Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Վանգա
(բուլղ. Ванга) 
ծննդյան անունը Վանգելիյա Պանևա Դիմիտրովա (Вангелия Пандева Димитрова),
ամուսնությունից հետո` Վանգելիյա Գուշերովա (Вангелия Гущерова), 
բուլղարացի կույր պայծառատես

 

31 հունվար 1911թ.-11 օգոստոս 1996

Վանգան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում: Կյանքի վերջին 20 տարիներին մարգարեն այցելուներին ընդունել է Ռուպիտեում: Վանգայի հետևորդներն ասում են, որ նա ունեցել է գերբնական ձիրք:

Վանգան ծնվել է Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, այնուհետև հաջորդաբար եղել է Բուլղարիայի թագավորության, Հարավսլավիայի թագավորության,այնուհետև նորից Բուլղարիայի,Սոցիալիստական Հարավսլավիայի դաշնային հանրապետություն, իսկ այժմ`Մակեդոնիայի Հանրապետության կազմում: Այս շրջանի երկրորդ անգամ բուլղարացիների կողմից գրավումից հետո (1941-1944թթ) Վանգան տեղափոխվում է Պետրիչ (այն ժամանակ և հիմա գտնվում է Բուլղարիայում): Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ: Տեղի ավանդույթների համաձայն` երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել: Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ` դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել: Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա (Andromaha (Andromache)) անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը` Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»` դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր:

Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (31.01.2013)
Դիտումներ: 5115 | Տեգեր: պայծառատեսեր, Վանգա, գուշակություններ, բուլղարացիներ | - Վարկանիշ -: 5.0/1