Ռուզվելտն իր նախնական կրթությունը ստացել է տանը. սկզբնական շրջանում տնային ուսուցչուհու, իսկ այնուհետև` մասնավոր ուսուցչի կողմից: Տասնչորս տարեկան հասակում Ֆրանկլին Ռուզվելտը մեկնեց Գրոտոն` Մասաչուսեցում գտնվող տղաների հեղինակավոր գիշերօթիկ դպրոց, որտեղ չորս տարի պետք է սովորեր: 1903 թվականին ավարտեց Հարվարդի համալսարանը, ստանալով բակալավրի կոչում, իսկ այնուհետև` Կոլումբիա համալսարանի Իրավաբանական դպրոցը:1910 թվականին Ֆրանկլին Ռուզվելտը հրաժարվեց իրավաբանի հետագա գործունեությունից և առաջադրեց իր թեկնածությունը Նյու Յորք նահանգի Սենատում: Նա ցուցաբերեց իրեն, որպես առաջադեմ հայացքներով, անկախ մտածող մի Դեմոկրատ, որն աներկբայորեն իր դժգոհությունն էր արտահայտում այդ ժամանակահատվածում մեծ տարածում գտած «քաղաքական շեֆությանը» դեմ: Նա հաղթեց ընտրությունների ժամանակ հավաքելով ընտրողների ձայների պատկառելի մասը:
Ռուզվելտի պաշտոնական վերելքը Նյու Յորքի սենատում ավարտվեց 1913 թվականին, երբ նա նշանակվեց Ռազմական նավատորմի օգնական-քարտուղար: Ռազմական նավատորմի բաժինը, հանդիսանալով կառավարական գերնշանակալից և խոշոր գործակալություններից մեկը, ՖԴՌ հնարավորություն ընձեռեց ձեռք բերել արժեքավոր վարչարարական փորձառություն և անհրաժեշտ քաղաքական կապեր:
Ֆրանկլին Ռուզվելտը դուրս եկավ Ռազմական նավատորմի բաժնից 1920 թվականի ամռանը ընդունելով Դեմոկրատական կուսակցության կողմից առաջարկված փոխնախագահ Ջեյմս Մ. Քոքսի օգնականի պաշտոնը: Ռուզվելտն այդ պաշտոնում էր ընտրվել, քանի որ աշխատելով որպես Ռազմական նավատորմի օգնական-քարտուղար` նվաճել էր շրջապատի հարգանքը և, պարզապես լավ ճանաչված էր: Դժբախտաբար, ժողովուրդն արդեն հոգնել էր Նախագահ Վիլսոնից և նոր ընտրություններում ձայնը տվեց Հանրապետականներ Վարրեն Գ. Հարդինգին և Քելվին Քուլինգին:
1920 թվականի ընտրություններից հետո նա ընտանիքով մեկնեց Նոր Բրանսվիք` Կամպոբելո կղզի` անցկացնելու ամառային հանգիստն ու հիանալու ծովային հիասքանչ տեսարաններով: Դժբախտաբար այդ ընթացքում նա հիվանդացավ պօլիոմիելիտով (մանկական պարալիչ): Չնայած այն բանին, որ նա մեծ ջանքեր էր գործադրում վերականգնելու ոտքերի շարժունակությունը` հիվանդությունն այնուամենայնիվ հետագա ամբողջ կյանքի ընթացքում թույլ չտվեց նրան ոտքի կանգնել կամ քայլել ինքնուրույն: Անտեսելով իր ֆիզիկական վատառողջությունը` նա ջանքեր էր գործադրում` վերադառնալու քաղաքական դաշտ: Այդ նրան հաջողվեց 1928թ-ին, երբ առաջադրեց իր թեկնածությունը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում:
Ռուզվելտը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում աշխատեց երկու երկժամկետ շրջան, 1928-1932թթ: Հավատարիմ մնալով իր ազնիվ և առաջադեմ հայացքներին` նա վարում էր աշխատանքային ակտիվ գործունեություն` ընդլայնելով պետական գործակալությունների ֆունկցիաները, մեծացնելով օժանդակությունը սոցիալական ծառայություններին և խստացնելով ձեռներեցության կանոնակարգող վերահսկողությունը: Նա նաև օժանդակություն էր ցուցաբերում գյուղատնտեսությանը` իջեցնելով փոքր տնտեսություն վարող ֆերմերների հարկային բեռը, մեծացնելով գյուղական համայնքների կրթության տրամադրվող ֆոնդերը և նախաձեռնելով առաջին ծրագիրը երկրում, որը միտում ուներ բարձրացնելու ապրանքային գները: 1929 թվականին ֆոնդային բորսայի փլուզումից և տնտեսական Մեծ Ճգնաժամից հետո Ռուզվելտը քայլ առ քայլ սկսեց հրաժարվել իր կողմից վարվող կոշտ ֆիսկալ տնտեսական քաղաքականությունից: Երբ 1993 թվականի մարտի 4-ին տեղի էր ունենում ԱՄՆ 32-րդ նախագահի` Ֆրանկլին Ռուզվելտի երդման արարողությունը` Ամերիկան գտնվում էր իր պատմության մեջ վատագույն տնտեսական ճգնաժամի կիզակետում: 1929 թվականի աշնանը Ֆոնդային բորսայի փլուզման արդյունքում առաջացած Տնտեսական Մեծ Ճգնաժամից ի վեր` ավելի քան 75 միլիարդ անձնական կապիտալ կորավ Վոլ Սթրիթում, ազգային համախառն արտադրանքը 104 միլիարդ ԱՄՆ դոլարից նվազեց մինչև 74 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալն ընկավ 62 տոկոսով: Ավելի քան 13 միլիոն մարդ` աշխատավոր դասակարգի գրեթե 25 տոկոսը, գործազուրկ մնաց: ԱՄՆ-ի բանկային համակարգը կաթվածահար եղավ: Այսպիսով, ամերիկացիները հայտնվեցին տնտեսական ճգնաժամի խորը անդունդում:
