Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Լեոնիդ Գայդայ
Լեոնիդ Գայդայ
կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան

 

հունվարի 30, 1923թ. նոյեմբեր 19, 1993


Ծնվել է Ամուրի շրջանի Սվոբոդնոյ քաղաքում:
Կրթությունն սկզբում ստացել է Իրկուտսկի շրջանային դրամատիկական թատրոնին կից ստուդիայում, հետո ՎԳԻԿ-ում:
Առաջին «Երկար ճանապարհ» ֆիլմը նա նկարահանել է 1956թ.-ին:
Երկրորդ ֆիլմը կինոկոմեդիա էր, նույն ժանրում Գայդայը հասավ իր ստեղծագործության գագաթնակետին:
Նրա յուրաքանչյուր կատակերգություն իսկական գլուխգործոց էր, միևնույն ժամանակ նրա ֆիլմերն ունեին սոցիալական հնչեղություն:
Ռեժիսորի սիրելի դարաշրջանը 1920-ական թվականներն էին, որը նա ի ցույց է դրել «12 աթոռ», «Չի կարող պատահել» ֆիլմերում:
Գայդայի կատակերգությունների սիրելի հերոսները հանդիսանում են Բալբես, Վախկոտը և Բիվալին` Յուրի Նիկուլինի, Գեորգի Վիցինի և Եվգենի Մորգունովի դերակատարմամբ:
Առաջին անգամ 1961թ.-ին նկարահանելով «Բարբոս շունը և անհավատալի վազք» կինոկատակերգությունը, նրանք հանդես եկան «Օղի թորողները» 1962թ, «Ի օպերացիան և Շուրիկի այլ արկածները» 1965թ և «Կովկսաի գերուհին» 1966թ, ֆիլմերը:
 
  
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (30.01.2013)
Դիտումներ: 1600 | Տեգեր: կինոռեժիսորներ | - Վարկանիշ -: 2.0/1