան էին դա հավանել, որ ուղղակի անհնար էր պատկերացնել, քանի որ նման բաներ չէին տեսել: Այդ մեքենաները պարզապես գովազդային ակցիաների համար էին, բայց հետագայում այն դարձավ նաև կոլեկցիոներների սիրած օբյեկտը:



Հաջողության գրավականը
Սիտրոենն ինքն իր հաջողությունը բացատրում է մեկ բառով` «կազ-մա-կերպ-վա-ծու-թյուն»` ամեն անգամ անձամբ վանկարկելով այս բառը: 
«Փայլուն ձեռնարկատեր»- ասում էին ոմանք: «Սնափառ խենթ, որը չի կարողանում հաշվել իր փողերը»,- համարում էին մյուսները: 
Եվ այս ամենը մեկ մարդու՝ Անդրե Սիտրոենի մասին, որը ստեղծել է ամենահայտնի ավտոմոբիլային մակնիշներից մեկը: 

Մարդը մեքենա չէ 
Անդրե Սիտրոենն ոչ միայն ինքն էր շատ վաստակում, այլև շատ վաստակելու հնարավորություն էր տալիս իր աշխատակազմի անդամներին: Առաջին աշխարհամարտից հետո նա իր գործարանում թափքերի արտադրամասի ղեկավարի աշխատավարձը դարձնում է 1000 ֆրանկ: Մեկ տարի անց նրա աշխատավարձն աճում է երեք անգամ, իսկ արդեն երեք տարի հետո այն հասնում է 13.000 ֆրանկի` չհաշված այն տոկոսները, որ ստանում էր յուրաքանչյուր թողարկված թափքի համար: 

Գովազդային հնարամտություն
Սիտրոենն առաջնորդվելով «Գովազդը վաճառքի շարժիչ ուժն է» արտահայտությամբ, մեծ տեղ է հատկացրել գովազդային նախագծերին: 
Նա կարծում էր, որ ապրանքի ցուցադրումն ամենալավ գովազդն է: 
«Ցուցադրությունները գովազդի ամենաարդյունավետ և բավականին թանկ միջոցներն են: Ոչ մի գովազդային միջոց չի կարող համեմատվել ապրանքի ցուցադրման հետ»: 
Սիտրոենը 1929 թվականին Ելիսեյան դաշտերում կառուցում է ավտոմոբիլային հսկայական խանութ-սրահ, որի ճակատային մասն ամբողջությամբ կառուցված էր 21 մ բարձրություն և 10 մ լայնություն ունեցող ապակյա ցուցափեղկից: Իսկ այդ թափանցիկ պատի միջոցով, որի վրա ծախսվել էր 19 տոննա ապակի, անցորդները կարող էին հիանալ Անդրե Սիտրոենի տարբեր մոդելների ավտոմեքենաներով: Սա նրա գովազդային նախագծերից ընդամենը մեկն էր:
Անդրե Սիտրոենի սիրելի արտահայտություններից էր. «Եթե գաղափարը լավն է, ապա գինն էական չէ»: Իսկ գաղափարն իսկապես լավն էր: Արևային, անամպ մի առավոտ փարիզյան կապտավուն երկնակամարում ինքնաթիռը սպիտակ ծխի միջոցով պատկերում է «CITROEN» բառը: Այն տևում է ընդամենը մի քանի րոպե, բայց արժեր մի քանի միլիոն ֆրանկ: 
Մեկ ուրիշը գուցե այսքանով բավարարվեր, սակայն ոչ Սիտրոենը: Նա այս անգամ Փարիզին է նվիրում այդ ժամանակների համար ֆանտաստիկ համարվող «Էյֆելյան աշտարակը «կրակների մեջ» գովազդային նախագիծը: Աշտարակի վրա տեղադրված էին 125 հազարից ավելի լույսեր, որոնք, մեկը մյուսի հետևից բոցավառվելով Էյֆելյան աշտարակի ամբողջ երկարությամբ, պատկերում են CITROEN ազգանունը: Այդպիսի մեծ և հնարամիտ «գովազդային վահանակ» մինչ այդ և դրանից հետո ոչ ոք չի ունեցել: 