ՖԴՌ-ի արձագանքը նախադեպը չունեցող այս ճգնաժամի նկատմամբ «Նոր գործարքի» - ի նախաձեռնումն էր, այն է`մի շարք տնտեսական միջոցառումների պլանավորում` մեղմացնելու անկմանն ուղղված վատթարագույն ազդակները, ամրապնդելու տնտեսությունը և վերականգնելու ամերիկացի ժողովրդի վստահությունն իրենց բանկերի և այլ կարևոր ինստիտուտների նկատմամբ: «Նոր գործարքը» իրականացվում էր ակադեմիայից և արդյունաբերությունից հրավիրված ՖԴՌ-ի խորհրդատուների մարտավարական խմբի կողմից` հայտնի ինչպես «Ուղեղային տրեստ»: Նրանք ՖԴՌ-ի կառավարման առաջին «հարյուր օրվա» ընթացքում մեծապես օժանդակեցի վերջինիս երկիրը Մեծ Ճգնաժամից դուրս բերելու գործում` բազում օրենքներ ընդունելով:
ՖԴՌ-ի քաղաքականության թե՛ աջակողմյան և թե՛ ձախակողմյան քննադատներն այնուհանդերձ գտան պատճառներ` դատապարտելու «Նոր գործարքը»: Պահպանողականները վիճաբանություններ էին ծավալում այն հարցի շուրջ, թե կառավարության կողմից որդեգրված քաղաքականության արդյունքում վերջինս շատ է միջամտում տնտեսությանը, մինչդեռ ձախակողմյանները պնդում էին, որ նրանց միջամտությունը մեծ չէ, ավելին` արդյունավետ գործունեություն ծավալելու համար Ռուզվելտի վարչակազմը պետք է ներգրավված լինի այլ ծրագրերում նմանապես, ինչպես օրինակ` ուղղակի ֆեդերալ օժանդակության տրամադրում հասարակության աղքատ և գործազուրկ շերտերին:
Գերմանական բանակի կողմից Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների վրա 1939-40 թթ. Հարձակումներ գործելուց հետո, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին , ՖԴՌ-ն Միացյալ նահանգները վերածեց «դեմոկրատիայի պաշար» ունեցող մի երկիր: Երբ այդ ժամանակահատվածում Մեծ Բրիտանիան միայնակ մնաց, քչերն էին կարծում , որ նա կկարողանա դիմակայել ֆաշիզմին: Այդ պարագայում, ՖԴՌ-ն, մի կողմ դնելով իր անձնակազմի ղեկավարների խորհուրդը, պնդեց, որ Ամերիկյան զենքի ու զինամթերքի տեղափոխումը Բրիտանիա ոչ միայն կշարունակվի, այլ նաև կընդլայնվի` արդյունքում հանգեցնելով Հողի Վարձակալման Ակտի ստորագրմանը 1941 թ-ի մարտին: Նա նաև սկսեց համընդհանուր վերազինման քարոզարշավը, որն առանձնապես արդյունավետ չէր:
Ճապոնացիների կողմից Պերլ Հարբոր կատարած հարձակումից և ամերիկացիների պատերազմական գործողություններին ներքաշվելուց հետո, ՖԴՌ հավաքեց գեներալներից և ադմիրալներից բաղկացած մարտավարական մի թիմ և Չերչիլի հետ մեկտեղ ստեղծեց «Մեծ միությունը», որը վերջիվերջո ջախջախեց Գերմանիայի ազգայնամոլությունը և Ճապոնական նվաճողականությունը: Որպես Մանհեթեն ծրագրի գիտական հետազոտող, նա դարձավ ատոմային դարի հայրը: Պատերազմից հետո որոշում կայացնելով թույլ չտալ ԱՄՆ-ին մեկ անգամ ևս վերադառնալու նախկին մեկուսացած վիճակին` 1944 թվականին ՖԴՌ-ն հանձնարարեց Միացյալ Նահանգներին ստեղծել միջազգային մեխանիզմներ, ինչպես օրինակ` Միջազգային Դրամական Հիմնադրամը և Համաշխարհային Բանկը, որնք կերաշխավորեին ԱՄՆ-ի ինտեգրումն աշխարհին, և արդյունքում կընդլայնվեր «գլոբալ տնտեսությունը»: Եվ վերջապես ՖԴՌ-ի կոչն ուղղված «Չորս ազատությունների» գաղափարի ընդունմանը, այն է` Խոսքի ազատություն, Խղճի ազատություն, Կամքի ազատություն և Վախից ազատ ապրելու ազատություն, ինչպես նաև Միացյալ Ազգերի Կազմակերպություն հիմնելու որոշումը` կապված համընդհանուր անվտանգության, մարդկային իրավունքների պաշտպանության, ազգային ինքնահաստատման և տնտեսական արդարադատության հաստատման հետ, դարձան աշխարհում բոլոր երկրների համար այն առանցքային տեսանկյունները և այն հիմքը, որում մենք այսօր ապրում ենք: