Ֆեդերիկո Ֆելինի - Բոլորը - Մարդիկ - Տեղեկատվություն - Օրը կգա, բարին՝ հետը
Գլխավոր էջ » Հոդվածներ » Մարդիկ » Բոլորը

Ֆեդերիկո Ֆելինի
Ֆեդերիկո Ֆելինի 
(իտալերեն՝ Federico Fellini) 
իտալացի ռեժիսոր և սցենարիստ
Համաշխարհային կինոյի ամենանշանավոր կինոգործիչներից
Հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի
Նրա պատվին է կոչվել Ռիմինիի օդանավակայանը



1920թ. հունվարի 20 - 1993թ. հոկտեմբերի 31

Ֆեդերիկո Ֆելինին ծնվել է Ռիմինիում, Նրա ծնողները՝ Ուրբանո Ֆելինին և Իդա Բարբիանին, 1918թ. ամուսնացան Հռոմում, որից հետո տեղափոխվեցին Ռեմինի, որտեղ հայրը սկսեց աշխատել որպես շրջիկ գործակալ: Ֆեդերիկոյի ընտանիքում կային ևս երկու զավակներ՝ Ռիկարդոն և Մարիա Մադալենան: Ֆեդերիկոն մանուկ հասակում սիրում էր ներկայացումներ կազմակերպել. դիմակներ էր պատրաստում, տիկնիկներ նկարազարդում, կոստյումներ կարում: Մեծ տպավորություն նրա վրա գործեց հյուրախաղի եկած կրկեսը: Ֆելինին ստացել է դասական կրթություն՝ ավարտելով Ֆաոյի վանական դպրոցը: 
1937թ. նա տեղափոխվեց Ֆլորենցիա, որտեղ սովորում էր որպես լրահաղորդ և գումար վաստակում իր բարեկամ Դեմոս Բոնինիի «Ֆեբո» ձեռնարկությունում՝ աշխատելով որպես ծաղրանկարիչ: 
1938թ. Ֆելինին եկավ Հռոմ: Ապրում էր կայարանից ոչ հեռու՝ կահավորված սենյակում՝ հարևան լինելով չինացի առևտրականներին, գողերին և մարմնավաճառներին: Իր նիհարության համար Ֆելինին ստացավ «Գանդի» մականունը: Այդ ժամանակ նա գումար էր վաստակում՝ նկարելով ամսագրերի և թերթերի համար նկարներ, տեքստեր գրելով վարյետեի (թեթև ժանրի թատրոն), գովազդի և ոչ մեծ ռադիոբեմադրությունների համար: 
1938-1942թթ. Ֆելինին հրատարակվում է «Մարկոս Ավրելիոս» կատակերգական ամսագրում, որը հայտնի էր իր հակաֆաշիզմով: Նախքան նրա՝ սցենարներ գրել սկսելը լույս էին տեսել նրա մոտ յոթ հարյուր ստեղծագործություններ: Բանակում ծառայելուց խուսափելու համար նա ստիպված էր հիվանդություններ ձևացնել: 
1943թ. Հռոմի ռադիոներից մեկով հնչում էին Ֆեդերիկո Ֆելինի կողմից գրված հետաքրքրական հաղորդումներ Չիկո և Պոլինա սիրահարվածների կյանքի մասին: Շուտով Ֆելինիին առաջարկեցին ցուցադրել այդ պատմությունները էկրանի վրա, և նա իր վրա վերցրեց բեմադրությունը: Դերակատարներից մեկը հմայիչ Ջուլիետա Մազինան էր: Նա դարձավ Ֆեդերիկո Ֆելինիի միակ կինը: Վերջինս համարում էր նրան իր ներշնչանքի գլխավոր աղբյուրը: Հարսանիքից մի քանի շաբաթ հետո Ջուլիետան հղիացավ, բայց հանկարծակի վայր ընկնելուց վիժում տեղի ունեցավ: 
1945թ. մարտին Ֆելինին տղա ունեցավ, որին անվանեցին հոր պատվին: Բայց փոքրիկ Ֆեդերիկոն շատ թույլ էր և ծննդից երկու շաբաթ հետո մահացավ: Ֆելինիների ընտանիքը այլևս երեխա չունեցավ:

Երբ Հռոմ մտան սովետական զորքերը, Ֆելինին իր ընկերոջ հետ փոքրիկ կրպակում զբաղվում էր հաղթանակողների զավեշտների առևտրով: Մի անգամ նրանց մոտ մտավ Ռոբերտո Ռոսելինին: Նա պատրաստվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել հռոմեացի քահանայի՝ դոն Մորոզինիի մասին, որը գնդակահարվել էր գերմանացիների կողմից: Ֆելինին ընդարձակեց թեման և Սերջո Ամիդեիի ու Ռոբերտո Ռոսելինիի հետ գրեց «Հռոմը բաց քաղաք է» (Rome, Open City) ֆիլմի սցենարը: Այն մեծ հաջողություն ունեցավ: Ֆիլմը հիմք դրեց նեոռեալիզմին: Ֆեդերիկոն դարձավ հանրահայտ սցենարիստ: Նա գրեց ևս մի քանի սցենարներ, որոնցից է Ռոբերտո Ռոսելինիի «Փայզա» (Paisan) ֆիլմի սցենարը: Նաև Ֆելինին 1948թ. նկարահանվեց Ռոբերտո Ռոսելինիի «Սեր» (L'amore) կինոնկարում: 1950թ. Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ բեմադրում է իր առաջին ֆիլմը՝ «Վարյետեի լույսերը» (Variety Lights): 1952թ. գրեց նոր ֆիլմի՝ «Սպիտակ շեյխ» (The White Sheik) սցենարը, որի ռեժիսորը պետք է լիներ Անտոնիոնին, բայց վերջինս հրաժարվեց նկարահանել այդ սցենարով: Այդ պատճառով Ֆելինին ֆիլմն ինքը նկարահանեց: Այս ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց հաջորդ երկուսը՝ «Մամայի բալիկները» (I Vitelloni) և «Սերը քաղաքում» (Love in the City), հասարակության և քննադատների կողմից ավելի ջերմ ընդունվեցին: «I Vitelloni» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 1953թ. ստացավ «Արծաթե առյուծ» մրցանակը: 

1993թ. հոկտեմբերի 31-ին Ֆեդերիկո Ֆելինին վախճանվեց Հռոմում:
Կատեգորիա: Բոլորը | Ավելացրեց: armenlur (21.01.2013)
Դիտումներ: 560 | Տեգեր: Ֆելինի, իտալացիներ, Օսկարակիրներ, կինոռեժիսորներ | - Վարկանիշ -: 0.0/0