Սիտրոենն արդյունաբերողներից առաջինն էր, ով ուշադրություն է դարձրել երեխաներին` որպես պոտենցիալ հաճախորդների: Նրա ընկերությունը սկսում է թողարկել խաղալիք CITROEN-ներ, որոնք միայն իրենց չափսերով էին տարբերվում իրական մեքենաներից: Սա ևս հանճարի գովազդային հնարքներից էր, բայց արդեն հեռանկարային: 

Հրաշալի ղեկավարը 
Սիտրոենը տարբերվել է ոչ միայն տեխնիկական նոր լուծումների որոնումներով, այլև որպես ղեկավար: 
«Տհաճ իրավիճակները շրջանցելու համար ձեռնարկատերը պետք է իր աշխատակիցների հետ մշտապես կապ պահպանի, բայց հանդիպումները պետք է անցնեն ոչ մեծ դահլիճներում…Մեծաքանակ մարդկանց դեպքում հազիվ թե անկեղծ կարծիքների փոխանակումը հնարավոր լինի»,- համոզված էր գործարարը: 
Նրա գործարանի աշխատակիցներին նույնիսկ տրամադրվել է ատամնաբույժի անվճար օգնություն, բայց ոչ թե գթասրտությունից ելնելով, այլ` Սիտրոենը կարծում էր, որ «Ատամնացավը խանգարում է աշխատանքի ռիթմին և իջեցնում աշխատանքի արտադրողականությունը»: 
Սիտրոենի հիմնական նպատակն էր ավտոմեքենան անմատչելի շքեղությունից դարձնել մասսայական սպառման ապրանք: 
«Մասսայական արտադրությունը կազմակերպելու համար պետք է հավաքել ամենալավ ինժեներներին և լավ վարձատրել նրանց»: 
«Գրավիչ դիզայն, հարմարավետություն և որակ»` CITROEN ընկերության կարգախոսը հիմնադրումից մինչ այսօր: 

Ռիսկը գործի կեսն է
Սիտրոենը մշտապես ապրել է պարտքերով` իր վտանգավոր նախագծերի իրականացման համար ներդնելով խոշոր գումարներ: Նրա մոտ փողի անհրաժեշտությունը միշտ գերազանցել է իր ֆինանսական հնարավորությունները: 
Հենց այդ ռիսկի պատճառով ստիպված եղավ հատուցել 1934 թ.-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: Ֆինանսական աղբյուրի որոնման մի քանի փորձերից հետո նա իրեն սնանկ է հայտարարում: 1935 թ.-ին Անդրե Սիտրոենը վախճանվում է: Այդ ժամանակ ֆրանսիական թերթերը գրում են. «Հավանական է, որ պարոն Սիտրոենը մահացել է անբուժելի հիվանդությունից, բայց առավել հավանական է նաև, որ մահվանը նպաստել են նրա «գլխին թափված» ֆինանսական դժվարությունները և դստեր մահը»:
Ֆրանսիացի ավտոարտադրողը բացարձակ համաձայն չէր այն մտքին, թե ավելի լավ է 10 անգամ նստել ոզնու վրա, քան մեկ անգամ ցցին: Եվ հատկապես ռիսկի նկատմամբ ունեցած կիրքն էլ նրան անմահացրեց: 
Սիտրոենը երբեք չի ցանկացել նոր բան հայտնաբերել: Նա պարզապես գրագետ է օգտագործել այն ամենը, ինչն արդեն մտածել էին ուրիշները:
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ» ամսագիր

Կարդացեք նաև՝ «Բրենդինգի հանճարը»


Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (05.02.2013)
Դիտումներ: 1430 | Տեգեր: արդյունաբերողներ, բիզնեսմեններ | - Վարկանիշ -: 5.0/1